Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ամառային 3 ոչ արդիական սանրվածք, որոնք արժե փոխել հենց հիմա

12.06.2024

Ամառը նորաձև սանրվածքի ժամանակն է։ Կարճ տարբերակները վերջին մեկ տարվա ընթացքում չեն լքել գեղեցկության թրենդների ցանկը, սակայն ոչ բոլորն են դեռ արդիական։

Նորաձևությունը տեղում չի կանգնում և թելադրում է իր կանոնները։ Մինչ մենք կհասցնեինք ընտելանալ փիքսի կտրվածքին, ոճաբանների նոր առաջատարների ցանկում հայտնվեց Prada Bob-ը: Իսկ ինչպե՞ս հարմարվել նման գերձայնային արագությանը։ Բարեբախտաբար, այսօր կան բազմաթիվ սանրվածքներ, որոնք կարող եք ստանալ՝ մի փոքր փոփոխելով ձեր ունեցածը:

Թվում է, թե վերջին մի քանի տարիների ընթացքում բոլորն արդեն փորձել են թեթև վարագույր–խոպոպները: Սա զարմանալի չէ, քանի որ նման սանրվածքը սազում է ցանկացած ոճին ու դեմքի ձևին, և չի պահանջում կերպարի արմատական փոփոխություն։ Այնուամենայնիվ, ժամանակն է նոր բան մտածելու։ Անկասկած մի քանի սեզոնից այն կրկին կվերադառնա նորաձևություն, սակայն առայժմ առաջարկվում է դիտարկել սանրվածքի ավելի հետաքրքիր տարբերակներ։

600x400600x400

«Շէգին» նույնպես  2024 թվականին կորցրել է իր արդիականությունը։ Մազերի գզգզված տարբերակը ու չափավոր երկարությունը, որը ստեղծում է ռոք երաժիշտ աղջկա կերպար, այս սեզոնին ծիծաղելի տեսք ունի: Եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք ձեր գլխին ստեղծել նույնքան թեթև, բայց ավելի էլեգանտ ինչ-որ բան, հետևեք ժամանակակից մեկնաբանությանը, որն այժմ կոչվում է «կատվի սանրվածք» կամ kitty cut․ այն պահպանում է հյուսվածքային տարրերը, բայց ավելի նրբագեղ տեսք ունի:

600x400600x400

Անհավասար կտրվածքով երկարաձգված բոբն արդիական էր մի քանի տարի առաջ, այժմ ժողովրդականություն է ձեռք բերել պարզ բոբը: Այնուամենայնիվ, նորաձեւության հրապարակումները ամառվա գլխավոր սանրվածք համարում են Prada Bob-ը։ Այս թրենդը շրջանառության մեջ դրվեց Կաննի կինոփառատոնի ժամանակ դերասանուհի Ջոյ Քինգի կողմից՝ նա կտրել էր իր շքեղ գանգուրները և պատրաստել կարճ բոբ՝ Prada-ի ոճով։ Պարտադիր չէ, որ այս սանրվածքը լինի կատարյալ ուղիղ և խիստ, թեթև ու նուրբ ոճավորման տարբերակները միանգամայն հնարավոր են:

600x400600x400

«Գարսոն» սանրվածքը նույնպես բավականին երկար ժամանակ է, ինչ մեզ հետ է, սակայն 2024 թվականին այն հայտնվել է հակաթրենդների ցանկում։ Կարճ սանրվածքների սիրահարներին կարելի է խորհուրդ տալ ուշադրություն դարձնել բիքսիին՝ մազերի ոճային կարճ սանրվածքին՝ երկարացված հետևի մասով։ Ի դեպ, շատ աստղեր արդեն փորձել են այս թրենդը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3123 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կինը առողջ դուստր է ծննդաբերել քրոջ արգանդը փոխպատվաստելուց հետո. ինչպես է դա կատարվել

17.04.2025
Երեխան ստացել է կրկնակի անուն՝ ի պատիվ դոնոր մորաքրոջ և փոխպատվաստումն իրականացրած վիրաբույժի: Նա ծնվեց 2,06 կգ և լիովին առողջ։

Դուբայում երեկույթների ժամանակ, որտեղ հաշմվել է մոդելը, աստղերի որս է գնում

08.04.2025
Մարիա Կովալչուկը դեռ հիվանդանոցում է, և նրան սպասվում է երկարատև բուժում։

Աղջիկն իրեն գտել է ռուս նկարչուհու 115 տարի առաջ ստեղծած նկարում․ նմանությունը ցնցող է

11.03.2025
22-ամյա ամերիկուհի Ռայլի Լադներն իրեն ճանաչել է Զինաիդա Սերեբրյակովայի «Զարդասեղանի մոտ։ Ինքնանկար» կտավում։

Գաղտնի սիրավեպեր. Կենդանակերպի նշաններ, ովքեր սիրում են թաքցնել իրենց զգացմունքները

26.02.2025
Ոմանց համար դա հատուկ մտերմություն պահպանելու միջոց է, մյուսների համար՝ արգելվածի և անհայտի հաճույք:

Թեստ, որը կօգնի պարզել, թե որ տեսակի տղամարդն է ձեզ համապատասխանում

18.02.2025
Շատերն են փափագում ամուսնանալ և երազում են արքայազնի մասին՝ սպիտակ Mercedes-ով։ Բայց իրականում պարզվում է, որ իսկապես արժանի մարդու հետ հարաբերություններ սկսելուց առաջ անհրաժեշտ է մի քանի անգամ վառվել։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Երբեք չի հերիքում. կենդանակերպի 5 նշան, որոնք հակված են բողոքելու ֆինանսներից

22.01.2025
Նրանք կարող են սովորել կառավարել փողը, եթե ցանկանում են. միակ խնդիրն այն է, որ նրանք սովորաբար չեն ցանկանում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2025 13:52
Netflix-ը վերջապես թողարկել է «Wednesday» սերիալի երկար սպասված երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թիզեր-թրեյլերը։ Սերիալը նախատեսվում է թողարկել հոսքային ծառայությունում երկու մասով։ Թրեյլերում Ջեննա Օրտեգայի կերպար Ուենսդեյ Ադամսը վերադառնում է Nevermore Academy:
25-04-2025 13:49
YouTube-ը 20 տարեկան է. մինչ օրս վերբեռնվել է ավելի քան 20 միլիարդ տեսանյութ: Հաղորդվում է, որ միջինում ամեն օր YouTube է վերբեռնվում ավելի քան 20 միլիոն տեսանյութ։ 2024 թվականին YouTube-ի օգտատերերը ամեն օր տեսանյութերի վրա թողել են միջինը 100 միլիոնից ավելի մեկնաբանություն, իսկ ստեղծողները «նշել» են օրական միջինում 10 միլիոն դիտողի մեկնաբանությունները։ Անցյալ տարի YouTube-ի տեսանյութերը միջինում օրական ավելի քան 3.5 միլիարդ «լայք» էին ստանում օգտատերերից։
25-04-2025 03:59
52-ամյա Գվինեթ Փելթրոուն հրաժարվել է պալեոլիթյան խիստ սննդակարգից, որին հետևել է մի քանի տարի։ Հոլիվուդյան աստղը Goop փոդքասթի ժամանակ խոսել է իր որոշման մասին՝ խոստովանելով, որ արդեն «հոգնել» է քարանձավային մարդկանց կերակուր ուտելուց:
25-04-2025 01:01
37-ամյա Բենի Բլանկոն անակնկալ է կազմակերպել իր հարսնացուի՝ 32-ամյա երգչուհի Սելենա Գոմեսի համար՝ ավագ դպրոցի ավարտական երեկույթի տեսքով։ Երաժիշտը պարզել է, որ Սելենան ավանդական ավարտահանդես չի ունեցել, քանի որ դեռահասության տարիներին արդեն չափազանց հայտնի էր և խիստ շատ էր աշխատում։ Բեննին թեմատիկ լուսանկարահանման անակնկալի մանրամասները և կադրերը կիսվել է սոցիալական ցանցերում։
25-04-2025 00:04
Ջեսիկա Սիմփսոնի երկրպագուներին գրավել է այն լուրը, որ երգչուհին սոցիալական ցանցերում ակտիվորեն սիրախաղ է անում դերասան Ջերեմի Ռեների հետ։ Թվում է, թե նա ժամանակ չի վատնում, մինչ փաստաբանները պատրաստում են Սիմփսոնի և մարզիկ Էրիկ Ջոնսոնի ամուսնալուծության համար անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.04.2025
Դիտվել է 1129 անգամ
22.04.2025
Դիտվել է 589 անգամ
23.04.2025
Դիտվել է 525 անգամ
25.04.2025
Դիտվել է 382 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster