Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

2017-ի աստղագուշակն՝ ըստ կենդանակերպի նշանների

01.01.2017

Արևելյան օրացույցով 2017 թվականը Հրե Աքաղաղի ժամանակաշրջանն է։ Անձը ով ծնվել է այդ տարում, շատ ընտանեկան է, միշտ առաջին շարքերում, ամեն ինչ վերցնում է իր վրա և լավ հասկանում է նորաձևությունից` հետևելով իր արտաքինին։ Որպեսզի հասնի դրված նպատակին` պատրաստ է շատ բանի։

Աստղագուշակի բոլոր կենդանակերպերի համար 2017-ը կլինի բավականին անհանգիստ։ Ցանկալի է այն դիմավորել ընտանեկան շրջապատում, որևէ պայծառ հագուստով՝ թանկարժեք և նորաձև։ Աքաղաղի տարում ամենակարևորը չալարելն է․ հարկ է լինել այդ թռչնի պես՝ կենսունակ և շարժուն։ 2017 թվականի Աստղագուշակը զգուշացնում է, որ մեր կյանքում նշանակալի փոփոխություններ կկատարվեն, որոնց ընդունելուց չպետք է վախենալ։

2017-ի ամենասկիզբը դժվար է լինելու յուրաքանչյուրի համար։ Եթե վերանայեք ձեր կյանքի սկզբունքները, ապա հեշտորեն կարող եք ձերբազատվել ձեր թերություններից ու թոթափել կուտակված խնդիրները։

Ինչ վերաբերում է աշխատանքային ճակատին, ապա 2017-ը շատ հարմար է նոր աշխատանքի անցնելու և ինքնադրսևորման համար։ Կարելի է նոր մասնագիտություն յուրացնել կամ բաձրացնել եղած որակները։ Շատերին վիճակված կլինի փոխել գործունեության ոլորտը։

2017 թվականին շատ լուրջ վերաբերվեք։ Աքաղաղը շատ է սիրում ռիսկի գնալ, այդ իսկ պատճառով քննադատաբար գնահատեք ձեր հնարավորությունները։ Տարվա սկզբում չարժե իրականացնել ֆինանսների հետ կապված լուրջ գործարքներ կամ գործողություններ, քանի որ դրանք կարող են ձախողմամբ ավարտվել։ Նմանապես չարժե խրվել պարտքերի մեջ, և խոշոր գումարներ փոխառել։

2017-ի ձմռանը հանրավոր են գրիպի համաճարակի բռնկումներ։ Եթե քրոնիկ հիվանդություններ ունեք, ապա ակնկալեք սրացումներ, ընդ որում, դա կարող է տեղի ունենալ ամենաանհարմար պահի։ Այդ իսկ պատճառով նախօրոք կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեք։

2017-ի աստղագուշակն ըստ կենդանակերպի նշանների.

Աստղագուշակ 2017․ Խոյ

Ձեր համար 2017 թվականը խոստանում է հաջողակ լինել բազմաթիվ տեսակետներից․ այն ձեզ կնվիրի բազում հնարավորություններ և խոստումնալից հեռանկարներ։ Առաջին հերթին դա կապված կլինի հենց ձեր փոփոխությամբ․ դուք կդառնակ ավելի շարժուն, նախաձեռնող և շփվող։ Հնարավոր է նաև, որ այս տարվա որոշ իրադարձություններ շրջադարձային նշանակություն ունենան ձեր կյանքում։

Դուք կսկսեք այլ կերպ վերաբերվել շրջակա աշխարհին և կվերանայեք ձեր հանդեպ ունեցած պահանջները։ Այդ առումով այն ամենը, ինչը խանգարում էին ձեզ հասնել ձեր նպատակներին և հաջողակ լինել անցած տարում, աստիճանաբար կլքի ձեր կյանքը։ Դուք ձեռք կբերեք ծանոթների և ընկերների ավելի լայն շրջանակ, կհաղթահարեք ձեր բոլոր ներքին հակասությունները և, հնարավոր է, կմոտենաք ձեր երազանքին։

Աստղագուշակ 2017․ Ցուլ

Այս տարին ձեզ կնվիրի բավականին հնարավորություններ կյանքի կոչելու ձեր գաղափարներն ու ծրագրերը, որոնք անցյալ տարի միայն մտահղացել էիք։ Հնարավոր են փոփոխություններ ձեր աշխարհայացքում և շրջակա աշխարհի ընկալումներում։ Տարվա առաջին ամիսն ամենահաջողը կլինի պլանավորման, ձեր ապագա նախագծերի հիմքը դնելու առումով։ Փետրվարը կարող է լինել բարդ և փորձություններով լի ամիս։

Մինչև գանրնան կեսը կարող եք զգալ էներգիայի պակաս, այդուհանդերձ, մայիսի գալով երկրորդ շնչառություն կբացվի, ինչը հնարավորություն կտա տրամադրվել 100%-ով և հաջողության հասնել գործերում։ Դուք կարող եք մտածել աշխատանքի կամ գործունեության ոլորտի փոփոխման մասին, սակայն այդ ցանկություններին բավականին զգույշ մոտեցեք․ ոչ բոլոր առաջարկները ձեզ համար հեռանկարային կլինեն։

Արդեն մայսի վերջին և հունիսի սկզբին ձեր առջև նոր հնարավորություններ կբացվեն ձեր տաղանդների ու գործարար հմտությունների կիրառման համար։ Վերջին տարիների ամենալավ հեռանկարները։

Նոյեմբերը կարող է բարդ ամիս լինել շփումների և հարաբերությունների առումով․ աշխատեք խուսափել հակամարտություններից, նրբորեն շրջանցեք սուր անկյուները և կիրառեք ձեր բոլոր դիվանագիտական հմտությունները։

Օգոստոսի երկրորդ կեսը և սեպտեմբերի սկիզբը նպատավոր է հանգստի ու առողջության մասին հոգ տանելու համար․ այդ շրջանում ավելի լավ է ձեզ չծանրաբեռնեք աշխատանքով։

Դեկտեմբերի երկրորդ կեսը կբերի հավասարակշռություն և հանդարտություն, շրջապատի հետ կայուն հարաբերություններ և ներքին ներդաշնակություն։

Աստղագուշակ 2017․ Երկվորյակ

2017 թվականը կդառնա ձեր կյանքի նոր հունի սկիզբը, կբերի բազմաթիվ դրական տպավորություններ և հաջող նախագծեր, իսկ նախորդ տարվա տհաճություններն անցյալում էլ կմնան։ Փետրվարին կզգաք կենսունակության և ակտիվության ներհոսք․ ամենայն հավանականությամբ, զգալիորեն կմեծացնեք ձեր շրջապատը և նոր ընկերներ ձեռք կբերեք։

Այդ կապակցությամբ դուք ավելի վստահ կզգաք ձեր և ապագայի նկատմամբ։ Սակայն այդ վստահության մեջ շատ հեռու մի գնացեք․ հանգամանալի վերլուծեք ձեր բոլոր կարևոր որոշումները և շատ մի վստահեք կանխազգացմանը։

Ապրիլը թույլ կտա բացահայտել ձեր ստեղծագործական բնույթը, ինչպես նաև ձեր որոշ նոր որակներ, հնարավորություն կտա դրսևորել ձեզ որոշակի ստեղծագործական նախագծերում։ Օգտագործեք մայիսի առաջին շաբաթը, որպեսզի ավարտեք բոլոր սկսած գործերը և փակեք պարտքերը, սակայն դա լավ ժամանակահատված չէ նոր գործեր սկսելու համար։ Մայիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբը ձեր համար կսկսվի արգասաբեր և բարենպաստ շրջան, որը հսկայական պտուղներ կտա։ Ահա թե ինչու այդ շրջանում հարկավոր է լավ աշխատել, իսկ համգստի մասին մտածել օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին։

Հանգիստը, ի դեպ, նույպես հրաշալի կանցնի, եթե լավ պլանավորեք այն․ ռոմանտիկ արկածները և ամնոռանալի տպավորությունները ձեր համար երաշխավորված են։ Սեպտեմբերի վերջին դարձյալ հարկ է ակտիվ աշխատանքի անցնել․ դուք կարող եք հաջողությամբ հաղթահարել ընթացիկ գործերը և պլանավորեք խոստումնալից ապագան։

Կավարտեք այս հագեցած տարին գլխապտույտ հաջողությամբ և աշխատանքային առաջընթացով։ Մի մտահոգվեք, եթե նյութական փոխհատուցումը մեծ չլինի, ինչպես ակնկալում էիք․ ձեր աշխատանքը կփոխհատուցվի ինչ-որ ավելի արժեքավոր բանով։

Աստղագուշակ 2017․ Խեցգետին

Այս տարին ձեզ հեռու կպահի սխալ քայլերից և որոշումներից, այդ իսկ պատճառով մի տխրեք, եթե որոշ գաղափարներ չհաջողվի կյանքի կոչել․ նշանակում է դրանք ի սկզբանե անհաջող էին։ 2017 թվականին դուք կկարողանաք ձեր մեջ բացահայտել ինչ որ նորը, փորձել ձեզ նոր դերում, որոշ իրերի նկատմամբ փոխել ձեր հայացքները։ Հնարավոր է անգամ դուք ձեզ համար գտնեք կյանքի իմաստն ու նշանակությունը։

Ձեր կանխազգացումն աննախադեպ ուժեղ կլինի, այն ձեզ կհուշի իրավիճակներից ճիշտ ելքերը, ինչպես նաև որոշ գործերում շահ ստանալ։

Հունվարն աչքի կընկնի գործընկերների հետ հարաբերությունների կայունությամբ, ինչպես նաև ակտիվության և նախաձեռնողականության պոռթկումով։ Փետրվարին ձեզ նվիրեք անձնական կյանքին և այդ բնագավառում խնդիրների լուծմանը։ Իսկ աշխատանքով կզբաղվեք և նոր նախաձեռնություններ կսկսեք փետրվարի վերջին ու մարտի սկզբին։ Պատրաստ եղեք ամբողջությամբ գործելու ապրիլին, քանի որ այն կլինի տարվա ամենալարված և զբաղված ամիսը։

Հունիսին հանգստանալու ամենահարմար շրջանն է։ Ծննդյան օրից հետո դուք կզգաք ուժի ներհոսք և ինքներդ կընտրեք՝ ուղղուրդել այն դեպի աշխատանքը, թե դարձյալ հանգստին։

Սեպտեմբերի սկզբին կյանքի շարժը մի փոքր կնվազի, իսկ հոկտեմբերի կեսին ու նոյեմբերի սկզբն դարձյալ թափ կհավաքի։ Այդ ընթացքում հնարավոր է առաջխաղացում ունենաք աշխատավայրում։ Մինչև տարևվերջ մնացած ժամանակը հարկ է նվիրել սկսած գործերի ավարտելուն, չփակված հարցերի լուծմամբ և հաջորդ տարվա հեռանկարների մասին մտածելուն։

Աստղագուշակ 2017․ Կշեռք

Այս տարի դուք, ինչպեs երբեք կլինեք նպատակասլաց և հաջողության միտված։ Ձեր մեջ կբացահայտեք ներշնչանքի, ստեղծագործելու անհայտ աղբյուրներ։ Այս տարին նաև կնվիրի շփումներն ընդլայնելու հազվագյուտ հնարավորություններ․ ձեզ սպասում են հանդիպումներ նոր գոծընկերների հետ, որնց հետ համագործակցությունը կլինի բավականին կայուն և արդյունավետ։

2017-ին հաջողությամբ կավարտվի ցանկացած շարժում․ դեպի ծովափ փոքրիկ ճանապարորդությունից սկսած մինչև բնակության վայրի կտրուկ փոփոխությունը։ Բաց մի թողեք նաև կրթական մակաևդակի բարձրացման հնարավորությունը՝ նոր գիտեիքներ ստանալը կլինի շատ դյուրին, ինչը ձեզ հետագայում պետք կգա

Հունվարի կեսն աշխատանքի համար նպաստավոր շրջան է։ Լուծեք գործնական խնդիրները, ծրագրավորեք, կապեր հաստատեք՝ ամեն ինչ կստացվի։

Փետրվարն ավելի լարված կլինի, սակայն, եթե դուք ուժ գտնեք ինքնակազմակերպման ու ջանքերի գործադրման համար, թեթև և արդյունավետ կանցկացնեք և այդ ամիսը։ Մարտին աշխատեք լսել ներքին ձայնին․ ձեր թաքնված տաղանդի և ունակությունների դրսևորման շրջանն է, երբ կկարողանաք լուծել կարևոր խնդիրներ։

Ապրիլը կլինի տարվա ամենահաջող ամիսը․ սեր, աշխատանք, հարաբերություններ, հոբբի․ հաջողությունը ժպտում է ցանկացած ոլորտում։

Մայիսին ձեզ սպասում է մասնագիտական ակտիվության գագաթնակետը, ինչը անկում կապրի ամռան սկզբին։

Հունիսին ձեզ աշխատավայրում սպասում են շատ գործեր, սակայն նաև բազմաթիվ խնդիրներ դրանից դուրս։ Այս խորհրդավոր շրջանը՝ հղի ամենատարբեր փոփոխությունների հնարավորություններով, կձգվի մինչև օգոստոս։

Օգոստոսի վերջից մինչև ձեր ծննդյան օրն աշխատեք նոր ծրագրեր չսկսել, ղեկավարության աչքից հեռու մնալ և թուլացնել աշխատանքային ակտիվությունը։ Գործնական բանակցությունները և կարևոր ծրագրերը հետաձգեք մինչև դեկտեմբեր։

Նոյեմբերը կարող է բերել վեճեր և անըմբռնում, իսկ ահա դեկտեմբերին ամեն ինչ կկարգավորվի։ Նոր տարին դուք կդիմավորեք ինքներդ ձեր հետ ներդաշնակությամբ։

Աստղագուշակ 2017․ Կույս

2017 թվականnն ավելի լավ է սկսեք անցյալ տարվա արդյունքների ամփոփմամբ, սխալների և ճիշտ լուծումների վերլուծությամբ։ Դա թույլ կտա հեմք ստեղծել առաջիկա ողջ տարվա համար, որը, դատելով ամեն ինչից, ձեզ համար կդառնա բավականին հաջողակ։ Դուք կդառնաք ավելի շփվող, կլավացնեք հարաբերությունները ղեկավարության, գործընկերների և մտերիմների հետ։

Ձեր գործարար հատկանիշները կգնահատվեն ու գովասանքի կարժանանան։

Աշխատանքային առաջընթացի ամենահաջող շրջանը հունվարի կեսն է՝ մինչև ամսվա վերջ։ Իsկ ահա փետրվարին հարկ չկա ջանք թափել․ այն պետք է լինի հանգիստ ամիս, որի ընթացքում դուք, ավելի շատ կզբաղվեք գործընկերների հետ հարաբերությունների խորացմամբ։

Մայիսի վերջից մինչև օգոստոս ձեզ համար կսկսվի աննախադեպ հաջող շրջան․ Դուք առաջընթաց կունենաք հոգևոր առումով, կլայնացնեք շփման շրջանակները, հաջողության հասնել գործերում, կլինեք շատ ակտիվ։

Սեպտեմբերից կյանքի տեմպը պետք է արագացնել․ աշխատեք կարևոր որոշումներ չընդունել։ Վիճահարույց հարցերը փորձեք վերլուծել սառը դատողությամբ և՝ ինքնուրույն։ Այդ շրջանում զգույշ եղեք նաև ղեկավարության հետ հարաբերություններում։

Սեպտեմբերի վերիջին կգրանցվի էներգիայի և ուժի ներհոսք, ինչը նպաստավոր կազդի ձեր աշխատունակության վրա։ Հնարավոր է կկարողանակ կյանքի կոչել ամենաանհավանական գաղափարներն ու ծրագրերը։ Ձեր մասնագիտական մակարդակն ու գիտելիքները էապես կլավանան։

Նոյեմբերի երկրորդ կեսին աշխատեք չներքաշվել վեճերի մեջ և հարաբերություններում շրջանցել սուր անկյունները։

 Աստղագուշակ 2017․ Առյուծ

2017-ին դուք ձեր մեջ պետք է զարգացնեք թիմային ոգին։ Հնարավոր է, որ հենց գործընկերները և ընկերները կուղղուրդեն ձեր առաջընթացն այս ոլորտում․դուք կունենաք շատ ընդհանուր գործեր, համատեղ աշխատանք և նախագծեր։ Մի կողմ դրեք ձեր անհատականությունը, այս տարի այն կարող է ձեզ լավ վնասել։ Դրա փոխարեն սովորեք հասկանալ այլ մարդկանց և կռահել նրանց մտքերը։

Հնարավոր է, դրանում առաջընթաց գրանցելով, դուք աշխատանքային սանդուղքով վեր կբարձրանաք շատ ավելի արագ, քան կարող էիք պատկերացնել։ Այս տարի բոլոր մտահղացումների կենսագործման գրավականը ինքնավստահությունը և ոգու առկայությունն է․ այս երկու բաղադրիչները կփշրեն դեպի հաջողություն տանող բոլոր խոչընդոտները։

2017-ին ձեր կարևոր օգնականներից մեկը կլինի կանխազգացումը․ սովորեք լսել նրա ձայնը։ Պայքարեք ևս մեկ ձայնի՝ ալարկոտության դեմ․ այս տարին ալարկոտներին չի սիրում։ Տարվա երկու ամիսն աշխատանքային առումով կարող է լինել լարված, սակայն ձեզնից կպահանջվի լինել հանգիստ և զգացմունքային առումով հավասարակշռված ցանկացած իրավիճակում․ այդ ժամանակ խնդիրները ձեզ կշրջանվեն։

Մարտի կեսին դուք առույգություն, էներգիա և կենսունակություն կզգաք, կստանաք արժանին ձեր աշխատանքի դիմաց։

Ապրիլը և մայիսը կլինեն լարված ամիսներ, որոնք կպահանջեն դրմացկունություն, հավաքվածություն և կազմակերպվածություն։ Տարվա ամենահաջողված ամիսը հուլիսն է։ Այս ամսում ձեզ ապասում է հաջողություն ցանկացած գործերում, բռնեք պահը և մի հրաժարվեք նոր առաջարկներից ու ծանոթություններից։

Օգոստոսի սկզբին կարելի է թույլ տալ հանգստանալ գործերից և ժամանակը տրամադրել առողջությանը։ Սեպտեմբերի վերջից մինչև նոյեմբերի կեսը ձեզ սպասում է ևս մեկ հաջողության շերտ, իսկ ահա նոյեմբերի երկրորդ կեսին զգույշ եղեք գործերում և կշռադատեք ցանկացած որոշում։ Դեկտեմբերի սկզբից մինչև տարվա վերջը դուք կլինեք աշխատունակ և առույգ։

 Աստղագուշակ 2017․ Կարիճ

Ձեր նշանի համար 2017 թվականը չի խոստանում դյուրին լինել, այդուհանդերձ այն առանց հաջողությունների չի լինի։ Ձեզ կհաջողվի լուծել խնդիրները, որոնք ձեզ մտահոգում են արդեն երկար ժամանակ։ Հնարավոր կլինի նաև ավարտին հասցնել այն ծրագրերը, որոնք սկսել էիք նախորդ տարի։

2017-ին պետք է չափազանց զգույշ լինել շփումներում․ ցանկացած անզգույշ խոսք կարող է հանգեցնել հակամարտության, հատկապես նրանց հետ, ում հետ շփումն առանց այդ էլ հարթ չէ։

Սովորեք որշակի իրավիճակներում նախաձեռնությունը վերցնել ձեր վրա և հույս դնել միայն սեփական ուժերին։ Ականջալուր եղեք ձեր ներքին ձայնին․ այն հազվադեպ կսխալվի և հրաշագործ ձևով կհուշի ելքեր ցանկացած իրավիճակից։

Հունվարին մի եղեք վստահող․ քաղցր շփումները և հեշտ շահ ստանալու հնարավորությունները կհանգեցնեն անհաջողության։ Փետրվարին հնարավոր են ուժգին ցնցումներ և տհաճություններ․ պատրաստ եղեք դրանց հաղթահարել լավատեսությամբ։ Փետրվարի վերջին կվերադառնաք բնակնոն կյանք և անգամ հնարավոր է առաջընթաց ունենաք աշխատավայրում։

Հունիսին աշխատեք կարգավորել հարաբերությունները գործընկերների հետ, ինչը ձեզ կօգնի գործերում։ Օգոստոսին առավելագույնս կակտիվանան ձեր գործարար ունակությունները, կլինեք շարժուն և հաջողակ։

Սեպտեմբերը ևս հագեցած կլինի, սակայն շրջահայաց եղեք և վերլուծեք ցանկացած լուծում։ Նոյեմբերը տարվա ամենաարգասաբեր ամիսներից մեկն է, այն կբերի բազմաթիվ նոր տպավորություններ, հետաքրքիր հանդիպումներ և իրադարձություններ։

Դեկտեմբերին ուշադրություն դարձրեք ձեր հոգևոր առաջընթացին, վերանայեք ծրագրերը և նոր տարվան ընդառաջ մի փոքր դանդաղեցրեք կյանքի տեմպը։

Աստղագուշակ 2017․ Աղեղնավոր

Ձեր կողմից որոշակի ջանքերի դեպքում 2017 թվականը ձեր համար կդառնա ամենաարդյունավետ և շռայլ տարիներից մեկը։ Ընդլայնեք հետաքրքրությունների և ծանոթությունների շրջանակը, ծրագրեր կազմեք ու զարգացեք։ Ձեր նպատակն է աճ արձանագրել թե մասնագիտական, թե հոգևոր առումով։ Ձեզանից կպահանջվի դիմացկունություն, կազմակերպվածություն, և, ամենակարևորը, որոշումների մեջ հետևողականություն։
Աստղագետները խորհուրդ են տալիս այս տարի առաջին տեղում դնել ոչ թե արտաքին, այլ ձեր ներքին աշխարհը։

Հունվարին պետք է ստեղծել որոշակի ֆինանսական հիմք ողջ տարվա համար։ Փետրվարին ստիպած կլինեք շատ շփումներ ունենալ, դիմավորել նոր մարդկանց։ Սա նաև մասնագիտական ակտիվ գործունեության ամիս է։ Ապրիլը ոսկե շրջան է ապագա ծրագրերն ու իրադարձությունները պլանավորելու համար։ Ապրիլի վերջից, մինչև ամռան ավարտը գործնականում կգա մի շրջան, երբ դուք կկարողանաք հեշտորեն իրականացնել լավ մշակված գաղափարները։

Սեպտեմբերի սկզբին զգույշ եղեք թղթերի և փողի հետ․ թող ամեն ինչում կարգուկանոն լինի, հակառակ դեպքում հնարավորություն կա ինչ-որ կարևոր բան կորցնելու։ Սեպտեմբերի կեսից մինչև նոյեմբեր ձեզ սպասում է աշխատանքային ակտիվություն․ աշխատեք չկորցնել տեմպը, լուծել ձեր առջև դրված բոլոր խնդիրները։

Դեկտեմբերը նույնպես կբերի բազմաթիվ գործեր և հոգսեր, այդուհանդերձ, այդ ամենը կուղեկցվի ուրախությամբ․ դուք նոր տարին կդիմավորեք բարձր տրամադրությամբ։

Աստղագուշակ 2017․ Այծեղջուր

2017 թվականին դուք լրջորեն պետք է մտածեք մասնագիտական առաջընթացի մասին։ Այս տարի ամեն ինչ նպաստելու է դրան․ անգամ ձեր շրջապատը կխրախուսի ձեզ դրանում։ Օգտագործեք ողջ տեղեկատվությունը, ինչը ստանում եք արտաքին աշխարհից․ ինչ-որ բան ձեզ կարող է պետք գալ մարդկանց հետ հարաբերություններում և աշխատանքում։

Հունվարին ձեզ մոտ կարող են հայտնվել նոր, հետաքրքիր ծրագրեր, որոնք անգամ ձեզ համար անսպասելի են։

Փետրվարը, հնարավոր է, բերի «ձմեռային ընկճախտ», սակայն աշխատեք չտխրել․ արդեն մարտին դուք կզգաք էներգիայի ներհոսք և աննախադեպ ակտիվություն։

Ապրիլին հարկ չկա ձեզ ծանրաբեռնեք աշխատանքով, հակառակ դեպքում կարող եք վտանգի տակ դնել ձեր առողջությունը։

Մայիսի վերջում և հունիսին աշխատեք ավարտել բոլոր կիսատ մնացած գործերն ու նախագծերը, իսկ ահա հուլիսի կեսին ժամանակն է արձակուրդ վերցնել ու և լավ հանգստանալու։ Օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին աշխատանքային ծանրաբեռնվածությունը կարող է մեծանալ մի քանի անգամ, սակայն մի վախեցեք՝ որքան շատ ուժ դուք ծախսեք հիմա, այդքան մեծ կլինի փոխհատուցումը հետագայում։

Հոկտեմբերն ու նոյեմբերը կարող է նվիրել բավականին ստեղծագործական գաղափարներ և էներգիա՝ դրանք իրականացնելու համար։

Դեկտեմբերին ձեզ կհամակի տոնական տրամադրությունը, որը թույլ չի տա տխրել մինչև տարևերջյան տոները։

Աստղագուշակ 2017․ Ջրհոս

Այս տարի ձեզ համար կլինի հատկապես արդյունավետ ստեղծագործական առումով։ Հունվարին փորձեք մի փոքր հանգստանալ աշխատանքից և թուլանալ, ծրագրեր կազմել գալիք տարվա համար։ Փետրվարին ստիպված կլինեք գլխով խրվել գործերի մեջ, այնպես որ պատրաստ պահեք ձեր բոլոր գործնական հմտությունները։

Բարեկամների ու մտերիմների աջակվությունը նույնպես հաճելի և անհրաժեշտ կլինի այդ շրջանում։

Մարտի երկրորդ կեսը նպաստավոր է ամենայն նոր մեկնարկի, ինչպես նաև գործընկերների հետ հարաբերություններ հաստատման համար։ Օգտվեք առիթից և հարթեք բոլոր հակամարտություններն ու կանխեք նորերը։ Մայիսի վերջը և հունիսը տարվա լավագույն շրջանն է, երբ հնարավոր է մասնագիտական աճ և հոգևոր զարգացում։

Հուլիսի երկրորդ կեսը հարաբերությունների համար վտանգավոր շրջան է, աշխատեք շրջանցել սուր անկյունները և փոխզիջումների գնալ։ Օգսոտոս-սեպտեմբերին լավ կլինի հանգստանալ և կազդուրվել։

Հոկտեմբերն ակտիվ ամիս կլինի՝ բազմաթիվ նոր ծանոթություններով, ծրագրերով և իրադարձություններով լի։

Նոյեմբերին չարժե շատ ժամանակ տրամադրել գործերին։ Ավելի լավ է դրանք հետաձգեք մյուս ամիս և զբաղվեք ձեր առողջությամբ։

Դեկտեմբերը հաջող ամիս է․ կլինեք ակտիվ և առույգ, նոր տարուն կունենաք հրաշալի տրամադրություն։

Աստղագուշակ 2017․ Ձկներ

2017 թվականը ձեր նշանի համար կանցնի «տուն և ընտանիք» կարգախոսով։ Ձեզ մոտ հնարավորություն կառաջանա հանդիպելու կյանքի ուղեկցին, ընտանիք կազմելու կամ բարեկարգելու տունն այնպես, ինչպես վաղուց ցանկանում էիք։ Բոլոր ձեր պլանները՝ կապված շինարարության, տնային հարմարավետության հետ, կպսակվեն հաջողությամբ։ Այս տարի կբարելավվի ձեր նյութական վիճակը․ դուք կդառնաք ավելի հանգիստ և ինքնավստահ։

Առավել հագեցած կլինի տարվա առաջին կեսը։

Հունվարին ձեզ սպասում են անակնկալ իրադարձություններ և լուրջ առաջարկներ, սակայն ձեր բոլոր պատասխանները և քայլերը պետք է լինեն շատ լուրջ մտածված։ Փետրվարին նախընտրելի է չսկսել ոչ մի նոր նախաձեռնություն, այլ ավարտին հասցնել նախկին բոլոր գործերը։ Մարտին աշխատեք ավելի քիչ գործել՝ շեշտը դնելով արարման ու խորհելու վրա։ Ապրիլին, գուցե, հարկ լինի ուղղելու նախկինում թույլ տված որոշ սխալներ․ փորձեք դրանցից դասեր քաղել հետագայի համար։ Մայիսի վերջից մինչև օգոստոսի կեսը կլինի տարվա ամենահրաշալի և նպաստավոր շրջանը։ Այն ձեզ կնվիրի ստեղծագործական գաղափարներ, կենունակություն, նոր ծանոթություններ, ռոմանտիկ արկածներ, և այն ամենը, ինչ կցանկանայիք ձեզ համար։

Օգոստոսի երկրորդ կեսը և սեպտեմբերի առաջին կեսը ավելի լավ է նվիրեք հանգստին։ Սեպտեմբերի վերջը կնվիրի նոր հնարավորություններ ու հեռանկարներ․ աշխատեք դրանք բաց չթողնել։

Նոյեմբերի սկիզբը շատ նպաստավոր շրջան է, հատկապես՝ ֆինանսական առումով, իսկ ահա նոյեմբերի կեսը վտանգավոր է հակամարտությունների տեսանկյունից՝ զգոն եղեք։

Դեկտեմբերին ձեզ կզգաք ներդաշնակ և վստահ, բոլոր խնդիրները լուծվում են ինքնըստինքյան։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 15231 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Playboy-ի շապիկին առաջին անգամ հայտնվել է նեյրոցանցի կողմից ստեղծված մոդել

06.03.2024
Playboy-ի նոր հերոսուհուն անվանել են Սամանտա Էվերլի։ Նա 23 տարեկան է և ամբողջությամբ ստեղծվել է արհեստական բանականությամբ։

Խաղը սկսված է. նորաձևության մեջ է մտել մազերի ներկմնան «փիքսել» ոճը

15.02.2024
Տարբերակ, որը ձեզ կօգնի իրական արվեստի գործ ստեղծել ձեր մազերի վրա։

40 «լեգենդար» կանայք նկարահանվել են բրիտանական Vogue-ի հրաժեշտի համարի շապիկին

09.02.2024
Թողարկվել է բրիտանական Vogue-ի վերջին շապիկը, որը պատրաստել է նախկին գլխավոր խմբագրը. դրանում նկարահանվել են 40 հերոսուհիներ

Ով է ամենակատարյալ քթով հայտնի կինը

19.01.2024
Վիրաբույժներ Ռախնա Մուրթին և Ջոնաթան Ռոսը անվանել են ամենակատարյալ քթերով հայտնի կանանց անունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 633 անգամ
26.03.2024
Դիտվել է 188 անգամ
28.03.2024
Դիտվել է 151 անգամ
27.03.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster