Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ինչ տեսք ունեն Ջիջի և Բելլա Հադիդները՝ ամբողջովին ճաղատ գլուխներով. մեկը մյուսից անսովոր

05.07.2022

Ինչի՞ ասես, որ չեն գնա դիզայներներն՝ իրենց ցուցադրությունը հիշարժան դարձնելու համար: Մարկ Ջեյքոբսն, օրինակ, Հադիդ սուպերմոդել քույրերին ամբողջովին զրկել է մազերից։ Մենք դեռ երկար չենք մոռանա այս կերպարները։

Նորաձևության յուրաքանչյուր սեզոնի սկիզբին 27-ամյա Ջիջի Հադիդը և նրա 25-ամյա քույրը՝ Բելլան, հանրությանը համոզիչ կերպով ապացուցում են սուպերմոդելների կարգավիճակի իրենց իրավունքը։ Հանուն բեմուղի դիտարժան ելքի՝ քույրերը պատրաստ են ամեն ինչի։ Նույնիսկ, եթե շատերը ոչ թե հիացած, այլ վախեցած են իրենց կերպարներից։

600x400

Այսպես, վերջերս Մարկ Ջեյքոբսի աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրության շրջանակներում Ջիջին և Բելլան համարձակորեն ազատվեցին իրենց մազերից։ Իհարկե, աղջիկներին պետք չէր սափրել գլուխները. ընդամենը մի քանի ժամ, և «ճաղատ» դիմահարդարումը պատրաստ է։

600x400

Շոուն նախապատրաստելիս Մարկ Ջեյքոբսը ոգեշնչվել է «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարով։ Միաժամանակ նա մոդելներին զրկել է ոչ միայն մազերից, այլեւ հոնքերից ու վառ կոսմետիկ միջոցներից։ Ջիջին պոդիում է դուրս եկել թափանցիկ դիմահարդարմամբ, իսկ Բելլան միայն խիստ ընդգծել է աչքերը, և ուրիշ ոչինչ:

600x400

Կարծես թե կարելի է շնորհավորել Մարկին նոր հավաքածուի հաջող ցուցադրության կապակցությամբ։ Մազերի բացակայությունն արել է իր գործը. համացանցի օգտատերերն ակտիվորեն քննարկում են Ջիջիի և Բելլայի արտաքինները։ Բնականաբար, շատերը քննադատում են ճաղատ սուպերմոդելներին։ Բայց ոմանք վիճում են, թե Հադիդներից ում է ավելի քիչ փչացրել այս կերպարը։ 

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 938 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Քիմ Քարդաշյանին հետապնդում է մեկը, ով նրան իր կինն համարում

27.01.2023
Քիմ Քարդաշյանի ժողովրդականության աճին զուգընթաց ավելանում է նաև նրա հմայված երկրպագուների թիվը։

Ինչպիսի՞ն է այսօր «Գահերի խաղի» Վիշապների մայրը. կճանաչեի՞ք նրան

21.01.2023
Դեյներիս Թարգարիենը «Գահերի խաղը» սերիալի առանցքային և հանդիսատեսի կողմից սիրված հերոսուհիներից մեկն է։ Տեսեք, թե ինչ տեսք ունի այսօր նրան մարմնավորած դերասանուհին:

Սեւ ջրային նապաստակ. ինչպես դիմավորել Նոր տարին և գոհացնել նրա խորհրդանիշին

28.12.2022
Գալիք 2023-ի թվականի խորհրդանիշը Սև ջրային նապաստակն է (Կատուն)՝ գեղեցիկ և ընկերասեր կենդանի, որը խոստանում է խաղաղություն և կայունություն:

Եղևնին օգտակար է առողջության համար

12.12.2022
Քչերը գիտեն, որ եղևնին ոչ միայն գեղեցիկ, այլև շատ օգտակար ծառ է։ Տեղադրելով այն տանը՝ դուք կարող եք բարելավել միկրոկլիման և բարձրացնել օրգանիզմի պաշտպանունակությունը։

Հայտնի է 2023 թվականի գլխավոր գույնը

06.12.2022
2023 թվականի հիմնական գույնը Pantone 18-1750 Viva Magenta-ն է՝ բոսորագույն կարմիր երանգը։

Նորաձև է «թաց» մաշկը

15.11.2022
Բլոգերները, ովքեր օգտագործում են այս տեխնիկան, կարծում են, որ նման կերպ իրենք փրկում են մաշկը յուղերից՝ դրանք փոխարինելով ավելի թարմացնող և կազդուրիչ տարբերակով:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-02-2023 08:46
Բրիտանացի սննդաբանները նշել են, որ մակարոնեղենը կարող է լինել հավասարակշռված սննդակարգի մաս և այն անվանել ուտելով նիհարելու միջոց։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ ավելի արագ են նիհարում, երբ կանոնավոր մակարոն են ուտում։ Նշվում է, որ պետք է այն օգտագործել ողջամիտ քանակությամբ:
03-02-2023 08:41
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի արտիստնե ր Նարե Մարկոսյանն ու Գոռ Սարգսյանը մրցանակով են վերադարձել «Բարեկամության գավաթ»  VI միջազգային հեռուստանախագծից: Նրանք արժանացել են առաջին աստիճանի դափնեկրի կոչման:
03-02-2023 08:38
Հինգ տարվա ընդմիջումից հետո Բեյոնսեն մեկնում է համաշխարհային շրջագայության՝ ի աջակցություն իր «Renaissance» ալբոմի։ Փոփ-դիվան կունենա 27 համերգ, որոնցից 12-ը տեղի կունենան Եվրոպայում։
03-02-2023 08:36
33-ամյա Ամանդա Բուտը չորացնում է իր հաճախորդների ուղարկած սերմնահեղուկները՝ վերածելով դրանք փոշու, հետո խառնելով կավի հետ ու ստեղծելով «մարգարիտներ»։ Կինը նշում է, որ տարեկան մոտ 400 հազար դոլար է աշխատում այդ զարդերի վաճառքից։ Դրանք վաճառվում են 110-ից 300 դոլարով։
03-02-2023 07:52
Անջելինա Ջոլին գաղտնի փաստաթղթեր է ստացել, որոնցով ցանկանում է դատի տալ Բրեդ Փիթին։ Ջոլին առատաձեռն «նվեր» է ստացել ՀԴԲ-ից՝ փաստաթղթերի փաթեթ 2016 թվականին ինքնաթիռում իր և Փիթի միջև տեղի ունեցած կոնֆլիկտի հետաքննության վերաբերյալ։ Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ՝ Փարիզ-Լոս Անջելես չվերթի ժամանակ, Բրեդը ձեռք է բարձրացրել Անջելինայի և իրենց երեխաների վրա, ինչը հանգեցրել է Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգի բաժանմանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2023 թ

01.02.2023
Փետրվարը համեմատաբար հանգիստ ու հաճելի կլինի։ Արագ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել, ճիշտ առաջնահերթություն կդնեք։

LADYNEWS TV
Հարրի Սթալսի «As It Was» թրեքը ճանաչվել է 2022 թվականի աշխարհում ամենահայտնի երգը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.02.2023
Դիտվել է 813 անգամ
30.01.2023
Դիտվել է 809 անգամ
31.01.2023
Դիտվել է 338 անգամ
02.02.2023
Դիտվել է 221 անգամ
03.02.2023
Դիտվել է 149 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster