Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025

«Տարվա ընթացքում ծրագրել եմ իրականացնել հինգ նոր նախագիծ», «Հերթական օրս պլանավորում եմ նախորդ երեկոյան», «Ընտրի՛ր առաջնահերթություններդ ու հետևողականորեն, քայլ–քայլ իրականացրու դրանք», «Հետևի՛ր այս երեք խորհրդին, ու նպատակասլաց կենսունակությունդ միշտ ապահովված է»․․․

Հոգնեց։ Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Տարվա պլաննե՞ր։ Ամուսնության քսան տարի, հանած հինգ՝ ոգևորության ու ամեն ինչ միասին հիմնելու փուլը, կլինի տասնհինգ տարի է, որ սկսվում և ավարտվում են առանց որևէ նախնական նպատակ կամ գործողություն նախատեսելու։ Թերևս, տարիների ընթացքը դրսևորվում է երեք երեխաների տարիք առնելով, նրանց օրեցօր մեծացող պահանջների բավարարմամբ, լողավազան–երաշժտական, լեզուների ու տեխնոլոգիաների ուսումնասիրման կենտրոններ շրջապտույտ վազքով։ Ծանր, հևիհև, բայց․․․հաճելի վազք։

Ամուսինն էլ, աչքով չտանք, բարեկիրթ, աշխատասեր, ընտանիքին նվիրված, պատվարժան տղամարդ է, ու, եթե առիթ ունենար կրկին ամուսնանալու, ապա, թերևս, էլի նա կլիներ իր ընտրությունը։ Սիրում է։ Իսկ ինչո՞ւ՝ թերևս․ դե, մեկ–մեկ խոժոռվում, փակվում է, և արի ու հասկացիր, թե՝ ինչու։

Առաջին հինգ տարիները բուռն էին։ Սեփական բնակարան, կահույք, կահ–կարասի, ամառային հանգստի պլանավորում, երեխաների ծնունդներ, նպատակասլացության ու ուրախության այնքան շատ առիթներ։ 365-երն էլ այնքան արա՜գ էին թռչում՝ ճիշտ ամառային արձակուրդների ու երիտասարդ օրերի նման։

Կասկածներ, հիասթափություններ, անօգնական օրեր էլ են եղել, բայց ընտանիքի սերն ու ջերմությունը մոռացության են տվել դրանք՝ չթողնելով սուզվել։

Իսկ հիմա՞։ Հիմա՝ ինչպես ամեն օր․ ամուսինը՝ գործերով, երեխաները՝ դասերի ու պարապմունքների, ծնողները՝ եղբոր ընտանիքի ապահով խնամակալության տակ, ինքն էլ՝ տան գործերն ավարտել, կերակուրները պատրաստել ու սպասում է, թե երբ կհավաքվեն։ Կճաշեն, կաղմկեն, իրար հերթ չտալով կպատմեն «գլխներին եկածներն» ու էլի՝ ամեն մեկն իր գործին ու իր աշխարհը։ Իր համար էլ նոր գործեր կբացվեն՝ հավաքել–մաքրել, լվանալ, դասավորել․․․ Ինչպես ամեն օր։

Իսկ տարվա ծրագրերի, օրվա պլանների, առաջնահերթությունների, կենսունակության վերականգնման մասին մտածելու ժամանակ էլ չի մնում, դե, կարծես, ցանկություն էլ չկա․․․ Եվ այսպես՝ ոչինչ չի փոխվում, կարծես, ոչինչ տեղի չի ունենում։

Հրաչ Նազոյան

 

Դիտվել է 2991 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ուրվագիծ

25.09.2025
–Չեմ կարող չնայել ու չհիանալ Ձեր դեմքի խաղաղությամբ, նուրբ դիմագծերով, խոշոր աչքերով ու այդ պսպղուն հայացքով,–շուտասելուկի պես արտաբերեց սեղանին մոտեցած երիտասարդը, որն այդ խոսքերը, կարծես, նախօրոք մի քանի անգամ պարապել էր։

Երկու միայնություն

25.02.2025
Թվաց, թե աղջիկը զգաց այդ ամենը, կիսադեմով հպանցիկ հայացք գցեց իր կողմը, բայց անմիջապես էլ շրջվեց։ Ու դժվար էր համակերպվել իրողությանը, որ այդքան հոգեհարազատ մարդիկ իրականում միմյանց անծանոթ են։

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025
Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Սուտն իրեն մատնում է միշտ

02.12.2020
Աղջիկը քայլում էր ճանապարհի երկայնքով՝ գեղեցիկ, ինչպես փերի: Հանկարծ նկատեց, որ իրեն հետեւում է մի երիտասարդ:

Սա վե՞րջն է, թե' սկիզբը

10.07.2020
Աղջիկն, իրոք, շփոթվեց, բառեր չգտավ ասելու։ Իսկ մտքում հնչում էին րոպեներ առաջ արտաբերած իր խոսքերը․ «Բոլոր լավ և վատ բաներն էլ մի օր վերջանում են»։

Դե՝ իհարկե

25.11.2019
«Ես քեզ պե՞տք եմ»,- Կարինեի անսպասելի այս հարցը մեխվել ու բաց չէր թողնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-11-2025 13:48
Երգիչ Պրոխոր Շալյապինը լրագրող Քսենիա Սոբչակի հետ հարցազրույցում բացահայտել է իր և դերասան Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ այրու՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հարաբերությունների մասին: Շալյապինի խոսքով՝ սիրավեպը գովազդային հնարք էր: Նա և Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան միմյանց հանդիպել են  հանդերձարանում՝ հեռուստաշոուի նկարահանման հրապարակում, և ընկերացել: Հետո իրենք են հեռուստաալիքի խմբագիրներին առաջարկել հաղորդում նկարահանել իրենց ենթադրյալ հարաբերությունների մասին:
11-11-2025 12:11
Փայլաթիթեղի մեջ սննդի պատրաստումը հարմար միջոց է, սակայն որոշ սննդամթերքներ ռեակցիայի մեջ են մտնում ալյումինի հետ, ինչը կարող է հանգեցնել մթերքները փչացման։ Մասնագետները խորհուրդ չեն տալիս կաղամբն ու կարտոֆիլը եփել փայլաթիթեղի մեջ: Պետք է խուսափել նաև լոլիկը փայլաթիթեղի մեջ եփելուց, քանի որ դրա հյութի բարձր թթվայնությունը լուծարում է ալյումինը և ոչնչացնում փայլաթիթեղը: Ալյումինի վրա նույն ազդեցությունն ունենում են ցիտրուսային մրգերը: Իսկ որպեսզի միսը և ձուկ չայրվեն՝ սնունդը նախ պետք է փաթաթել յուղաթղթով, ապա նոր՝ փայլաթիթեղով։
11-11-2025 12:11
Փայլաթիթեղի մեջ սննդի պատրաստումը հարմար միջոց է, սակայն որոշ սննդամթերքներ ռեակցիայի մեջ են մտնում ալյումինի հետ, ինչը կարող է հանգեցնել մթերքները փչացման։ Մասնագետները խորհուրդ չեն տալիս կաղամբն ու կարտոֆիլը եփել փայլաթիթեղի մեջ: Պետք է խուսափել նաև լոլիկը փայլաթիթեղի մեջ եփելուց, քանի որ դրա հյութի բարձր թթվայնությունը լուծարում է ալյումինը և ոչնչացնում փայլաթիթեղը: Ալյումինի վրա նույն ազդեցությունն ունենում են ցիտրուսային մրգերը: Իսկ որպեսզի միսը և ձուկ չայրվեն՝ սնունդը նախ պետք է փաթաթել յուղաթղթով, ապա նոր՝ փայլաթիթեղով։
11-11-2025 12:04
Հայտնի երգչուհի Հյունան (Hyuna) վախեցրել է երկրպագուներին՝ ուշաթափվելով Մակաոյում Waterbomb 2025 երաժշտական փառատոնի ժամանակ իր ելույթի ընթացքում։ 33-ամյա արտիստը կատարում էր իր «Bubble Pop» հիթը, երբ հանկարծակի ուշաթափվել է բեմի վրա։ Դեպքը տեղի է ունեցել կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Հյոնան հայտնել է, որ ընդամենը մեկ ամսում նիհարել է 10 կիլոգրամ՝ քաշի ավելացման և հնարավոր հղիության մասին լուրերից հետո։
11-11-2025 12:01
51-ամյա Ջեննա Ջեյմսոնը, որը մի ժամանակ աշխարհի ամենահայտնի պոռնոդերասանուհիներից մեկն էր, հայտարարել է, որ ամբողջությամբ փոխել է իր կյանքը և գտել է հավատքը։ «Տասնամյակներ շարունակ ինձ ճանաչել են իմ մարմնով և մեղքով, հիմա ես մկրտվեցի, և հիմա օգնում եմ ուրիշներին գտնել Հիսուսին», - հայտարարել է Ջեննան Instagram-ի տեսանյութում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.11.2025
Դիտվել է 1881 անգամ
05.11.2025
Դիտվել է 353 անգամ
06.11.2025
Դիտվել է 325 անգամ
08.11.2025
Դիտվել է 283 անգամ
11.11.2025
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster