Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ինչի վրա չպետք է խնայի կինը գնումներ կատարելիս

28.04.2020

Մտնելով հագուսի խանութ, շատերը մտածում են, թե ինչպե՞ս քիչ փող ծախսեն։ Ցավոք, որակով իրերը հաճախ բավականին թանկ են լինում։ Հմայիչ և ոճային տեսք ունենալու համար, կանայք չպետք է խնայեն զգեստապահարանի մի շարք իրերի վրա։

Հիմնական կոշիկներ

Կոշիկները կանանց զգեստապահարանում պարտադիր են: Դրանց օգնությամբ դուք կարող եք կանացիություն և նրբագեղություն հաղորդել ցանկացած կերպարի: Կոշիկ ընտրելիս աշխատեք չխնայել: Որակյալ զույգը ոչ միայն ձեզ կծառայի ավելի քան մեկ տարի, այլև ոտքերն առողջ կպահի:

600x580

Հիմնական կոշիկների պարագայում նախապատվությունը տվեք միջին կրունկներով հանգիստ միաերանգ նմուշներին։ Կոշիկները երբեք չպետք է սեղմեն կամ նեղ լինեն, քանի որ դա կարող է ազդել քայլվածքի վրա: Ընտրեք հարմարավետ մոդելներ, որոնք հիանալի են նստում ոտքի վրա և համահունչ են զգեստապահարանի մյուս հիմնական իրերի հետ:

Զուգագուլպաներ

Ցուրտ եղանակին դժվար է առանց զուգագուլպաների: Դրանք պետք է նստեն ինչպես երկրորդ մաշկ, այնպես որ ավելի լավ է չգնել էժանագինը: Լավ զուգագուլպաները կատարյալ կնստեն ոտքի վրա՝ շնորհիվ որակյալ նյութերի:

600x580

Նման մոդելները խիտ են և առաջին իսկ լվանալուց չեն պատռվում: Դրանք բավականին առաձգական են, ինչը օգնում է շեշտել ոտքերի գեղեցիկությունը և տեսողականորեն նրբագեղ դարձնել դրանք:

Գոտի

Ճիշտ ընտրված պարագաները կարևոր են գեղեցիկ կերպար ստեղծելու համար: Այժմ նորաձև են ոճային միաերանգ գոտիները: Դրանք հիանալի համապատախանում են ինչպես ջինսերին և տաբատներին, այնպես էլ շրջազգեստներին ու կոմբինիզոններին:

600x580

Շատ հաճախ փորձում են խնայել գոտիների վրա, և՝ իզուր: Էժան աքսեսուարներն արագ ճաքճքում և պատռվում են: Այսօր գոտին կերպարի գերժամանակակից ձևավորում է: Ավելի լավ է գնել մեկ լավ գոտի, որը ձեզ երկար ժամանակ կծառայի և միևնույն ժամանակ չի կորցնի իր գրավիչ տեսքը, քան մոդել, որը մեկ ամիս հետո հարկ կլինի դեն նետել:

Պայուսակ

Պայուսակը ոչ միայն գեղեցիկ, այլև պետքական աքսեսուար է: Կախված հանդերձանքից՝ կարելի է ընտրել տարբեր մոդելներ և երանգներ: Որակյալ պայուսակը կարգավիճակ ունեցող կերպարի բանալին է: Այն արտաքին տեսքը դարձնում է ավելի ոճային և գրավիչ:

600x580

Արհեստական նյութերից պատրաստված պայուսակները հաճախ էժան տեսք են ունենում և արագ մաշվում են: Որակյալ պայուսակը ցանկացած կերպար կդարձնի նորաձև և կանացի:

Վրադիր կտրվածքով շրջազգեստ

Հագուստ ընտրելիս կանայք առաջին հերթին ուշադրություն են դարձնում, թե ինչպես է այն նստում իրենց վրա: Ճիշտ ընտրված շրջազգեստը պետք է կատարյալ տեսք ունենա ինչպես գույնով, այնպես էլ ոճով: Վրադիր կտրվածքով շրջազգեստներն արդեն վաղուց նորաձևության մեջ են:

600x580

Խանութներում կարելի է գտնել տարբեր նյութերից կարված մոդելներ: Եթե ցանկանում եք, որ ձեր կերպարը նորաձև և թանկ ռեսք ունենա, նախապատվությունը տվեք որակյալ նյութերին, ինչպիսիք են բամբակը, մետաքսը և վուշը: Վրադիր կտրվածքով շրջազգեղտը շատ գրավիչ է և շեշտում է կազմվածքի բոլոր առավելությունները՝ կերպարին տալով թեթևություն և նրբագեղություն:

Աղբյուր' LADYNEWS.am

 

Դիտվել է 1001 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ կլինի մարմնի հետ, եթե դադարեք կրծկալ կրել

18.06.2020
Քչերը գիտեն, որ կրծկալից հրաժարվելը կարող է էական ազդեցություն ունենալ կանանց առողջության վրա:

Նորաձևության մասնագետները որոշել են բոլոր ժամանակների ամենապահանջված իրը

04.06.2020
Մեծ Բրիտանիայի փորձագետները եկել են այն եզրահանգման, որ կարճ կիսաշրջազգեստը կարելի է համարել բոլոր ժամանակների ամենապահանջված նորաձևության իրը:

Ռիհանան անձամբ է ներկայացրել ներքնազգեստի իր ապրանքանիշը

02.06.2020
Ներքնազգեստի իր Savage X Fenty ապրանքանիշի գոյության երկու տարիների ընթացքում Ռիհանան արդեն ապացուցել է, որ ոչ միայն լավ երգում է, այլև հաջողություններ է գրանցում նորաձևության մեջ:

Կատարյալ կազմվածք․ ինչպիսին են այն տեսնում կանայք և տղամարդիկ

28.05.2020
Հետաքրքիր է, որ կանայք արտաքին տեսքի առումով շատ ավելի քննատատաբար են մոտենում իրենք՝ իրենց և միմյանց:

6 բան, որոնց մասին վարսահարդարները չեն ասում, բայց կարևոր է իմանալ

14.05.2020
Որպեսզի իսկապես երկար և գեղեցիկ մազեր ունեք, հարկավոր չէ դրանք կտրել այդքան հաճախ, որքան գրում են գունազարդ ամսագրերում։

Ինչի վրա չպետք է խնայի կինը գնումներ կատարելիս

28.04.2020
Մտնելով հագուսի խանութ, շատերը մտածում են, թե ինչպե՞ս քիչ փող ծախսեն։ Ցավոք, որակով իրերը հաճախ բավականին թանկ են լինում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-07-2020 13:57
Բեռլինում սեքս-աշխատողները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ հասարակաց տները բացելու պահանջով, հաղորդում է ВВС-ն:
04-07-2020 13:55
Վաղ ամուսնությունները կարող են հանգեցնել ալկոհոլիզմի, պարզել են ԱՄՆ-ի Վիրջինիայի Համագործակցության Համալսարանի հետազոտողները:
04-07-2020 13:42
Հայուհի Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար: Թորանյանն ընտրություններում հաղթանակ է տարել թուրք մրցակցուհու նկատմամբ:
04-07-2020 13:27
Իտալիայում կորոնավիրուսի պատճառով ծնելիության լուրջ անկում են ակնկալում: Փորձագետները նշում են, որ բացասական միտումներ են նկատվում աշխատաշուկայում, որոնք մեծ խնդիրներ են ստեղծում իտալացիների համար, ովքեր ցանկանում էին երեխաներ ունենալ։
04-07-2020 13:16
Քրիստինա Ռիչին ընտանեկան բռնության զոհ է դարձել. նման լուրը ցնցել է դերասանուհու երկրպագուներին: Մինչ այս պահը մամուլում ոչ մի անգամ հաղորդագրություններ չեն հայտնվել այն մասին, որ աստղի ամուսինը՝ Ջեյմս Հեերդեգենը ոչ ադեկվատ պահվածք ունի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․

01.07.2020
Պատմեք աշխարհին ձեր մասին: Մոլորակների դիրքը հուլիսին այնպիսին է, որ ամսվա մի գեղեցիկ առավոտ դուք կարթնանաք հայտնիի կարգավիճակում

LADYNEWS TV
Սիրուշոն ներկայացրել իր նոր՝ անգլալեզու Vision երգը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2020
Դիտվել է 2214 անգամ
29.06.2020
Դիտվել է 1852 անգամ
30.06.2020
Դիտվել է 564 անգամ
02.07.2020
Դիտվել է 456 անգամ
03.07.2020
Դիտվել է 342 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster