Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ինչու է մեզ անհրաժեշտ ցինկը, և որ մթերքներն են այն պարունակում

23.07.2021

Դժվար թե ցինկն այն միկրոէլեմենտներից է, որը դուք համարում եք կենսական նշանակության ձեր առողջության համար: Բայց դրա պակասությունը հանգեցնում է մաշկի վրա ցանի ու բորբոքումների առաջացմանը, իսկ ընդհանուր մրսածությունը տևում է շաբաթներ:

Առաջարկում ենք ցինկին նայել մեկ այլ կողմից և պարզել, թե ինչպես կարելի է համալրել դրա պաշարները՝ առանց դիմելու բժիշկների ծառայություններին:

Բջջային նյութափոխանակություն և վիտամինների յուրացում

Ցինկն գործում է բջջային մակարդակում. այն օգնում է ակտիվացնել հակաօքսիդիչները, որոնք օրգանիզմ մտնում են սննդի միջոցով: Այս կերպ մենք պաշտպանվում ենք վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթումից և ազատ ռադիկալներից: Եթե ցինկը բավարար չէ, մենք անհիմն հոգնածություն ենք զգում և չենք կարողանում կատարել նույնիսկ ամենապարզ առօրյա գործողությունները, էներգիան սակավ է, խանգարվում է քունը:

 Կարճ ասած՝ ցինկն անհրաժեշտ է, որպեսզի․

• յուրացվեն սննդի հետ ստացված սպիտակուցները,

• վերականգնվեն մաշկի բջիջները (և կարգավորվի մաշկային ճարպի արտադրությունը),

• արագ չեզոքացվեն էպիդերմիսի և լորձաթաղանթների բորբոքումները,

• յուրացվեն վիտամինները (առաջին հերթին՝ E, A և D),

• սինթեզվեն արյան սպիտակ բջիջներ, լեյկոցիտներ․

• կարգավորվի ավշային համակարգի աշխատանքը, ամրանա դիմադրողականությունը,

Ցինկ պարունակող ինչ մթերքներ պետք է պարբերաբար լինեն սննդակարգում

Ծովամթերք (ոստրեներ, միդիաներ)

600x400

Սրանց հետ կապված իրադրությունը, այդուհանդերձ, երկակի է. հյուսիսային լայնություններում այդքան հեշտ չէ դրանց հայթայթել թարմ վիճակում, նաև՝ էժան հաճույք չեն: Բացի այդ, որպես կանոն, ոչ ոք չի սահմանափակվում ոստրեով, և կարող է ստացվել նաև ցինկի ավելցուկ: Սա իր հերթին լավ չէ, քանի որ այդ դեպքում դժվարանում է այլ կարևոր միկրոտարրերի (պղինձ, երկաթ) և վիտամին C-ի յուրացումը:

Ցորենի և տարեկանի թեփ

600x400

Խորհուրդ է տրվում սպիտակ բլիթների և հացերի փոխարեն գնել ցորենի կամ տարեկանի թեփից պատրաստված հաց: Բացի մեծ քանակությամբ ցինկից, թեփը պարունակում է ամինաթթուներ, B խմբի վիտամիններ և դիետիկ մանրաթելեր, որոնք օգնում են մարսողական համակարգի օրգանների աշխատանքին:

Գետնանուշ (և դրանցից պատրաստված մածուկ)

600x400

Հացահատիկային թեփի հացի վրա ուտեստ պատրաստելիս ավելի լավ է օգտագործել գետնանուշի ոչ քաղցր մածուկ: Ընդամենը մեկ այդպիսի բուտերբրոդը մարմնին կտա ցինկի օրական չափաբաժնի երկու երրորդը:

Քնջութի և դդմի սերմեր (և դրանցից ստացված յուղ)

600x400

Սերմերից առավելագույն օգուտ քաղելու համար հարկավոր է դրանք հում ուտել (քնջութը նաև կալցիումի պարունակության բացարձակ ռեկորդակիր է): Ավելացրեք դրանք աղցաններին և հացահատիկային շիլաներին, սմուզիին և յոգուրտին: Յուղը կարելի է օգտագործվել որպես հավելում պատրաստի ուտեստներին, բայց դրացով տապակել խորհուրդ չի տրվում, որպեսզի պահպանվեն բոլոր օգտակար հատկությունները:

Հացահատիկային շիլաներ (վարսակ, կորեկ, հնդկացորեն)

600x400

Իզուր չէ, որ ամբողջ աշխարհի սննդաբանները հետևողականորեն խորհուրդ են տալիս երեխաներին ու մեծահասակներին նախաճաշին շիլա ուտել: Վերջինիս մեկ չափաբաժինն ապահովում ցինկի օրական անհրաժեշտ քանակի կեսը, ամբողջական հացահատիկները պարունակում են այլ վիտամիններ և հանքանյութեր ևս, միաժամանակ՝ այդքան էլ կալորիական չեն: Շարունական օգուտներ է ապահովվում կազմվածքի, մաշկի առողջության և դիմադրողականության համար։

Լոբի և սիսեռ

600x400

Տարօրինակ է, որ լոբազգիները դեռ չեն որակվել որպես գերմթերքներ, քանի որ միանշանակ արժանի են դրան: Հատկապես կարևոր է դրանք ամեն օր ուտել նրանց համար, ովքեր հավատարիմ են բուսական սննդակարգին. ցինկից և այլ շատ վիտամիններից  բացի, բուսական սպիտակուցներ ևս պարունակում են: Ամենակարևորը՝ չմոռանաք դրանք ճիշտ թրջել և եփել:

Կարմիր միս

600x400

Մսակերներին հաճելի կլինեի իմանալ, որ թարմ եփած կարմիր մսի մեկ բաժինը պարունակում է ցինկի ձեր ամենօրյա չափաբաժինը (լավագույնը կրակի վրա խորոված միսն է կամ խաշածը՝ նվազագույն քանակությամբ յուղով):

Կակաոյի փոշի և շոկոլադ

600x400

Մի բաժակ համով կակաո կամ տաք շոկոլադ, համեղ մուսս կամ բրաունի՞: Կարևորն այն է, որ կակաոյի պարունակությունն առնվազն 75% լինի, այդ դեպքում նման աղանդերից իրական օգուտ կլինի: Բացի ցինկից, շոկոլադը պարունակում է մագնեզիում և երկաթ:

Հավի ձու

600x400

Բացի ցինկից, հավի ձվերը պարունակում են սնձան, որը օգտակար է աչքերի համար, ինչպես նաև կալցիում և մագնեզիում: Մեծահասակները կարող են հանգիստ օրեկան մինչև երկու ձու ուտել, վատ խոլեստերինի մասին բոլոր առասպելներն արդեն հերքվել են:

Կոկոս (դրանից պատրաստված կարագ և կաթ)

600x400

Կոկոսի կաթը հիանալի այլընտրանք է սովորական կովի կաթին, այն կարելի է ավելացնել սուրճի և թեյի, էկզոտիկ ապուրների և աղանդերի, մրգային աղցանների ու տորթերի մեջ: Այն թույլատրվում է երեխաներին տալ վաղ տարիքից, քանի որ այս բուսական կաթն ալերգիա չի առաջացնում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6150 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Հնարավո՞ր է վերականգնել կուրծքն այն հեռացման վիրահատությունից հետո

04.11.2025
Այսօր մաստէկտոմիան դաժան իրականություն է դառնում շատ կանանց համար՝ անկախ նրանց մասնագիտությունից, կենսակերպից կամ ֆինանսական վիճակից: Հնարավո՞ր է արդյոք այս գործընթացը շրջել:

Ինչպես կարող են կանայք պաշտպանել իրենց առողջությունը ցրտից

14.10.2025
Գինեկոլոգները բացատրել են, թե ինչպես են սեզոնային փոփոխություններն ազդում կանանց առողջության վրա և ինչ միջոցառումներ կարող են օգնել նվազեցնել ռիսկերը:

Կարևորի մասին. ինչպես են բուժզննումները պահպանում առողջությունն ու ժամանակը

09.09.2025
Առօրյա գործերի հորձանուտում՝ ընտանիք, աշխատանք, տուն, մենք հաճախ մեր առողջության մասին հոգ տանելը հետաձգում ենք։ Թվում է, թե ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է, և եթե կան աննշան հիվանդություններ, դրանք «ինքնուրույն կանցնեն»։

Բոտոքս. փրկությո՞ւն, թե՞ խնդիրների աղբյուր. դրական և բացասական կողմերը

13.08.2025
Ժամանակակից կոսմետոլոգիայի աշխարհում բոտոքսի ներարկումները վաղուց դադարել են լինել միայն հոլիվուդյան աստղերի իրավասությունը և դարձել են երիտասարդությունը պահպանելու ամենատարածված ընթացակարգերից մեկը։ Սակայն այս տեխնիկայի շուրջ դեռևս կան բազմաթիվ առասպելներն և վեճերը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-12-2025 12:44
Ըստ Vanity Fair-ի՝ դեկտեմբերի աճուրդի է հանվել Dom Pérignon Vintage 1961 շամպայնի մագնում շիշը, որը մատուցվել էր արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի հարսանիքի օրը՝ 1981 թվականին: Շիշը գոյություն ունեցող ընդամենը 12 շամպայններից մեկն է և, ինչպես սպասվում է, կվաճառվի մինչև 95,000 դոլարով: Ըստ լուրերի, խմիչքը դեռևս պիտանի է:
12-12-2025 12:26
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Մասնագիտական դաշնամուրի ամբիոնի դոցենտներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Լիլիթ Մկրտչյանը և Նունե Ասատրյանը Բուդապեշտում կայացած «Danubia Talentsinternational Competition» մրցույթի «Դուետ» անվանակարգում դարձել են երկրորդ մրցանակակիր։
12-12-2025 12:24
Հոլիվուդյան լեգենդ Ջեք Նիկոլսոնը կարող է շուտով վերադառնալ դերասանական կարիերա երկար ընդմիջումից հետո, ըստ ռեժիսոր Ջեյմս Լ. Բրուքսի, որը «շատ սերտ կապ» է պահպանում նրա հետ։ «Ես վստահ եմ, որ նա կրկին կաշխատի», - ասել է Բրուքսը E! News-ին։ «Եվ ես հույս ունեմ, որ դա կլինի նաև ինձ հետ»։
12-12-2025 02:36
Նյու Յորքյան տեղի է ունեցել «Երգը կապույտ է» ֆիլմի պրեմիերան՝ Քեյթ Հադսոնի մասնակցությամբ։ Վերջինիս աջակցելու էր եկել նրա մայրը՝ 80-ամյա Գոլդի Հոունը, ով կարմիր գորգի վրա ներկայացել է ընկերոջ՝ 74-ամյա Կուրտ Ռասելի հետ միասին։
12-12-2025 01:40
Իրինա Շեյքը վերականգնել է իր հարաբերությունները նախկին ֆուտբոլիստ և Ժիզել Բունդխենի նախկին ամուսին Թոմ Բրեդիի հետ՝ կարճատև սիրավեպից հետո բաժանվելուց մեկ տարի անց։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրներին։ Այնուամենայնիվ, 48-ամյա մարզիկը և 39-ամյա սուպերմոդելը չեն շտապում պաշտոնապես հայտարարել իրենց վերամիավորման մասին՝ պնդելով, որ իրենց հարաբերությունները «լուրջ չեն»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.12.2025
Դիտվել է 1607 անգամ
09.12.2025
Դիտվել է 393 անգամ
10.12.2025
Դիտվել է 250 անգամ
11.12.2025
Դիտվել է 199 անգամ
12.12.2025
Դիտվել է 192 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster