Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

«Միսս Տիեզերք 2021» մրցույթի հաղթող է ճանաչվել Հնդկաստանի ներկայացուցիչ Հարնազ Սանդհուն

13.12.2021

Երեկ Էյլաթում անցկացվել է «Միսս Տիեզերք» ամենամյա մրցույթը։ Վերջինիս հաղթողն այս տարի 21-ամյա հնդիկ Հարնազ Սանդհուն է։ Նրան հաջողվել է շրջանցել 79 երկրների մրցակիցների։

Մրցույթի եզրափակիչում Սանդհուն ուժերը չափեց Հարավաֆրիկյան Հանրապետության և Պարագվայի ներկայացուցիչներ Լալելա Մսվանեի և Նայդայ Ֆերեյրայի հետ (նրանք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը)։

600x400

Մրցույթի մասնակիցներին առաջարկվել է խորհուրդներ տալ այն երիտասարդներին, ովքեր ժամանակակից աշխարհում խտրականության են ենթարկվում: Հառնազը երիտասարդներին հորդորել է հավատալ իրենց, չհամեմատվել ուրիշների հետ և անտարբեր չմնալ աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների նկատմամբ։

600x400

Հարնազ Սանդհուն դերասանուհի և երգչուհի է։ Նա հետաքրքրվում է յոգայով, պարով, խոհարարությամբ, ձիավարությամբ և շախմատով, ակտիվորեն զբաղվում է կանանց իրավունքների և հնարավորությունների ամրապնդմամբ ամբողջ աշխարհում:

600x400

Անցյալ տարի մրցույթի հաղթող էր ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչ Անդրեա Մեզան։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 785 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Բեյոնսեի նոր ալբոմի շապիկը, որի վրա նա մերկ կեցվածք է ընդունել, պայթեցրել է համացանցը

02.07.2022
Բեյոնսեն Instagram-ում հրապարակել է իր երկար սպասված նոր ալբոմի՝ Renaissance-ի շապիկը, որը լույս կտեսնի հուլիսի 29-ին. համացանցը պայթեցրել է կիսամերկ երգչուհու լուսանկարը, որտեղ պատկերված է ձիու վրա:

Փարիզի նորաձևության շաբաթ․ հայտնի աստղերը Ami-ի ցուցադրությանը

25.06.2022
Ալեքսանդր Մատիուսին աստղային մասնակցություն էր ապահովել ինչպես բեմում, այնպես էլ դահլիճում:

«Էյֆորիայի» հաղթանակը և Ջենիֆեր Լոպեսի արցունքները. MTV Movie & TV-ի բոլոր հաղթողները

07.06.2022
Սանտա Մոնիկայում կայացել է MTV Movie & TV Awards մրցանակաբաշխությունը:

Կանն 2022. կինոփառատոնի հաղթողները և ամենավառ կերպարները

30.05.2022
Ֆրանսիայում ավարտվել է Կաննի 75-րդ կինոփառատոնը։ Մրցույթի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», ժյուրիի կողմից շնորհվել է շվեդ ռեժիսոր Ռուբեն Օստլունդի «Վշտի եռանկյունին» երգիծական ֆիլմին։

Հանուն տղամարդու, թե հասարակության. ինչու են ժամանակակից կանայք հոգ տանում իրենց արտաքինի մասին

19.05.2022
Հարցմանը մասնակցել են 30-ից 45 տարեկան 1500 կանայք։ Մասնակիցներին հարցրել են, թե ինչպե՞ս են նրանք հետևում իրենց արտաքինին, ինչո՞ւ են դա անում և գեղեցկության ինչպիսի՞ կարծրատիպեր են պահպանվում մինչ օրս:

«Աղմուկի միջով»․ Երևանում բացվել է Արթուր Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը

14.05.2022
Արտաքուստ կտավը լուռ է, սակայն ամեն պատկերի մեջ լսելի է գործողության աղմուկը, մարդկանց շնչառության շշուկը և նույնիսկ չերևացող քամու ձայնը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-07-2022 09:18
Բրիտանիայում տղամարդը նստել է բեռնատարի ղեկին ու մխրճվել նախկին ընկերուհու տան մեջ։ Այսպիսով, նա ցանկացել է վրեժխնդիր լինել աղջկանից այն բանի համար, որ վերջինս դադարեցրել է շփումը։
05-07-2022 07:53
Փարիզում մեկնարկել է Նորաձևության շաբաթը։ Կայացել է Schiaparelli-ի շոուն, որին ներկա են եղել Ռենատա Լիտվինովան, Ռիտա Օրան, Կարլի Կլոսը, «Էյֆորիայի»-ի աստղ Հանթեր Շաֆերը և այլ հայտնիներ, իսկ բենուղում հայտնվել է մոդել Եվա Հերցիգովան։
05-07-2022 05:23
Բրիտանացի դիզայներ 48-ամյա Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է լավ մարզավիճակում մնալու իր գաղտնիքը։ Ամեն առավոտ նա արթնանում է առավոտյան ժամը 6:45-ին, իսկ հետո գնում նկուղ, որտեղ կա մարզասրահ։ Բեքհեմը պարբերաբար ձուկ, ավոկադո եւ ընկույզ է ուտում։ Սովորությունների ցանկում Վիկտորյան ներառել է նաեւ առավոտյան խնձորի քացախի օգտագործումը եւ սուրճի մեջ կոլագենի ավելացումը։
05-07-2022 04:00
Երգչուհի Ադելը հարցազրույց է տվել BBC Radio 4 Desert Island Discs-ին, որտեղ բացահայտել է, որ պատրաստվում է երեխաներ ունենալ։ Ադելը մեծացնում է 9-ամյա որդուն՝ Անջելոյին, նախկին ամուսնուց՝ Սայմոն Կոնեկից, որից  բաժանվել է 2021 թվականին։ Այժմ Ադելը հարաբերությունների մեջ է սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ. զույգը միասին է մոտ մեկ տարի։
05-07-2022 03:31
Սուրճն արագացնում է էներգիայի սպառումը։ Կան նաև համեմունքներ, որոնք ունեն նմանատիպ ազդեցություն: Սուրճն ու համեմունքները մի փոքր արագացնում են էներգիայի սպառումը և միևնույն ժամանակ մեծապես մեծացնում ախորժակը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ

01.07.2022
Ոչ վաղ անցյալում սկսված նախաձեռնություններն աստիճանաբար թափ կհավաքեն, և նոր մարդիկ ձեր կյանքին այլ ձև ու վառ գույներ կհաղորդեն: Ցորենը հարդից բաժանելը 2022 թվականի հուլիսի հիմնական մարտահրավերն է:

LADYNEWS TV
Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը հրապարակել է «Լոկա» (Loca) երգի տեսահոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2022
Դիտվել է 1440 անգամ
04.07.2022
Դիտվել է 938 անգամ
02.07.2022
Դիտվել է 412 անգամ
29.06.2022
Դիտվել է 400 անգամ
30.06.2022
Դիտվել է 305 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster