Բաց ուսերի գիծն ամառային զգեստապահարանի ամենագայթակղիչ դետալն է
18.07.2023
Կոմպլեմենտար տարր, որն իր զգեստապահարանում պետք է ունենա յուրաքանչյուր կին:
Կանացիությունն ընդգծելու ամենահուսալի միջոցը ձեր կազմվածքին լավ համապատասխանող հագուստ գտնելն է: Ինչ-որ մեկը սիրում է ընդգծել նուրբ գոտկատեղը, մեկ ուրիշը նախընտրում է կենտրոնանալ պարանոցի վրա. յուրաքանչյուր կին ունի իր գաղտնիքը, որի շնորհիվ նա նրբագեղ տեսք ունի:
Այնուամենայնիվ, ոչ բոլոր լայֆհաքերն են հավասարապես լավ աշխատում տարբեր մարմնի տեսակների վրա: Բացառությամբ մեկի՝ ուսերի բաց գծի։
Ուսագոտին կանանց մարմնի ամենագայթակղիչ մասերից է։ Ուսերի բաց գիծն անվտանգ գոտի է, որը կերպարին ավելացնում է ոչ թե բաց անկեղծություն, այլ պարզ քնքշություն։ Տոպերն ու բոդիները, որոնք նրբորեն ցած են ընկնում, նրբագեղություն և թեթևություն են հաղորդում ամառային տեսքին: Այդ իսկ պատճառով դիզայներները տարեցտարի արտադրում են տասնյակ տրիկոտաժե մոդելներ, որոնք հեշտ են ինտեգրվում ցանկացած զգեստապահարանի:
Ամռանն այս տոպերը համադրվում են ամեն ինչի հետ՝ սովորական ջինսերից մինչև թևածող կարճ կիսաշրջազգեստներ: Proenza Schouler-ն առաջարկում է համատեղել ուսագոտու կտրվածքով երկարավուն վերնաշապիկը դասական տաբատի և սպիտակ սպորտային կոշիկների հետ՝ կատարյալ տեսք ամեն օրվա համար: Celine-ն առաջարկում է ոչ թե վերնաշապիկներ, այլ քոթեջային շրջազգեստներ, որոնք կարելի է կրել, օրինակ, ընկերուհու հարսանիքին։
Առաձգական բոդիները, ինչպես Balenciaga-ի սև դասականն է, կատարյալ է չնախատեսված երեկույթի և մինչև առավոտ պարելու համար: Բաց ուսերով հագուստի համար միշտ առիթ կա։
Կարևորը՝ համապատասխան մոդել ընտրելն է, որը կատարյալ կլինի ձեզ համար:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 3016 անգամ
Читать на русском
|