Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Եթե կինը դավաճանել է, մեղավորը տղամարդն է. համաձա՞յն եք

22.08.2025

Այս արտահայտությունը հաճախ կարելի է լսել թե տղամարդկանցից, թե, հատկապես կանանցից։ Պարզենք, թե որքանով է այն հիմնավորված հոգեբանական առումով։

Հոգեբաններն այլ կերպ են կարծում, իսկ վիճակագրությունն ինքնին բավականին խոսուն է։ Մասնագետները կարծում են, որ դավաճանության համար միշտ մեղավոր է դավաճանած անձը՝ անկախ դրա դրդպատճառներից։
Ամուսնական դավաճանության հիմնական պատճառներն են սեռական և հուզական անբավարարվածությունը, հաղորդակցման խնդիրները և զուգընկերների օտարացումը: Ավելին, այս հարցում հետաքրքիր է նաև վիճակագրությունը. 45-59 տարեկան և 60 տարեկան ու բարձր տարիքային խմբում տղամարդիկ ավելի հաճախ են դավաճանում իրենց զուգընկերուհիներին: Սակայն 18-24 տարեկան և 25-34 տարեկան տարիքային խմբում կանայք ավելի հաճախ են դավաճանում:

«Եթե կինը դավաճանում է, մեղավորը տղամարդն է» արտահայտությունն ընդհանրացում է, որը կարող է արտացոլել որոշակի տեսակետ, բայց համընդհանուր ճշմարտություն չէ: Դավաճանությունը բարդ գործողություն է, և դրա պատասխանատվությունը հիմնականում կրում է այն կատարած անձը՝ անկախ սեռից:
Այնուամենայնիվ, արժե անդրադառնալ մի քանի տեսանկյունների:

Ինչո՞ւ են ոմանք այդպես կարծում

300x400

1. Անբավարարվածություն հարաբերություններից. Երբեմն այդ մոտեցումը կապվում է այն հանգամանքի հետ, որ կինը դավաճանել է, քանի որ տղամարդն անհրաժեշտ ուշադրություն չէր դարձնում նրան, հուզականորեն հասանելի չէր, չէր աջակցում կամ անտարբեր էր։

2. Անհավատարմության հուզական բնույթը. Միջին հաշվով, կանանց դավաճանությունն ավելի հաճախ էմոցիոնալ դրդապատճառներով է պայմանավորված (ի տարբերություն տղամարդկանց անհավատարմության, որը հաճախ ֆիզիկական դրդապատճառներ ունի), ուստի մարդիկ հակված են փնտրել թաքնված պատճառները՝ այդ թվում՝ զուգընկերոջ վարքագծում։

3. Պահպանողական հայացքներ. Կան մշակութային մոդելներ, որոնցում տղամարդը «պատասխանատու է ընտանիքում ամեն ինչի համար», այդ թվում՝ կնոջ երջանկության։ Հնարավոր է՝ այստեղից էլ ծագել է այս արտահայտությունը։

Ինչ է տեղի ունենում իրականում

• Դավաճանությունն ընտրություն է։ Հարաբերություններում ինչ խնդիրներ էլ լինեն, մարդը միշտ ունի ընտրություն՝ քննարկել, փոխզիջման գնալ, բաժանվել։ Դավաճանությունն անձնական պատասխանատվություն է։

• Երկու զուգընկերներն էլ կարող են խնդիրների պատճառ լինել, բայց ոչ դավաճանությունը։ Հարաբերություններում խնդիրների առկայությունը համատեղ պատասխանատվություն է։ Դավաճանությունը՝ ոչ։

• Մեկ կողմին մեղադրելը չափազանց պարզեցնում է իրականությունը։ Հարաբերությունները հաճախ բարդ դինամիկա են։ Երբեմն դավաճանությունը հետևանք է, երբեմն՝ բաժանման պատճառ։

Որն է առողջ մոտեցումը

Հոգեբանները խորհուրդ են տալիս մեղավող փնտրելու փոխարեն, ավելի լավ է հարցնել.

• Ի՞նչը սխալ գնաց հարաբերություններում։
• Ինչո՞ւ զուգընկերներից մեկը դավաճանությունն ընտրեց որպես ելք։
• Հնարավո՞ր էր սա կանխել այլ կերպ։

Եկեք կնոջ անհավատարմությունը դիտարկենք հոգեբանական տեսանկյունից՝ հասկանալու համար, թե ինչու դա կարող է տեղի ունենալ, և որ դեպքերում տղամարդը կարող է անուղղակիորեն պատասխանատու լինել՝ ոչ թե այն իմաստով, որ նա «մեղավոր» է, այլ որպես հարաբերությունների ընդհանուր համակարգի մաս։

Կանանց անհավատարմության հոգեբանությունը. ո՞րն է հիմքը

300x400

Կանանց անհավատարմությունն ավելի հաճախ զգացմունքային է, քան տղամարդկանցը։ Հոգեբանները նշում են մի քանի տարածված պատճառներ.

1. Հուզական անբավարարվածություն

Կնոջը կարող է պակասել՝

• ուշադրություն, աջակցություն,
• հուզական մտերմություն,
• անհրաժեշտության զգացում, ճանաչում։

Կինը կարող է այլ տեղ փնտրել այն, ինչն իրեն պակասում է տանը՝ ոչ այնքան սեքս, որքան ջերմություն, ուշադրություն, հոգատարություն։ Սա արդարացում չէ, այլ բացատրություն։

2. Միայնության զգացում հարաբերություններում

Պարադոքս է, բայց նույնիսկ ամուսնության մեջ կինը կարող է միայնակ զգալ, հատկապես, եթե՝

• տղամարդը հուզականորեն փակ է,
• նա անընդհատ զբաղված է՝ անտեսելով նրա հուզական կարիքները,
• խորը մակարդակում հաղորդակցություն չկա։

Նման դեպքերում կինը կարող է հանդիպել մի մարդու հետ, ով «լսում» է իրեն, և սա դառնում է հուզական դավաճանության սկիզբ։

3. Ցածր ինքնագնահատական և ինքնահաստատման որոնում

Եթե կինը իրեն ցանկալի, գեղեցիկ, նշանակալի չի զգում, նա կարող է սկսել փնտրել իր արժանիքների հաստատումն այլ տղամարդկանց աչքերում։ Երբեմն դավաճանությունը միջոց է իրեն «ապրող», անհրաժեշտ, գրավիչ զգալու համար։

4. Վրեժ կամ արձագանք դավաճանությանը

• Եթե տղամարդն է առաջինը դավաճանել։
• Եթե նա հուզականորեն կամ ֆիզիկապես նվաստացրել է կնոջը։

Սա ռեակտիվ դավաճանություն է՝ ցավի կամ վրեժխնդրության դրսևորում։

5. Ռոմանտիկ կախվածություն կամ մանկամիտ անձնավորություն

Որոշ կանայք հոգեբանական հակում ունեն դեպի նորույթը, դրաման, կրքը, որը դուրս է մղում կայունությունը: Սա կարող է պայմանավորված լինել.

• հասուն հարաբերությունների մոդելի բացակայությամբ.
• անձի խանգարումներով (օրինակ՝ անձի սահմանային խանգարում):

Ե՞րբ կարող է տղամարդը «անուղղակիորեն մեղավոր» լինել

300x400

– Եթե նա հետևողականորեն անտեսել է հարաբերությունները, ուշադրություն չի դարձրել այն ազդանշաններին, որ «ինչ-որ բան այն չէ»։

– Եթե նա հուզականորեն հասանելի չի եղել, չի խոսել իր զուգընկերուհու հետ, «կամուրջ» չի կառուցել իրենց միջև։

– Եթե նա թունավոր կերպով է վարվել՝ մանիպուլյացիա, անտեսում, քննադատություն, ծաղր, դավաճանություն իր կողմից։

Բայց վերը նշվածը չի նշանակում, որ տղամարդը մեղավոր է կնոջ դավաճանության մեջ. նա մեղավոր է հարաբերությունները քանդելու մեջ, եթե դա տեղի է ունեցել։ Իսկ դավաճանության համար ամեն մեկն ինքնուրույն է պատասխանատու։

Ինչպե՞ս հաղթահարել

300x400

Եթե դավաճանություն է տեղի ունեցել, հոգեբանական մոտեցումը ենթադրում է ոչ թե մեղադրել, այլ՝

• հասկանալ հիմքում ընկած պատճառները,
• տեսնել, թե որտեղ է խզվել զուգընկերների միջև կապը,
• հարց տալ՝ ի՞նչ անել հաջորդիվ։ Փրկե՞լ, թե՞ բաժանվել։

Այսպիսով, դավաճանությունը ախտանիշ է։ Երբեմն դա բաժանման ախտանիշ է, երբեմն՝ անձնական ներքին հակասությունների դրսևորում։ Մեղավորը «տղամարդը» կամ «կինը» չէ, այլ անհասունությունը, անգործությունը, բաց խոսելու անկարողությունը և խնդիրներն անտեսելը։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3671 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-09-2026 10:40
Սեպտեմբերի 8-ին Վենետիկի կինոփառատոնը հատկապես հուզիչ շրջադարձ ունեցավ։ Այդ օրը տեղի ունեցավ Էլեն Բյորստինի հուզիչ մրցանակաբաշխությունը։ Կազմակերպիչները ներկայացրեցին նաև երեք դրամատիկ ֆիլմ՝ «Հայացք հետ»՝ Հիրոկազու Կորե-եդայի երկու դպրոցական աղջիկների մասին պատմող չափահասության պատմություն, Տոմմասո Լանդուչիի «Իմ աղջիկները»՝ ծանր հաշմանդամ երեխայի հոր մասին պատմող պատմություն, և Պաոլո Ստրիպպոլիի «Անծանոթը»՝ դետեկտիվ տարրերով դրամատիկ թրիլեր՝ մութ ընտանեկան գաղտնիքների մասին։
09-09-2026 10:38
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է առաջացել իր՝ այժմ վիրուսային դարձած հեշտոցի բույրով մոմերի՝ This Smells Like My Vagina գաղափարը, որը նա թողարկել է 2020 թվականին: Փելթրոուի խոսքով՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքը և ստեղծագործական տնօրեն Դուգլաս Լիթլը մշակում էին «հողային» բույր Goop ապրանքանիշի համար: Նրանք ուսումնասիրում էին լոլիկի տերևի և ջրիմուռների նոտաները, երբ նա պատահաբար հանդիպել է մի բույրի, որը դուր է եկել: «Ես նրան ասացի. «Սա բուրում է ինչպես իմ հեշտոցը»: Կատակում եմ», - խոստովանել է 53-ամյա դերասանուհին YouTube-ի Friends Keep Secrets փոդքասթում: Այնուամենայնիվ, Լիթլը Փելթրոուի գաղափարը «հանճարեղ» է համարել: «Նա կարծեց, թե ես լուրջ եմ ասում, և պատրաստեց մոմ՝ «Սա բուրում է ինչպես իմ հեշտոցը» անվամբ»:
09-09-2026 10:37
Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո երկրի բնակիչների շրջանում առաջացան բազմաթիվ տրամաբանական հարցեր։ Առաջին հերթին դրանք վերաբերում էին սասեքսցիների կարգավիճակին և այն հարցին, թե արդյոք նրանք կկարողանան հեշտությամբ միանալ թագավորական ընտանիքին։ Չարլզ III-ը վերջապես որոշեց պատասխանել դրանց։ Վերադարձից հետո առաջին անգամ, ըստ Daily Mail-ի, նա խախտեց լռությունը և հատուկ նամակ ուղարկեց պետական ծառայողներին՝ նշելով, որ ո՛չ իր որդին, ո՛չ էլ նրա կինը այլևս չեն ներկայացնելու միապետությունը։
09-09-2026 10:32
Նուշը նկատելիորեն չի թեթևացնում տագնապայնության և դեպրեսիայի թեթև ու չափավոր ախտանիշները։ 84 մասնակցի ներգրավմամբ անցկացված 12-շաբաթյա փորձարկման արդյունքում նման եզրահանգման են եկել Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները։ Նուշը նաև չի ազդել աղիքային միկրոֆլորայի կազմի կամ կարճշղթա ճարպաթթուների մակարդակի վրա։ Այսպիսով, հետազոտությունը չի հաստատել ենթադրությունն այն մասին, թե նուշի կանոնավոր օգտագործումն ընդունակ է բարելավել հոգեվիճակը աղիների փոփոխությունների միջոցով։
09-09-2026 02:51
Ավստրիայում հայտարարվել է 22-ամյա Լուսիա Սիսիչի մահվան մասին, ով կրում էր «Միսս Ավստրիա 2024» տիտղոսը։ Նա ծննդյան օրվանից պայքարում էր սրտի ծանր հիվանդության դեմ և կյանքի ընթացքում բազմաթիվ վիրահատությունների էր ենթարկվել, սակայն նրա մահվան ճշգրիտ պատճառը դեռևս պարզված չէ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.09.2026
Դիտվել է 603 անգամ
08.09.2026
Դիտվել է 224 անգամ
09.09.2026
Դիտվել է 202 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster