Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

15 նշան, որ դուք կախվածության մեջ եք ձեր զույգից

26.10.2018

Երբ ինչ-որ մեկին շատ եք սիրում դա հիանալի է, եթե միայն այդ կիրքը չի վերածվում հիվանդագին կախվածության, որը քայքայում է ձեզ որպես անձ և աստիճանաբար սպանում նաև այդ զգացողությունը:

Ինչպես իմանալ` արդյո?ք ձեր ընկերը դարձել է ձեր թմրադեղը:

1. Դուք անընդհատ ցանկանում եք լինել նրա կողքին և այդ պատճառով հայտնվում հիմար իրավիճակներում: Աղաչում եք նրան գալ, երբ իրականում դուք կարևոր գործեր ունեք անելու: Կախվածությունը դա ոչ թե ինչ-որ բան վայելելն է, այլ առանց դրա ապրել չկարողանալը, նույնիսկ, եթե դրա պատճառով դուք խնդիրներ եք ունենում:

2. Արդյունքում դուք ոչ մի այլ բանի համար ժամանակ չեք ունենում, ոչ բարեկամների և ընկերների հետ հանդիպման, ոչ սովորելու և աշխատելու, որովհետև հարաբերությունները խլում են ձեր ամբողջ ժամանակը: Դուք չեք կարողանում պոկվել ձեր մանիակալ կրքի օբյեկտից, իսկ այդ ընթացքում ամբողջ կյանքը անցնում է կողքով:

3. Դուք նրա վրա եք ծախսում վերջին փողերը, միայն թե նա չհեռանա: Մտերիմ մարդուն նվեր առնելու կամ դժվար պահին օգնելու մեջ ոչ մի վատ բան չկա: Սակայն, եթե դուք նրան պահում եք այն դեպքում, երբ ինքներդ եք հազիվ ծայրը ծայրին հասցնում` դա կախվածություն է:

4. Դուք չեք կարողանում ուրախանալ և վայելել կյանքը, երբ նա ձեր կողքին չէ: Ոչինչ հաճելի չէ:

5. Դուք վախենում եք մենակ մնալ Եթե դուք այլևս չեք կարողանում մենակ քնել, ուրեմն դուք ավելի մեծ կախվածության մեջ եք, քան կարծում եք:

6. Երբ նա ձեր կողքին չէ, դուք դատարկություն եք զգում: Եվ միայն նրա կողքին դուք ձեզ կենդանի եք զգում: Առողջ հարաբերություններում դուք հեշտությամբ զվարճանում եք ընկերուհիների հետ, քանի դեռ նա ընկերների հետ գարեջուր է խմում: Երբ դուք կախվածության մեջ եք, ուրիշների հետ շփումը ձեր համար դառնում է ձանձրալի պարտականություն:

7. Դուք նրա հավանություն եք սպասում ամեն ինչում: Եթե նա չի գովացել ձեր վերնաշապիկը` դուք այն այլևս չեք հագնում:

8. Դուք մշտապես վախենում եք նրան կորցնելուց: Եթե դուք հանդիպել եք փողոցում նրա նախկին ընկերուհուն, համոզված եք, որ նա մտածում է, թե ինչպես նրան հետ բերել:

9. Դուք վեճ եք սարքում, որովհետև նա այնքան էլ ուշադիր չէ ձեր հանդեպ, որքան դուք եք ցանկանում:

600x580

10. Դուք ուշադիր հետևում եք, արդյոք բավակա՞ն եք ստանում նրանից: Նվերները, ուշադրության նշանները ձեր համար սիրո ապացույց են:

11. Դուք մեծ վերելք եք զգում, երբ նա ձեր կողքին է: Եվ եթե դուք օրվա կեսը նրա հետ չեք, ապա աշխարհը ձեզ թվում է դաժան և անարդար:

12. Եթե նա գործուղմա նէ, դուք ընկնում եք խորը դեպրեսիայի մեջ:

13. Դուք զբաղվում եք սեքսով ամեն տեղ և յուրաքանչյուր ժամանակ, նույնիսկ անպատեհ: Ժամանակ առ ժամանակ այդպիսի բան կարելի է անել, դա կենդանացնում է հարաբերությունները: Սակայն, եթե դա կյանքի սովորական ոճ է ձեր մոտ, կարող են խնդիրներ առաջանալ:

14. Դուք նրա հետ սիրով եք զբաղվում, որպեսզի նա ձեզ ավելի շատ սիրի: Նույնիսկ՝ եթե դուք տրամադրություն չունեք: Երբեմն մարդիկ օգտագործում են սեքսը հարաբերությունները լավացնելու համար: Սակայն, եթե ձեր համար դա միայն սեր գնելու միջոց է, եթե դուք դա անում եք տղամարդուն կորցնելու վախից, դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա:

15. Դուք մտածում եք, որ առանց նրա դուք ոչ մեկ եք և ձեր կյանքը ոչ մի իմաստ չունի: Դա ռոմանտիկ չէ, դա հիմարություն է:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2388 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

5 բան, որոնք վանում են տղամարդկանց

24.05.2019
Երբեմն կանացի վարքագիծն անհասկանալի է մնում տղամարդկանց համար: Սակայն կանբաներ, որոնք նրանք շատ լավ են հասկանում և որոնք նրանց դուր չի գալիս:

Տղամարդու հետ հաջող ծանոթանալու 10 կանոն

25.04.2019
Սպասում եք դուք, սպասում, անգամ՝ սկսում տագնապել, իսկ արքայազներն այդպես էլ չեն հատնվում:

Ամուսնացած տղամարդու նշաններ, որոնք միանգամից չեն երևում

19.04.2019
Եթե ձեր սիրած տղամարդու մատին չկա ամուսնական մատանի, դա դեռ ոչինչ չի ասում:

7 գաղտնի պատճառ, որով մենք ընտրում ենք և ընտրվում

29.03.2019
«Ի՞նչ եմ ես գտել նրա մեջ: Այս տղան ընդհանրապես իմ ճաշակով չէ, իսկ ես գլուխս կորցրել եմ կրքից...»։

Ուժեղ տղամարդը իմաստուն կնոջ շնորհքն է

26.03.2019
«Եթե ես նրա հետ ամուսնանայի, նա կլիներ այս երկրի նախագահը»:

Ի՞նչ անել, եթե տղամարդը խանդոտ է

14.03.2019
Մեր օրերում խանդոտ տղամարդիկ հաճախ են հանդիպում: Ի՞նչ անել եթե ձեր ամուսինը հենց այդպիսին է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-06-2019 07:47
«Սա իրական սեր է». Daily Mail-ն անդրադարձել Հենրիխ Մխիթարյանի հարսանիքին և ֆոտոշարք ներկայացրել:
18-06-2019 07:43
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը տարիներ առաջ մերժել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիին` պատճառաբանելով իրենց տարիքային տարբերությունը:
18-06-2019 07:40
Համարժեք աշխատանքի համար տղամարդիկ աշխարհում միջին հաշվով 27 տոկոսով ավելի գումար են ստանում, քան կանայք:
18-06-2019 07:36
Ամերիկացի հայտնի ռեփ կատարող Քարդի Բին Թեննեսիում Bonnaroo Arts And Music Festival փառատոնի ընթացքում ելույթ ունենալիս զրկվել է կոստյումից. երբ ռեփ կատարողը մեջքով շրջվել է դեպի հանդիսատեսը՝ իր հայտնի թվերկը կատարելու համար, կոստյումը պատռվել է նստատեղի հատվածում։
18-06-2019 07:23
Մալայզիայի ոստիկանությունը  է ձերբակալել 27-ամյա երգչուհի Զարիտ Սոֆիա Յասինին՝ «շանը» փրկելու համար․ ավելի ուշ պարզվել է, որ այն արջի ձագ է:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ հունիսի 2019 թ

01.06.2019
Գրեք ձեր սեփական հեքիաթը ինքներդ: Հունիսին դուք կփայլեք վառ աստղի մնան:

LADYNEWS TV
25-ամյա Արաինա Գրանդեն թողարկել է Monopoly երգի նոր հոլովակը՝ Վիկտորիա Մոնետի զուգերգությամբ։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.06.2019
Դիտվել է 1381 անգամ
12.06.2019
Դիտվել է 1023 անգամ
14.06.2019
Դիտվել է 843 անգամ
13.06.2019
Դիտվել է 595 անգամ
18.06.2019
Դիտվել է 253 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster