Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ռիհանայից մինչև Թեյլոր Սվիֆթ. հայտնի են ԱՄՆ-ի ամենահարուստ կանայք

06.09.2024

Forbes ամսագիրը ներկայացրել է ԱՄՆ-ի ամենահաջողակ և ամենահարուստ կանանց ցուցակը։ Փորձագետները նշել են, որ 2024 թվականը ռեկորդային տարի էր «կապիտալիզմի թագուհիների» համար. նրանց ընդհանուր կարողությունն աճել է գրեթե մեկ քառորդով՝ հասնելով 154 միլիարդ դոլարի։

Այժմ ԱՄՆ-ում կա ռեկորդային թվով՝ 31 կին միլիարդատեր, ովքեր իրենց կարողությունը կուտակել են ինքնուրույն (չեն ստացել ոչ ամուսնուց, հորից կամ ընտանիքի այլ անդամներից): Բարձրացել է նաեւ ամենահարուստների ցուցակ մտնելու շեմը՝ 225 մլն դոլարից հասնելով 300 մլն դոլարի։

Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է 77-ամյա Դիանա Հենդրիքսը, ում կարողությունը գրեթե 21 մլրդ դոլար է ։ Նա երեխա է լույս աշխարհ բերել 17 տարեկանում, երկար ժամանակ աշխատել է որպես մատուցողուհի, իսկ հետո դարձել աշխարհի ամենահաջողակ գործարար կանանցից մեկը։ Հենդրիքսը ղեկավարում է ABC Supply-ը՝ տանիքների, երեսպատման և պատուհանների մեծածախ առևտրի մատակարարներից մեկը Միացյալ Նահանգներում:

600x400

Դիանա Հենդրիքս

Դիանային անվանում են նաև ԱՄՆ Հանրապետական կուսակցության ամենաառատաձեռն նվիրատուներից մեկը։

Շոու բիզնեսի աստղերից ամենահարուստների թվում են Թեյլոր Սվիֆթը (1,3 միլիարդ դոլար), Ռիհաննան (1,4 միլիարդ դոլար), Քիմ Քարդաշյանը (1,7 միլիարդ դոլար), Օփրա Ուինֆրին (3 միլիարդ դոլար) և այլք:

600x400

Թեյլոր Սվիֆթ

Վարկանիշային աղյուսակում հայտնվել է 11 նորեկ։ Նրանց թվում է, օրինակ, 39-ամյա երգչուհի Քեթի Փերին՝ 350 միլիոն դոլար կարողությամբ։

600x400

Քեթի Փերի

Քայլի Ջենները կրկին ճանաչվել է ամենաերիտասարդ հարուստ ամերիկուհին։ 26 տարեկանում նրա կարողությունը հասել էր 710 միլիոն դոլարի։

600x400

Քայլի Ջեններ

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2573 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մելանյա Թրամփի հարսանյաց զգեստը վաճառքի է հանվել սկզբնականի կես գնով

26.03.2025
Համացանցում քննարկում են պտտվող այն լուրը, որ eBay-ում ենթադրաբար վաճառվում է Մելանյա Թրամփի Dior–ի հարսանյաց զգեստը՝ կարված դիզայներ Ջոն Գալիանոնի կողմից։

Ոչ միայն փաստերի իմացություն. խելացի մարդու 7 բնորոշիչ

07.03.2025
Ի՞նչն է մարդուն իսկապես խելացի դարձնում: Կարելի է ենթադրել, որ բարձր IQ–ն, էրուդիցիան և բարդ խնդիրներ լուծելու կարողությունը։ Բայց իրականում ինտելեկտը միայն գլխում արագ հաշվարկելու կամ շատ փաստեր հիշելու կարողությունը չէ:

«Միսս Եվրոպա 2025» գեղեցկության մրցույթում հաղթել է Ղրիմից ժամանած մասնակիցը

25.02.2025
33-ամյա Յուլիա Պավլիկովան Ղրիմից հաղթել է «Միսս Եվրոպա-2025» մրցույթում, որը տեղի է ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։

Տղամարդիկ բաժանումն ավելի ծանր են տանում, քան կանայք․ հետազոտություն

13.02.2025
Արդյո՞ք տղամարդկանց քիչ է անհանգստացնում միայնությունը, թե՞  իրենց մտահոգություններով հետ չեն մնում զուգընկերուհներից:

Գիտնականները պարզել են, որ կանոնավոր արձակուրդները սպասվածից ավելի օգտակար են

06.02.2025
Հետազոտողները կիսվել են խորհուրդներով, թե ինչպես պլանավորել արձակուրդը՝ դրանից առավելագույն օգուտ քաղելու համար:

2025 թվականի աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների

31.12.2024
2025 թվականի անձնական ծրագիրը աստղերի հետ համակարգելու համար եկեք ծանոթանանք աստղագուշակների կանխատեսումներին։ Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար նրանք արդեն կազմել են Օձի տարվա հորոսկոպը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-03-2025 10:39
Համաշխարհային աթլետիկայի ասոցիացիայի նախագահ Սեբաստիան Քոուն հայտարարել է գենդերային ստուգումների ներդրման մասին բոլոր կանանց համար, ովքեր պատրաստվում են մրցել կազմակերպության հովանու ներքո: Նրա խոսքով՝ թեստավորումը կարիերայի ընթացքում անհրաժեշտ կլինի անցկացնել մեկ անգամ։
26-03-2025 10:26
Նոր հետազոտության համաձայն, որը ներկայացվել է Սրտաբանների ամերիկյան քոլեջի ամենամյա գիտական նստաշրջանում (ACC.25), միկրոպլաստիկ նյութերի ազդեցությունը, որոնք կարող են պատահաբար կլանվել, կապված է քրոնիկական ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության աճի հետ, տեղեկացրել է News Medical Live Sciences-ը։
26-03-2025 10:04
Դուբայում սարսափելի վնասվածքներով հայտնաբերված ուկրաինացի մոդելի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Մոդելը բուժման համար 10 միլիոն պարտք ունի, բայց նա ստիպված չի լինի վճարել։ Ապահովագրությունը, նույնիսկ եթե աղջիկն ունենար, ամենայն հավանականությամբ, չէր գործի: Ըստ ոստիկանության՝ նա փորձել է ինքնասպան լինել, ինչն անմիջապես զրոյացնում է բոլոր վճարումները։
26-03-2025 09:53
Շեյլին Վուդլին հանդիպում է Էմիլիի հետ Փարիզում աստղ, 36-ամյա ֆրանսիացի դերասան Լուկաս Բրավոյի հետ: Զույգին նկատել են Ֆրանսիայի մայրաքաղաքում ժամադրության ժամանակ:
26-03-2025 00:56
Իտալացի սուպերմոդել և Լեոնարդո Դի Կապրիոյի ընկերուհին՝ Վիտորիա Սերետին դարձել է ֆրանսիական Vogue-ի ապրիլյան համարի հերոսուհին։ 26-ամյա պոդիումի աստղը հայտնվել է շապիկին ու ֆոտոշարքում, ինչպես նաև առաջին անգամ մեկնաբանել իր հարաբերությունները հոլիվուդյան դերասանի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.03.2025
Դիտվել է 964 անգամ
20.03.2025
Դիտվել է 612 անգամ
24.03.2025
Դիտվել է 590 անգամ
23.03.2025
Դիտվել է 434 անգամ
25.03.2025
Դիտվել է 312 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster