Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Երգչուհի Ադելը նիհարել է 45 կիլոգրամով և զարդարել նորաձևության Vogue ամսագրի շապիկը

09.10.2021

Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը նիհարել է ռեկորդային` 45 կիլոգրամով, և այժմ զարդարել նորաձևության Vogue ամսագրի շապիկն ու գերել Instagram-ը:

Նկարահանումների համար Ադելը փորձել է գրկող դեղին զգեստ՝ տպավորիչ դեկոլտեով, որը հատուկ կարվել է ֆոտոսեսիայի համար: Կերպարը լրացվել է զարդով և երգչուհու փարթամ սանրվածքով:

Կարճ ժամանակում աստղի լուսանկարը հավաքել է հսկայական թվով հավանումներ և շատ խանդավառ մեկնաբանություններ:

600x400

Երգչուհին նաև ծավալուն հարցազրույց է տվել՝ առաջինը հինգ տարվա դադարից հետո: Դրանում աստղը խոսել է ամերիկացի գործարար Սայմոն Կոնեցկու հետ ամուսնալուծության մասին, մեկնաբանել հարաբերություններն իր նոր սիրեկանի ՝ սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ և բացահայտել քաշի կորստի գաղտնիքը:

Քաշի կորստի մասին

- Ես սկսեցի պարապել անհանգստությունից: Մարզումների ժամանակ սկսեցի ինձ ավելի լավ զգալ: Խոսքը երբեք նիհարելու մասին չի եղել: Հարցն ուժ հավաքելու և հնարավորինս շատ ժամանակ ինձ վրա ծախսելու մասին էր ՝ առանց հեռախոսի: Ես կապվել եմ այս ամենի հետ: Մարզվում եմ օրական երկու-երեք անգամ: Առավոտյան ուժային վարժություններ եմ անում, իսկ կեսօրից հետո սովորաբար զբոսանքի կամ բռնցքամարտի եմ գնում, երեկոյան սրտի համար վարժությունների հերթն է: Մարզվում եմ մարզիչի հետ:

600x400

Քաշի կորստի վերաբերյալ հանրության արձագանքի մասին

- Կարիերայիս ընթացքում իմ մարմինը միշտ էլ ուշադրության կենտրոնում է եղել։ Ոչ միայն հիմա: Ես հասկանում եմ, թե ինչու է սա ցնցող: Հասկանում եմ, թե ինչու են որոշ կանայք հատկապես նեղսրտում: Արտաքուստ ես շատ կանանց էի մարմնավորում: Բայց ես հիմա էլ նույն մարդն եմ: Սակայն, ամենավատն այն է, որ իմ մարմնի վերաբերյալ ամենադաժան մեկնաբանությունները գալիս էին կանանցից: Ես անչափ հիասթափված էի դրանից: Դա ինձ ցավ էր պատճառում:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 944 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Ես այդքան սիրունիկ չեմ եղել»․ Էմմա Ուոթսոնը ծաղրել է «Հարի Փոթեր» ֆիլմի սխալը

07.01.2022
«Հարի Փոթերի» ֆիլմի հատուկ թողարկման պրեմիերայի ժամանակ ծիծաղելի սխալ է տեղի ունեցել։

18-ամյա Սոֆիա Ստեյնբերգը ճանաչվել է աշխարհի լավագույն մոդելներից մեկը

28.12.2021
18-ամյա Սոֆիա Ստեյնբերգը Նովոսիբիրսկից ճանաչվել է 2021 թվականի լավագույն մոդելներից մեկը Model of the Year Awards մրցանակաբաշխության ժամանակ։

Քիմ Քարդաշյանի՝ Քանյե Ուեսթից ամուսնալուծության մասին փաստաթղթերը հայտնվել են համանցում

15.12.2021
People հրատարակության տրամադրության տակ են հայտնվել Քիմի իրավական փաստաթղթերը, որոնցում ասվում է, որ նրա ամուսնությունը ռեփերի հետ «անդառնալիորեն խզված է»։

Քիմն, անկասկած, նորաձեւության կենդանի լեգենդ է. փաստը ճանաչվել է պաշտոնապես

08.12.2021
2021 թվականին People's Choice Awards մրցանակաբաշխության ժամանակ հենց ժողովուրդն է Քիմ Քարդաշյանին անվանել ժամանակակից հագուստի ուղեցույց:

Սքարլեթ Յոհանսոնի ռուսաստանցի նմանակը դարձել է համացանցի աստղ

03.12.2021
24-ամյա բլոգեր և մոդել Եկատերինա Շումսկայան նվաճել է համացանցը՝ հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնի հետ անհավանական նմանության շնորհիվ։

Պենելոպա Քրուզը նկարահանվել է նոր ֆոտոշարքում և խոսել իր կարիերայի ու անձնական կյանքի մասին

19.11.2021
47-ամյա Պենելոպա Կրուզը դարձել է Variety ամսագրի նոր համարի հերոսուհին. դերասանուհին մասնակցել է ֆոտոշարքի և զրուցել հրապարակման թղթակցի հետ։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-01-2022 10:02
Սաուդյան Արաբիայի քաղաքացին 34 տարեկանում հաջողությամբ լույս աշխարհ է բերել երկվորյակների հինգ զույգ: Կինը մի քանի շաբաթ գտնվել է բժիշկների խիստ հսկողության տակ: 10 նորածիններից յուրաքանչյուրի քաշը 950-ից 1100 գրամ է։ Նրանք բոլորը բացարձակապես առողջ են։
20-01-2022 09:58
ԱՄՆ-ի Ձայնագրման արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի «Գրեմմի»-ի 64-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 3-ին Լաս-Վեգասում, MGM Grand Garden Arena-ի հարթակում: Արարողությունը պլանավորված էր եղել անցկացնել հունվարի 31-ին, բայց այն հետաձգվել է կորոնավիրուսով հիվանդացության աճի պատճառով:
20-01-2022 09:50
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, կարծում է, որ մարդկանց ավելի շատ պետք է անհանգստացնի ծնելիության անկումը։ ԱՄՆ-ում ծնելիության մակարդակը 2019 թվականից մինչեւ 2020 թվականն ընկել է 4 տոկոսով, ինչը երկրում ամենացածր ցուցանիշն է 1979 թվականից հետո: Մասկը նպատակ ունի մարդկանց բնակեցնել Մարսի վրա:
20-01-2022 09:47
Անգլիայի Մերսիսայդ կոմսության Լիվերպուլ քաղաքից մի զույգ 21 տարում 144 երեխա է դաստիարակել, օգնել 16 երիտասարդ ծնողների եւ չի պատրաստվում կանգ առնել։ 62-ամյա Մենի Բրայթը եւ նրա 67-ամյա ամուսինը՝ Ջոն, սկսել են դաստիարակել երեխաներին եւ դեռահասներին 2000 թվականին։  2010 թվականից նրանց տան դռները բացվել են նաեւ երիտասարդ ծնողների համար։
20-01-2022 02:54
Հունվարի 18-ին Նյու Յորքի նահանգում կյանքի 74-րդ տարում մահացել է Vogue հանդեսի նախկին գլխավոր խմբագիր Անդրե Լեոն Թելլին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ

04.01.2022
Եթե հունվարը պայծառությամբ չհամեմատվի ամանորյա տոնի հետ, ապա, ամեն դեպքում, իրադարձություններով ու անակնկալներով հագեցած լինելու առումով հետ չի մնա նրանից։

LADYNEWS TV
Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.01.2022
Դիտվել է 1246 անգամ
14.01.2022
Դիտվել է 530 անգամ
18.01.2022
Դիտվել է 345 անգամ
15.01.2022
Դիտվել է 248 անգամ
19.01.2022
Դիտվել է 174 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster