Հյուրասենյակում հաստատ կունենաք գարնանային ծաղիկներ. ի՞նչ անել, որ գարնանային-ծաղկային տրամադրությունը տեղափոխվի նաև խոհանոց: Առաջարկում ենք «Երիցուկ» աղցանը...
Անհրաժեշտ է'
հավի եփած կրծքամիս՝ 150 գրամ,
եգիպտացորեն՝ 3 ճաշի գդալ,
շամպինիոն՝ 100 գրամ,
սոխ՝ 1 գլուխ,
վարունգ՝ 1 հատ,
բողկ,
թթվասեր՝ 1 ճաշի գդալ,
մայոնեզ՝ 1 ճաշի գդալ,
աղ:
Բողկը լվալ, մի մասը բարակ շերտերով կտրտել, լցնել ջրի մեջ և թողնել 20 րոպե, որպեսզի անցնի դառնությունը:
Այնուհետև մանր կտրատել սոխը, հավի միսը: Բողկի մնացած մասը անցկացնել քերիչով, այդպես նաև վարունգը և թողնել, որ հյութաքամվեն:
Շամպինիոնները կտրատել և տապակել հյութը չգոլորշանալու աստիճան:
Այսքանից հետո անցնում եք բուն գործընթացին:
Բոլորը խառնեք իրար, ավելացրեք նաև թթվասերը և մայոնեզը, համեմեք, անհրաժեշտության դեպքում աղ ավելացրեք:
Ստացված զանգվածը լցրեք մատուցվող ափսեի մեջ, կողքերը սկսեք «աճեցնել» պսակաթերթիկներ կտրատված բողկից, իսկ դեղին միջուկը ապահովեք եգիպտացորենով:
Վերջ, Դուք երիցուկ ունեք խոհանոցում: Մի վարանեք, համտեսեք: Բարի ախորժակ:
23-01-2026 13:30 «Օսկար» մրցանակաբաշխության 98-րդ արարողությունը տեղի կունենա 2026 թվականի մարտի 15-ին, Լոս Անջելեսում։ Իսկ հունվարի 22-ին հայտարարվեց, թե ովքեր են պայքարելու ոսկե արձանիկների համար։ «Լավագույն դերասանուհի» անվանակարգի թեկնածուներն են՝ Ջեսի Բաքլին («Համնեթ»), Ռոուզ Բիրնը («Ես քեզ կխփեի, եթե կարողանայի»), Քեյթ Հադսոնը («Նրանց երազանքների մեղեդին»), Ռենատե Ռեյնսվեն («Զգացմունքային արժեք») և Էմմա Սթոունը («Բուգոնիա»)։
23-01-2026 12:59 Այն, թե ինչպես է երեխայի քաշն ավելանում կյանքի առաջին ամսում, ապագայում դիտարկվում է որպես նրա IQ-ի ցուցանիշ: Այդ մասին հայտնել են ավստրալացի և կանադացի գիտնականները: Այսպիսով, այն երեխաները, որոնք կյանքի առաջին 4 շաբաթներում հավաքել են իրենց նախնական քաշի 40%-ը, ունեցել են 1.5 միավորով ավելի բարձր IQ, քան այն երեխաները, որոնց մոտ գրանցվել է սեփական քաշի ընդամենը 15%-ի աճ: Այդ կախվածությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ երեխայի զարգացման համար կյանքի առաջին ամիսներն ունեն վճռորոշ դեր:
23-01-2026 07:26 Աշխարհի թիվ 1 ռակետ Արինա Սաբալենկան դարձել է Gucci նորաձևության տան դեմքը: Բրենդը լուրը հայտնել է սոցիալական ցանցերում և թողարկել է իր առաջին գովազդային արշավը, որին մասնակցել է մարզուհին: 27-ամյա թենիսիստուհին կրել է Դեմնա Գվասալիայի Gucci-ի համար նախատեսված դեբյուտային հավաքածուի Primadonna խալաթը, որը նվիրված է Ալլա Պուգաչովային:
23-01-2026 04:13 Փերիս Հիլթոնը մեկնել է Վաշինգտոն՝ խոսելու արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված դիփֆեյքերի աճող սպառնալիքի դեմ, և նրա քայլը հատկապես խորհրդանշական է, քանի որ ավելի քան 20 տարի առաջ նրա անձնական ինտիմ տեսանյութը անօրինական կերպով հրապարակվել է համացանցում։ 44-ամյա Հիլթոնը աջակցել է DEFIANCE ակտին, որը դիփֆեյքերի զոհերին իրավունք կտա դատի տալ նրանց, որոնք ստեղծում և տարածում են ինտիմ լուսանկարներ առանց համաձայնության։
23-01-2026 00:50 Անաստասիա Ռեշետովան, որը 2026 թվականի հունվարի 23-ին նշում է իր 30-ամյակը, առաջին անգամ ամուսնանում է։ Նա լուրը հայտնել է իր Instagram-ում։ Նշանադրությունը տեղի է ունեցել Մալդիվներում։ Մոդելը լուսանկար է հրապարակել, որտեղ նստած է ավազի վրա՝ սպիտակ զգեստով և շքեղ ծաղկեփնջով։ Նրա մատնեմատին փայլում է հսկայական քարով մատանի։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: