Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Սիրահարվել, բայց ոչ սիրել

08.02.2019

Ասում են, որ սիրահարվածության և սիրո միջև կա մեծ տարբերություն: Ասում են, սիրահարվում են երկու շաբաթով, իսկ սիրել կարելի է ողջ կյանքի ընթացքում: Ասում են, սիրահարվածությունը առանց սիրո ոչինչ չի նշանակում և շատ շուտ դառնում է անցյալ:

Սիրել

Սիրել դա շատ-շատ է: Ինչ ասես չեն անվանում այս հասկացությամբ: Եվ երեխաների հանդեպ սերը, և տղամարդու: Եվ ուտելիքի մեջ նախապատվությունը, և հանսգտի համար երկրների ընտրությունը, և հոբբին, և ֆիլմերը: Սակայն «սեր» բառի ամենահասկանալի նշանակությունը` ուրիշ մարդու հանդեպ հիացմունքն է, ցանկությունը լինել նրա կողքին, ունենալ ընդհանուր ինչ-որ բաներ: Ինչպես ասում են` և տխրության, և ուրախության օրերին: Իհարկե դժվարը լինում է սովորաբար տխրության օրերին:

Սիրահարվածությունը ոչ թե ավելի անցողիկ զգացմունք է, ուղղակի այն ավելի շատ կապված է դրական էմոցիաների հետ: Բացասականը հեշտությամբ անցնում է: Սիրահարված մարդը կարծես թե պաշտպանված է ամեն վատ բանից: Իսկ սերը ենթադրում է ցանկություն կիսել և վատը, և լավը: Ինչպես ասում են` ընկերը ծանր պահին է երեևում, նույն էլ ասում են սիրելի մարդու մասին:

Սիրահարվել

600x580

Սիրահարվածները այս աշխարհից չեն: Հաճախ ասում են, որ նրանք ներսից լուսավորվում են՝ նրանցից դուրս է գալիս հզոր էներգիա, դրական լիցքեր, լավ տրամադրություն: Շատ հազվադեպ է, որ այս հիացմունքային վիճակը՝ լի ուրախությամբ և երջանկությամբ տևում է մի քանի ամսից ավելի: Չգիտես ինչու, շատ զույգեր կերպարանափոխվում են համատեղ կենցաղի, երեխաների և ընտանեկան խնդիրների հայտնվելուն պես:

Համարվում է, որ սիրահարվածությունը սիրո նախաբանն է, որը կարող է նաև չստացվել: Միգուցե, իսկ միգուցե սիրահարվածությունը երջանկության պահեր են, որոնք առաջանում են ինչպես հարաբերությունների սկզբում, այնպես էլ հետո՝ լուսավորելով ամեն ինչ փոքրիկ աստղիկների նման: Հիացմունքը, ուրախությունը գտնվելու մարդու կողքին, նրանով հիանալու ցանկությունը, սրանք սիրահարվածության բռնկումներ են: Դրանք օգնում են մոռանալ մնացած ամեն ինչի մասին, բացի սիրահարվածության օբյեկտի, և դա հիանալի է:

Սակայն սիրահարվածությունը ինչ-որ չափով կույր է, հենց նրա համար, որ սիրահարված ժամանակ դուք մոռանում եք ամեն ինչի մասին: Այդ պատճառով հաճախ այսպես է լինում․ ժամանակը անցնում է և դուք սկսում եք նայել այդ մարդուն այլ աչքերով: Այնպիսի տպավորություն է, որ ձեր վրայից հանել են վարդագույն ակնոցները և ձեր առջև ոչ թե սպիտակ ձիով արքայազն է, այլ սովորական մարդ, այնպիսին, ինչպիսին դուք եք և ուրիշները: Սակայն, եթե ի սկզբանե խաբկանքով տարված չեք լինում, խորը հիասթափություն չեք ապրում:

Ասում են, որ սիրահարվածությունը բիոքիմիական գործընթաց է: Միգուցե իրականում մեզ վրա ազդում են գիտության կողմից ինչ-որ անբացատրելի ֆլյուիդներ: Ամեն դեպքում սիրել և սիրահարված լինել ուղղակի հրաշալի է:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2097 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նա անկասկած կթողնի ձեզ, եթե սա անեք

26.05.2020
Տղամարդուց բաժանվելու ամենահավանական ձևն այն է, որ սկսեք նրան համեմատել ուրիշների հետ...և նա կփախչի ձեզանից:

5 փաստ տղամարդկանց մասին, որոնք պետք է իմանա ցանկացած կին

05.05.2020
Այն, որ տղամարդիկ Մարսից են, իսկ կանայք՝ Վեներայից, արդեն հայտնի է: Ներկայացնում ենք մի քանի կարևոր փաստ, որոնք կդառնան ձեր հարաբերությունների հիմքը:

Կանացի արտաքինի թերություններ, որոնք տղամարդիկ նկատում են միանգամից

21.04.2020
Չգիտես ինչու, շատ կանայք տղամարդկանց մեծամասնությանը համարում են պարզունակ, իբր, երբ տղամարդը կին է տեսնում, նա իր ուշադրությունը սևեռում է միայն կնոջ կազմվածքի խիստ որշակի տեղերին:

5 արտահայտություն, որոնք կանայք երբեք չեն ասում, իսկ տղամարդիկ երազում են լսել դրանք

14.04.2020
Տղամարդիկ նույնպես մարդիկ են և նրանք ևս ցանկանում են հաճոյախոսություններ լսել։

Կանանց հասկանալու համար պետք է կին դառնալ

07.04.2020
Եթե կին դառնալն անհնար է, մնում է միայն կանանց ընդունել այնպես, ինչպես կան․․․

10 արահայտություն, որ ասում են տղամարդիկ, երբ իրենց դուր եք գալիս

28.03.2020
Եթե դուք նրանից լսել եք ներկայացվաող ցուցակից մի քանի արտահայտություն, ապա կարող եք վստահ լինել, որ նրան դուր եք գալիս։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-06-2020 09:33
Կանի կինոփառատոնի նախընտրական հաձնաժողովը հրապարակել է 2020 թվականի պաշտոնական ծրագիրը․ փորձագետներն այս տարի ստեղծված 2067 ֆիլմից ընտրել են 56-ը։
04-06-2020 09:14
Բիրմինգեմի համալարանի գիտնականները մշակել եւ արտոնագրել են շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման նոր տեխնոլոգիա: Կարծիք կա, որ այս թեստի արդյունքներն ավելի ճշգրիտ կլինեն, քան այսօր օգտագործվող հետազոտությունների արդյունքները: 
04-06-2020 08:48
Փորձագետները կարծում են, որ երբ սմարթֆոնը ջրի մեջ է ընկնում պետք է արագ դուրս բերել սմարթֆոնը ջրից, այնուհետեւ հանել մարտկոցը, ինչը կնվազենի հասցված վնասը: Կարելի է նաեւ հեռախոսը բրնձի կամ աղի մեջ դնել, որոնք կօգնեն հեռացնել ավելորդ խոնավությունը:
04-06-2020 08:39
Vogue ամսագրի բրիտանական տարբերակը լույս է տեսել առանց գլամուրային շապիկի․ վերջինս զարդարել են մանկաբարձուհու, մեքենավարուհու և վաճառողուհու լուսանկարները։
04-06-2020 03:44
23-ամյա դերասանուհի Լիլի Րեյնհարթն առաջին անգամ հայտնել է իր բիսեքսուալ լինելու մասին այն բանից հետո, երբ խզել է հարաբերությունները Կարլ Սփրուսի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ․

01.06.2020
Սահմանեք ձեր առաջնահերթ նպատակները: Ամառվա առաջին ամիսը հագեցած կլինի ամենակարևոր, հաջող և հաճելի իրադարձություններով:

LADYNEWS TV
Երգչուհի Սոֆի Մխեյանը երաժշտասերներին է ներկայացրել «Ապարան» երգը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2020
Դիտվել է 2041 անգամ
31.05.2020
Դիտվել է 1967 անգամ
02.06.2020
Դիտվել է 562 անգամ
29.05.2020
Դիտվել է 535 անգամ
03.06.2020
Դիտվել է 234 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster