Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ուժեղ տղամարդը իմաստուն կնոջ շնորհքն է

26.03.2019

Մի անգամ ընթրիքի ժամանակ նախագահին մոտենում է ռեստորանի տերը և խնդրում առանձնազրույց ունենալ առաջին տիկնոջ հետ: Երբ վերջինս վերադառնում է, նախագահը հարցնում է, ինչու էր նա այդքան հետաքրքրված իրենով: Կինը բացատրեց, որ երիտասարդ տարիներին այդ մարդը սիրահարված էր իրեն և ամեն ինչ անում էր նրա սիրտը գրավելու համար: Ամուսինը ասաց. «Եթե դու նրա հետ ամուսնանայիր, կլինեիր ռեստորանի տիրոջ կինը»: Առաջին տիկինը պատասխանում է. «Եթե ես նրա հետ ամուսնանայի, նա կլիներ այս երկրի նախագահը»:

Եվ, իրոք, ժողովրդական ասացվածք կա՝ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու մեջքին կանգնած է մեծատառով կին, ով ուղղորդում է ամուսնուն ճիշտ ճանապարհին և ոգեշնչում նրան նոր ձեռքբերումներին: Նա յուրահատուկ է, միակը և ցանկալին, նա կարող է յուրաքանչյուր սովորական տղամարդու  դարձնել իսկական տղամարդ: Չկա ոչ մի անհնար բան:

Հասկանալու համար, թե ինչ են ցանկանում տղամարդիկ, եկեք վերադառնանք ակունքներին: Հին ժամանակներից սոցիալական դերերը ուժեղ և թույլ սեռերի միջև հստակ սահմանված են եղել: Տղամարդը զինվոր է, հայթհայթող, կերակրող:  Նրա պարտականությունն էր տուն բերել մամոնտի և պաշտպանել իր կնոջն ու երեխաներին: Կնոջ դերն էր ստեղծել ներդաշնակություն, հանգիստ մթնոլորտ, սեր և երջանկություն տանը: Հենց կինն է կյանքը դարձնում հաճույք: Եվ միայն այդ ժամանակ է տղամարդն ամեն օր վերադառնում է տուն ոչ թե մեկ, այլ մի քանի մամոնտներով:

Իսկ ահա 21-րդ դարում լրիվ այլ թրենդ է: Ավելի հաճախ կինն ինքը պետք է որսի մամոնտներին և պայքարի տղամարդու աշխարհում «արևի տակ» տեղ գտնելու համար: Ժամանակակից լեդին տղամարդուն հավասար կարյերա է ստեղծում, մասնակցում քաղաքական մրցավազներին և ամեն օր ապացուցում, որ ինքը ստեղծված է ոչ միայն տնային աշխատանքի և կենցաղի համար:

Իսկ կցանկանա՞ արդյոք տղամարդը որսել մամոնտ կամ դղյակներ կառուցել, եթե կողքին կին է, ով ամեն ինչ կարողանում է ինքնուրույն անել:

Ահա մի քանի հասարակ խորհուրդ, որոնք կօգնեն ձեր սիրելիի մեջ բացահայտել ուժեղ տղամարդու կողմը, իսկ ձեզ՝ պահպանել կանացիությունը:

1. Տղամարդը սիրում է աչքերով

Տղամարդիկ սիրում են գեղեցիկ կանանց` դա գաղտնիք չէ: Իսկ ի՞նչ է նշանակում գեղեցիկ կին տղամարդու կարծիքով: Առաջին հերթին, տղամարդկանց  80% նախընտրում է զգեստներով աղջիկներին: Կանացի կերպարը նրանց ավելի է գայթակղում, քան տղամարդու զգեստապահարանից տաբաթները: Երկրորդը, նրանք սիրում են կլորավուն կազմվածքով  կանանց, լինեն դրանք փարթամ կլոր ազդրեր, թե կուրծք: Եթե բնությունը ձեզ չի պարգևել դրանցով, ճիշտ ընտրված հագուստը երբեմն հրաշքներ է գործում: Եվ երրորդը՝ տղամարդիկ գեղեցիկ են համարում առողջ կանանց: Որքան էլ ձեզ հետևեք, դուք երբեք տղամարդուն դուր չեք գա, եթե ունեք վնասակար սովորություններ:

2. Տղամարդիկ սիրում են քնքուշ կանանց

600x580

Թույլ տվեք տղամարդուն ուժեղ զգալ ձեր կողքին: Ձեր սիրելին պետք է ձեր մեջ տեսնի ոչ թե ուժ, այլ քնքշություն և այդ ժամանակ նա իր վրա կվերցնի հոգատար հերոսի դերը: Դուք, իհարկե, շատ բաներ կարող եք անել, սակայն ավելի լավ է խնդրեք ձեր սիրելիին:

Միայն իրական խելացի և իմաստուն կինը կարող է թույլ տալ տղամարդուն լիդեր լինել իրենց զույգում:

3. Տղամարդիկ սիրում են ազնիվ և հետաքրքիր կանանց

Միանշանակ, յուրաքանչյուր կին երազում է հանդիպել արքայազնին կամ դաստիարակել արքայազն իր ընտրյալից: Արքայադստեր կերպարը, ավաղ, սխալ է պատկերված մուլտֆիլմերում, որոնք մենք տեսել ենք մանուկ հասակում: Արքայադուստրը դա քմահաճ գեղեցկուհի չէ, ով հրամաններ է արձակում: Ժամանակակից արքայադուստրը հարգում է իր տղամարդուն և ինքն իրեն, նա հետաքրքիր զրուցակից է, ով կարողանում է լսել իր տղամարդուն: Նա անկեղծ շնորհակալ է նրա հերոսությունների համար և կարողանում է դա ցույց տալ: 21-րդ դարի լեդին հետաքրքիր, ստեղծագործող և ինքնաբավ կին է:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3285 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

8 բան, որ տղամարդուն չի կարելի ներել

28.10.2021
Երբ կանանց հարցնում են, թե որն է ամենավատ բանը, որ տղամարդը պետք է անի հարաբերություններն ակնթարթորեն դադարեցնելու համար, նրանցից շատերն առաջին հերթին նշում են դավաճանությունը: Սակայն կան նաև այլ արարքներ, որոնք ոչ մի դեպքում չպետք է ներվեն:

Ամենատարածված սխալները, որոնք կանայք թույլ են տալիս տղամարդկանց հետ շփվելիս

08.10.2021
Տղամարդու և կնոջ հարաբերությունները բարդ հոգեբանական խաղ են, որը կամ ավարտվում է հարսանիքով, կամ բաժանմամբ ու սկանդալներով:

Պատրաստվում ենք առաջին ժամադրությանը

22.09.2021
Մի ակնկալեք, որ Ձեզ կհաջողվի չհուզվել: Առաջին ժամադրությանը իսկապես պետք է լավ պատրաստվել. այն մեծ նշանակություն ունի Ձեր հետագա հարաբերություններում:

Նա պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել. նախանշաններ

08.09.2021
Ինչպե՞ս հասկանալ' պատրաստվո՞ւմ է արդյոք նա ամուսնության առաջարկություն անել: Ահա առնվազն 9 նախանշան, որ հուշում են՝ ձեր ընկերը բարոյապես պատրաստ է ամուսնության:

Ո՞վ է ավելի արագ քնում սեքսից հետո՝ տղամարդիկ, թե կանայք

27.07.2021
Էվոլյուցիոներների զարմանալի հայտնագործությունը, կոտրում է սովորական կարծրատիպերը։

Սեքսը և շոգը. ինչպես սիրով զբաղվել տապին

14.07.2021
Դրսի եղանակը կարող է լրջորեն ազդել ինտիմ հարաբերությունների վրա՝ սկսած պարզ անհարմարավետությունից մինչև առողջական լուրջ խնդիրներ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-12-2021 11:22
Իտալացի հայտնի դերասանուհի 56-ամյա Մոնիկա Բելուչին Թուրինի կինոփառատոնում ստացել է Stella della Mole մրցանակը: Վերջինս ամեն տարի շնորհվում է այն արվեստագետներին, որոնք իրենց ներդրումն ունեն կինոյում օրիգինալ, համընդհանուր և հավերժական մշակույթի մեջ:
02-12-2021 11:01
Մասնագետների խոսքով՝ երկարատեւ դաշտանի ընթացքը թեթեւացնելուն կօգնի ճիշտ ռեժիմը, լիարժեք քունն ու հանգիստը, ինչպես նաեւ կյանքից սթրեսի ու ծանր ֆիզիկական ակտիվության վերացումը։ Որոշ դեպքերում մասնագետները թույլ են տալիս արյան մակարդման դեղեր ընդունել, սակայն նշվում է, որ դա պետք է տեղի ունենա բժշկի հսկողության ներքո։
02-12-2021 10:49
Կալիումով հարուստ մթերքները, ինչպիսիք են կարտոֆիլը, բանանը, լոլիկը, սալորաչիրը, սեխը եւ սոյայի հատիկները, կարող են օգնել պահել արյան առողջ ճնշումը, պնդում են դիետոլոգ-սննդաբանները։ Արյան բարձր ճնշումը ինսուլտի ռիսկի գլխավոր գործոն է համարվում:
02-12-2021 08:13
Սեպտեմբերին TikTok-ի լսարանը գերազանցել է 1 միլիարդ օգտատերերի թիվը։ Հետազոտողները կասկածներ ունեն, որ կայքը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա: Նրանք կարծում են, որ այժմ անհրաժեշտ է ուսումնասիրել TikTok-ը՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք հայտնաբերվել են օգտատերերի շրջանում այլ հարթակներ օգտագործելիս: Նաև ուշադրություն է հրավիրվում ապատեղեկատվության և դավադրության տեսությունների տարածման վրա։
02-12-2021 05:17
«Բարսայի» կանանց թիմի ֆուտբոլիստ Ալեքսիա Պուտելասը դարձել է 2021 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2021 թ

02.12.2021
Դեկտեմբերին ստիպված կլինեք հաղթահարել հին պարտքերը՝ բարոյական և ֆինանսական։ Ավելի լավ է հասցնել դա անել մինչև նոր տարի, որպեսզի հաջորդ տարի կյանքը սկսի զրոյից՝ առանց պարտքային պարտավորությունների։

LADYNEWS TV
Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.11.2021
Դիտվել է 9719 անգամ
30.11.2021
Դիտվել է 7958 անգամ
29.11.2021
Դիտվել է 7474 անգամ
02.12.2021
Դիտվել է 942 անգամ
30.11.2021
Դիտվել է 253 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster