Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2023 թ
01.02.2023
Փետրվարը համեմատաբար հանգիստ ու հաճելի կլինի։ Արագ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել, ճիշտ առաջնահերթություն կդնեք։ Պետք է ջանք գործադրե՞լ: Դուք դա կանեք, և անմիջապես կկենտրոնանաք գլխավորի վրա, ժամանակ չեք տրամադրի անհեթեթությունների համար։ Գործընկերները և երկարամյա աշխատակիցները պատրաստ կլինեն օգնել ձեզ աշխատանքային խնդիրների լուծման գործում։ Նրանց աջակցության շնորհիվ դուք ժամանակին գլուխ կհանեք բոլոր հարցերից։
Թեև փետրվարին շատ անելիքներ կունենաք, բայց բավական ժամանակ կլինի հոբբիների, անձնական կյանքի, հանգստի և փոքրիկ ռոմանտիկ ճամփորդության համար:
Ուշադիր կլինեք ձեր սիրելիների նկատմամբ, և հենց դրա շնորհիվ է, որ նրանց հետ հարաբերություններում նկատելի փոփոխություններ կլինեն դեպի լավը։ Եթե վերջին շրջանում հարաբերությունները լարված են, ապա ներդաշնակությունն ու փոխըմբռնումը վերականգնելու միջոց կգտնեք։
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2023 թ. Խոյ
Փետրվարը Խոյերի կյանքում կձևավորի իրադարձություններ՝ կապված մեծ նպատակների, կարևոր խնդիրների առաջադրման հետ. դրանք պետք է մշակվեն ամսվա առաջին տասնօրյակում: Հետագայում շարունակեք այս ուղղությամբ: Միևնույն ժամանակ ձեզ կօգնեն մարդիկ, ովքեր սիրում են ձեզ, որոնցից հզոր աջակցություն կունենաք։ Ձեզ հետևում են, բայց այս վերահսկողությունը նոր հնարավորություններ կբերի: Ընկերների հետ միասին կսկսեք նոր գործեր, կլինեն հետաքրքիր հնարավորություններ ու հեռանկարներ՝ կապված ապագա աշխատանքի հետ։ Ամսվա վերջին շաբաթում սպասեք աջակցություն, սեր, հովանավորչություն, ստեղծագործական և անձնական հաջողություններ։
• Բարենպաստ օրերը՝ 4, 9, 18, 22, 27 • Անբարենպաստ օրերը՝ 2, 12, 16, 24
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2023 թ. Ցուլ
Ցուլի նշանի տակ ծնվածների համար լավ ժամանակ է գումար վաստակելու համար։ Բարձր դիրքի կանայք, սիրող ընկերները կաջակցեն: Անձնական կյանքի, ստեղծագործական պլանների նոր հնարավորություններ կառաջանան։ Կմեծանան նաև բեղմնավորման և հետագա հղիության հնարավորությունները: Ամսվա երկրորդ կեսին մի մոռացեք վերահսկել շրջապատի իրադարձությունները՝ հատկապես այն ամենը, ինչը կապված է երեխաների և աշխատանքի հետ (ղեկավարությունը հոգ կտանի ձեր մասին, և շատ անելիքներ կլինեն):
• Բարենպաստ օրերը՝ 3, 12, 16, 20, 24 • Անբարենպաստ օրերը՝ 5, 14, 22, 27
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2023 թ. Երկվորյակ
Պետք է հոգ տանել հարազատների, սիրելիների մասին։ Գաղափարները, որոնք վերաբերում են անձնական և ստեղծագործական հաջողությանը, մշակեք փետրվարի երրորդ տասնօրյակում: Սա ընկերների աջակցության ժամանակկաշրջան է. կլինեն անսպասելի ծրագրեր ու հնարավորություններ, որոնք հաջողությամբ կիրականացվեն առաջին կիսամյակում։
• Բարենպաստ օրերը՝ 5, 9, 18, 22, 27 • Անբարենպաստ օրերը՝ 7, 12, 16, 20
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2023 թ. Խեցգետին
Պետք է զբաղվել ընտանեկան պլաններով, նախագծերով, աշխատել թիմում։ Անպայման աջակցեք երեխաներին, եթե չափահաս են, խոսեք նրանց անհանգստացնող թեմաների մասին, իսկ եթե փոքր են, ապա ոչ մի դեպքում չպետք է անտեսեք նրանց խնդիրները։ Հնարավոր են ֆինանսական խնդիրներ առաջանան։ Առաջին շաբաթվա ընթացքում գնումներն անհաջող կլինեն։ Նոր հեռանկարներ կբացվեն, որոնք բավականին արագ կիրականանան։ Ճամփորդելիս կգտնեք սեր և անձնական հաջողություններ, ինչպես նաև ստեղծագործական հնարավորություններ:
• Բարենպաստ օրերը՝ 7, 12, 16, 21, 25
• Անբարենպաստ օրերը՝ 5, 14, 18, 27
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2023 թ. Առյուծ
Ամսվա առաջին տասնամյակում պետք է շատ ուշադիր կատարեք ձեր աշխատանքը, որպեսզի սխալներ չլինեն. դրանց շուրջ անկնկալվում է կա՛մ սկանդալ, կա՛մ մեծ հաջողություն: Փետրվարի երկրորդ կեսը պահանջում է ուշադրություն ընտանիքի և այն մարդկանց նկատմամբ, ովքեր շրջապատում են ձեզ ուսման մեջ կամ աշխատանքում: Փետրվարի երրորդ տասնօրյակը կբերի անձնական հաջողություն, սեր, ուշադրություն և աջակցություն նրանց կողմից, ովքեր սիրում են ձեզ: Ուսուցիչները, հովանավորները, ղեկավարները կդառնան ձեր աջակիցը: Նոր նախաձեռնությունները կձևավորվեն ամսվա ընթացքում և ի հայտ կգան փետրվարի վերջին տասնամյակում։
• Բարենպաստ օրերը՝ 6, 10, 19, 23, 28 • Անբարենպաստ օրերը՝ 8, 12, 16, 26
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2023 թ. Կույս
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են զարգանում հարաբերություններն ընտանիքի անդամների հետ. այժմ դրանք առաջին տեղում են, և ձեր խնդիրն է օգնել նրանց ամեն ինչում: Զուգընկերները բարձրանում են, նրանց կյանքը փոխվում է, և անհրաժեշտ է մասնակցել դրան, որովհետև եթե ոչ դուք, ապա ուրիշը կարող է ձեր տեղը զբաղեցնել: Շատ ուշադիր եղեք այն հարցերին, որոնք վերաբերում են ինտելեկտուալ գործունեությանը, ստեղծագործությանը և աշխատանքին. դրանցում դուք լավ արդյունքների կհասնեք: Հաջողությունը սպասվում է ամսվա կեսերին։ Աշխատանքն ապագայի նոր հնարավորություններ կբերի: Կանայք, տարեցները, սիրող մարդիկ կամ նրանք, ովքեր ձեր հենարանն էին, կդառնան ձեր պաշտպանները, օգնության ձեռք կմեկնեք, կմատնանշեն ապագայի ճանապարհը։
• Բարենպաստ օրերը՝ 7, 13, 17, 21, 26 • Անբարենպաստ օրերը՝ 9, 19, 23, 27
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2023 թ. Կշեռք
Փետրվարը հագեցած է իրադարձություններով՝ գործնական, անձնական, ինչպես նաև կենցաղային գործերով, որոնք դուք կկատարեք երեխաների և հավատարիմների հետ։ Փետրվարի առաջին տասնօրյակում հոգ տարեք այն մասին, թե ինչ է պետք վերափոխել տանը. հաշվի առեք նոր հնարավորություններ ձեր տան և երեխաների ապագայի համար: Զգույշ եղեք այն մարդկանց նկատմամբ, ովքեր ձեր տուն են գալիս: Զբաղվեք ձեր առողջությամբ և այն բաներով, որոնք ձեզ դուր կգան։ Սպորտը լավ հանգստություն կբերի։ Ամսվա կեսին նոր հնարավորություններ կբացվեն, որոնք կապված են կլինեն սիրո, ծանոթությունների, ինտելեկտուալ գործունեության հետ։
• Բարենպաստ օրերը՝ 4, 10, 19, 23, 27 • Անբարենպաստ օրերը՝ 2, 7, 16, 25
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2023 թ. Կարիճ
Այս ամիս կենտրոնացեք ձեր տան վրա: Կատարեք տան բարեկարգում (ավելի հարմարավետ զգալու համար), զբաղվեք սարքավորումներով, վերակառուցումամբ, վերանորոգմամբ... Հարմար ժամանակ է հարազատների հետ շփվելու համար։ Ամսվա առաջին կեսը կբերի կարևոր ծանոթություններ, իրադարձություններ։ Զբոսանքները նոր հանդիպումներ կբերեն, ինչպես նաև բանակցությունների հնարավորություններ և ապագայի պլաններ: Տնային ուսուցուման ծրագրերը թողեք ամսվա երկրորդ կեսի համար: Գրեթե ամբողջ փետրվարը ձեզ երջանիկ և սիրված կզգաք։ Հետաքրքիր հանդիպումների, երեխաների համար նոր հնարավորությունների, ստեղծագործական և անձնական հաջողությունների ամիս է։
• Բարենպաստ օրերը՝ 3, 8, 17, 21, 26 • Անբարենպաստ օրերը՝ 6, 10, 15, 23
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2023 թ. Աղեղնավոր
Չնայած այն հանգամանքին, որ հակառակորդի հետ դիմակայությունը շարունակվում է, փետրվարը ձեզ հաջողություն կբերի՝ նյութական հարցերում, կնքվելիք պայմանագրերում։ Նյութական և ֆինանսական հարցերի շուրջ հաջող գնումների և բանակցությունների ժամանակաշրջան է: Ճամփորդությունների շրջան կլինի՝ կապված աշխատանքի, հանգստի, այն մարդկանց հետ, ում սիրում եք։ Ակտիվորեն կաջակցեն մարդիկ, ովքեր անցել են ժամանակի փորձությումը: Շփումերը նոր հնարավորություն կստեղծեն, որը կվերաբերի անշարժ գույքին: Լավ ժամանակ է հանգստանալու և տան մասին հոգ տանելու համար։ Ի հայտ կգան նոր մարդիկ, ովքեր սիրում են ձեզ և ձեր հարազատներին: Ամսվա վերջը հարմար փուլ է երեխաների ապագան ու աշխատանքը որոշելու համար։
• Բարենպաստ օրերը՝ 5, 11, 15, 19, 27 • Անբարենպաստ օրերը՝ 7, 13, 17, 25
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2023 թ. Այծեղջյուր
Սա այն շրջանն է, երբ շատերն ուշադրություն կդարձնեն ձեր ինտելեկտուալ կարողություններին. հնարամտությունը, օգնելու ունակությունը, մտավոր մթնոլորտ ստեղծելու կարողությունը ձեզ կօգնեն բոլոր հարցերում։ Կզգաք, որ մտավոր զարգանում եք։ Կծագի նոր մարդկանց շրջապատում գործելու հնարավորություն: Ամսվա երկրորդ կեսը լավ շրջան է փող աշխատելու, հաջող գնումների և ներդրումներ կատարելու համար, որոնք հետագայում կբերեն եկամուտներ, նյութական աճ և շահույթ: Հարմար ժամանակ է հարազատների հետ շփվելու, նոր ծանոթությունների, հետաքրքիր հոբբիների համար։ Այն հոգատարությունը, որը ձեզ ցույց կտան հարազատները, դեռ երկար կհիշվի: Փետրվարի վերջը բարենպաստ ժամանակ է վերանորոգման, առողջությամբ զբաղվելու համար։
• Բարենպաստ օրերը՝ 8, 12, 17, 21, 25 • Անբարենպաստ օրերը՝ 6, 10, 19, 23, 28
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2023 թ. Ջրհոս
Հարմար շրջան է երեխաների գործերով զբաղվելու, ինչպես նաև հեռավոր ապագայի հետ կապված ձեր ծրագրերին ու գարնանը սպասվող հեռանկարներին պատրաստվելու համար։ Նպաստավոր ժամանակ է նոր զարգացումներին ու հնարավորություններին նախապատրաստվելու համար։ Լավ փուլ է գնումների, ձեռքբերումների, նոր ծանոթությունների, պայմանագրերի համար։ Հնարավորություն կլինի բարելավել բնակարանային ու ֆինանսական պայմանները։ Օգնեք հարազատներին, մասնակցեք ընդհանուր գործերին, որպեսզի գործընթացից դուրս չմնաք։ Ամսվա վերջը հիանալի ժամանակ է ճանապարհորդելու համար։
• Բարենպաստ օրերը՝ 6, 15, 19, 23, 28 • Անբարենպաստ օրերը՝ 3, 8, 17, 21
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2023 թ․ Ձկներ
Ամիսը կբերի և՛ ուրախություններ, և՛ նոր իրադարձություններ, որոնք կձևավորվեն շրջակա և անձնական գործընթացների արդյունքում։ Ամսվա առաջին կեսը փոփոխություններ կբերի աշխատանքում՝ շատ առումներով անհրաժեշտ է վերանայել հին պատրաստվածությունն ու նախկին գործերը։ Պետք է զբաղվել տեղեկատվական գործունեությամբ, ուշադրություն դարձնել աշխատակիցների (ձեզ հետ աշխատողների) գործերին։ Մեծ հեռանկարներ, նոր հնարավորություններ կստեղծվեն ընկերների հետ: Ամբողջ ամիսը ձեր շուրջը սեր, ուշադրություն, աջակցություն կլինի, հետաքրքրություն՝ ձեր ճաշակի և այն գործերի նկատմամբ, որոնք անում եք ձեր սիրելիների համար: Փետրվարի վերջին շաբաթները կնշանավորվեն նյութական հաջողություններով և նվերներով։ Այս ամբողջ ընթացքում դուք զբաղված կլինեք բնակարանային խնդիրներով։
• Բարենպաստ օրերը՝ 2, 8, 17, 20, 24 • Անբարենպաստ օրերը՝ 4, 11, 19, 22
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 5298 անգամ
Читать на русском
|