Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես ազատվել ուրիշների նկատմամբ նախանձից. 7 քայլ հոգեբանից

10.07.2025

Բոլորս էլ ապրել ենք նախանձի զգացում։ Այն կարող է առաջանալ, երբ դուք նայում եք ձեր ընկերների արձակուրդի լուսանկարներին սոցիալական ցանցերում, կամ երբ գործընկերը ստանում է պաշտոնի բարձրացում, իսկ դուք՝ ոչ։

Նախանձ զգալը տհաճ է, իսկ նախանձի զգացումը խոստովանելը ամոթալի, երբեմն, նույնիսկ, ինքներդ՝ ձեզ։ Այնուամենայնիվ, այս զգացողության մեջ ոչ մի վատ բան չկա։ Բոլոր հույզերն էլ առաջանում են որոշակի պատճառով և կատարում են կարևոր գործառույթներ։

Հոգեբանները բացատրում են, թե ինչու է առաջանում նախանձը և ինչպես այն օգտագործել ձեր օգտին։

Ինչո՞ւ ենք մենք նախանձ զգում

Կան մի քանի պատճառներ, թե ինչու է մարդը նախանձ զգում։ Եվ դրանք ինքներդ ձեզ մեջ գտնելն արդեն առաջին քայլն է այս զգացումը հաղթահարելու համար։

1. Ինքնագնահատականի պակաս կամ այն զգացումը, որ ես արժեքավոր եմ ինքս ինձ համար։ Այս զգացումը մարդու մեջ սերմանվում է մանկության տարիներին ծնողների կողմից, և եթե նրանք անընդհատ արդյունքներ են պահանջում ու որպես օրինակ բերում մեկին, ով ավելի լավն է․ մարդը կարող է մեծանալ ցածր ինքնագնահատականով, համեմատվել ուրիշների հետ և զգալ, որ անընդհատ թերանում է։

2. Անարդարության զգացում, երբ մարդը, իր դիրքից ելնելով, կարծում է, որ մեկ ուրիշին ամեն ինչ ավելի հեշտ է տրվում։

3. Հաջողության բացակայություն, երբ մարդը չի կարողանում հասնել իր նպատակներին, բայց տեսնում է, որ ուրիշները հեշտությամբ են ստանում այն, ինչ ուզում են։

4. Վախ կորցնելու արդեն իսկ ունեցածը։ Օրինակ՝ հարաբերություններում զուգընկերոջ նկատմամբ նախանձը կարող է առաջանալ նրան կորցնելու վախից, եթե նա հանկարծ հանդիպի ավելի լավ մեկին։ Նույնը կարող եք զգալ նաև ընկերների և գործընկերների նկատմամբ. մարդը կարող է վախենալ, որ եթե շրջապատի մարդիկ մեծ հաջողությունների հասնեն, կկորցնի նրանց ուշադրությունը։

5. Հասարակության կողմից պարտադրված նպատակներ և իդեալներ, գեղեցկության, հարստության ու հաջողության չափանիշներ։

6. Կյանքից դժգոհություն, երբ մարդը զգում է, որ ինքն այնքան հաջողակ և երջանիկ չէ, որքան մյուսները։

Ի՞նչ անել, եթե նախանձում եք ուրիշներին

300x400

Անկախ նախանձի պատճառներից, կան քայլեր, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարել այն։

Քայլ առաջին. ճանաչեք և ընդունեք ձեր զգացմունքները

Կարևոր է ընդունել, որ դուք նախանձում եք: Ուշադրություն դարձրեք զգացմունքին, երբ այն առաջանում է, և փորձեք չննադատել ինքներդ ձեզ դրա համար:

Քայլ երկրորդ. վերլուծեք նախանձի պատճառները

Հասկացեք, թե ինչն է իրականում առաջացնում նախանձը։ Դա կարող են լինել նյութական իրերը, սոցիալական կարգավիճակը, հարաբերությունները, կարողությունները։ Փորձեք հասկանալ, թե ինչու են դրանք ձեզ մոտ բացասական զգացմունքներ առաջացնում։

Քայլ երրորդ. նպատակնեիր և ծրագիրի սահմանում

Օգտագործեք նախանձը որպես խթանիչ՝ ձեր հմտությունները բարելավելու և սեփական նպատակներին հասնելու համար: Ինքներդ ձեզ հարցրեք. «Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի զարգանամ այն ոլորտում, որին նախանձում եմ»:

Օրինակ, եթե նախանձում եք մի ընկերոջ, ով զբաղվում է հետաքրքիր բանով, կարող եք մտածել, թե ինչ կցանկանայիք անել: Եվ այնուհետև սկսեք փնտրել տարբերակներ, թե ինչպես փոխել աշխատանքը կամ անցնել նոր ուսուցում:

Քայլ չորրորդ. ինքնակարեկցանք դրսևորեք

Փորձեք լինել ինքներդ ձեր լավագույն ընկերը, այլ ոչ թե քննադատը։ Փորձեք հիշել ձեր սեփական նվաճումներն ու արժեքները։ Դուք կարող է չունենալ այն ամենը, ինչ ցանկանում եք, բայց անկասկած ունեք ինչ-որ բան։ Ինքնակարեկցանք դրսևորելը կարող է օգնել նվազեցնել նախանձին հաճախ ուղեկցող անբավարարության զգացումը։

Քայլ հինգերորդ. համեմատեք ինքներդ ձեզ հետ

Կենտրոնացեք ձեր անձնական աճի և զարգացման վրա: Ձեր հաջողությունն ուրիշների հետ համեմատելու փոխարեն, սահմանեք անձնական նպատակներ և աշխատեք դրանց հասնելու համար:

Օրինակ, եթե դուք անգլերեն եք սովորում և նախանձում եք ուրիշի մակարդակին, կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչպես եք բարելավել ձեր հմտությունները նախորդ ամսվա համեմատ:

Քայլ վեցերորդ. երախտագիտության զարգացում

Սովորեք երախտապարտ լինել ձեր ունեցածի համար։ Սա կօգնի ձեզ տեսնել ձեր կյանքի դրական կողմերը և նվազեցնել բացասականի վրա կենտրոնացումը։

Քայլ յոթերորդ. Կարեկցանք դրսևորեք

Փորձեք ձեզ դնել այլ մարդկանց տեղը։ Մտածեք այն դժվարությունների և խոչընդոտների մասին, որոնց նրանք կարող են հանդիպել հաջողության հասնելու ճանապարհին։ Սա կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ուրիշներին և նվազեցնել նախանձը։

Եվ միշտ հիշեք, որ նախանձի զգացումը, չնայած իր բացասական համբավին, կատարում է կարևոր գործառույթներ. այն ցույց է տալիս, թե ինչն է մեզ համար կարևոր և որ մեզ ինչ-որ բան պակասում է: Հետևաբար, այս զգացումը կարող է դառնալ օգնական անձնական աճի և զարգացման ճանապարհին:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3600 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-07-2026 08:50
Ավանդաբար, Փարիզի նորաձևության շաբաթից հետո ոլորտի առաջատար դեմքերը մեկնում են Իտալիա, որտեղ Dolce & Gabbana-ն ներկայացնում է իր նորաձևությունը: Ավելի քան մեկ տասնամյակ շարունակ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան իրենց նորաձևության ցուցադրությունները կազմակերպում են երկրի ամենագեղեցիկ անկյուններում՝ ամեն անգամ դրանք վերածելով եռօրյա փառատոնի: Ծրագրում անփոփոխ կերպով ներկայացվում են Alta Gioielleria զարդերի հավաքածուն, Alta Moda կանացի և Alta Sartoria տղամարդկանց հավաքածուները, որոնք բոլորն էլ միավորված են մեկ գաղափարով՝ պատմել ևս մեկ պատմություն Իտալիայի մշակույթի, արհեստների և ավանդույթների մասին:
15-07-2026 08:44
Warner Bros.-ը ներկայացնում է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փորողը» նոր ֆիլմը: Ֆիլմում գլխավոր դերը կխաղա Թոմ Քրուզը, ով անհավանական կերպարանափոխության է ենթարկվել՝ նա 30 տարով «ծերացել» է: Երկրպագուներն ասում են, որ նույնիսկ չեն կարողանում ճանաչել իրենց կուռքին նրա նոր դերում և նրա համար  Օսկար են կանխատեսում:
15-07-2026 08:39
Ամռանը շատերը բողոքում են աչքերի չորությունից, այրոցից, քորից կամ այն զգացումից, կարծես աչքի մեջ ավազ է լցվել։ Ըստ մասնագետների՝ երբեմն պատճառը կապում ենք միայն էկրանի, անքնության կամ հոգնածության հետ, բայց իրականում չոր աչքերի առաջացմանը կարող են նպաստել նաև օդորակիչը, քամին, շոգ ու չոր օդը, ալերգիաները, լինզաները և նույնիսկ այն, որ երկար ժամանակ կենտրոնացած աշխատելիս ավելի քիչ ենք թարթում աչքերը։
15-07-2026 05:57
Զենդայան աստղային համաշխարհային պրեմիերայի ժամանակ մարմնավորել է Աթենասի կերպարը «Ոդիսական»-ից։ 29-ամյա դերասանուհին ուշադրություն է գրավել՝ հմայիչ քանդակազարդ կորսետով ակտիվորեն կեցվածք ընդունելով հուլիսի 17-ին ֆիլմի թողարկումից առաջ կազմակերպված միջոցառման ժամանակ։ Քրիստոֆեր Նոլանի էպիկական ֆիլմում Զենդայան մարմնավորում է Աթենասին՝ իմաստության, պատերազմի և արհեստների հունական աստվածուհուն։ Նրա կերպարը ծառայում է որպես Ոդիսևսի աստվածային հովանավոր և ուղեցույց նրա դժվարին ճանապարհորդության ընթացքում՝ Տրոյական պատերազմից հետո տուն վերադառնալու համար։
15-07-2026 02:04
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի որդեգրված երեխաները՝ Զահարան և Մեդոքսը, աստիճանաբար առաջ են շարժվում իրենց հայտնի հոր ազգանունից պաշտոնապես հրաժարվելու գործընթացով: Page Six-ի համաձայն, երկու զավակներն էլ հայտարարություններ են հրապարակել Los Angeles Daily Journal-ում, որը Կալիֆոռնիայի օրենքներով անվանափոխության գործընթացի պարտադիր քայլ է: 21-ամյա Զահարայի լսումները նշանակված են սեպտեմբերի 28-ին: Եթե մինչև այդ օրը գրավոր առարկություններ չստացվեն, դատավորը կկարողանա վերջնականապես հաստատել նրա՝ Զահարա Մարլի Ջոլիի անունը փոխելու դիմումը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.07.2026
Դիտվել է 518 անգամ
10.07.2026
Դիտվել է 425 անգամ
09.07.2026
Դիտվել է 400 անգամ
11.07.2026
Դիտվել է 390 անգամ
14.07.2026
Դիտվել է 136 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster