Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2020 թ

10.08.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Խոյ

Բոլոր դժվար գործերը ծրագրեք հենց այս ժամանակահատվածում: Մեծ է հավանականությունը, որ արդյունքները կգերազանցեն ձեր իսկ սպասումները: Ցանկացած ծանոթություն, որը տեղի է կուննա այս ընթացքում, կարող է վերաճել կրքոտ զգացմունքների: Նայեք ձեր շուրջը։ Դիետա պահողները մեծ փորձությունների կենթարկվեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Ցուլ

Ձեզ սպասում են գործեր ու անհանգստություն և ոչ միայն: Այնուամենայնիվ, դրանցից դուք ավելի շուտ գոհ կլինեք, քան հակառակը: Ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչները կկարողանան իրենց ղեկավարներին առաջարկել հետաքրքիր գաղափարներ: Մի վախեցեք դրանց դիմաց լավ աշխատավարձ պահանջելուց: Եթե ինչ-որ մեկը ձեզանից օգնություն կխնդրի, հատկապես ոչ նյութական, համաձայնեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Երկվորյակ

Այս շաբաթը լի կլինի փոքր մանրուքներով: Թվում է, թե սարսափելի չէ, բայց տրամադրությունը կփչացնի: Շատ ծրագրեր կարող են ձախողվել, իսկ այն մարդիկ, որոնց հետ հույսեր էիք կապում, կհիասթափեցնեն: Աշխատեք գոնե հանգստյան օրերը լավ անցկացնել, օրինակ՝ ընկերների հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Խեցգետին

Աստղերը խորհուրդ են տալիս ոչ մի փաստաթուղթ չստորագրել: Ձեզ կարող են խաբել: Միայնակները կարող է սիրավեպ ունենալ: ՃԻշտ է, լուրջ հարաբերությունների հույս չպետք է փայփայել: Լավ կլինի փոխել միջավայրը: Դա կարող է լինել մի քանի օրով այլ քաղաք մեկնելը:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Առյուծ

Զգույշ եղեք փողի հետ կապված ամեն ինչում: Ավելի լավ է ոչ մեկին պարտք չտալ և խոշոր գնումներ չանել: Սիրային հարաբերություններում կթագավորի խաղաղությունը: Կհաշտվեն նույնիսկ նրանք, ովքեր երկար ժամանակ վիճաբանության մեջ էին․ կհաստատվի խաղաղություն: Ցանկացած հարցի վերաբերյալ ձեր կարծիքը հայտնելուց առաջ երկար մտածեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Կույս

Այս շաբաթվա կեսին ձեզ կարող եք զգալ ճնշված և ուժասպառ: Այն հեշտությամբ բուժվում է՝ հանգստանալու միջոցով: Վերականգնվելը հեշտ կլինի․ ձեզ թեկուզ կարճ արձակուրդ է հարկավոր: Աշխատանքի վայրում զգույշ եղեք գործընկերներից: Հնարավոր է՝ նրանք ձեր դեմ խարդավանքներ դավեն: Եղեք զգոն և թույլ մի տվեք ձեզ վիրավորել:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Կշեռք

Գնացեք հոսքանքի ուղղությամբ և մի կայացրեք էական որոշումներ. դա լավագույն բանն է, որ կարող եք հիմա անել: Ձեր բոլոր նախաձեռնություններում կստանաք մտերիների աջակցությունը: Շաբաթվա կեսին գնացեք գնումներ կատարելու: Հավանականություն կա շատ օգտակար բաներ գնելու և, միաժամանակ, մեծ գումարներ չծախսելու:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Կարիճ

Ձեր մտքերը մի կիսեք որևէ մեկի հետ, հակառակ դեպքում խոցելի կլինեք: Այս շաբաթ հաճախակի վեճերի մեծ հավանականություն կա ձեր սիրելիի հետ: Կարևորը՝ հաշտեցումը շատ մի հետաձգեք, մեծ է հարաբերությունները կորցնելու ռիսկը: Ֆինանսական հարցերում գործերը հարթ չեն լինի: Պարզապես հաղթահարեք այս ժամանակահատվածը:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Աղեղնավոր

Լավ կլինի չառաջնորդվեք ձեր ցանկություններով. դրանք կարող են խաբուսիկ լինել: Հնարավոր է ստիպված լինեք անել այնպիսի գործեր, որոնք ձեզ դուր չեն գալիս: Մտերիմ մարդիկ հաճելի պահեր կպարգևեն, այնպես որ՝ տրամադրությունը կբարձրանա: Եվ նույնիսկ աշխատանքի վայրում ծնրաբեռնվածությունը չի կարող այն փչացնել:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Այծեղջյուր

Ձեր կյանքում առայժմ ոչ մի նոր բան չի պատահի: Բայց դա այդքան էլ վատ չէ: Հիմա ժամանակն է զբաղվելու հին գործերով ու հարցերով: Եթե հնարավորություն լինի ձեր պարտականությունները ուրիշի ուսերին դնել, արեք դա: Կարևորը՝ մանրուքների համար մի անհանգստացեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Ջրհոս

Ձեզ սպասում է հակամարտություններից զերծ ժամանակաշրջան: Դուք այնքան հանգիստ կլինեք, որ երկար ժամանակահատվածում առաջին անգամ խաղաղություն կզգաք: Երազանքներն իրականություն դարձնելու ճիշտ ժամանակն է: Զբաղվեք դրանով։ Աշխատանքում հնարավոր են փոփոխություններ: Ընդ որում, ոմանք հաջողակ կլինեն, իսկ որոշները ստիպված կլինեն դուրս գալ աշխատանքից:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը․ Ձկներ

Դուք փոքր-ինչ փակվել եք ինքներդ ձեր մեջ, ինչը, մի կողմից, խոսում է ձեր ինքնաբավության մասին, բայց մյուս կողմից ՝ դա կարող է վնասել: Ընկերների հետ շփումը, կարծիքների և փորձի փոխանակումը, ինչպես անձնական, այնպես էլ գործնական, կյանքի հավասարապես կարևոր մասն են: Հակառակ դեպքում, դուք ռիսկի եք դիմում դոփելու նույն տեղում:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 2102 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19-25-ը 2020 թ

19.10.2020
Ժամանակն է ցույց տալու ձեր կազմակերպչական հմտությունները: Ստանձնեք ամենադժվար գործերը՝ չկասկածելով, որ հաջողության կհասնեք:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2020 թ

12.10.2020
Ինչ էլ որ տեղի է ունենում ձեր կյանքում հիմա, մնացեք հանգիստ: Արտաքուստ հանգիստ եղեք, և հաղթող կլինեք:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 5-11-ը 2020 թ

05.10.2020
Զգույշ և զուսպ եղեք ձեր մասնագիտական գործողություններում, հակառակ դեպքում տհաճությունների մեջ ընկնելու հավանականություն կա:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը 2020 թ

28.09.2020
Այժմ դուք ուզում եք դադար տալ և լավ մտածել այն մասին, թե ի՞նչ է կատարվում ձեր կյանքում: Այն որոշումից, որը դուք կկայացնեք, շատ բան է կախված այն մարդկանց համար, ովքեր ձեզ շատ են սիրում:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 21-27-ը 2020 թ

21.09.2020
Կյանքի բոլոր բնագավառներում կարևոր է ցուցաբերել նախաձեռնություն և եռանդ: Խուսափեք հուզական ծանրաբեռնվածությունից, դրանք բացասաբար են ազդում նյարդային համակարգի վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 14-20-ը 2020 թ

14.09.2020
Ուղևորությունները և հանդիպումները ձեզ լավ հնարավորություն կտան առաջխաղացման համար, և նոր նախագծերը ձեզ կոգեշնչեն աշխատանքային սխրանքների:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-10-2020 12:51
«Աստծո օրհնությունը մեր սուրբ հողին, փառք եւ հաղթանակ մեր զինվորին»․ տաղանդավոր հրուշակագործ Վերա Հովհաննիսյանն Արցախյան թեմայով նոր աշխատանք է ներկայացրել:
23-10-2020 12:45
Սաուդյան Արաբայում սուպերմարկետների ցանցերը միացել են թուրքական ապրանքների դեմ բոյկոտին:
23-10-2020 11:00
Վիրաբուժական դիմակները թույլ են տալիս որոշ դեպքերում նույնիսկ 80 տոկոսով նվազեցնել օրգանիզմում կորոնավիրուսի հայտնվելու սպառնալիքը, սակայն վտանգը մինչեւ վերջ չեն վերացնում: Դա ցույց է տվել եզակի գիտափորձը, որը կատարվել է Տոկիոյի համալսարանին կից Բժշկական ինստիտուտում:
23-10-2020 05:52
Կանաչ թեյը եւ սուրճը կարող են օգտակար լինել դիաբետով մարդկանց համար, պարզել են Ճապոնիայի Կյուսյու համալսարանի գիտնականները։
23-10-2020 03:58
Հոկտեմբերի 21-ին կյանքի 101-րդ տարում մահացել է պարուսույց եւ դերասանուհի Մարջ Չեմպիոնը, որի արտաքինը նախատիպ է ծառայել ամերիկյան Walt Disney ընկերության «Սպիտակաձյունիկը յոթ թզուկները» մուլտֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարի համար:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2020 թ․

01.10.2020
Ձեզ շատ ցնցումներ են սպասվում, բայց արդյունքը կախված է միայն ձեր գործողություններից և որոշումներից:

LADYNEWS TV
Նաստյա Կամենսկիխը ներկայացրել է A HUEVO երգի տեսահոլովակը, որը մեքսիկերենից թարգմանաբար նշանակում է «զիլ»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2020
Դիտվել է 1491 անգամ
22.10.2020
Դիտվել է 645 անգամ
20.10.2020
Դիտվել է 427 անգամ
23.10.2020
Դիտվել է 291 անգամ
21.10.2020
Դիտվել է 271 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster