Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Փարիզի նորաձևության շաբաթ. Stella McCartney-ի և Giambattista Valli ցուցադրություները

05.10.2021

Ստելլա Մաքքարթնիին աջակցելու էին եկել Նատալյա Վոդյանովան, Դեմի Մուրին իր դստեր՝ Սքաութի հետ, ԱՄՆ փոխնախագահի խորթ դուստր Էլլա Էմհոֆին, Փերիս Ջեքսոնը (նա հագել էր հանրահայտ տոպը, որով Ստելլան Լիվ Թայլերի հետ 1999 -ին ներկայացել էր  «Met Gala»-ին) և, իհարկե, Ստելլայի հայրը, լեգենդար երաժիշտ Փոլ Մաքքարթնին:

Ստելլա Մաքքարթնին իսկական առաջամարտիկ է գիտակցված նորաձևության աշխարհում: Օրինակ, նա առաջիններից մեկն էր, ով հրաժարվեց բնական մորթուց և կաշվից: Ուստի, զարմանալի չէ, որ քանի դեռ մյուս ապրանքանիշերը փորձում են (և երբեմն բավականին անհաջող) միանալ էկոլոգիական օրակարգին, Ստելլան կրկին մեկ քայլ առաջ է և արդեն օգտագործում է նորարարական նյութեր: Այսպես, նոր հավաքածուում նա ներկայացրեց «սնկի» կաշվից պատրաստված պայուսակներ:

«Սունկը նորաձևության ապագան է»,- նման կարգախոսով ներկայացրեց Մաքքարթնին հավաքածուն:

600x400

600x400

Վեգան սնկի կաշին համարվում է բնական կաշվի ամենախոստումնալից փոխարինողը: Միկելիումը աճեցվում է սննդարար միջավայրում, այնուհետև չորացվում և վերամշակվում է․ բավարար քանակի նյութ արտադրելու համար պահանջվում է մոտ տասը օր: Ընդ որում, վնասակար քիմիական նյութեր օգտագործելու կարիք չկա, և ջրի սպառումը շատ քիչ է: Նորույթն արդեն գնահատել է Նատալյա Վոդյանովան:

«Որքան լավ է։ Տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ պարզապես անհնար է տարբերություններ գտնել»,-գրել է Նատալյան:

600x400

Նատալյա Վոդյանովա

Թեմայի շրջանակներում մնալու համար հավաքածուի մեջ օգտագործվել էր նաև սնկերի նախշեր և հյուսվածքային գործվածքներ, որոնք հիշեցնում են սնկի գլխարկի ներսի մասը: Հավաքածուի մեջ ուշադրության են արժանի նաև նեղ կոմբինիզոնները. այդպիսիք կային նաև Saint Laurent-ի մոտ:

600x400

600x400

600x400

600x400

600x400

Ցուցադրության հյուրերը

600x400

Դեմի Մուրը դստեր՝ Սկաուտ Ուիլիսի հետ

600x400
Փերիս Ջեքսոն

600x400
Փոլ և Ստելլա Մաքքարթնիներ

Ժամբատիստա Վալիին բավականին լավ է զգում իր հարմարավետության գոտում: Յուրաքանչյուր սեզոն դիզայները հավատարիմ է մնում իր կորպորատիվ ոճին և չի շտապում իրականացնել որևէ ստեղծագործական փորձարկում. գարուն-ամառ հավաքածուի համար նրան հոգեհարազատ են փորձարկված ծաղկային նախշապատկերները:

600x400

600x400

600x400

600x400

Թափանցիկ գործվածքներ, փափուկ կիսաշրջազգեստներ, գունավոր մինի զգեստներ, փետուրներով և վարդագույն նուրբ երանգներով ծավալուն ուրվագծեր․ Վալլին ակնհայտորեն չի հիասթափեցրել իր մշտական հաճախորդներին, ովքեր իրենց սիրելի ապրանքանիշից կայունություն են ակնկալում:

600x400

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 735 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Արտաքին տեսքի 2022 թվականի թրենդները. ինչպիսի՞ մազերը, եղունգները և դեմագծերը կլինեն նորաձև

11.01.2022
Թրենդները մեզ հետապնդում են ամենուր։ Կարելի է, իհարկե, ձևացնել, թե ձեզ չի հետաքրքրում, թե ինչն է այժմ մոդայիկ, բայց, եթե ցանկանում եք ձեզ զգալ ժամանակակից կին, խորհուրդ է տրվում կենտրոնանալ տարբեր ոլորտներում առկա միտումների վրա։

2021 թվականի կարմիր գորգի ամենատպավորիչ կերպարները

06.01.2022
Այս շարքում նրանք են, ովքեր աչքի են ընկել նմամատիպ ձևվածքների, հյուսվածքների և բացվածքների հրավառության մեջ:

8 հնացած ձմեռային կերպար, որոնց մասին պետք է մոռանալ

23.12.2021
Չնայած այն հանգամանքին, որ նորաձեւության ամսագրերն բլոգերներն անդադար գրում են, որ նման հագուդտը վաղուց դուրս է եկել նորաձեւությունից, շատերը հավատարիմ են մնում «հին դպրոցին»։

Նորաձև են «վամպիրի» շրթունքները

07.12.2021
Չնայած անվանը՝ դիմահարդարման այս տեխնիկան ավելի արդիական է առաջիկա Ամանորին, քան Հելոուինին։

Ինչ հագնել ձմռանը. 7 հագուստ՝ ցրտին դիմակայելու և նորաձև մնալու համար

25.11.2021
Իրականում հիմնական ձմեռային զգեստապահարան հավաքելը, որը կպահի ձեզ տաք և միևնույն ժամանակ կօգնի ոճային տեսք ունենալ, այնքան էլ դժվար չէ. պարզապես պետք է ճիշտ համատեղել նոր միտումներն ու փորձություն անցած դասականը:

Նորաձևություն են մուտք գործել «փիսիկի» սլաքները

04.11.2021
Սլաքները, շատ հարմար են բնական կերպարի սիրահարների համար՝ առանց ճչան և վառ տարրերի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-01-2022 10:03
Ռուսաստանցի յոթնամյա Անաստասյա Ռաձինսկայան 2021թ. վաստակել է 28 մլն դոլար: Այդ ընթացքում նա ամենահարուստ YouTube-բլոգերների ցանկում, որը կազմել է ամերիկյան պարբերականը, բարձրացել է վեցերորդ հորիզոնական։ Աղջիկը այս ցուցակում հայտնվում է արդեն երրորդ անգամ։
17-01-2022 09:55
44 տարեկանում մահացել է դերասանուհի Լաուրա Քեոսայանի նախկին ամուսինը՝ «Խոհանոց» եւ «Մեդիում» սերիալներից հայտնի ռուս դերասան Իվան Ռուդակովը։ 
17-01-2022 07:24
Կանադացի փոփ երգչուհի Սելին Դիոնըն առողջական խնդիրների պատճառով չեղյալ է հայտարարել հյուսիսամերիկյան ծրագրված շոուները: Պատճառը վերջին շրջանում ուժեղ մկանային սպազմերն են:
17-01-2022 02:17
Հունվարի 15-ին Երևանում մեկնարկել է Հայաստանի Կանանց ֆուտզալի բաց առաջնությունը։
17-01-2022 01:21
The Sun թերթը բացահայտել է Մեծ Բրիտանիայի 95-ամյա Եղիսաբեթ II թագուհու լավ քնի գաղտնիքները։ Նորին Մեծության սովորությունների ցանկում ներառված են ամենօրյա զբոսանքները, շամպայնը և առանձին ննջասենյակը, պնդում է թերթը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ

04.01.2022
Եթե հունվարը պայծառությամբ չհամեմատվի ամանորյա տոնի հետ, ապա, ամեն դեպքում, իրադարձություններով ու անակնկալներով հագեցած լինելու առումով հետ չի մնա նրանից։

LADYNEWS TV
Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.01.2022
Դիտվել է 871 անգամ
11.01.2022
Դիտվել է 777 անգամ
14.01.2022
Դիտվել է 459 անգամ
12.01.2022
Դիտվել է 427 անգամ
13.01.2022
Դիտվել է 300 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster