Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես դադարել ուշանալ

05.03.2019

Ո՞րն է ձեր ուշացումների պատճառը, ինչպե՞ս չուշանալ աշխատանքից և հանդիպումներից: Ըստ հոգեբանի որպեսզի դադարեք ուշանալ պետք է վերլուծել, թե ի՞նչն է կանգնած ձեր ոչ ժամանակին գալու ցանկության հետում, պարզել՝ որտե՞ղ եք դուք ավելի շատ ուշանում:

 Ամենատարածված պատճառները․

- Չունեք ժամանակի զգացողություն: Երբ թվում է դեռ կես ժամ ունեք, իսկ իրականում արդեն 5 րոպեից պետք է դուրս գաք:

- Պլանավորման և ինքնակազմակերպման հետ դժվարություններ: Այս պարագայում դժվար է լինում հաշվի առնել բոլոր հանգամանքները, որոնք կարող են խանգարել ժամանակին տեղ հասնելուն (խցանումներ):

- Թայմ-քիլլերներ՝ ձեր չարիքը: Դանք ավելի և ավելի շատ են ժամանակակից աշխարհում (ինտերնետ և սոցկայքեր, համակարգչային խաղեր, հեռուստացույց):

Ղեկավարությունը ուշանում է փոքր ինչ

Երբեմն ուշանալու պատճառները լրիվ այլ հարթության վրա են: Լինում է, որ մենք չենք ուզում գնալ ինչ-որ տեղ, բայց պետք է: Եվ այդ ժամանակ մենք սկսում ենք անգիտակցաբար ձգձգել մեզ ոչ այդքան հաճելի իրավիճակը կամ հոգու խորքում կարծում ենք, որ ավելի ուշ գալով փոքր-ինչ բարձրացնում ենք մեր կարգավիճակը:

Մեկ այլ տարբերակ, որը նշում են հոգեբանները՝ տանից դուրս չգալու, անկողնուց վեր չկենալու ցանկությունն է:

Իսկ միգուցե դուք չեք շտապում դուրս գալ, որովհետև տանը լա՞վ է և ոչ մեկը ձեզ չի բզում: Մանուկ հասակում ձեզ շտապեցնում էին ծնողները, իսկ այժմ դուք ինքներդ եք ձեր տերը: Մեկ այլ պատճառ կարող է լինել սոցիումում ոչ ապահով զգալը:

Եվ սա պատճառների դեռ ամբողջ ցանկը չէ: Դրանք շատ են, և, եթե ձեր ուշացումները խանգարում են ոչ միայն ձեզ այլ շրջապատին, սկսեք գործել:

 Խնդրի լուծում

600x580

 Պատճառի գիտակցում. սա խնդրի լուծման կեսն է: Այնուհետև պետք է գտնել տարբերակ, որը ձեզ հարմար կլինի: Ահա մի քանի աշխատող խորհուրդներ․

Մեկ-երկուշաբաթ փորձեք ֆիքսել այն ժամանակը, որը դուք ծախսում եք տարբեր բաների վրա, ներառյալ հավաքվելը, հանդիպման պատրաստվելը: Վերլուծեք և փորձեք մոտակա օրերին, հաշվի առնելով արդյունքները, հավաքվել ,օրինակ, բանակցությունների:

Գտեք դրական պահեր այն վայրում և շրջապատում, որտեղ չեք ցանկանում գնալ: Օրինակ ձեզ դուր չի գալիս տնօրենը, սակայն դուք գործընկերների հետ ավանդույթ եք դարձրել օրը սկսել հաճելի խոսակցությամբ մեկ բաժակ սուրճի շուրջ: Մտածեք դրա մասին և չեք ուշանա:

Ձեր խնդիրը թայմ-քիլլերներն են: Ավաղ «մի տարվեք» խորհուրդը չի օգնի: Թայմեր դրեք ժամանակի հակառակ հաշվարկով: Այդպես դուք կիմանաք ինչքան ժամանակ է ձեզ մնացել:

Ուշ եք գալիս ինքնավստահության համար: Իզուր: Ճշտապահությունը երբեք ոչ մեկին չի նվաստացրել: Մինչ մտածեք դրա մասին, ուղղակի ժամը 15 րոպե առաջ տարեք:

Մեկ այլ տարբերակ՝ հատուկ ուշանում եք, որպեսզի չսպասեք մինչև բոլորը հավաքվեն և աշխատանքը սկսվի: Ամեն դեպքում շուտ գալը ավելի լավ է, քան ուշանալը:

Եթե առաջին, երկրորդ և նույնիսկ երրորդ անգամից ձեզ մոտ չի ստացվել ճշտապահ դառնալ, ոչ մի սարսափելի բան: Ժամանակին հասնելու սովորույթը տարբեր մարդկանց մոտ տարբեր է զարգանում: Եթե նույնիսկ մեկ ամսում չստացվեց, դա չի նշանակում, որ երկրորդում էլ չի ստացվի: Կարևորը կանգ չառնելն է:

 Սակայն եթե ինքնուրույն այդ հարցը այդպես էլ չլուծվեց, ուրեմն խնդիրը ավելի խորն է: Դիմեք հոգեբանի և նրա օգնությամբ լուծեք խնդիրը: Երբեմն մեկ հաճախում օգնում է գտնել պատճառը և վերացնել այն:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 885 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի 5 նշան, որոնց ներկայացնող տղամարդիկ հակված են ունենալ թույլ բնավորություն

14.08.2019
Տղամարդկանց համար Կենդանակերպի այս նշանը չի խնայում իսկական կանացի որակները' քնքշություն, զգայականություն և խոցելիություն, նրանց պարգևատրելով փափուկ և մեղմ բնավորությամբ:

Բաժանումից հետո մարդիկ դարձյալ փնտրում են նույնանման զուգընկերոջ

17.07.2019
Մարդիկ պարբերաբար ձգտրում են միանման ռոմանտիկ զուգընկերների, եթե անգամ ասում են, որ դա այդպես չէ։

Ամենասթափ մտածող կանայք՝ ըստ Կենդանակերպի նշանների

20.06.2019
Նրանք կարողանում են ճիշտ որոշում ընդունել և իրատեսորեն նայել աշխարհին։

Անսովոր եղանակներ` դեպրեսիայից դուրս գալու համար

30.05.2019
Դեպրեսիայից ազատվելու համար մեծ դեր են խաղում բաներ, որոնք առաջին հայացքից դրա հետ կապ չունեն։

Կենդանակերպի 5 ամենաազնիվ և անկեղծ նշանները

14.05.2019
Մեր նշանները մեզ միայն ուղղորդում են ինչ-որ բանի, իսկ քայլեր անելը` մեր գործն է: 

Մելամաղձոտություն. պատճառները և դրանից ազատվելու միջոցները

23.04.2019
Դա իրական հիվանդություն է, որը մասնագիտացված բուժում է պահանջում: 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2019 07:27
Քենիացի ավագ խոհարար Մալիխա Մոհամեդը կերակրի անընդհատ պատրաստման բացարձակ համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ուղիղ 75 ժամ:
20-08-2019 07:24
Մոցարելա պանիրը լավագույն մթերքն է զարկերակային բարձր ճնշմամբ մարդկանց համար, պնդում են բրիտանացի դիետոլոգները:
20-08-2019 07:21
Պլյուս չափի հայտնի մոդել Էշլի Գրեմը եւ նրա ամուսինը՝ Ջասթին Էրվինը, հայտարարել են, որ սպասում են առաջնեկի ծնունդին. Գրեմը մերկացել է եւ ցույց տվել՝ ինչպես է մարմինը փոխվել հղիության ընթացքում:
20-08-2019 06:33
Բժիշկները կարծում են, որ վերքերը մշակելու համար նախատեսված սովորական յոդը հնացել է։ խորհուրդների համաձայն՝ ավելի լավ է օգտագործել յոդի ջրային լուծույթը, որը ևս առավելագույնս վնասազերծում է վերքը։
20-08-2019 05:26
Անցած հանգստյան օրերին Հավանայում սկսվել է կառնավալային երթերի ավանդական տարեշրջանը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ օգոստոսի 2019 թ

01.08.2019
Oգոստոսին սպասում է արժանի հանգստ, hնարավոր է  ճանապարհորդեք միայնակ:

LADYNEWS TV
25-ամյա Արաինա Գրանդեն թողարկել է Monopoly երգի նոր հոլովակը՝ Վիկտորիա Մոնետի զուգերգությամբ։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.08.2019
Դիտվել է 17637 անգամ
16.08.2019
Դիտվել է 8186 անգամ
19.08.2019
Դիտվել է 1139 անգամ
14.08.2019
Դիտվել է 797 անգամ
18.08.2019
Դիտվել է 177 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster