Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Օգտակար քաղցրավենիք. խորհուրդներ քաղցրակերներին

02.05.2012

Ո՞վ չի սիրում քաղցրեղեն. երևի թե այդպիսինները չկան: Ասում են՝ քաղցրեղենից հրաժարվելը նշանակում է քաղցած թողնել ուղեղը: Այսպիսի մարդկանց մոտ հաճախ են լինում դեպրեսիաներ, տհաճ զգացողություն, գլխապտույտներ և այլն: Սակայն այս ամենի հետ մեկտեղ բոլորը գիտեն, որ քաղցրավենիքը շատ հաճախ նաև վնասակար է: Ի տարբերություն տորթերի, թխվածքաբլիթների, կան մթերքներ, որոնք քիչ յուղային են և հետեւաբար ավելի անվնաս: Բժիշկների կարծիքով, դրանք են մեղրը, չրերը, մարմելադը, զեֆիրը, ջեմերը և մուրաբաները:


Մեղր


 

 

Մեղրը պարունակում է մոտ 70 օգտակար նյութեր, այդ թվում' վիտամիններ В2, РР, С, В6, Н, К և Е, կալիում, նատրիում, մագնեզիում, երկաթ և յոդ: Մեղրը բարձրացնում է ախորժակը, լավացնում է նյութափոխանակությունը, օգնում է մրսածության և անքնության դեմ և օժտված է հակաբակտերիալ ազդեցությամբ: Օգտակար է օրվա մեջ ուտել 2 ճաշի գդալ մեղր:




Չրեղեն

Նրանք նույնպես պարունակում են հանքային նյութերի մի ամբողջ շարք'կալցիում, մագնեզիում, նատրիում, երկաթ: Շատ օգտակար են սրտի լավ աշխատանքի համար: Չրերը նաեւ հագեցնում են քաղցը՝ առանց գիարցնելու: Ծիրանաչիրը ամրացնում է սիրտ-անոթային համակարգը, օգնում է այրել ավելորդ ճարպերը, կարգավորում աղիների աշխատանքը: Թզի չիրն օգտակար է բրոնխյալ ասթմայի ժամանակ, հազի և կրծքավանդակի ցավերի համար: Սալորաչիրը հանում է հոգնածությունը, օգնում աղիների աշխատանքին և լավացնում մաշկի վիճակը: Բարձրացնում է աշխատունակությունը: Օրվա ընթացքում օգտակար է ուտել 30 գ չրեղեն:


Մարմելադ

Այն պարունակում է պեկտիններ, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը, լավացնւմ ստամոքսի աշխատանքը և դուրս հանում օրգանիզմից շլակները: Օրվա մեջ մարմելադի օգտակար չափաբաժինը 20-30 գրամն է:





Զեֆիր

Պեկտիններ է պարունակում նաև զեֆիրը: Այն շատ օգտակար է ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների դեպքում, մասնավորպաես գաստրիտի: Այս քաղցրավենիքը լավ է ազդում նաև եղունգների, մազերի և հոդերի վրա: Օրվա չափաբաժինը պետք է լինի մինչև 30 գրամ:




Շոկոլադ

Օգտակար է միայն սև շոկոլադը: Այն օգնում է կարգավորել արյան ճնշումը հիպերտոնիայի ժամանակ, ամրացնում է սրտի աշխատանքը և օգնում պայքարել սթրեսի դեմ: Օրվա մեջ կարելի է ուտել մինչև 30 գ շոկոլադ:

 

Դիտվել է 15460 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-08-2026 13:01
Անցել է ուղիղ մեկ տարի այն ժամանակվանից, երբ Դենիզ Ռիչարդսը անհավանական կերպարանափոխություն ապրեց։ 55-ամյա դերասանուհու արտաքինը նկատելիորեն փոխվեց անցյալ ամռանը. նա կրկին այնպիսի տեսք ունի, ինչպիսին 20 տարի առաջ էր։ Ժամանակ անց նա վերջապես պատրաստ է բացահայտել այն դժվարությունները, որոնց միջով անցել է դրան հասնելու համար։ Վերջերս «Dumb Blonde» փոդքասթում ունեցած ելույթում Ռիչարդսը անկեղծորեն խոստովանեց, որ պլաստիկ վիրահատության դիմելու իր որոշումը «լավագույն բանն էր, որ կարող էի անել ինձ համար»։
07-08-2026 12:58
Ջարեդ Լետոյի շուրջ ամպեր խտանում են։ Պարզվել է, որ վերջերս սեռական ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին դերասանը կորցրել է գլխավոր դերը։ Նա պետք է նկարահանվեր Բարի Լևինսոնի «Սպանությունը» քաղաքական թրիլերում, որը պատմում է Ջոն Ֆ. Քենեդիի մահվան հանգամանքները հետաքննող լրագրողի մասին։
07-08-2026 03:03
Ջիջի Հադիդը և Բրեդլի Քուփերն ուշադրություն են գրավել Փարիզում իրենց վերջին հայտնությամբ։ Զույգը հարսանիքի նախապատրաստության լուրերի տարածման հիմք դրեց՝ հրապարակայնորեն հայտնվելով նույնական մատանիներով։ Չնայած նրանք պաշտոնապես չեն հաստատել երկրպագուների ենթադրությունները, նրանց գործողություւներում կա ինչ-որ հետաքրքիր բան։ Արևմտյան լրատվամիջոցներին հաջողվել է նույնականացնել զույգի ընտրած զարդերը։ Հաղորդվում է, որ դրանք համարվում են «հավերժական սիրո խորհրդանիշ»։
07-08-2026 02:15
Օգոստոսի 5-ին մահացել է քսանվեցամյա բլոգեր Սիդնի Թաուլը՝ գրեթե երեք տարի տևած խոլանգիոկարցինոմայի դեմ պայքարից հետո՝ լեղուղիների հազվագյուտ, ագրեսիվ քաղցկեղ։ Նրա մահվան մասին հայտարարել են մայրը՝ Էլիզաբեթ Մորոուն, և եղբայրը՝ Օսթինը։ Թաուլի մոտ հիվանդությունը ախտորոշվել էր 2023 թվականին, երբ նա 23 տարեկան էր։ Մահվանից կարճ ժամանակ առաջ նա անցել էր պալիատիվ խնամքի։
05-08-2026 10:49
Արիանա Գրանդեն հայտարարել է կարիերայի ընդմիջման մասին: People-ի տվյալներով՝ երգչուհին սեպտեմբերին իր Eternal Sunshine համաշխարհային շրջագայության ավարտից հետո կդադարի ելույթ ունենալ և ժամանակավորապես կհրաժարվի հրապարակային ելույթներից: Դրա պատճառը արտիստուհու շուրջ ստեղծված «անվերջ և մշտական հանրային ուշադրությունն» է, որը վերջերս սրվել է նրա ծայրահեղ քաշի կորստի մասին քննարկումների ֆոնին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.08.2026
Դիտվել է 2106 անգամ
05.08.2026
Դիտվել է 340 անգամ
06.08.2026
Դիտվել է 255 անգամ
07.08.2026
Դիտվել է 196 անգամ
08.08.2026
Դիտվել է 91 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster