2021-ի ամռան նորաձևության միտումները
31.03.2021
Կարելի է երկար խոսել այն մասին, թե ինչպես հավաքել ամառային զգեստապահարանը, ինչ է նպատակահարմար գնել 2021-ի ամռան համար, ինչպես լինել ոճային և ժամանակակից։ Որպեսզի հնարավորինս ինքնավստահ ու հարմարավետ տեսք ունենաք, առաջին հերթին կարևոր է ուսումնասիրել 2021-ի ամառվա հիմնական միտումները:
Նորաձեւության արդյունաբերության ոլորտում 2021 թվականն ազդարարում է ազատությունը՝ 2020 թվականի փակ սահմաններից և միօրինակությունից հետո: 2021 թ. միտումների հիմքում ընկած են վառ գույները, թեթեւ գործվածքները, բաց կտրվածքները, ազատ ձևվածքը և նվազագույն քփությունն ու սահմանափակումները:
Այսպիսով, 2021 թվականի ամռան հիմնական միտումների ցանկը ներառում է.
Գույների վառ համադրություններ
Հիշո՞ւմ եք 2021 թվականի Pantone-ի գույները: Նորաձեւության դիզայներներն ավելի հեռուն են գնացել: Այս ամառ դուք կարող եք լինել թրենդային՝ համատեղելով ոչ միայն 2021-ի հիմնական գույները, այլև ցանկացած վառ գույներ, որոնք կարող եք գտնել ձեր զգեստապահարանում:
Թեթևություն և եթերայնություն՝ ամառային սեզոնի միտում
Ռոմանտիկայի և թեթեւ առեղծվածայնության սիրահարների համար ժամանակն է ընտրել նոր նուրբ բլուզ կամ հոսող շիֆոնե զգեստ: Կիսաթափանցիկ, օդային գործվածքները 2021 թվականի ամռան ամենաառաջնային միտումներից են: Այս սեզոնին ընտրում ենք ինչպես վառ, այնպես էլ պաստելային երանգներ:
Միկրո կիսաշրջազգեստները 2021 թվականի ամռան հիմնական միտումներից են
Դիզայներները ձեռնոց են նետել խիզախությանը և գնացել են մինչև վերջ: Ոչ միայն մինի-կիսաշրջազգեստները, այլ միկրո-կիսաշրջազգեստները կդառնան 2021-ի ամառվա գլխավոր թրենդը:
Այս միտման դեպքում նույնիսկ վառ գույն ընտրելու անհրաժեշտություն չկա. երկարությունն ինքնին կխոսի ՝ համարձակ, գրավիչ, ոճային:
Ննջազգեստը՝ առօրյա կյանքում
2020-ին մեզանից շատերը սիրահարվեցին տան հարմարավետությանը և գնահատեցին տանը գտնվելու առավելությունները. այստեղ թե աշխատում ենք, թե սուրճ պատրաստում ու հանգստանում, թե հարկավոր չէ որևէ տեղ վազել: Այդպես էլ՝ ննջազգեստի տրենդը ապահովել է այս աշխարհների միաձուլումը. 2021 թվականին մենք վերադառնում ենք ակտիվ կյանքի դրսում՝ տնից վերցնելով հարմարավետությունն ու ոճը:
Կարճ տոպեր՝ տղամարդկային բաճկոնների հետ զուգակցված
Տղամարդկային բաճկոնների նորաձեւությունն իր անսովոր համադրություններով շատերն են սիրում: Եվ դա հասկանալի է, քանի որ հակապատկերների վրա խաղն ավելացնում է կանացիությունը և յուրահատուկ կերպով գրավում առանց չափսի և նրբագեղ հագուստի սիրահարներին:
Երկար զգեստներն այժմ միտված են հարմարավետության և մինիմալիզմի
Հարմարավետությունը՝ որպես սեզոնի միտում, թափ է հավաքում. այժմ երկար զգեստները պետք է ընտրվեն այնպիսի ձևվածքով, կարծես ոչինչ չի կարող ձեզ անհանգստացնել: Թեթև, ազատ, ընդարձակ: Կերպարին շեշտադրումներ ենք ավելացնում աքսեսուարներով և զարդերով:
Պայծառ նախշապատկերներ. գծերից մինչև աբստրակցիա
2021 թվականի ամռան ամենաթրենդային նախշապատկերները գծերերը և աբստրակցիան են: Աբստրակցիա՝ պայծառ, կոնտրաստային, հավակնոտ: Ընտրեք համարձակ ու անսովոր համադրություններ: Այս ամառ նախշապատկերները կարող են լինել ինչպես ձեր կերպարի հիմքը, այնպես էլ որպես լրացում՝ շարֆի կամ անսովոր պայուսակի տեսքով:
Աբստրակցիայից բացի, 2021-ի ամռան միտումները ներառում են նախշապատկերներ զոլերի տեսքով: Ավելի շատ գույներ, ավելի շատ երանգների համադրություններ: Ցանկացած ձևի ու լայնության գծեր. փորձարկումներ ենք անում և վայելում սեփական քաջությունն ու պայծառությունը:
Մեկ գույնով կերպար. 2021 թվականի ամռան նրբագեղ միտումը
Եթե ընդգծվել, ապա ուրեմն առանձնացեք պարզությամբ ու նրբագեղությամբ, և դա ամենակարևորն է, ինչ պետք է իմանալ total look-ի՝ մեկ գույնով, կերպարի մասին:
Ուշադրութույն դարձրեք ցանկացած գունային երանգի վրա՝ սկսած 2021-ի ամենավառ գույներից, վերջացրած պաստելային և նուրբ երանգներով: Դա կօգնի ձեզ առանձնանալ և շատ ոճային տեսք ունենալ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 4238 անգամ
Читать на русском
|