Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Մեկնարկեց ՀԱՖ-ի «Ճանաչիր Հայաստանը» նոր նախագիծը

21.09.2021

Յուրահատուկ նախաձեռնությամբ է հանդես եկել Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան․ սեպտեմբերի 19-20-ը ավտոակումբների անդամների համար կազմակերպվեց «Լոռի թրիփ» ավտոարշավը, որի ընթացքում արտաճանապարհային մեքենաների շարասյունը եղավ լոռու մարզի դժվարանցանելի տեսարժան վայրերում, մասնակիցներն այցելեցին Հնեվանք, Արդվին, Սուրբ Հովհաննես եկեղեցի, Օձի պորտ, այլ գեղատեսիլ վայրեր։

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանի խոսքով՝ սա համանման առաջին փորձնական ավտոարշավն էր, որով մեկնարկելու է «Ճանաչիր Հայաստանը» խորագիրը կրող արշավների շարքը։ Նպատակն է արշավորդներին ծանոթացնել Հայաստանի այն պատմական և բնության տեսարժան վայրերին, որոնք սովորական տրանսպորտային միջոցներով անհասանելի են։

600x400

Առաջիկայում արտաճանապարհային մեքենաներից բաղկացած շարասյուներին կարող են միանալ նաև Ֆեդերացիայի ակումբների անդամ չհանդիսացող քաղաքացիները, ովքեր, սակայն, պարտավորված կլինեն պահպանել նման ավտոարշավների համար մշակված խիստ կանոնակարգը։ Վերջինիս պահանջով՝ մեքենաները պետք է լինեն համապատասխան տեխնիկական պատրաստվածությամբ, շարասյան մեջ յուրաքանչյուրը պետք է ունենա իր տեղը, վազանց չանի, ենթարկվի ղեկավար խմբին։ Շարասյանն ուղեկցում են տեխսպասարկման և հատուկ պատրաստվածության խմբերը։

600x400

Ի դեպ, արշավներին մասնակցությունն անվճար է լինելու։ «Թեև այստեղ ավտոմոբիլային տուրիզմի տարրեր կան, բայց ֆեդերացիան խնդիր չունի այս նախագծով գումարներ աշխատելու։ Դրված է հայրենի եզերքի ճանաչելիության, ավտոարշավների մշակույթի զարգացման, վարորդների կազմակերպվածության ու վարպետության կատարելագործման խնդիր»,-նշեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահը։

600x400

Հավելենք, որ ՀԱՖ-ի ներքո գործում է «Ավտոսպորտի կանանց ակումբը», որն իր ակտիվ մասնակցությունն է ունենում ֆեդերացիայի նախագծերին, կազմակերպում զանազան միջոցառումներ և մրցումներ։

600x400

Դիտվել է 428 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Աղջիկը շուկայում փիսիկ գնեց, իսկ մեկ տարի անց նա վերածվեց իսկական հսկայի

08.01.2022
Մարիա անունով աղջիկը համացանցում կիսվել է իր անսովոր պատմությամբ, որը գրավել է մարդկանց ուշադրությունը։

Աղջիկը բացահայտել է սոցցանցերում բլոգերների «կատարյալ» արտաքին տեսքի գաղտնիքը

25.12.2021
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Հոլլի Քոկերիլը համացանցի օգտատերերի ուշադրությունը գրավեց իր տեսանյութերի վրա, երբ սկսեց բացահայտել շատ աղջիկների «կատարյալ» գեղեցկության գաղտնիքը TikTok-ում:

Պատմության ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ «Միսս Տիեզերք 2021»-ը հաստատում է իր կոչումը

22.12.2021
Հմայիչ 21-ամյա հնդկուհի Հարնաազ Սանդհուն և նրա հիպնոսացնող ժպիտը։

Մալենան իր «Քամի, քամի» երգով ճանաչվեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող

19.12.2021
Հայ փոքրիկ երգչուհին հաղթեց 224 միավորով։

2022 թվականի գլխավոր գույնը՝ որն է և ինչպես կրել 

14.12.2021
Գույնի ինստիտուտն առաջին անգամ է, որ ստեղծել է ինքնուրույն երանգ, այլ ոչ թե ընտրել եղած ներկապնակից:

Նանտում ներկայացվել են Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական կյանքն ու ֆիլմերը

01.12.2021
ֆրանսիական Նանտ քաղաքի Médiathèque դահլիճում տեղի է ունեցել հայ հանրահայտ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին նվիրված երեկո։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-01-2022 10:51
Ամերիկյան Forbes-ը ներկայացրել է 2021 թվականի 10 ամենաբարձր վարձատրվող մարզուհիների վարկանիշային աղյուսակը։ Լավագույն եռյակում են թենիսիստուհիներ Նաոմի Օսական ու քույրերը՝ Սերենա և Վինուս Ուիլյամսը։
19-01-2022 10:36
Sotheby’s-ն աճուրդի կհանի 555 կարատանոց հազվագյուտ սև ադամանդ, որը ձևավորվել է 2,6 մլրդ տարի առաջ, երբ աստերոիդը բախվել է Երկրին: Այն 2006 թվականին Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կողմից ճանաչվել է աշխարհի ամենամեծ հղկված ադամանդը: Ադամանդն աճուրդի կհանվի փետրվարին՝ 4,1-6,8 միլիոն դոլար գնահատված գնով:
19-01-2022 10:25
Մարդիկ չեն ցանկանում լաբորատորիայում աճեցված միս ուտել, քանի որ կարծում են, որ դա անբնական է, պարզել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները: Բացի այդ, մսակեր մարդիկ համարում են, որ այն բավականաչափ նման չէ մսին, իսկ բուսակերները՝ չափազանց նման։
19-01-2022 10:05
Սպիտակ հացը կարող է տրանսճարպեր պարունակել, ուստի այս մթերքը կարող է վտանգավոր լինել ուղեղի համար եւ նույնիսկ դեմենցիայի զարգացման հանգեցնել։ Հացն ընտրելիս մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր ուսումնասիրել դրա բաղադրությունը։ Եթե այն մարգարին է պարունակում, ավելի լավ է այլ հաց ընտրել։
19-01-2022 01:47
Երգչուհի Մոնետոչկան (իսկական անունը՝ Ելիզավետա Գիրդիմովա) նշել է, որ որոշել է վաճառել Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանը, որը վերջերս է ձեռք բերել։ Mash տելեգրամ ալիքում հասցեի հրապարակումից հետո, երգչուհին ստիպված է հրաժարվել անշարժ գույքից, որի արժեքը կազմում է 20 մլն ռուբլի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ

04.01.2022
Եթե հունվարը պայծառությամբ չհամեմատվի ամանորյա տոնի հետ, ապա, ամեն դեպքում, իրադարձություններով ու անակնկալներով հագեցած լինելու առումով հետ չի մնա նրանից։

LADYNEWS TV
Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.01.2022
Դիտվել է 1184 անգամ
14.01.2022
Դիտվել է 517 անգամ
13.01.2022
Դիտվել է 325 անգամ
18.01.2022
Դիտվել է 321 անգամ
15.01.2022
Դիտվել է 226 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster