Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչ արտահայտություններ կարող են դեպի ձեզ տրամադրել տղամարդուն

10.03.2020

Տղամարդուն «որսալու» համար երբեմն պետք է օգտագործել «ճիշտ» բառեր կամ արտահայտություններ: Իսկ թե որո՞նք՝ կներկայացնենք ստորև:

1. «Կարո՞ղ ես ինձ օգնել»:

Ցանկացած տղամարդու, այս կամ այն չափով, միշտ հաճելի է, երբ իրեն կնոջից բարձր է զգում: Հատկապես, երբ կինն օգնություն է խնդրում իրենից՝ ինչ-որ բան պտտել, սարքել, ցած իջեցնել վերին դարակներից կամ նորոգել դրանք: Տղամարդիկ սիրում են ինչպես հաճոյախոսություններ, այնպես էլ ուղղակի խնդրանքներ. սա շոյում է նրանց հպարտությունը:

600x580

2. «Ինձ դուր է գալիս քո ոճը»

Ի տարբերություն կանանց՝ տղամարդիկ այնքան էլ չեն սիրում հոգ տանել իրենց դեմքի և մարմնի մասին: Համաձայնեք, որ ոչ ոք չի ընտրում, թե ինչ արտաքինով ծնվի: Այդ իսկ պատճառով, եթե տղամարդն ի ծնե գեղեցիկ չէ, ապա նրա արտաքինի առնչությամբ հաճոյախոսությունը միանգամայն անտեղի է: Այնուամենայնիվ, դա չի բացառում, որ նա կարող է հիանալի տեսք ունենալ՝ ձևավորելով սեփական ոճը: Եվ իհարկե՝ ցանկացած տղամարդու հաճելի է հաճոյախոսություններ լսել իր սիրելի կնոջից:

600x580

3. «Դու այնքան ...»

Հիշեք ձեր տղամարդու բոլոր դրական հատկությունները: Ինչպիսի՞ն է նա ձեզ համար: Հոգատար, ուշադիր, աշխատասեր, հավատարիմ կամ, գուցե, նա լավ հումորի զգացո՞ւմ ունի: Դե, եթե հիշում եք, ապա դա արդեն գործի կեսն է, ժամանակն է խոսելու այդ մասին: Իսկ կանանց, ի դեպ, դա միշտ չէ, որ հեշտ է տրվում: Բայց երբեք ձեզանից դուրս մի՛ քաշեք բառերը կամ զգացմունքները, տղամարդիկ անմիջապես նկատում են դա:

600x580

4. Դու այնքան խելացի ես

Դե, եթե ուղղակիորեն տղամարդուն ասեք, որ ըստ ձեզ նա խելացի է և բարեկիրթ, ապա հաշվեք, որ արդեն շահել եք նրա սիրտը: Քանի որ այսօր կանանց մեծ մասը նախընտրում է լինել ուժեղ և անկախ, ոչ բոլորն են ի վիճակի բացահայտ ասել այդ մասին: Հարցրեք ձեր տղամարդուց ցանկացած խորհուրդ, հետաքրքրվեք նրա կարծիքով կամ պարզապես լսեք այն, ինչ նա ասում է: Դուք կտեսնեք, թե ինչպես է այն անմիջապես շողալու:

600x580

5. Սատարում եմ

Աջակցությունն այն է, ինչ տղամարդը փնտրում է կնոջ մեջ: Եվ հատկապես այն ժամանակ, երբ ունի կենսական լուրջ խնդիր: Նա կարող է դա ցուց չտալ կամ ասել դրա մասին, բայց կինն անմիջապես զգում է դա: Եվ լավագույն լուծումը նրան շեղելն է, օգնելն ու աջակցելը:

600x580

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 4595 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Կնոջ արտաքինից ի՞նչն է տղամարդկանց ուշադրությունը գրավում առաջին հերթին

28.11.2023
Բոլորովին պարտադիր չէ գեղեցկուհի լինել, որպեսզի կարողանաք գրավել տղամարդու ուշադրությունը. բավական է իմանալ՝ ինչի վրա է այն կենտրոնանում առաջին հերթին...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 638 անգամ
26.03.2024
Դիտվել է 193 անգամ
28.03.2024
Դիտվել է 155 անգամ
27.03.2024
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster