Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենդանակերպի 6 նշան, որոնք 2022-ին հաջողակ կլինեն սիրո մեջ

14.10.2021

2022-ին մեզնից յուրաքանչյուրին սպասվում են միլիոնավոր հնարավորություններ, որոնց մասին կարող ենք իմանալ՝ ծանոթանալով աստղագուշակին։ Բայց եթե խոսենք սիրո մասին, ապա առանձնանում են կենդանակերպի մի քանի նշան, որոնց կյանքում ռոմանտիկան ավելի շատ կլինի, քան մյուսների։ Ինչո՞ւ։

Աստղագուշակության մեջ Վեներա մոլորակը բոլոր զգացմունքների տիրակալն է, ինչպիսիք են սերը, ռոմանտիկան, գրավչությունը և այլն: Հետևաբար, 2022 թվականին սիրո մեջ հաջողակ կենդանակերպի նշաններ փնտրելիս պարզապես պետք է ի նկատի ունենալ Վեներայի ազդեցությունը յուրաքանչյուր նշանի վրա: Սա հաշվի առնելով՝ ներկայացնում ենք կենդանակերպի այն 6 նշանը, որոնք 2022 թվականին սիրո մեջ ամենահաջողակը կլինեն:

1. Ցուլ

Թեև Ցուլերը միշտ լուրջ են վերաբերվում հարաբերություններին, նրանք նաև սովորություն ունեն թաքցնել իրենց զգացմունքները: Բարեբախտաբար, ըստ Ցուլի 2022 թվականի սիրային աստղագուշակի, այս զգացումից զերծ չի մնա մոլորակի ամենզգայուն կենդանակերպի նշաններից մեկը: Տարվա սկիզբը կբերի ոչ թե մեծ սիրային արկածներ, միայն որոշակի առաջընթաց, իսկ ահա ապրիլից հետո հետագա ժամանակաշրջանը կօգնի զարգացնել ցանկացած պատճառահետեւանքային կապ: Պետք չէ հայտնի երեք կախարդական բառերն ասել, որպեսզի դիմացինը հասկանա, թե ինչպես եք վերաբերվում իրեն: Ահա թե որքան ամուր կապ կարող եք հաստատել:

Հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում, Սատուրնի ազդեցության պատճառով, հարաբերություններում կարող է որոշակի հետընթաց լինել: Բայց դուք չափազանց զբաղված կլինեք դա նկատելու համար: Մի խոսքով, Ցուլը 2022 թվականին սիրահարված կենդանակերպի նշանների ցուցակի առաջին հորիզոնականում է: Անհրաժեշտ է միայն համոզվել, որ սիրային հարաբերությունները չեն խանգարի առաջընթացին կյանքի այլ ոլորտներում:

2. Խեցգետին

Ցուլից հետո Խեցգետինն այն մարդն է, ում բախտը սիրո մեջ կբերի 2022 թվականին: Ըստ աստղագուշակների՝ Խեցգետիններին 2022 թվականին վիճակված է հանդիպել իրենց հոգու ընտրյալին: Այնուամենայնիվ, մի ակնկալեք, որ առաջին եռամսյակում սիրո ոլորտում որևէ հատուկ բան տեղի կունենա: Այսպիսով, եթե դուք պլանավորում էիք ինչ -որ մեկին սիրո առաջարկություն այդ ամիսների ընթացքում, գուցե, լավ կլինի, մեկ անգամ ևս մտածել այդ գաղափարի մասին: Խեցգետնի համար սիրո առումով լավագույն ժամանակը կգա ապրիլից հետո:

Տարեսկզբին Խեցգետնին սպասվում է ցանկացած բաժանում և ցնցում: Դրանից հետո ամեն ինչ լավ կլինի ձեր և ձեր զուգընկերոջ համար: Տարեվերջին սիրո տանը Վեներայի ներկայության շնորհիվ կհայտնվեք հանգստության և ռոմանտիկայուվ հարուստ հարաբերությունների մեջ: Օգտվեք այն հնարավորությունից, որ ընձեռնելու է ձեզ 2022-ը:

3. Կույս

600x400

Կենդանակերպի երրորդ նշանը, որը 2022 թվականին հաջողակ կլինի սիրո մեջ, Կույսն է: Այս նշանի ներկայացուցիչների համար 2022 թվականը կայունության և հասունության շրջան է: Դուք հեռու կմնաք ինտրիգներից, ինչը զերծ կպահի ձեզ ցանկացած տեսակի անապահովությունից սիրելիի հետ հարաբերություններում։ 2022 թվականի առաջին ամիսներին դուք ավելի շատ կենտրոնացած կլինեք ձեր հարաբերությունների բարելավման վրա:

Այնուամենայնիվ, մայիսին, հունիսին և հուլիսին, ստիպված կլինեք անցնել սիրո փորձությունների միջով: Եթե խուսափեք այդ մարտահրավերից, վեճերը շահեկան ազդեցություն կթողնեն, քանի որ նոր ազդակ կհաղորդեն սիրո ուժգնությանը:

Ըստ 2022 թվականի Կույսի աստղագուշակի՝ մեծ է հնարավորությունը, որ այս տարի դուք սեր կգտնեք ի դեմս ձեր ընկերոջ: Եթե միայնակ եք և ցանկանում եք ինչ-որ մեկին սիրո առաջարկ անել, ապա 2022 թվականի ապրիլից հետո ընկած ժամանակահատվածն առավել բարենպաստ կլինի Կույսերի համար: Դուք այնքան էլ արտահայտիչ չեք ձեր զգացմունքների մեջ, բայց եթե փորձեք, ապա 2022 թվականին դա ձեր օգտին կլինի:

4. Կարիճ

Կարիճները շատ կրքոտ ու զգայուն են սիրո մեջ: Չնայած նրանք փափագում են ֆիզիկական սերը, այս զգացումը նրանց չի ոգեշնչում ին-որ մեկին «իմը» անվանել: 2022 թվականի սիրային աստղագուշակի համաձայն՝ Կարիճին կաջակցի ուժեղ Յուպիտերի առկայությունը: Կարիճները 2022 թվականին պատրաստ կլինեն սիրո տարբեր չափաբաժիններ ընդունել: Մինչև 2022 թվականի մայիսը դուք կրքի և ռոմանտիկայի մեծ ալիք կզգաք: Այնուամենայնիվ, աստղագուշակները խորհուրդ են տալիս զգույշ լինել այս ընթացքում պարտավորություններ ստանձնելիս:

Նոյեմբերը նոր լիցք կհաղորդի ձեր սիրո պատմությանը: Այս ժամանակահատվածում ապագայի լուրջ ծրագրեր կկազմեք:

5. Աղեղնավոր

600x400

Շփվող Աղեղնավորը միշտ անկախություն ու արկածախնդրություն է փնտրում: Այնուամենայնիվ, 2022 թվականին Աղեղնավորը ռոմանտիկա կավելացնենի իր օրակարգում: 2022 թվականը Աղեղնավորների համար լավ տարի է հենց սկզբից: Երաշխավորվում է, որ սիրահար զույգերն անբաժան, ավելի մտերիմ կլինեն և միմյանց ավելի շատ զգացմունքներ կպարգևեն:

Եթե միայնակ եք, ապա 2022 թվականին ապասեք նոր առաջարկների: Ապրիլն այն ամիսն է, երբ Վեներան ուժեղ կլինի, և կարող եք կապվել ձեր սիրո հետ: Տարվա առաջին երկու եռամսյակները, մեծ մասամբ, հագեցված կլինեն սիրահարվածությամբ: Հաջորդ երկու եղամսյակները նվիրված կլինեն այն պարտավորություններին, որոնք չպետք է վախենաք ստանձնել: Սա ձեզ կդարձնի 2022 թվականի սիրո առումով հաջողակ կենդանակերպի նշաններից մեկը:

6. Ձկներ

Փորձեք հաղթահարել 2022 թվականի առաջին երեք ամիսները, քանի որ մնացած ամիսներին երջանկությունն ու սերը կգրվեն մեծ և անջնջելի տառերով: Տարվա կեսին, ամենայն հավանականությամբ, կհանդիպեք յուրահատուկ մեկին, բայց ոչ ձեր մերձավոր շրջապատից: Նա կարող է լինել ինտերնետից մի մարդ, ում հետ կցանկանաք ընդհանուր լեզու գտնել: Բացի այդ, եթե ձեզ ինչ-որ մեկը դուր է գալիս, ապա տարվա երկրորդ կեսը լավագույն ժամանակն է՝ նրան ձեր զգացմունքներն արտահայտելու համար, քանի որ կարող եք դրական պատասխան ստանալ: Իսկ եթե հարաբերություններ սկսվեն, ապա աստղագուշակները խորհուրդ են տալիս չշտապել եւ չփորձել զուգընկերոջը փաստի առաջ կանգնեցնել:

Նրանց համար, ովքեր արդեն հարաբերությունների մեջ են, ժամանակն է անցնել նոր մակարդակի: Կարող եք միասին ճանապարհորդության գնալ և տարբեր հիշողություններ կուտակել: Եթե պլանավորում եք 2022 թվականին ամուսնանալ, անպայման ճանապարհորդեք հունիսին: Հաճելի եղանակը և մոլորակների բարենպաստ դիրքերը կամրապնդեն ձեր հարաբերությունները: Այս ամենը ձեզ կդարձնի 2022 թվականի կենդանակերպի ամենահաջողակ նշաններից մեկը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3049 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 633 անգամ
26.03.2024
Դիտվել է 186 անգամ
28.03.2024
Դիտվել է 150 անգամ
27.03.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster