«Բարբի»-ն դարձել է Warner Bros-ի երկրորդ ամենաշատ եկամուտ ունեցած ֆիլմը
15.08.2023
Վերջին հանգստյան օրերի արդյունքում «Բարբի» ֆիլմն ԱՄՆ-ում վաստակել է ևս 33,7 միլիոն դոլար՝ տարածաշրջանում տոմսարկղային մուտքերը հասցնելով 500 միլիոն դոլարի։
Հյուսիսային Ամերիկայից դուրս ֆիլմի հասույթը գերազանցել է 657 միլիոն դոլարը՝ կինոնկարի ընդհանուր եկամուտը հասցնելով 1,18 մլրդ դոլարի։
Այսպիսով, «Բարբի»-ն դարձավ Warner Bros-ի պատմության մեջ երկրորդ ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը։ Առջևում միայն «Հարրի Փոթերը և մահվան պարգևները. Մաս 2»-ն է ՝ 1,31 մլրդ դոլար արդյունքով։
Ինչ վերաբերում է 2023 թվականի ցուցանիշներին, ապա այստեղ Գրետտա Գերվիգի ֆիլմը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն «Սուպեր Մարիո եղբայրները»-ին՝ վերջինիս ցուցանիշը 1,35 միլիարդ դոլար է։
Ի վերջո, «Բարբին» դարձել է միանձնյա առաջատար կանանց կողմից ստեղծված կինոնկարների ցանկում։ Նախկինում առաջատարի դափնին պատկանում էր «Կապիտան Մարվելին». վերջինիս ստեղծման վրա աշխատել են Աննա Բոդենը և Ռայան Ֆլեքը։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1966 անգամ
Читать на русском
|