Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․

01.07.2020

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․ Խոյ

Պատմեք աշխարհին ձեր մասին: Մոլորակների դիրքը հուլիսին այնպիսին է, որ ամսվա մի գեղեցիկ առավոտ դուք կարթնանաք հայտնիի կարգավիճակում: Ձեզ սպասվում է հիանալի ամիս:

Բարենպաստ օրերն են՝ 4, 8, 14, 20, 29

Անբարենպաստ օրերը՝  1, 2, 12, 22, 30

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․ Ցուլ

Մտածելով հոգևորի մասին` մի մոռացեք երկրայինի մասին: Հուլիսին դուք կխրվեք գլոբալ փիլիսոփայական հարցադրումների մեջ՝ ո՞րն է կյանքի իմաստը, ի՞նչ առաքելություն ունենք, ինչպես տարբերակել իրական սերը և հավատը: Դրանցից մի քանիսի պատասխանները կարելի է գտնել սիրելիների հետ զրույցների ընթացքում․ ձեզ հետաքրքիր հայտնագործություններ են սպասվում:

Բարենպաստ օրերն են՝ 1, 2, 5, 14, 22

Անբարենպաստ օրերը՝ 3, 8, 13, 28, 29

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․ Երկվորյակ

Վստահեք ձեր կանխազգացողությանը: Շատ մարդկանց դուք կսկսեք նայել այլ հայացքով. կբացահայտեք նրանց խոսքերի և գործողությունների իրական պատճառները: Դա կստիպի փոխել ձեր հարաբերությունները շատերի հետ: Ինչ-որ մեկից դուք կորոշեք հեռու մնալ, ինչ-որ մեկի հետ, ընդհակառակը, կցանկանաք ավելի սերտ կապ հաստատել:

Բարենպաստ օրերն են՝ 6, 12, 17, 19, 25

Անբարենպաստ օրերը՝ 1, 4, 10, 15, 30

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․ Խեցգետին

Փոխվեք առանց ինքներդ ձեզ փոխելու: Հուլիսին առաջին գերակայությունը ձեր զգացմունքներն ու ցանկությունները հասկանալն ու ընդունելն է: Հավանաբար, վերջերս ինքներդ ձեզ մեծապես սահմանափակել և գործել եք ձեր սեփական կամքին հակառակ: Լուսնային խավարումը կստիպի վերանայել ձեր հարաբերություններն աշխարհի հետ և վերջապես գիտակցել, որ ձեր կյանքի գլխավոր մարդը դուք եք:

Բարենպաստ օրերն են՝ 1, 3, 9, 14, 29

Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 10, 15, 30

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․ Առյուծ

Ամեն ինչում պահպանեք ոսկե միջինը։ Հաջողության գաղտնիքը աշխատանքի, անձնական կյանքի և ինքնազարգացման միջև հավասարակշռություն գտնելու և պահպանելու ունակության մեջ է: Աշխատեք խուսափել ավելորդություններից: Ոլորտներից մեկին չափազանց մեծ ուշադրությունn անպայման կանդրադառնա մյուսների վրա ՝ բացասական առումով:

Բարենպաստ օրերն են՝ 2, 6, 15, 19, 23

Անբարենպաստ օրերը՝ 3, 10, 12, 24, 30

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․ Կույս

Հոգում պահեք տոնական տրամադրություն։ Ամառան երկրորդ ամիսում աստղերը կդասավորվեն այնպես, որ բարենպաստ կլինի այս նշանի ներկայացուցիչների մեծամասնության համար: Դուք կհայտնվեք ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին ու առանց որևէ ջանք գործադրելու կստանաք այն, ինչ ցանկանում եք: Տիեզերքը կլսի ձեր մտքերը և կօգնի ձեզ ամեն ինչում:

Բարենպաստ օրերն են՝ 1, 7, 10, 15, 25

Անբարենպաստ օրերը՝ 2, 4, 14, 19, 29

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․ Կշեռք

Հոգ տարեք տանը հարմարավետություն ստեղծելու մասին: Ձեզ համար ամառվա երկրորդ ամիսը կանցնի «Իմ տունը իմ ամրոցն է» նշանաբանով։ Ձեր հարազատ պատերում ձեզ կզգաք ուժեղ, եռանդուն, ինքնավստահ, մինչդեռ տնից հեռու կարող եք հուսալքվել:

Բարենպաստ օրերն են՝ 1, 2, 7, 9, 24

Անբարենպաստ օրերը՝ 3, 10, 16, 20, 27

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․ Կարիճ

Տեղում կանգնելու ժամանակը չէ: Հուլիսը դուք կանցկացնեք ակտիվ: Եվ դա հիանալի է․ այն մեկնարկ կտա ամեն ինչի, իսկ դուք մեծ ծրագրեր ունեք: Ամեն ինչ նորացնելու մեծ ախորժակը, անշուշտ, ձեզ կտանի կրթական դասընթացների կամ վարպետության դասերի: Դրանցում ոչ միայն հետաքրքիր ժամանակ կանցկացնեք, այլև նոր ընկերներ ձեռք կբերեք:

Բարենպաստ օրերն են՝ 4, 9, 17, 20, 25

Անբարենպաստ օրերը՝ 1, 2, 15, 29, 30

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․ Աղեղնավոր

Եկել է ժամանակը ցույց տալու, որ դուք լավագույնն եք: Ձեզ բնորոշ կլինի ձգտումն ամեն գնով հասնելու ձեր ուզածին, հաղթանակի համար պատրաստ կլինեք վտանգի ենթարկել անեմ ինչ: Հնարավոր է, որ շատ կոշտ լինեք և «ատամ» ցույց կտաք: Նման հաստատակամությամբ դուք անպայման կհասնեք ձեր ուզածին:

Բարենպաստ օրերն են՝ 2, 6, 10, 16, 27

Անբարենպաստ օրերը՝ 1, 3, 9, 12, 13

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․ Այծեղջյուր

Տվեք աշխարհին ավելի շատ ժպիտ: Հուլիսը, անշուշտ, հիմք կտա ձեզ՝ հպարտանալու ձեզ համար: Հաջողությունը ձեզ հետ միասին է քայլում, գլխավորն այն է, որ չվախեցեք նրան բացասական մտքերով: «Ամեն ինչ ստացվում է այնպես, ինչպես ուզում եմ», - կրկնեք այս խոսքերը մի քանի անգամ, և հուլիսը կդառնա պայծառ ու երջանիկ:

Բարենպաստ օրերն են՝ 4, 10, 17, 22, 30

Անբարենպաստ օրերը՝ 1, 2, 19, 23, 29

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․ Ջրհոս

Ինքներդ ձեզնից չափազանց շատ մի պահանջեք: Հուլիսին շատ կարևոր է հետևել ձեր ցանկություններին և հնարավորինս իրականացնել դրանք: Եթե ցանկանաք թաքնվել բոլորից և ամեն ինչից (իսկ ձեր աստղային գծապատկերում նման նշաններ կան), ապա մի քանի օր հանգիստ տվեք ձեզ՝ առանփնանալով, ասենք, որևէ հանգստի կենտրոնում: Եվ թող ամբողջ աշխարհը սպասի:

Բարենպաստ օրերն են՝ 3, 6, 20, 22, 26

Անբարենպաստ օրերը՝ 1, 2, 10, 13, 22

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․ Ձկներ

Գնահատեք շրջապատողներին: Աստղերը ձեզ կհիշեցնեն, որ մեկը ռազնադաշտում զինվոր չէ: Ձեր կողքին կան ընկերներ, ովքեր ցանկացած պահի պատրաստ են թե խոսքով, թե գործով աջակցել: Ազատորեն խնդրեք նրանցից օգնություն կամ խորհուրդ: Նրանց հետ դուք կարող եք հեշտությամբ հասնել այն նպատակներին, որոնք նախանշել էիք։

Բարենպաստ օրերն են՝ 2, 5, 10, 14, 22

Անբարենպաստ օրերը՝ 1, 7, 13, 16, 30

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

 

Դիտվել է 5447 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2020 թ․

01.10.2020
Ձեզ շատ ցնցումներ են սպասվում, բայց արդյունքը կախված է միայն ձեր գործողություններից և որոշումներից:

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ․

01.09.2020
Սեպտեմբերը ձեզ համար շատ փոփոխություններ է պատրաստել ինչպես աշխատանքաիյին, այնպես էլ անձնական ճակատում:

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ․

01.08.2020
Ձեր առջև մեծ նպատակներ դրեք. սա ձեր տաղանդները ցուցադրելու հիանալի ժամանակ է։

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․

01.07.2020
Պատմեք աշխարհին ձեր մասին: Մոլորակների դիրքը հուլիսին այնպիսին է, որ ամսվա մի գեղեցիկ առավոտ դուք կարթնանաք հայտնիի կարգավիճակում

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ․

01.06.2020
Սահմանեք ձեր առաջնահերթ նպատակները: Ամառվա առաջին ամիսը հագեցած կլինի ամենակարևոր, հաջող և հաճելի իրադարձություններով:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2020 թ․

01.05.2020
Բախտը կլինի նրանց կողքին, ովքեր առանձնանում են արկածախնդիր մտածողությամբ, լավատեսորեն են տրամադրված և ուրիշի կարծիքով չեն առաջնորդվում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2020 08:44
Համաշխարհային հայտնիություն վայելող օպերային երգչուհի Մարիա Աղասովնա Գուլեգինան (օրիորդական ազգանունը՝ Մեյթարջյան) Լյուքսեմբուրգում մասնակցել է խաղաղ ցույցի, որի ժամանակ կատարել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը: Ավելի վաղ օպերային երգչուհին իր աջակցությունն էր հայտնել հայ զինվորին: 
26-10-2020 08:40
Ռուսաստանաբնակ երգչուհի, «Ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանի մասնակից Արծվիկ Հարությունյանը ինստագրամյան նոր գրառմամբ անդրադարձել է Արցախում եւ Հայաստանում ստեղծված իրավիճակին․ «Ես միշտ կհիշեմ՝ ինչպես էինք ազդանշանների ձայների ներքո վազում դեպի ապաստարան, ինչպես մահացավ եղբայրս․․․»։
26-10-2020 07:55
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գեւորգյանը Ազատության հրապարակում 6 ժամ միաժամանակյա շախմատ է խաղացել տասնյակ մասնակիցների հետ։  Արդյունքում հանգանակվ 200 հազար դրամը ամբողջությամբ ուղղվելու է համահայկական հիմնադրամին՝ հաջակցություն հայոց բանակին։
26-10-2020 02:39
Կիրակի Լեհաստանի տարբեր քաղաքներում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց համար պատճառ է դարձել հինգշաբթի երկրի ՍԴ-ի կողմից ընդունած որոշումն այն մասին, որ պտղի պաթոլոգիայի պատճառով հղիության ընդհատումներն այլևս արգելվում են:
26-10-2020 01:43
Հայնանի երրորդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա Չինաստանի հարավային Հայնան նահանգի առողջարանային Սանյա քաղաքում դեկտեմբերի 5-12-ը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2020 թ․

01.10.2020
Ձեզ շատ ցնցումներ են սպասվում, բայց արդյունքը կախված է միայն ձեր գործողություններից և որոշումներից:

LADYNEWS TV
Նաստյա Կամենսկիխը ներկայացրել է A HUEVO երգի տեսահոլովակը, որը մեքսիկերենից թարգմանաբար նշանակում է «զիլ»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.10.2020
Դիտվել է 779 անգամ
26.10.2020
Դիտվել է 628 անգամ
20.10.2020
Դիտվել է 464 անգամ
23.10.2020
Դիտվել է 363 անգամ
21.10.2020
Դիտվել է 314 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster