Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Հավի շնիցել

20.08.2021

Շնիցելի դասական բաղադրատոմսը գալիս է Վիեննայից: Այնտեղ այն պատրաստվում է հորթի բարակ կտորից, հացի փշրանքների մեջ, տապակած: Ժամանակի ընթացքում շնիցելը հանրաճանաչություն ձեռք բերեց ամբողջ աշխարհում, և այսօր հայտնի են տասնյակ այլ բաղադրատոմսեր' չեխական շնիցել, բեռլինյան, փարիզյան, ամերիկյան և, նույնիսկ, իսրայելական:

Իսրայելական շնիցելը պատրաստվում է հավի կրծքամսից:

Բաղադրիչները

• Հավի կրծքամիս՝ 700 գ
• Ցորենի ալյուր / ալյուր` 2 ճաշի գդալ
• Սխտորի փոշի` 2 թեյի գդալ
• Համեմունքներ (բաղադրատոմսով օգտագործվում է պատրաստի հավի համեմունք) - 1 թ. գ․
• Աղ` ըստ ճաշակի
• Սև պղպեղ` ըստ ճաշակի
• Կարտոֆիլի օսլա (առանց գնդիկների)` 1 ճ. գ․
• Սոդա` 1/2 թեյի գդալ
• Հավի ձու` 3 հատ
• Հանքային ջուր (բաժակը 200 մլ.)` 1/3 բաժակ
• Բուսական յուղ
• Կարագ - 1 ճ. գ․:

Պատրաստման եղանակը

600x400

Բոլոր չոր բաղադրիչները լցրեք տարրայի մեջ՝ ալյուրը՝  2 ճաշի գդալ, սխտորի փոշին՝ 2 թեյի գդալ, հավի պատրաստի համեմունքը՝ 1 թեյի գդալ, ավելացնել սև պղպեղ և աղ`ըստ ճաշակի, օսլա (1 ճաշի գդալ), սոդա (1/2 թեյի գդալ): Խառնեք:

600x400

Առանձին ամանի մեջ հարեք ձվերը (3 հատ)

600x400

Ձվով ամանի մեջ ավելացրեք չոր խառնուրդը:

600x400

Ավելացրեք 1/3 բաժակ հանքային ջուրը: Խառնուրդը կրկին լավ հարեք հարիչով:

600x400

Հավի կրծքամիսը կտրեք շերտերով 1-1,5 սմ հաստությամբ, թակեք երկու կողմից: Դրեք շնիցելները պատրաստված խառնուրդի մեջ: Այդպես թողեք 1 ժամ:

600x400

Թավայի մեջ լցրեք 1 ճաշի գդալ կարագը, ավելացրեք բուսական յուղ այնպես, որ տապակելիս շնիցելը կիսով չափ ծածկվված լինի: Թավան տաքացրեք միջին կրակի վրա: Շնիցելները երկու կողմից տապակեք 5-7 րոպե՝ մինչև ձևավորվի ձեր համար ցանկալի գույնը:

600x400

Թե ինչ մատուցել շնիցելի հետ՝ ընտրությունը ձերն է՝ ըստ ճաշակի։

Բարի ախորժակ։

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 879 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լավաշով խորտիկ հավի մսով և սերուցքային պանրով

26.10.2021
Լավաշով, հավով և հալած պանրով խորտիկը պատրաստվում է շատ արագ՝ ամենապարզ մթերքներից։ Եվ այն շատ համեղ է:

Սմբուկի կրեմ-ապուրը կատարյալ է աշնանային ցուրտ օրերի համար

13.10.2021
Փրկվում ենք աշնանային ունայնությունից և տաքանում համեղ ուտեստով։

Հավի շնիցել

20.08.2021
Շնիցելի դասական բաղադրատոմսը գալիս է Վիեննայից: Ժամանակի ընթացքում շնիցելը հանրաճանաչություն ձեռք բերեց ամբողջ աշխարհում, և այսօր հայտնի են տասնյակ այլ բաղադրատոմսեր' չեխական շնիցել, բեռլինյան, փարիզյան, ամերիկյան և, նույնիսկ, իսրայելական:

Հնդկական քաղցրավենիք՝ գազարով

31.07.2021
Օգտակար արևելյան քաղցրավենիք: Նման նուրբ, յուղալի աղանդերում գազարը դժվար է տարբերակել:

Կաթնաշոռով թխվածք՝ թթվասերային կրեմով

17.07.2021
Առաջարկում ենք փրփրուն, փափուկ թխվածք, որը սիրում են թե մեծերը, թե փոքրերը:

Տնական լազանիա

19.05.2021
Ներկայացնում ենք ջեռոցի մեջ պատրաստվող լազանայի բաղադրատոմս, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ շերտերի ստացման եղանակը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-12-2021 11:22
Իտալացի հայտնի դերասանուհի 56-ամյա Մոնիկա Բելուչին Թուրինի կինոփառատոնում ստացել է Stella della Mole մրցանակը: Վերջինս ամեն տարի շնորհվում է այն արվեստագետներին, որոնք իրենց ներդրումն ունեն կինոյում օրիգինալ, համընդհանուր և հավերժական մշակույթի մեջ:
02-12-2021 11:01
Մասնագետների խոսքով՝ երկարատեւ դաշտանի ընթացքը թեթեւացնելուն կօգնի ճիշտ ռեժիմը, լիարժեք քունն ու հանգիստը, ինչպես նաեւ կյանքից սթրեսի ու ծանր ֆիզիկական ակտիվության վերացումը։ Որոշ դեպքերում մասնագետները թույլ են տալիս արյան մակարդման դեղեր ընդունել, սակայն նշվում է, որ դա պետք է տեղի ունենա բժշկի հսկողության ներքո։
02-12-2021 10:49
Կալիումով հարուստ մթերքները, ինչպիսիք են կարտոֆիլը, բանանը, լոլիկը, սալորաչիրը, սեխը եւ սոյայի հատիկները, կարող են օգնել պահել արյան առողջ ճնշումը, պնդում են դիետոլոգ-սննդաբանները։ Արյան բարձր ճնշումը ինսուլտի ռիսկի գլխավոր գործոն է համարվում:
02-12-2021 08:13
Սեպտեմբերին TikTok-ի լսարանը գերազանցել է 1 միլիարդ օգտատերերի թիվը։ Հետազոտողները կասկածներ ունեն, որ կայքը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա: Նրանք կարծում են, որ այժմ անհրաժեշտ է ուսումնասիրել TikTok-ը՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք հայտնաբերվել են օգտատերերի շրջանում այլ հարթակներ օգտագործելիս: Նաև ուշադրություն է հրավիրվում ապատեղեկատվության և դավադրության տեսությունների տարածման վրա։
02-12-2021 05:17
«Բարսայի» կանանց թիմի ֆուտբոլիստ Ալեքսիա Պուտելասը դարձել է 2021 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2021 թ

02.12.2021
Դեկտեմբերին ստիպված կլինեք հաղթահարել հին պարտքերը՝ բարոյական և ֆինանսական։ Ավելի լավ է հասցնել դա անել մինչև նոր տարի, որպեսզի հաջորդ տարի կյանքը սկսի զրոյից՝ առանց պարտքային պարտավորությունների։

LADYNEWS TV
Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.11.2021
Դիտվել է 9719 անգամ
30.11.2021
Դիտվել է 7957 անգամ
29.11.2021
Դիտվել է 7473 անգամ
02.12.2021
Դիտվել է 935 անգամ
30.11.2021
Դիտվել է 253 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster