Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

5 մթերք, որոնք երիտասարդացնում են մեր օրգանիզմը

18.12.2019

Երիտասարդությունը երկարացնելու հարցը երկար ժամանակ գրավել է մարդկության ուշադրությունը: Լավագույն գիտնականները պայքարում են այս խնդիրը լուծելու համար:

Մենք սկսում ենք ծերանալ, հենց որ դադարում ենք աճել, մաշկի և մազերի վրա թորշման նշաններ են հայտնվում: Ծերացումը տեղի է ունենում բջջային մակարդակում, հյուսվածքները նորացման ժամանակ չունեն, ինչը հանգեցնում է առողջության վատթարացման:

Այնուամենայնիվ, գիտությունը տեղում չի կանգնում: Գիտնականները հայտնաբերել են ֆիզետին օրգանական նյութի հակատարիքային հատկությունները: Այն պիգմենտ է, որն առկա է բանջարեղենի և մրգերի մի մասի մեջ: Ծերացման հետ մեկտեղ վնասված բջիջները կուտակվում են, իսկ մարմնի պաշտպանական համակարգը այլևս ի վիճակի չի լինում արագ և արդյունավետ մաքրել հյուսվածքները: Այսպիսով, այս բջիջները ոչ միայն մնում են մարմնում, այլև բացասաբար են անդրադառնում բոլոր գործընթացների վրա:

Ֆիզետինը (ֆլավոնուդ) նվազեցնում է վնասված բջիջների քանակը, ինչը երիտասարդացնում է մարմինը: Բացի այդ, այս նյութն ուժեղացնում է դեղամիջոցների ազդեցությունը քաղցկեղի դեմ, օրինակ, այն լավ է գործում կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում: Ֆիզետինը օգնում է նորացնել ուղեղի բջիջները, ինչը երկար ժամանակ պահպանում է պայծառ հիշողություն և մտքի հստակություն: Ֆիզետինի առավելություններն անհերքելի են, այնպես որ բոլորը պետք է իրենց սննդակարգում ներառեն գունանյութ պարունակող մթերքներ:

Ինչ մթերքներ պարունակում են ֆիզետին

Անկասկցած ցանկացած մթերք կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել կամ չհամապատասխանել անհատական պատճառներով: Հետեւաբար, նախքան սննդակարգը փոխելը, դուք պետք է խորհրդակցեք բժշկի հետ:

1. Ելակ

600x580

Ելակի հատապտուղները հիանալի պաշտպանում են ուղեղը ծերությունից, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել որպես նյարդաբանական հիվանդությունների, մասնավորապես Ալցհայմերի հիվանդության կանխարգելման համար: Ելակի մեջ կան բազմաթիվ հակաօքսիդիչներ, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալների գործունեությունը և վերացնում բորբոքային գործընթացները: Ֆիզետինի պարունակությամբ ելակն առաջատարն՝ 1 գրամ հատապտուղին բաժին է ընկնում 160 մգ:

2. Խուրմա

Խուրման հայտնի է իր օգտակար հատկություններով՝ մարսողությունը բարելավելու և բորբոքային գործընթացները վերացնելու առումով: Պտուղը վիտամին A-ի, լիկոպենի, լյուտինի և այլ արժեքավոր միկրոտարրերի հարուստ աղբյուր է: Ֆիզետինի հետ համատեղ, դրանք արգելափակում են ազատ ռադիկալները, երիտասարդացնում հյուսվածքները և պայքարում ցավոտ գործընթացների դեմ:

3. Կիվի

600x580

Կիվին ի վիճակի է ասպիրինի պես նոսրացնել արյունը, այնպես որ այն պետք է օգտագործվի սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրների դեպքում: Մրգերում պարունակվող նյութերը թույլ չեն տալիս ձևավորել արյան խցանում, ինչը կօգնի խուսափել ինսուլտի, սրտի կաթվածից և թրոմբոզից:

4. Խաղող

Խաղողի ողկույզները ոչ միայն համեղ հատապտուղներ են, այլև չափազանց սննդարար և առողջ մթերք են: Դրանք բարենպաստ ազդեցություն են ունենում սրտի և ինսուլինային գեղձի աշխատանքի վրա, քանի որ դրանք ունեն գլիկեմիկության միջին ցուցանիշ:

600x580

Խաղողի մեջ ռեսվերատրոլ կա՝ հակաբորբոքային նյութ, որը պաշտպանում է բազմաթիվ լուրջ հիվանդություններից, ներառյալ քաղցկեղը, իշեմիան, նյարդերի խեղումը, Ալցհայմերի հիվանդությունը: Բացի այդ, ռեսվերատրոլն օգնում է պայքարել տարբեր վիրուսների և սնկերի դեմ:

5. խնձոր

Շատերը խնձորը համարում են ամենահասարակ և ամենատարածված պտուղը, բայց այն այդքան էլ պարզ չէ: Այս միրգը պարունակում է մեծ քանակությամբ ֆիզետին, ինչպես նաև վիտամին C և B-կարոտին: Իր օգտակար բաղադրության շնորհիվ խնձորն օգնում է թեթևացնել բորբոքումները, ինչպես նաև զարգացնել դիմադրողականություն տարբեր վարակիչ պաթոգեններին և չեզոքացնել ազատ ռադիկալները:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1563 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պարզվում է հորմոնները ևս «աշխատանքի ժամեր» ունեն

11.03.2020
Ծանոթացեք հորմոնալ ժամանացույցին

Ինչ կկատարվի ձեր մարմնի հետ, եթե մերկ քնեք

24.12.2019
Գիտե՞ք արդյոք, որ մերկ քնելն ավելի լավ է, քան հագուստով:

5 մթերք, որոնք երիտասարդացնում են մեր օրգանիզմը

18.12.2019
Երիտասարդությունը երկարացնելու հարցը երկար ժամանակ գրավել է մարդկության ուշադրությունը: Լավագույն գիտնականները պայքարում են այս խնդիրը լուծելու համար:

6 միջոց անքուն գիշերից հետո առույգանալու համար

29.11.2019
Չարժե գիշերն անքուն անցկացնելը սովորություն դարձնել, իսկ մեկ անքուն գիշերվա հետևանքները կարելի է ամբողջովին «բուժել»:

Ինչով է վնասակար մեծ կուրծքը

08.10.2019
Հիանալի կազմվածքի համար կանայք անգամ որոշում են վիրահատություն կատարել: Եվ նրանք դժվար թե այդ պահին մտածում են, որ մեծ կրծքերը կարող են հանգեցնել մեծ առողջական խնդիրների:

12 անհրաժեշտ քայլ՝ բեղմնավորումից առաջ

20.09.2019
Ամուսնու հետ որոշում եք կայացրել երեխա՞ ունենալ: Իսկ պատրա՞ստ եք դուք այդ հերոսությանը, և պատրա՞ստ է արդյոք դրան ձեր օրգանիզմը: Մինչդեռ կարևոր է, որ ձեզ ֆիզիկապես և հոգեպես պատրաստեք այդ ոչ դյուրին փորձությանը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2020 11:07
Ուղեղում անհրաժեշտ բառը գտնելու գործընթացը հիմնված է ոչ թե բառի հաճախակի օգտագործման, այլ իմաստաբանության վրա: Սա է հիմնական պատճառը, որ մենք լավ ենք հիշում որոշ բառեր եւ չենք կարողանում հիշել մյուսները:
03-07-2020 10:55
Ամերիկացի դերասանուհի Լիլի Ռեյնհարթը ներողություն է խնդրել մերկ լուսանկարի համար ի աջակցություն ոստիկանի կողմից սպանված թխամորթ աղջկա՝ Բրեոննա Թեյլորի։ «Հիմա արդեն, երբ իմ կուրծքը գրավել է ձեր ուշադրությունը, հիշեցնում եմ, որ Բրեոննա Թեյլորին սպասնողները դեռ ազատության մեջ են։ Արդարություն պահանջեք»,- մակագրել է դերասանուհին։
02-07-2020 11:21
Ամերիկացի ու Չինացի գիտնականների համատեղ հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլային ըմպելիքների չափավոր գործածությունն օգտակար է գլխուղեղի համար։
02-07-2020 11:19
Գերմանական Focus պարբերականը ներկայացրել է վեց տարածված մթերք, որոնց գործածությունը ժամանակի ընթացքում կարող է աստիճանաբար թունավորել օրգանիզմը. վերամշակում անցած մսամթերք, պահածոյացված մթերք, ձուկ, բրինձ, թխվածքներ, չիպսեր, կարտոֆիլ ֆրի և օսլայով հարուստ այլ տաք ուտեստներ։
02-07-2020 11:08
Հանրաճանաչ մոդել Իրինա Շեյքը դարձել է Max Mara ապրանքանիշի գովազդային արշավի դեմքը: Շեյքը նկարահանվել է բրենդի արևային ակնոցների նոր շարքի գովազդի համար՝ մերկ ցուցադրելով մի քանի տեսակի ակնոցներ, այդպիսով ընդգծելով ակնոցների առավելությունը՝ որպես աքսեսուար:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․

01.07.2020
Պատմեք աշխարհին ձեր մասին: Մոլորակների դիրքը հուլիսին այնպիսին է, որ ամսվա մի գեղեցիկ առավոտ դուք կարթնանաք հայտնիի կարգավիճակում

LADYNEWS TV
Սիրուշոն ներկայացրել իր նոր՝ անգլալեզու Vision երգը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2020
Դիտվել է 2072 անգամ
29.06.2020
Դիտվել է 1799 անգամ
27.06.2020
Դիտվել է 541 անգամ
30.06.2020
Դիտվել է 526 անգամ
02.07.2020
Դիտվել է 412 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster