1995 թվականին Վանեսա Մեյի ջութակը գողացան, հետո ոստիկանները գտան, վերադարձրեցին: Որոշ ժամանակ անց նա ջութակով ընկավ բեմից համերգի նախօրեին ու կոտրեց այն: Հմուտ ջութակագործի շնորհիվ, այն վերանորոգվեց: Ոմանք այստեղ նախախնամություն կտեսնեն, ոմանք էլ սնոտիապաշտություն, բայց փաստն այն է, որ Վանեսան դեռ փայլում է երկնակամարում…
Վանեսա Մեյին լրագրողներն անվանում են «աշխարհում ամենահայտնի «ջութակով աղջիկը»», ով կարողանում բեմ բարձրանալու առաջին վայրկյանից խելքահան անել ունկնդրին:
Վանեսան Վանակոմ Նիքոլսոնը ծնվել է 1978 թվականին Սինգապուրում: Ճիշտ նույն օրը, ինչ աշխարհահռչակ երաժիշտ, կոմպոզիտոր Պագանինին' հոկտեմբերի 27-ին: Հենց այս օրն էլ երևի նորածինը «մկրտվել» է երաժշտությամբ: Մայրը չինուհի է, իսկ հայրը՝ թայլանդացի: Հարազատ հորից հեռու մեծանալու ճակատագիրը նրան էլ է բաժին հասել. 4 տարեկանում նրա ծնողները բաժանվել են ու մայրը աղջնակի հետ տեղափոխվել է Լոնդոն: Երաժշտական քայլերն արել է դեռ 3 տարեկանից, սկսել դաշնամուր նվագելուց, իսկ հետ արդեն 5 տարեկանում անցել ջութակի: Ջութակ նվագել է անգլիացի խորթ հոր շնորհիվ, ով մասնագիտությամբ իրավաբան էր, բայց աղջնակին ստիպում էր իրեն նվագակցել ջութակով: «Նա միշտ ինձ անվերապահորեն սիրել ու աջակցել է: Նա ինձ օգնել է վճարել իմ մասնավոր դասերի համար …»:
Ջութակ նվագելով նա աչքի ընկավ և արդեն 8 տարեկանում ճանաչվեց Անգլիայի փոքրիկ ջութակահարների մրցույթի հաղթող և 6 ամիս կրթությունը շարունակեց Պեկինի ռուսական դպրոցում:
Հետո ընդունվեց Միջազգային երաժշտության քոլեջ, բայց այսետղ էլ սովորեց ընդամենը մի քանի ամիս, քանի որ սովորեցնում էին տեխնիկա, իսկ Վանեսան հիանալիորեն տիրապետում էր արդեն: Ցանկությունը մեկն էր' ստեղծագործել: Շուտով սկսեց նվագել Չայկովսկու և Բեթհովենի ստեղծագործությունները, մայրիկի' Պամելա Նիքոլսի ուղեկցությամբ և մենեջերությամբ հանդես գալ համերգային ծրագրերով: Վանեսան միշտ հիշում է մոր խոսքերը. «Ես քեզ սիրում եմ ուղղակի, որ դու իմ աղջիկն ես, ինձ համար կարևոր կդառնաս այն ժամանակ, երբ նվագես ջութակ…»: Աղջկա մեջ տպավորված խոսքերը դարձան խթանիչներ: «Երբ հիմա հիշում եմ այդ խոսքերը, հասկանում եմ, որ միայն իմ մայրը լինելը նրան բավական չէր…Մայրս չէր հավատում, որ ես աշխարհի համար կարող եմ երաժշտություն ստեղծել…»:
Առաջին էլեկտրական ջութակը «Զետան» էր, որով էլ թողարկեց իր դեբյուտային ալբոմը 1994 թվականին՝ The Violin Player («Ջութակ նվագողը»), որը 1996-ին առաջադրվեց Բրիտանական հիթշքերթում և ստացավ տարվա «Լավագույն կին կատարող» մրցանակը («Best British Female»: Նկարագրելով իր աշխատանքը՝ նա ասել է, որ ալբոմը կարծես տարբեր ոճերի համադրություն լինի, որ կարելի է անվանել տեխնո-ակուստիկ: Մեկ տարի անց Հոնգկոնգի իշխանությունը նրան հրավիրում է այնտեղ ելույթ ունենալու: Եվ այս ամենը ամբողջացնելու համար նա թողարկում է իր երկրորդ ալբոմը՝ «Չինացի աղջիկ»-ը, ի պատիվ իր չինական արմատների: Հաջորդը «Փոթորիկն» է («Storm»), որտեղ բացի նվագելուց ջութակահարուհին նաև երգում է: «Այս ալբոմում երգում եմ, բայց երգել ստուդիայում ուրիշ է, իսկ ահա հանդիսատեսի համար լրիվ այլ բան: Ես ինքս ինձ խոստովանեցի, որ երգելուց լավ ես ջութակ եմ նվագում ու հրաժարվեցի դրանից»:
Հենց այս ալբոմով էլ երաժիշտը կատարեց իր առաջին շուրջերկրյա շրջագայությունը, որը սկսեց Դուբայից: Այնտեղ նրա ներկայանալու համար պատրաստվել էր հրաբուխի նման ինչ-որ բան, որի համար օգտագործվել էին գերհսկա 5000 հատ օդապարիկներ:
Անընդհատ շրջագայություններ, նոր ալբոմներ, բայց մի բան պակաս էր նրա կյանքում՝ մայր-աղջիկ հարաբերությունները, որոնք այդպես էլ իրենց իսկական անվանմանը չարժանացան: Միշտ դժգոհ, պրոֆեսիոնալ դաշնակահարուհի խիստ մայրը ամեն ինչում ուներ իր դիրքորոշումը:«Մայրս միշտ ինձ չէր հասկանում…ու միշտ ավելին պահանջում»: «Այն տարիքում, երբ ես Չայկովսկի նվագեցի, մայրս հիասթափվել էր, կարծում էր, որ ես դա պիտի ավելի վաղ տարիքում անեի: Ես միշտ էլ իմ տարիքից մեծ եմ եղել»:
Երբ մի անգամ Վանեսային հարցրել են, թե ինչ կցանկանար դառնալ, եթե ջութակահարուհի չլիներ, պատասխանել է, որ կենդանիների շատ է սիրում ու միգուցե անասնաբույժ դառնար կամ հնէաբան:
«Եթե ցանկանայի, կարող էի իրավաբան էլ դառնալ, ինչպես խորթ հայրս, այնպես որ տարբերակներ եղել են»:
Հետադարձ հայացք նետելով իր կյանքին ' Վանեսան հասկացել է, որ կյանքում շատ բան կարող էր այլ կերպ լինել, եթե մոր հետ հարաբերություններում այդ սառույցը չլիներ: Հարցազրույցներից մեկում երբ հարցրել են, թե ով է քեզ համար այդ մասնագիտությունը ընտրել, պատասխանել է, որ մայրը: Վանեսան հիշում է. «Կյանքումս ամենաշատը դպրոց գնալ էի ուզում, բայց կամ կիսատ էի գնում կամ էլ ընդհանրապես չէի գնում, հետո էլ պարապմունքներս տնային դարձան: Այնպես էի նախանձում դպրոց գնացող ընկերներիս…»:
Վանեսսայի համար սահելը ամենասիրելի զբաղմունքներից է, բայց արիուտես, որ մայրը դրան էլ էր դեմ. վախենում էր, որ աղջիկը վնասվածքներ կստանա ու չի կարողանա բեմ բարձրանալ, նվագել:
Մեծ դժվարությամբ Վանեսան արդեն հասուն տարիքում կարողացավ ազատվել մոր գերիշխանությունից և հիմա վայելում է իր ազատությունը:
20-ամյա գործունեության ընթացքում հասցրել է թողարկել 17 ալբոմ, հանդես գալ տարբեր նվագախմբերում, այդ թվում՝ աշխարհահռչակ երաժիշտ Յաննիի հետ, համագործակցել մեր հայրենակից հրաշալի ջութակահար Սամվել Երմինյանի հետ: Վանեսայի առաջին լուրջ սերը եղել է Լիոնելը, ում հետ նա շփվել է 8 տարի: Բայց դարձյալ մայրը դեմ է եղել, ցանկացել, որ աղջկա կողքին լինի հարուստ մեկը:
Վանեսան իր գեղեցկությամբ, իր նուրբ արտաքինով հայտնվել է մի շարք հայտնի ամսագրերի շապիկներին, 2006 թվականին ճանաչվել աշխարհի 50 գեղեցիկ կանանցից մեկը:
Եթե շատ հայտնիներ համարվում են երկնակամարի աստղեր, ապա Վանեսա Մեյի անունով Արեգակնային համակարգում աստղ է անվանված: Բացի այդ, աստղի կարողությունը հիմա գնահատվում է 42 մլն դոլար. նա համարվում է աշխարհի ամենահարուստ ջութակահարներից:
Վանեսայի երկրորդ ամուսնությունը գրանցվեց 9 ամիս առաջ Նիք Լաչեյի հետ:
Հիմա Վանեսան հղի է, սպասում է իրենց առաջնեկին. խոստացել է, որ չի կրկնի մոր սխալները: «Ես գիտակցում եմ, թե ինչքան ծանր է, երբ քո անցումային տարիքում քեզ անընդհատ չեն հասկանում, ու ասում են այնպիսի բաներ, որ քեզ կոտրում են, բայց ինչևիցե, իմ հաջողությունների մեծ մասի համար մորս եմ պարտական, իսկ նրա նկատմամբ կարոտի զգացում չկա»: Մարտին իր թվիթերյան էջում նա գրել էր. «Ուզում եմ՝ առաջնեկս տղա լինի, բայց այնուամենայնիվ առողջ բալիկ եմ ուզում…»:
Երաժշտական արվեստում հաղթանակներ ձեռք բերելուց հետո, նա որոշել է 2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցել, որպես Թայլանդի ներկայացուցիչ լեռնադահուկային սպորտաձևում:
Ինձ միշտ իմ տարիքից 12 տարի ավել եմ զգում: Հիմա էլ վախենալով սպասում եմ՝ երբ եմ սպիտակ մազ տեսնելու:
Բեթհովեն և Բիթլս, Մոցարտ և Մայքլ Ջեքսոն, Պագանինի և Փրինս. բոլորին շատ եմ սիրում:
Ջութակ նվագելը ֆիզիկական նկարչություն է, որում կա մեծ ավանդույթ:
Ջութակը բազմակողմանի գործիք է: Նրանով կարող ես և ջազ նվագել, և փոփ, և դասական, և քանթրի, և արևելյան: Միայն անվանիր երաժշտությունը, ու կնվագվի այն: Ջութակ նվագելու համար պետք է լինել իսկական երկրպագու:
Ես նվագում եմ Պագանինի՝ ուղղակի ցույց տալու համար, որ էլեկտրականով այն նույնքան գեղեցիկ է: Այսպիսի երաժշտությունները հավիտենական են:
Ես նվագում եմ փոփ, որովհետև հասկացել եմ, որ լավ աշխարհ է: Իսկ ինչո՞ւ բաց թողնել:
17-08-2026 10:45 Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30 Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54 Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59 Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով: