Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

«Հայ ունկնդիրը խստապահանջ է և միաժամանակ անմիջական»․ Ելենա Սերդյուկ

11.10.2019

Հոկտեմբերի 10-ին «Բուսի» ակուստիկ-բենդն իր երկրորդ համերգը տվեց Հայաստանում՝ այս անգամ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի մշակույթի պալատում։

Եկատերինբուրգից ժամանած երգչուհիներն ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացրեցին ռուսական ժողովրդական երգերի ընտրանի, էստրադային-ջազային կոմպոզիցիաների սեփական մշակումներ։ «Բուսիի» ներկայացրած երգերն ուղեկցվում էին դրանց ստեղծման պատմության ներկայացմամբ։

 600x580

600x580

Քառաձայն երգչախմբի անդամներ Ելենա Սերդյուկը, Օլգա Իվանցովան, Տատյանա Սվիրինան և Սվետլանա Տվերինան պատասխանեցին նաև ուսանողների բազմաթիվ հարցերին։

600x580

 600x580

Շնորհակալություն հայտնելով արտիստներին՝ ՌՀՀ ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի վարիչ Կարեն Հակոբյանը նշեց․ ««Բուսի» ստեղծագործական յուրահատկությունն այն էր , որ դահլիճում հնչեցին վոկալ կատարումներ այնպիսի բացառիկ ժանրում, ինչպիսին a'capella-ն է։ Համերգի ծրագրում հնչեց անխաթար ռուսական ֆոլկլոր, որն ունկնդրի կողմից ընդունվեց հիացմունքով, հիրավի հուզեց լսարանին։ Այն շատ գնահատելի և ուսուցողական էր մեր ուսանողների համար»։

600x580

 600x580

«Հայ հանդիսատեսը շատ խստապահանջ է, զուսպ, սակայն միաժամանակ՝ ընկալող և շատ անմիջական։ Ինքներս մեծ լիցք ստացանք երիտասարդ ունկնդիրներից։ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանն այն հարթակն է, որտեղ մեկտեղվում են երկու հիասքանչ ժողովուրդների մշակույթները, և մենք ուրախ ենք, որ մեր համեստ ներդրումն ունեցանք այդ շնորհակալ գործում»,- ասաց խմբի ղեկավար Ելենա Սերդյուկը։

600x580

600x580

Տեքստը և լուսանկարները Լուսինե Զորյանի

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 1038 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մթերքներ, որոնք կօգնեն արագ այրել ավելորդ ճարպը

21.02.2020
Ըստ Գոմես Վերայի՝ մարզումների և սննդակարգի ծրագիրն ավելի լավ է բաժանել երկու փուլի:

«Թեժ, ինչպես դժողքը»․ Քայլի Ջեների նոր ֆոտոշարքը ցնցել է համացանցը

15.01.2020
22-ամյա Քայլի Ջեները հպարտանում է իր կազմվածքով և հաճախ է անձնական ֆոտոբլոգում հրապարակում լուսանկարներ, որտեղ կիսամերկ է։

20 ասույթ կանանց տարիքի մասին

10.01.2020
Այս խոսքերի ընթերցումից հետո դուք կդադարեք քողարկել անձնագրում եղած տարեթվերը:

Համախմբվում են մայրիկ-բլոգերները

25.12.2019
Աննախադեպ հավաք տեղի ունեցավ Երևանում ամանորի նախօրեին․«համաժողով» էին հրավիրել ինտսգրամյան հարթակում հայտնի հայ մայրիկ-բլոգերները։

«Միսս Տիեզերք-2019» մրցույթի հաղթող է ճանաչվել ՀԱՀ ներկայացուցիչ Զազիբինի Թունցին

09.12.2019
Մասնակիցների ընդհանուր թիվը 90 էր՝ աշխարհի տարբեր երկրներից։

«Միսս տիեզերք 2019»-ի մասնակիցները ներկայացել են առանց դիմահարդարման

06.12.2019
Կիրակի, դեկտեմբերի 8-ին, աշխարհի տարբեր երկրների ազգային գեղեցկության մրցույթների 90 հաղթողները կպայքարեն 68-րդ «Միսս տիեզերք 2019» տիտղոսի համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-02-2020 08:27
Տասը միջոց կյանքը մեկ րոպեում փոխելու համար. 1. Ժպտացեք, 2. Գումար խնայեք, 3. Տնտեսեք, 4. Կարգի բերեք ամեն ինչ, 5. Թուլացրեք լարվածությունը, 6. Շատ հեղուկ օգտագործեք, 7. Արժեւորեք ժամանակը, 8. Ներշնչանքի աղբյուր գտեք ձեզ համար, 9. Թուլացեք, 0. Պայքարեք բացասական զգացողությունների դեմ:
24-02-2020 07:49
Երկնագույն լուսավորությունը նպաստում է ուշադրության կենտրոնացմանը եւ պայքարում է քնկոտության դեմ:
24-02-2020 06:50
Հիպոտոնիկ են համարվում տղամարդիկ, որոնց արյան ճնշումը 100/60 է, եւ կանայք, որոնց ճնշումը 90/60 է: Հիպոտոնիկներին չի կարելի առավոտյան անկողնուց վեր կենալ կտրուկ շարժումով
24-02-2020 03:37
«Մուլան»-ի էկրանավորումը դարձել է դասական մուլտֆիլմերի դիսնեյյան ռեմեյքներից առաջինը, որը 13+ վարկանիշն է ստացել ճակատամարտերի տեսարանների պատճառով:
24-02-2020 02:34
Իտալիայի իշխանությունները ընդհատել են Վենետիկի կառնավալը նոր կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով: 
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ․

01.02.2020
Լավ տրամադրությունը կարևոր դեր կխաղա հաջողության հասնելու համար, բայց դուք պետք է թույլ չտաք, որ ձեր միջավայրում հայտնվեն անձնական շահ փնտրղ ահատներ:

LADYNEWS TV
Բելգիահայ երգչուհի Keyoh-ը նոր տեսահոլովակ է թողարկել, որը ոգեշնչված է հայերեն բառերով եւ ռիթմերով: Նրա նոր` «Yaribo» տեսահոլովակում նրան հայերենով ձայնակցել են ավելի, քան 35 երկրների ներկայացուցիչներ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.02.2020
Դիտվել է 1188 անգամ
19.02.2020
Դիտվել է 739 անգամ
20.02.2020
Դիտվել է 601 անգամ
24.02.2020
Դիտվել է 531 անգամ
21.02.2020
Դիտվել է 393 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster