Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

3 մթերք ավելորդ քաշից ազատվելու համար

10.03.2023

Կարծես բոլորս գիտենք, որ բավական է օրական 10 րոպե կանոնավոր մարզվել, որպեսզի սկսենք նիհարել։ Կհավատաք, թե ոչ, կա երեք մթերք, որոնք կարող են օգնել ձեզ հաջողությամբ նիհարել: Այսպիսով, որո՞նք են դրանք:

Մթերք № 1՝ ազնվամորի

Ազնվամորին օգտակար է քաշի կորստի համար։ Ըստ ուսումնասիրությունների՝ օրական բառացիորեն կես բաժակը բավական է նիհարել սկսելու համար։ Հատապտուղը պարունակում է․

• B, C, D, A, PP, E խմբերի վիտամիններ,
• բազմաթիվ տարբեր տարրեր, ինչպիսիք են ֆոսֆորը, կալցիումը, կալիումը, երկաթը,
• սալիցիլաթթու,
• մանրաթել, որը պարունակում է պեկտիններ, դաբաղանյութեր, ֆրուկտոզա, եթերայուղեր։

600x400

Արտադրանք №2՝ արմավ

Արմավենու չոր պտուղներն իսկապես ունակ են օրգանիզմն ազատել ավելորդ քաշից։ Գլխավորը՝ պտուղների ճիշտ ընտրությունն է և նյութափոխանակության առանձնահատկությունների հաշվի առնելը: Թեև արմավը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթել, այդուհանդերձ, շաքարը և գլյուկոզան կազմվածքի լուրջ թշնամիներ են: Արագ նյութափոխանակություն ունեցողներին խորհուրդ է տրվում ուժային մարզումներից հետո օգտագործել ոչ ավելի, քան 50 գրամ արմավ։ Այդպիսով, գլյուկոզան կօգտագործվի մկանները վերականգնելու համար, դրանք չեն ցավի, իսկ սովի զգացումը կմարի։ Միայն այս կերպ արմավը դրականորեն կնպաստի նիհարելուն։

600x400

Արտադրանք №3՝ դարչին

Այս նանրահայտ համեմունքը սովորաբար զուգորդվում է այլ ճարպ այրող մթերքների հետ: Եվ այն իսկապես ջերմամիջուկային ազդեցությաուն է ունենում՝ արագ, հզոր և արդյունավետ.

• կարգավորում է արյան շաքարը,
• արյունը դարձնում է ոչ այնքան մածուցիկ՝ վերացնելով խոլեստերինի թելիկները
• բարելավում է նյութափոխանակությունը,

• մարմնի արտազատման համակարգերն ստիպում է  ավելի ինտենսիվ աշխատել,

• արագ և անվնաս վերացնում է տոքսինները,
• նորմալացնում է լյարդի, աղիքների, ստամոքսի աշխատանքը;
• չեզոքացնում է ազատ ռադիկալները,
• տալիս է լրացուցիչ էներգիա, որն օգնում է հեշտությամբ ու արագ հաղթահարել սթրեսը և հուզական ծանրաբեռնվածությունը,
• ամրապնդում է իմունային համակարգը,
• բարելավում է հիշողությունը,
• մեծացնում է ուշադրության կենտրոնացումը,
• ակտիվացնում է ուղեղը։

600x400

Սա համեմունքի ընդհանուր ազդեցությունն է օրգանիզմի վրա, բայց մեզ հետաքրքրում է, թե հատկապես որքանո՞վ է դարչինը օգտակար նիհարելու համար:

1. Համեմունքի ազդեցությունն արյան մածուցիկության և շաքարի մակարդակի վրա կհանգեցնի նրան, որ դուք կստանաք հագեցվածության կայուն, վստահ զգացում, այսինքն՝ հիմնական կերակուրների միջև ընկած ժամանակահատվածում քաղց չեք զգա։

2. Դարչինի կանոնավոր օգտագործման շնորհիվ մարսողության գործընթացի բարելավումը օրգանիզմին սովորեցնում է ճիշտ ծախսել ստացված էներգիան, այլ ոչ թե այն կուտակել մարմնի տարբեր հատվածներում՝ ճարպի տեսքով։

3. Համեմունքը, այլ մթերքների հետ միասին մտնելով ստամոքս, սկսում է տրանսպորտային-հաղորդիչ ֆունկցիա կատարել։ Այսինքն՝ նպաստում է օգտակար վիտամինների ու հանքանյութերի ավելի լավ կլանմանը, յուրացմանը։

4. Այն կօգնի արագացնել նյութափոխանակությունը բջիջներում, որի ներսում տեղի է ունենում նաև լիպոլիզ, այսինքն՝ ճարպերի քայքայումը։

5. Տեղի է ունի քաղցրից կախվածության արգելափակում։ Իսկ չէ՞ որ դեսերտից հրաժարվելը ցանկացած դիետայի շատ կարևոր առանցքային կետն է:

Ահա թե ինչպես է դարչինն ազդում քաշի կորստի վրա։ Պետք է հասկանալ, որ այն ինքնուրույն չի վերացնում ճարպային կուտակումները, այլ օրգանիզմում սկսում են մի շարք կենսաքիմիական գործընթացներ, որոնց արդյունքը լիպոլիզն է և սլացիկ, ձիգ կազմվածքը։

Բայց հիշեք, որ օրական կարելի է ուտել ոչ ավելի, քան 1-2 թեյի գդալ համեմունք։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3506 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Չափազանց վաղ. ինչու են որոշ մարդկանց մազերը ճերմակում 18 տարեկանից

09.04.2025
Մելանինն այն պիգմենտն է, որից բաղկացած են մարդու մազերը: Երբ այն օրգանիզմում դադարում է արտադրվել, մազերը կորցնում են գույնը և դառնում թափանցիկ, այսինքն՝ ճերմակ։

Ինչպես տունը լցնել հաճելի բուրմունքով. 3 արդյունավետ տարբերակ

27.03.2025
Տան հոտերն անտեսանելի մոգություն են, որոնք ստեղծում են հարմարավետություն, ազդում տրամադրության վրա և տարածքը դարձնում իսկապես ձերը:

Ինչպես երկարացնել կանացի գուլպաների կյանքը. փորձարկված խորհուրդներ

05.03.2025
Սառեցնելը, խոնավացնելը և լաքով վերանորոգելն ապացուցված մեթոդներ են, որենք կօգնեն երկարացնել բարակ նեյլոնե գուլպաների կյանքը:

Ինչպես ազատվել աչքերի տակի պարկերից. շտապ օգնության ընթացակարգեր

07.02.2025
Անքուն գիշերից կամ բուռն խնջույքից հետո դուք պետք է հնարավորինս արագ կարգի բերեք ձեզ: Առաջին բանը, որը ցույց է տալիս հոգնածությունը, աչքերի տակ առաջացած պարկերն են։

Ինչից են նրանք վախենում. կենդանակերպի յուրաքանչյուր նշանի գաղտնի վախերը

31.01.2025
Մենք բոլորս էլ բախվում ենք տագնապների, և դրանց էությունը հասկանալն ու դրանց հետ աշխատելը միայն մեզ ավելի ուժեղ և ներդաշնակ է դարձնում: Այս առումով աստղերը ձեզ կարող են ուղղություն ցույց տալ:

Ինչ հագնել գալիք Նոր տարին դիմավորելիս և ինչպես որսալ հաջողությանը

12.12.2024
Նորաոճ և գեղեցիկ. սա հենց այն հանդերձանքն է, որը խորհուրդ է տրվում ընտրել 2025 թվականի Ամանորի համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2025 13:52
Netflix-ը վերջապես թողարկել է «Wednesday» սերիալի երկար սպասված երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թիզեր-թրեյլերը։ Սերիալը նախատեսվում է թողարկել հոսքային ծառայությունում երկու մասով։ Թրեյլերում Ջեննա Օրտեգայի կերպար Ուենսդեյ Ադամսը վերադառնում է Nevermore Academy:
25-04-2025 13:49
YouTube-ը 20 տարեկան է. մինչ օրս վերբեռնվել է ավելի քան 20 միլիարդ տեսանյութ: Հաղորդվում է, որ միջինում ամեն օր YouTube է վերբեռնվում ավելի քան 20 միլիոն տեսանյութ։ 2024 թվականին YouTube-ի օգտատերերը ամեն օր տեսանյութերի վրա թողել են միջինը 100 միլիոնից ավելի մեկնաբանություն, իսկ ստեղծողները «նշել» են օրական միջինում 10 միլիոն դիտողի մեկնաբանությունները։ Անցյալ տարի YouTube-ի տեսանյութերը միջինում օրական ավելի քան 3.5 միլիարդ «լայք» էին ստանում օգտատերերից։
25-04-2025 03:59
52-ամյա Գվինեթ Փելթրոուն հրաժարվել է պալեոլիթյան խիստ սննդակարգից, որին հետևել է մի քանի տարի։ Հոլիվուդյան աստղը Goop փոդքասթի ժամանակ խոսել է իր որոշման մասին՝ խոստովանելով, որ արդեն «հոգնել» է քարանձավային մարդկանց կերակուր ուտելուց:
25-04-2025 01:01
37-ամյա Բենի Բլանկոն անակնկալ է կազմակերպել իր հարսնացուի՝ 32-ամյա երգչուհի Սելենա Գոմեսի համար՝ ավագ դպրոցի ավարտական երեկույթի տեսքով։ Երաժիշտը պարզել է, որ Սելենան ավանդական ավարտահանդես չի ունեցել, քանի որ դեռահասության տարիներին արդեն չափազանց հայտնի էր և խիստ շատ էր աշխատում։ Բեննին թեմատիկ լուսանկարահանման անակնկալի մանրամասները և կադրերը կիսվել է սոցիալական ցանցերում։
25-04-2025 00:04
Ջեսիկա Սիմփսոնի երկրպագուներին գրավել է այն լուրը, որ երգչուհին սոցիալական ցանցերում ակտիվորեն սիրախաղ է անում դերասան Ջերեմի Ռեների հետ։ Թվում է, թե նա ժամանակ չի վատնում, մինչ փաստաբանները պատրաստում են Սիմփսոնի և մարզիկ Էրիկ Ջոնսոնի ամուսնալուծության համար անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.04.2025
Դիտվել է 1040 անգամ
22.04.2025
Դիտվել է 525 անգամ
23.04.2025
Դիտվել է 452 անգամ
25.04.2025
Դիտվել է 270 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster