Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 25-31-ը 2021 թ

25.10.2021

Հոկտեմբերի 25-31-ը նվազող լուսին է: Այս ընթացքում պետք է ավելի ուշադիր լինել փողի ու փաստաթղթերի նկատմամբ։ Վերստուգեք ամեն ինչ, վերլուծեք, խորհուրդ հարցրեք բանիմաց մարդկանցից։ Երկրորդ կեսի հետ հարաբերություններում ավելի շատ հարցեր կլինեն, քան պատասխաններ: Բայց դեռ վաղ է անհանգստանալու համար: Նայեք ձեր զուգընկերոջ արձագանքին. աստղերը խորհուրդ են տալիս սպասել նրա գործողություններին:


Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-31-ը. Խոյ

Ձեզ ֆինանսական առումով շատ արդյունավետ շաբաթ է սպասվում։ Կկարողանաք այնպիսի ներդրում անել, որը եկամուտ կբերի։ Օգտագործեք այս ժամանակը կապեր ստեղծելու համար, հատկապես՝ աշխատակիցների հետ։ Խորհուրդ չի տրվում ֆիզիկական աշխատանք կատարել, առժամանակ հետաձգեք նաև պարապմունքները մարզասրահում։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-31-ը. Ցուլ

Վատ ժամանակ չէ ինքնակրթության և խորացված ուսուցման համար: Պարապմունքները սկսելու կատարյալ օրը հոկտեմբերի 25-ն է։ Ձեր եկամուտն այժմ կախված կլինի ձեր քրտնաջան աշխատանքից: Մի ծուլացեք, դուք կշահեք առավելագույնը: Բայց մի մոռացեք նաև հանգստանալ: Հոկտեմբերի 31-ն անցկացրեք հաճելի շրջապատում։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-31-ը. Երկվորյակ

Ավելի լավ է միայնակ լուրջ նախագծեր չձեռնարկեք։ Թիմային աշխատանքը հիանալի արդյունքներ կբերի, այնպես որ օգտվեք ձեր շրջապատի աջակցությունից: Փիլիսոփայորեն վերաբերվեք ձախողումներին, այդ փորձը կօգնի ձեզ չսխալվել: Հիվանդության սրման հավանականություն կա։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-31-ը. Խեցգետին

Այս ժամանակահատվածում ձեզ սպասվում է առօրյա միապաղաղ աշխատանք։ Բայց շուտով դուք այնուամենայնիվ կկարողանաք հանգստանալ։ Աստղերը խորհուրդ չեն տալիս կոնֆլիկտների մեջ մտնել ղեկավարության հետ։ Ի դեպ, գործընկերների հետ նույնպես նախընտրելի է համընթաց լինել. շատ նոր բաներ կիմանաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-31-ը. Առյուծ

Դիմադրողականությունը թուլացած կլինի, ուստի սկսեք ուժեղացնել այն։ Եթե, այնուամենայնիվ, հիվանդանաք, այն ոտքի վրա մի՛ տարեք: Առյուծների ընտանիքի որոշ նավ կարող է ճաքել։ Կատարեք առաջին քայլը, մյուս կեսը կգնահատի այն։ Հետևեք ձեր սննդակարգին, մի չափազանցեք այն։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-31-ը. Կույս

Ձեզ կարող են շահութաբեր աշխատանք առաջարկել, բայց նախքան համաձայնվելը, մտածեք. պատրա՞ստ եք այդ փոփոխություններին: Եթե այո, ապա՝ առաջ։ Հոկտեմբերի 31-ը ձեզ համար կարող է շատ յուրահատուկ օր լինել ։ Այն հղի է նոր ծանոթություններով։ Ավագ սերնդի հետ հարաբերությունները կարող են լարվել։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-31-ը. Կշեռք

Մի նստեք տանը, ավելի հաճախ եղեք մարդաշատ վայրերում։ Հակառակ սեռի հետ շփումն այն է, ինչ ձեզ հիմա պետք է: Այս ժամանակահատվածում մտերիմ ընկերը կարող է ցույց չտալ իր լավագույն կողմերը։ Մի քայլ հետ գնացեք՝ ամեն ինչ պարզելու համար, բայց մի՛ ընդհատեք նրա հետ շփումը ամբողջությամբ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-31-ը. Կարիճ

Այս շաբաթը սթրեսային է լինելու և՛ աշխատավայրում, և՛ տանը, բայց դուք կարող եք հաղթահարել դա: Հանգստյան օրերն անցկացրեք քաղաքից հեռու՝ վերականգնվելու համար: Շաբաթվա առաջին կեսին ֆինանսական վիճակը կարող է բարդ լինել: Սակայն երկրորդ կեսին կգտնեք եկամտի նոր աղբյուրներ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-31-ը. Աղեղնավոր

Այժմ միայնակ Աղեղնավորների բախտը բերել է. նրանց համար երկրորդ կեսին գտնելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ: Կարորը՝ մի խրտնեցրեք նրան ձեր ակտիվությամբ: Ծնողները պետք է զգույշ լինեն իրենց երեխաների հետ. այս օրերին նրանց «ձեռք մեկնելու» համար գործեք կարկանդակով, ոչ թե մտրակով։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-31-ը. Այծեղջյուր

Ղեկավարները ձեր առջև բարձր պահանջներ կդնեն, փորձեք ձեզ դրսևորել շահեկան կողմերով, և ձեր ջանքերը կգնահատվեն։ Ավելի լավ է հիմա հանգստանալ ընտանիքի հետ, որը զուրկ է մնացել ձեր ուշադրությունից։ Ստեղծագործ մարդկիկ այս օրերին ներշնչված կլինեն, կհայտնվեն նոր գաղափարներ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-31-ը. Ջրհոս

Ընտանիքում կարող են կոնֆլիկտներ ծագել, եւ դուք կհայտնվեք երկու կրակի արանքում։ Ոչ մեկի կողմը մի բռնեք, դարձեք խաղաղարար: Այժմ կարևոր է խուսափել սթրեսից. այն կարող է խաթարել ձեր առողջությունը: Հանգստյան օրերն անցկացրեք ընկերների հետ. օրինակ՝ կարող եք քաղաքից դուրս գնալ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-31-ը․ Ձկներ

Այս օրերին շատ հոգսեր կունենաք։ Փորձեք ավելի քիչ անհանգստանալ մանրուքներից՝ կենտրոնանալով այն բաների վրա, որոնք իսկապես կարևոր են: Աստղերը խորհուրդ չեն տալիս լռել ձեր զգացմունքների մասին: Այս օրերը կատարյալ ժամանակն են ձեր սիրելիին ասելու «Ես քեզ սիրում եմ»:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2443 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 17-23-ը 2022 թ

17.01.2022
Ժամանակն է զբաղվելու կենցաղային հարցերով։ Կարգի բերեք տունը, իրերը, դեն նետեք այն, ինչ ձեզ այլևս պետք չէ։ Եվ վերջապես զգացեք ազատությունը:

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 10-16-ը 2022 թ

10.01.2022
Աստղերը գիտեն, որ դուք չեք վախենում հասարակական կարծիքից, սակայն այս շաբաթ ցանկալի է անհանգստանալ ձեր հեղինակության համար։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 3-9-ը 2021 թ

03.01.2022
Հետաձգեք կարևոր որոշումները և մի այրեք կամուրջները։ Աստղերը խորհուրդ են տալիս արձակուրդներն անցկացնել նոր շրջապատում և տնից հեռու։

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը 2021-22 թթ

27.12.2021
Առաջիկա Ամանորյա շաբաթում ցանկալի չէ ռիսկի դիմել։ Ավելի լավ է սպասել մեկ-երկու ամիս և միայն դրանից հետո անցնել ակտիվ գործողությունների։

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 20-26-ը 2021 թ

20.12.2021
Ձեր լավատեսությամբ կարող եք սարեր շարժել, էլ չասած ռիսկային ձեռնարկումների մասին. դուք աչքի կնկնեք ձեր տարբեր տաղանդներով։

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 13-19-ը 2021 թ

13.12.2021
Իդեալական ժամանակաշրջան է ինքնավերլուծության համար։ Վերանայեք ձեր հայացքը կյանքի նկատմամբ։ Թերևս պետք է ներողություն խնդրել նրանցից, ում մի օր վիրավորել եք։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-01-2022 10:02
Սաուդյան Արաբիայի քաղաքացին 34 տարեկանում հաջողությամբ լույս աշխարհ է բերել երկվորյակների հինգ զույգ: Կինը մի քանի շաբաթ գտնվել է բժիշկների խիստ հսկողության տակ: 10 նորածիններից յուրաքանչյուրի քաշը 950-ից 1100 գրամ է։ Նրանք բոլորը բացարձակապես առողջ են։
20-01-2022 09:58
ԱՄՆ-ի Ձայնագրման արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի «Գրեմմի»-ի 64-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 3-ին Լաս-Վեգասում, MGM Grand Garden Arena-ի հարթակում: Արարողությունը պլանավորված էր եղել անցկացնել հունվարի 31-ին, բայց այն հետաձգվել է կորոնավիրուսով հիվանդացության աճի պատճառով:
20-01-2022 09:50
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, կարծում է, որ մարդկանց ավելի շատ պետք է անհանգստացնի ծնելիության անկումը։ ԱՄՆ-ում ծնելիության մակարդակը 2019 թվականից մինչեւ 2020 թվականն ընկել է 4 տոկոսով, ինչը երկրում ամենացածր ցուցանիշն է 1979 թվականից հետո: Մասկը նպատակ ունի մարդկանց բնակեցնել Մարսի վրա:
20-01-2022 09:47
Անգլիայի Մերսիսայդ կոմսության Լիվերպուլ քաղաքից մի զույգ 21 տարում 144 երեխա է դաստիարակել, օգնել 16 երիտասարդ ծնողների եւ չի պատրաստվում կանգ առնել։ 62-ամյա Մենի Բրայթը եւ նրա 67-ամյա ամուսինը՝ Ջոն, սկսել են դաստիարակել երեխաներին եւ դեռահասներին 2000 թվականին։  2010 թվականից նրանց տան դռները բացվել են նաեւ երիտասարդ ծնողների համար։
20-01-2022 02:54
Հունվարի 18-ին Նյու Յորքի նահանգում կյանքի 74-րդ տարում մահացել է Vogue հանդեսի նախկին գլխավոր խմբագիր Անդրե Լեոն Թելլին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ

04.01.2022
Եթե հունվարը պայծառությամբ չհամեմատվի ամանորյա տոնի հետ, ապա, ամեն դեպքում, իրադարձություններով ու անակնկալներով հագեցած լինելու առումով հետ չի մնա նրանից։

LADYNEWS TV
Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.01.2022
Դիտվել է 1239 անգամ
14.01.2022
Դիտվել է 529 անգամ
18.01.2022
Դիտվել է 343 անգամ
15.01.2022
Դիտվել է 248 անգամ
19.01.2022
Դիտվել է 172 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster