Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչպես պահել ցանկություն, որպեսզի այն անպայման իրականանա․ անհրաժեշտ մեթոդներն ու քայլերը

26.12.2024

Շատերը գիտեն ցանկության ուժի մասին: Այն պահին, երբ ցանկանում եք ձեզ համար ինչ-որ անկեղծ և կարևոր բան, հաճախ զգում եք, որ այն կարող է իրականանալ։ Բայց ինչպե՞ս անել, որ ձեր ցանկությունը միայն երազանք չմնա, այլ իրականանա։

Անդրադառնանք ցանկություններն ի կատար ածելու մի քանի մեթոդների, ինչպես նաև այն ճիշտ պլանավորմանն ու գործողություններին, որոնց միջոցով կհաջողվի երազանքն իրականություն դարձնել։

Ցանկություններ պարհելու մեթոդները.

Օգտագործեք վիզուալիզացիայի մեթոդը

Վիզուալիզացիան հզոր գործիք է, որը թույլ է տալիս «տեսնել» ձեր ցանկությունը: Փակեք աչքերը և պատկերացրեք, որ ձեր ցանկությունն արդեն իրականացել է։ Զգացեք, թե ինչ էմոցիաներ է այն առաջացնում:
Պատկերացրեք մանրամասները՝ տեղը, մարդկանց, ձայները, ձեր զգացողությունները: Գրեք այդ ամենը երևակայական նոթատետրում և բացեք աչքերը՝ հստակ պատկերացնելով, թե ինչ եք ուզում: Գրեք այս ցանկությունը ձեր պլանների ցանկում, որպեսզի տեսողականորեն հիշեք դրա մասին:

Ստեղծեք ցանկությունների քարտեզ

Ցանկությունների քարտեզը ոչ միայն ստեղծագործական գործընթաց է, այլ նաև ձեր նպատակները պատկերացնելու հիանալի միջոց: Հավաքագրեք պատկերներն ու բառերը, որոնք արտացոլում են ձեր ցանկությունը: Կտրեք դրանք ամսագրերից կամ տպեք համացանցից և թղթի վրա կոլաժ ստեղծեք: Տեղադրեք այն տեսանելի տեղում, որպեսզի ամեն առավոտ ձեզ հիշեցնեք, թե ինչի եք ձգտում:

Գրառեք ձեր ցանկությունը

Գիտականորեն ապացուցված է, որ նպատակներ գրառելը դրանք ավելի շոշափելի է դարձնում։ Գրառում կատարելիս նշեք, թե կոնկրետ ինչ եք ուզում։ Եղեք կոնկրետ. Օրինակ՝ «Ես ուզում եմ ճանապարհորդել» գրության փոխարեն գրեք «Ես ուզում եմ հաջորդ տարի այցելել Ճապոնիա»: Գրելով պլանավորելը կօգնի ձեզ կենտրոնանալ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ գործողությունների վրա:

Ստեղծեք ցանկություններ պահելու ծես

600x400

Ցանկություններ պահելու գործընթացին հատուկ նշանակություն տվեք։ Այն կարող է կապվել որոշակի օրերի հետ (ծննդյան կամ Ամանորի նախօրեին): Օգտագործեք մոմեր, նստեք հանգիստ տեղում և կենտրոնացեք ձեր ցանկության վրա։ Ցանկությունն իրականություն դարձնելու համար ոմանք այրում են թուղթը և այն գցում  բաժակի մեջ, ինչ-որ մեկը ուտում է 12 խաղողի հատիկ՝ ժամացույցի զարկերի ներքո։ Մտածեք սեփական ծեսի տարբերակը, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը և յուրահատուկ մթնոլորտ կստեղծի:

Բայց մի մոռացեք. գործողություններն ավելի կարևոր են, քան խոսքերը

Ցանկություն պահելը միայն առաջին քայլն է։ Որպեսզի այն իրականանա, պետք է այն վերածեք նպատակի և գործեք: Ահա մի քանի օգտակար խորհուրդներ, թե ինչպես երազանքները վերածել իրական ձեռքբերումների։

• Ցանկությունը բաշխեք ըստ գործողությունների: Հստակեցրեք, թե ինչ պետք է անեք՝ ձեր ուզածին հասնելու համար: Ստեղծեք հաջորդական գործողությունների ցուցակ և սկսեք քայլեր ձեռնարկել հենց հիմա:

• Վերջնաժամկետ սահմանեք: Կոնկրետ ժամկետ նշեք յուրաքանչյուր քայլն իրականացնելու համար: Սա ձեզ հստակ կառուցվածք կտա և լրացուցիչ մոտիվացիա կհաղորդի:

• Պարբերաբար ստուգեք առաջընթացը: Վերադարձեք ձեր պլանին՝ անհրաժեշտ փոփոխությունները և ձեռքբերումները վերլուծելու համար: Սա կօգնի ձեզ չշեղվել ուղուց:

• Պատրաստ եղեք փոփոխությունների: Երբեմն դեպի ցանկություն տանող ճանապարհը կարող է փոխվել: Բաց եղեք նոր հնարավորությունների համար և մի վախեցեք շտկումներ կատարել ձեր ծրագրերում:

600x400

Ցանկություններ պահելը հետաքրքիր և ոգեշնչող գործընթաց է, որն օգնում է մեզ հասկանալ, թե ինչն է իսկապես կարևոր: Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ երազանքներն իրականություն դառնալու համար անհրաժեշտ է ոչ միայն ցանկություններ պահել, այլև ակտիվ գործել: Օգտագործեք վիզուալիզացիայի տեխնիկան, ստեղծեք կոլաժներ, գրեք ձեր ցանկությունները պլանների ցանկում և հիշեք, որ պլանավորումը ձեր լավագույն դաշնակիցն է հաջողության ճանապարհին:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1314 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025
Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

6 անսպասելի բոնուս, որոնք ստանում եք, եթե ձեր սիրտը կոտրված է

08.01.2025
Սիրելիի հետ բաժանումը կարող է դժվար և տխուր լինել, նույնիսկ, եթե այն նախաձեռնվել է ձեր կողմից։ Այնուամենայնիվ, վերականգնողական շրջանը կարող է բուժիչ և օգտակար լինել:

Ճանապարհ դեպի երջանկություն

31.12.2024
Հինգ հոգի իմաստունից վերցրեցին երջանկության քարտեզը և ճանապարհ ընկան երջանկություն փնտրելու։

Ինչպես պահել ցանկություն, որպեսզի այն անպայման իրականանա․ անհրաժեշտ մեթոդներն ու քայլերը

26.12.2024
Շատերը գիտեն ցանկության ուժի մասին: Ինչպե՞ս անել, որ ցանկությունը միայն երազանք չմնա, այլ իրականանա։

Ապագա ամուսնալուծության 4 նախանշան

18.12.2024
Ինչպե՞ս հասկանալ՝ ամուսնությունը կարելի՞ է փրկվել, թե՞ այն դատապարտված է փլուզման:

Ինչու են հաջողակ մարդիկ միայնակ․ հոգեբաների բացատրությունը

06.12.2024
Հասնելով կարիերայի բարձունքներին՝ մարդը հաճախ դատարկություն և մենակություն է զգում, երբ ծանոթների, մտերիմների և ընկերների հետ շփումն ավելի ու ավելի պակաս հաճելի է դառնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-02-2025 10:22
Վիրջինիայի համալսարանի և ԱՄՆ-ի Ընտանեկան հետազոտությունների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ լիբերալ կանայք երեք անգամ ավելի հաճախ են զգում միայնության զգացում, քան պահպանողական կանայք: Այս միտումը նկատվում է նաև տղամարդկանց վարքագծի մեջ, թեև նրանց սոցիալ-տնտեսական դիրքը մնում է համեմատաբար կայուն։
18-02-2025 10:14
Նյու Յորքի և Սթենֆորդի համալսարանների ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ հատուկ ստեղծված երաժշտությունը աշխատանքային գործընթացի համար իսկապես բարելավում է արտադրողականությունը: Հետազոտողներն այս ազդեցությունը կապում են մոդալ գրգռման տեսության հետ, որը ենթադրում է, որ մարդիկ, ովքեր իրենց ավելի լավ են զգում, ավելի արդյունավետ են աշխատում:
18-02-2025 07:41
Սելենա Գոմեսը և նրա զուգընկեր Բենի Բլանկոն միասին գնել են իրենց առաջին տունը։ Դա տեղի է ունեցել նշանադրության լուրից անմիջապես հետո, որի մասին նրանք հայտնել են միայն մի քանի ամիս անց․ այդ ժամանակ Սելենայի նախկին սիրեցյալ Ջասթին Բիբերը երեխա էր ունեցել, և զույգը չէր ցանկացել ուշադրություն գրավել իր վրա։
18-02-2025 02:50
Օրերս Իրինա Շեյքը սոցիալական ցանցերում կիսվել է, թե ինչպես է նշել Սուրբ Վալենտինի օրը։ Մոդելը հրապարակել է ծաղկեփնջի լուսանկար, որը նա նետել է աղբարկղը։ Ըստ երևույթին, Իրինան նվերը ստացել է անցանկալի կամ կպչուն երկրպագուից։ «Քո Վալենտինը չէ»,- մակագրության մեջ նշել է մոդելը։
17-02-2025 10:53
Լոնդոնում կայացել է BAFTA կինոմրցանակաբաշխությունը։ Հաղթող ճանաչվեցին «Բրուտալիստ»-ը և «Կոնկլավ» ֆիլմերը, որոնք ստացան չորսական անվանակարգեր, իսկ գլխավոր դերերի համար մրցանակներ ստացան Մայքի Մեդիսոնը և Էդրիեն Բրոուդին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2025 թ․

01.02.2025
2025 թվականի ամենակարճ ամիսը խոստանում է իրադարձություններով լի լինել։ Ոմանց այն խոստանում է կարիերայի աճի նոր հնարավորություններ, ոմանց համար՝ ռոմանտիկ իրադարձություններ ու ճակատագրական հանդիպումներ, իսկ ոմանց համար՝ արկածներ ու ճանապարհորդություններ։

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.02.2025
Դիտվել է 618 անգամ
13.02.2025
Դիտվել է 496 անգամ
14.02.2025
Դիտվել է 443 անգամ
18.02.2025
Դիտվել է 127 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster