Ինչպես առանձնանալ ամբոխից աշնանը
03.11.2018
Երկար սպասված աշունը հենց տարվա այն եղանակն է, երբ կարելի է առանձնանալ ամբոխից գեղեցիկ, նրբաճաշակ զգեստներով: Ահա իրեր, որոնցով կարելի է առանձնանալ ընդհանուր հանրության մեջ։:
Իր №1՝ լայնեզր գլխարկ
Այս աշնանը նորաձև աքսեսուարներց է լայնեզր գլխարկը: Յուրաքանչյուր նորաձևությանը հետևող անձ պետք է պարտադիր ձեռք բերի այս արդիական աքսեսուարը: Գլխարկները հիանալի են դիտվում կարդիգանի, պիջակի, վերարկուի, մուշտակի հետ: Եթե դուք չեք ցանկանում աննկատ մնալ, դիզայներները ձեզ խորհուրդ են տալիս շեշտը դնել վառ գույների վրա՝ կարմիրի, նարնջագույնի և կանաչի:
Իր №2՝ կաշվե իրեր
Այս աշնանը շարունակում են արդիական մնալ կաշվե իրերը: Դա կարող է լինել կաշվե անձրևանոցը, կիսաշրջազգեստը, տաբաթները կամ զգեստը: Գնելով կաշվե իր, համարձակորեն համատեղեք այն այլ իրերի հետ: Կարևորը պետք է հիշել, որ մեկ կաշվե իր բավական է:
Իր №3՝ պայուսակներ
Պայուսակը ձեր կերպարի ամենագլխավոր աքսեսուարն է: Այն կարող է լրացնել ձեր կերպարը և այն ավելի վառ անել: Ընտրեք փոքրիկ, պրակտիկ, վառ պայուսակներ՝ երևացող շեշտադրումներով:
Իր №4՝ աքսեսուրաներ
Ճիշտ ընտրված զարդերը ձեր զգեստը կդարձնեն գեղեցիկ և վառ: Այս սեզոնին շեշտադրումն ընկնում է ծավալուն աքսեսուարներ վրա՝ մեծ ականջօղեր, մեծ վզկալներ, շղթաներ մեծ կուլոններով: Այդպիսի զարդերը կգրավեն ուշադրությունը ձեզ և ձեր ոճի նկատմամբ:
Իր №5՝ դասական կոստյում
Դասական կոստյումն այն իրն է, որը պետք է լինի յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում: Նորաձև տաբաթները, սեքսուալ ժակետը, սպիտակ բլուզը ձեզ ոչ միայն ոճային կդարձնեն, այլև կպաշտպանեն ցրտից:
Իր №6՝ կիասաշրջազգեստ
Կիսաշրջազգեստների օգնությամբ կարելի է ստեղծել մեծ քանակությամբ կերպարներ, որոնք կարտացոլեն ձեր անհատականությունը և կանացիությունը: Աշնանային սեզոնի գլխավոր հիթը բարձր իրանով կիսաշրջազգեստն է, ինչպես նաև մատիտ-կիսաշրջազգեստը, մինի կիսաշրջազգեստները և ծալքերով տարբերակները, որոնք նույնպես չեն կորցրել իրենց արդիականությունը: Այս կիսաշրջազգեստները ձեզ կդարձնեն նրբաճաշակ և վառ:
Իր №7՝ ձեռնոցներ
Կանացի ձեռքի վրա ձեռնոցը դիտվում է շատ նուրբ և գրավիչ: Երկար կաշվե ձեռնոցները ձեզ կդարձնեն անկրկնելի:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 5064 անգամ
Читать на русском
|