LN-ը մրցույթ է անցկացնում բոլոր այն լեդիների համար, որոնք պատրաստ են ապացուցել' կանանց ընկերությունը պակաս ամուր, վստահելի ու երկարակյաց չէ …
Մեր ֆեյսբուքյան էջին տեղադրեք ձեր խենթ, հավատարիմ, առանձնահատուկ ընկերության մասին պատմող լավագույն լուսանկարը: LN-ի ընթերցողների եւ ձեր ընկերների ամենաշատ like-երին արժանացած լուսանկարի հերոսուհիները, այսինքն' Դուք եւ Ձեր ընկերուհին (ընկերուհիները), հնարավորություն կունենան LN-ում պատմել իրենց ընկերության մասին եւ միասին նշել Կանանց եւ գեղեցկության միամսյակը WAVEկարաոկե ակումբում (Խանջյան 13)' վայելելով 10 000 դրամի անվճար հյուրասիրություն:
Մրցույթը կտեւի մինչեւ ապրիլի 1-ը' ժամը 24:00-ն: Հաղթած լուսանկարի հերոսուհիները մինչեւ ապրիլի 8-ը' մեկ օր, կարող են այցելել WAVEկարաոկե ակումբ (Խանջյան 13)' նշելու իրենց ընկերության հաղթանակը, Կանանց եւ գեղեցկության միամսյակը' վայելելով խոստացված հյուրասիրությունը : Իսկ մինչ այդ բոլորին ձեր լավագույն ընկերության պատմությամբ զարմացնելու հնարավորություն կունենաք հայկական ամենագունեղ լրատվական կայքում' LADYNEWS.am-ում:
Բաց մի թողեք միասին եւս մեկ նվաճում ունենալու հնարավորությունը:
Լուսինե Մարտիրոսյան | 25-03-2012 12:48
Ապրե\\\'ք, LN-ի թիմ ջաաաաաաան, որ կարողացել եք այսքան թարմ ու հետաքրքիր կայք ստեղծել: Հաճույքով եմ ընթերցում ձեր նյութերն ու խմբագրականը. You\\\\\\\'re the best:)
16-07-2026 10:13 Հայկական խոհանոցը զբաղեցրել է 87-րդ տեղը աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշում՝ ըստ Taste Atlas վարկածի։ Վրաստանը զբաղեցրել է 21-րդ տեղը, Թուրքիան՝ 7-րդ, Ռուսաստանը՝ 28-րդ, Ադրբեջանը՝ 67-րդ, Իրանը՝ 42-րդ տեղը։ Առաջին հորիզոնականում հայտնվել է իտալական խոհանոցը։ Ցանկում ներառվել է 100 երկիր։
16-07-2026 10:10 Շվեդիան զբաղեցնում է առաջին տեղը կյանքի որակով աշխարհի լավագույն երկրների 2026 թվականի վարկանիշում՝ առաջ անցնելով Դանիայից և Կանադայից։ Աշխարհի առաջատար 30 երկրներից 20-ը բաժին է ընկնում Եվրոպային, ընդ որում՝ առաջատար դիրքերում են սկանդինավյան երկրները։ ԱՄՆ-ը զբաղեցնում է 27-րդ հորիզոնականն ընդհանուր վարկանիշում՝ վերջինը լինելով «Մեծ յոթնյակի» (G7) երկրների շարքում։
16-07-2026 03:18 Չնայած ավոկադոն համարվում է «սուպերմթերք», դրա չափից ավելի օգտագործումը կարող է վնասել առողջությանը։ Ըստ բժշկների՝ ավոկադոն բավականին կալորիական մթերք է․ մեկ միջին պտուղը պարունակում է մոտ 300–350 կիլոկալորիա և շուրջ 30 գրամ ճարպ։ Էներգետիկ արժեքով այն համադրելի է խոզի մսի լավ չափաբաժնի կամ մեկ սալիկ շոկոլադի հետ, ուստի ամեն օր մեկ-երկու ավոկադո օգտագործելը ժամանակի ընթացքում կարող է նպաստել ավելորդ քաշի առաջացմանը։ Լեղաքարային հիվանդություն կամ լեղու կանգի հակում ունեցող մարդկանց դեպքում մեծ քանակությամբ ավոկադոյի օգտագործումը կարող է առաջացնել լեղապարկի կծկումներ և քարերի տեղաշարժ։
16-07-2026 01:24 Բրիտանացի սուպերմոդել և դերասանուհի Կարա Դելևինը այս ամառը իսկապես թեժ է դարձնում. նա լուսանկարվել է Playboy-ի շապիկի համար: Այս լուսանկարահանումը նրա առաջին համագործակցությունն է հայտնի տղամարդկանց ամսագրի հետ: Աստղին լուսկարահանումերին պատրաստոլ է ոճաբան Լանա Ջեյ Լաքին:
15-07-2026 08:50 Ավանդաբար, Փարիզի նորաձևության շաբաթից հետո ոլորտի առաջատար դեմքերը մեկնում են Իտալիա, որտեղ Dolce & Gabbana-ն ներկայացնում է իր նորաձևությունը: Ավելի քան մեկ տասնամյակ շարունակ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան իրենց նորաձևության ցուցադրությունները կազմակերպում են երկրի ամենագեղեցիկ անկյուններում՝ ամեն անգամ դրանք վերածելով եռօրյա փառատոնի: Ծրագրում անփոփոխ կերպով ներկայացվում են Alta Gioielleria զարդերի հավաքածուն, Alta Moda կանացի և Alta Sartoria տղամարդկանց հավաքածուները, որոնք բոլորն էլ միավորված են մեկ գաղափարով՝ պատմել ևս մեկ պատմություն Իտալիայի մշակույթի, արհեստների և ավանդույթների մասին: