Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ժամանակակից սերնդի հոլովակային մտածողությունը. զրոյական կենտրոնացում և անտարբերություն

20.06.2025

Հոլովակային մտածողության մասին առաջին անգամ խոսվել է 1990-ականներին՝ հեռուստատեսային գովազդի տարածման հետ մեկտեղ, երբ մարդիկ սկսեցին դրանք զանգվածաբար մեջբերել առօրյա կյանքում: Սակայն մեր օրերում հոլովակային մտածողությունը ստացավ բոլորովին այլ ձևեր: Այստեղ կխոսենք այն մասին, թե ինչպես է այս տեսակի մտածողությունն ազդում ժամանակակից սերնդի կյանքի վրա:


1. Հասկացության գիտնական բացատրությունը

Գիտական տեսանկյունից, հոլովակային մտածողությունը միմյանց արագ փոփոխող վառ պատկերների միջոցով տեղեկատվություն ստանալու գործընթաց է: Ընկալողը, որպես կանոն, բավարար ժամանակ չունի ստացված տեղեկատվությունը պատշաճ կերպով մշակելու համար և, ավելի շուտ, տպավորություն է ստանում, բայց չի ըմբռնում տեսածը: Արդյունքում խախտվում է դիտարկվող օբյեկտների միջև փոխհարաբերությունը:

2. Կենտրոնանալու անկարողություն

600x400

Տեսա-սոցիալական ցանցերի ժողովրդականությունը, որոնց հնարքը գերկարճ տեսանյութերն են, զգալիորեն վատթարացրել է իրավիճակը 2020-ականների սկզբին: Ժամանակակից դեռահասների (և ոչ միայն) այս ձևաչափով բովանդակության դիտման մեջ ընկղմվելը կարելի է համեմատել ձնահոսքի հետ: Նախևառաջ, սա հարվածել է նրանց ուսմանը: Այսօրվա երիտասարդներն այնքան են սովոր հոլովակների նման գերկարճ բովանդակություն սպառելուն, որ պարզապես չեն կարողանում դասի ընթացքում կենտրոնանալ նոր նյութի ընկալման վրա:

3. Առաջացման պատճառները

600x400

Հետազոտող Բ. Ֆրումկինը հոլովակային մտածողության առումով ձնագնդու հիմնական պատճառը համարում է ժամանակակից մարդու վրա ընկնող տեղեկատվության աղետալիորեն աճող քանակը։ Ուղեղը հիմնականում միակողմանի է և որոշ իմաստով պաշտպանական ռեակցիա է ցուցաբերում՝ տոննաներով տեղեկատվությունը բաժանելով փոքրիկ բեկորների։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ դրանում մեղավոր է ոչ թե սերունդը, այլ ներկայիս տեղեկատվական դարաշրջանը։

4. «Թվային ամնեզիա»

 600x400

Այս եզրույթը վերաբերում է այն իրավիճակին, երբ ժամանակակից մարդը որպես միակ աղբյուր ապավինում է հեռախոսում պահվող տեղեկատվությանը, այլ կերպ ասած՝ հեռախոսն ընկալում է որպես իր հիշողություն։ Քանի՞ բջջային հեռախոսահամար գիտի ժամանակակից դեռահասը։ Միջինում մեկը՝ իր սեփականը։ Քչերը գիտեն իրենց ծնողների, լավագույն ընկերոջ, ամուսնու/կնոջ համարը։ Սա սարսափելի է, բայց սա 2020-ականների իրականությունն է։

5. Կարեկցանքի նվազում

600x400

Հոգեբաններն ու բժիշկները նշում են, որ թվային աշխարհում ընկղմվելը երեխաների և դեռահասների մոտ հանգեցնում է կարեկցանքի զգալի նվազման: Եվ նրանք մեծահասակ են դառնում աշխարհի այդպիսի աղավաղված հուզական պատկերով: Թվային բովանդակությունը նրանց մոտ ավելի շատ հույզեր է առաջացնում, քան իրական մտերիմ մարդիկ:

6. Իսկ կա՞ որևէ առավելություն

600x400

Հոլովակային մտածողության առավելությունները կարող են «պետք գալ» որոշ մասնագիտությունների պարագայում՝ կառավարում, ցանկացած ստեղծագործական մասնագիտություն, գրաֆիկական դիզայն, մարքեթինգ և այլն։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 4878 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կոկո Շանելի 5 սովորություն, որոնք նրան երիտասարդ են պահել

04.11.2026
Նրա հավերժական երիտասարդության գաղտնիքը կայանում էր ոչ թե թանկարժեք քսուքների կամ պլաստիկ վիրահատությունների, այլ պարզ առօրյա սովորությունների մեջ։

Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները

09.09.2026
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-11-2026 12:29
44-ամյա Անն Հեթուեյը երրորդ անգամ մայր է դարձել: «Սատանան Prada է կրում» ֆիլմի աստղը և նրա ամուսինը՝ Ադամ Շուլմանը, այժմ մեծացնում են երեք երեխա: Դեռևս մանրամասներ չկան՝ նորածինի կամ նրա անվան մասին, բայց պապարացիներն արդեն լուսանկարել են Աննին երեխայի հետ:
18-11-2026 12:09
Փրինսթոնի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ նույն ժանրի և տասնամյակի երգերը տարբեր մարդկանց մեջ զարմանալիորեն նման հիշողություններ են արթնացնում, նույնիսկ եթե այդ հիշողությունները խիստ անձնական են թվում։ Գիտնականներն այդ ազդեցությունը կապում են մշակութային սցենարների հետ, որոնք ազդում են իրադարձությունների մասին մեր հիշողութունների և տարիներ անց դրանց մտովի վերադառնալու վրա։
18-11-2026 10:18
Վաղ սկսվող (մինչև 65 տարեկանը) Ալցհայմերի հիվանդության լիարժեք դրսևորումից հինգ տարի առաջ կարող են հաճախանալ դեպրեսիայի, գլխապտույտի և գլխացավի դրվագները։ Նման եզրակացության են հանգել Օուլուի և Արևելյան Ֆինլանդիայի համալսարանների հետազոտողները։
17-11-2026 19:53
Քենդալ Ջենները կրկին դարձել է սոցիալական ցանցերի կատակների առարկա։ Մոդելի անհարմար վարունգ կտրելու փորձի տեսանյութը տարածվել է համացանցում, նույնիսկ նրա քրոջը՝ Քայլիին, ծիծաղեցնելով։ Հիմա բոլորը խոսում են նրա տարօրինակ դիմահարդարման մեթոդի մասին, որը անվանել են «անհպում»։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ L'Oréal Paris-ի պաշտոնական էջը հրապարակեց Քենդալի տեսանյութը, որտեղ նա օգտագործում է ապրանքանիշի նոր բարձիկավոր դիմահարդարման միջոցը։ Սակայն, միջոցով դիմահարդարման քսելու եղանակը ցույց տալու փոխարեն, մոդելը հայտնվում է ամբողջությամբ քսված դեմքով։ Եվ երբ խոսքը վերաբերում է միջոցը քսելուն, ակնհայտ է դառնում, որ նա պարզապես կեղծում է գործընթացը, քանի որ սպունգը մնում է լիովին մաքուր՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
17-11-2026 19:49
Արքայազն Ուիլյամը թագավորական ընտանիքի ֆուտբոլի ամենամեծ երկրպագուն է։ Նա սիրում է գնալ խաղերի, այդ թվում՝ իր ավագ որդուն՝ Ջորջի հետ, և երբեմն նույնիսկ պատրաստ է խախտել թագավորական անվտանգության կանոնները՝ կարևոր խաղ դիտելու համար։ Հենց դա էլ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Իսպանիա-Անգլիա խաղի ժամանակ, ըստ The Mirror-ի։ Լիգայի ընդհանուր փուլի չորրորդ փուլի մաս կազմող խաղը տեղի ունեցավ Բարսելոնայում։ Խաղում մասնակցում էին համանուն իսպանական ակումբը և «Աստոն Վիլլան», բրիտանական ակումբը, որին Ուիլյամը երկրպագում է համալսարանական տարիներից ի վեր։ Արքայազնը գնացել էր խաղը դիտելու ոչ մենակ, այլ Ջորջի հետ՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1274 անգամ
13.11.2026
Դիտվել է 437 անգամ
15.11.2026
Դիտվել է 421 անգամ
17.11.2026
Դիտվել է 244 անգամ
18.11.2026
Դիտվել է 203 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster