Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Տվեք կնոջը մեկ զույգ բարձրակրունկ կոշիկ, և նա կգրավի աշխարհը. ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈ

19.03.2012

Ֆրանսիացի շանսոնյե Իվ Մոնտանը նրան անվանում էր «երեխայի աչքերով կին»: Մերլինի Մոնրոն 1950-ականների սեքս խորհրդանիշն էր եւ շարունակում է այդպիսին ընկալվել նաեւ մահվանից հիսուն տարի անց: Շատերին է հիացնում նրա ոճը, շքեղ մարմինը, տաղանդը: Մոնրոն ունի միլիոնավոր երկրպագուներ նաեւ հաջորդ սերունդների աստղերի թվում՝ Մեգան Ֆոկս, Մադոննա, Լինդսի Լոհան, Քրիստինա Ագիլերա եւ շատ ուրիշներ:

Պատահական չէ, որ նրա հայտնի «թռչող» սպիտակ զգեստը The Seven Year Itch («Յոթերորդ տարվա մարմաջը») ֆիլմից 2011 թ. վաճառվել է 4,6 մլն դոլարով, նույն թվականին Չիկագոյում հայտնվեց «Հավերժ Մերիլին» քանդակը, որի հիմքում նույն՝ «թռչող» զգեստի դրվագն է:

Իր սեքս խորհրդանիշ լինելուն նա հումորով էր պատասխանում. «Սեքս-խորհրդանիշն ընդամենը իր է, իսկ ես չէի ցանկանա իր լինել: Բայց, եթե առհասարակ պետք է լինել ինչ-որ բանի սիմվոլ, ուրեմն ավելի լավ է' սեքսի: Եվ հետո, տղամարդիկ ստեղծել են այդ կերպարն ու մտովի ավելին են պահանջում ինձնից, բաց ես կենսաբանորեն մյուս բոլոր կանանցից ոչնչով չեմ տարբերվում: Այսպիսով'ես չեմ արդարացնում տղամարդկանց երազները»:

Աշխարհի ամենահայտնի ձախլիկների շարքն անցած ամերիկացի կինոաստղ ու երգչուհի Մերիլին Մոնրոն (իսկական անունը' Նորմա Ջին Մոնտերսոն) ծնվել է 1926 թ. հունիսի 1-ին Լոս Անջելեսում:

Ասում են՝ Նորմա Ջինին այդպես են անվանել ի պատիվ այն ժամանակ հայտնի երկու դերասանուհիների' Նորմա Տոլմեջի և Ջին Հարլոուի:

 

Նորմայի մանկությունը հանգիստ ու երջանիկ չի եղել: Երկու շաբաթական Նորման հանձնվել է խնամատար ընտանիքի, որտեղ ապրել է յոթ տարի ու գրեթե չի տեսել հարազատ մորը. Գլեդիսը հազվադեպ է այցելել աղջկան: 1933 թ. մայրը ետ է վերցրել նրան, և միասին տեղափոխվել են Հոլիվուդ: Հենց այստեղ էլ փոքրիկ Նորման սկսել է հաճախ գնալ կինոթատրոններ. «Ես նստում էի այնտեղ ամբողջ օրը, երբեմն, նաև գիշերը: Մի փոքր երեխա հսկա էկրանի առաջ: Դա հիացնում էր ինձ, և ես մտապահում էի ամեն ինչ' որևէ մանրուք բաց չթողնելով»:

Բայց, ցավոք, շուտով Գլեդիսը ծանր դեպրեսիա տարավ, գրեթե խելագարվեց, ինչից հետո Նորմայի խնամքով սկսեց զբաղվել ընտանիքի ընկեր, սեփական երեխաներ չունեցող Գրեյս Մակկին: Նա սիրում եւ հիանում էր աղջկանով, սակայն շուտով ամուսնացավ ու Նորմային թողեց մի որբանոցում: Այդ տարիներին աղջնակի միակ ուրախությունը երբեմն կինո նայելու հնարավորությունն էր. «Ոչ, ես որբ չէի, որբերը ծնողազուրկ են լինում, իսկ ես գոնե գիտեի ծնողներիցս մեկին…. Բայց մայրս չէր ուզում ինձ, եւ ես ամաչում էի դրանից: Ուրախանում էի միայն այն ժամանակ, երբ ինձ կինոդահլիճ էին տանում : Ես սիրում էի կինո, իսկ կապույտ էկրանի աստղերին համարում էի իմ ընկերները»:

16 տարին լրանալուն պես Նորման, որոշելով առ միշտ հեռանալ որբանոցից, մի պլան մշակեց' ամուսնանալ առանց սիրելու: «Ընտրյալը» Ջեյմս Դոգերտին էր:

4 տարի անց զույգը բաժանվեց: Հենց այս տարիները նշանավորվեցին Նորմայի մուտքով Հոլիվուդ: Այդ ժամանակ նա աշխատում էր Radioplane Company գործարանում, որտեղ մի օր նրան գտավ լուսանկարիչ Դեւիդ Կոնովերը, ով մի քանի անգամ լուսանկարեց Նորմային և նկատեց, որ նա սարքի առաջ իրեն պրոֆեսիոնալ մոդելի պես է պահում: Հենց այսպես էլ սկսվեց վերջինիս մոդելային կարիերան:

Նրա բնութագրերն էին՝ հասակը'165 սմ, քաշը' 53 կգ, չափսերը' 91-61-86, մազերը' շեկ, գանգուր, աչքերը' կապույտ, ատամները' ճերմակ:

Շուտով Նորման պայմանագիր կնքեց 20th Century Fox-ի հետ, իսկ 1946 թ. նրան առաջարկեցին փոխել անունը, օրինակ՝ Մերիլին Լիոնի (կարճ' Մերի Լին): Բայց ի վերջո ընտրվեց Մերիլին Մոնրո անունը. «Նույն օրը ինչ-որ երեխաներ խնդրեցին իմ ստորագրությունը, բայց ես չգիտեի, թե ինչպես է գրվում «Մերիլին» բառը»,- հետագայում հիշել է նա:

1948 թ. Մոնրոն արդեն նկարահանվում էր հոլիվուդյան ֆիմերում, 1954 թ. ստացավ «Ամենահայտնի դերասանուհի» տիտղոսը, իսկ մեկ տարի անց հայտարարեց իր կորպորացիայի ստեղծման մասին' «Marilyn Monroe Productions»:

Գուցեև ճիշտ են ասում' ինչքան ավելի գեղեցիկ է կինը, այնքան ավելի փոքր է հասարակ կանացի երջանկության հասնելու հավանականությունը: Մոնրոյի անձնական կյանքը դժվար է ստացված անվանել: Մի առիթով հենց ինքն է ասել. «Ես սովոր չեմ երջանիկ լինել, այդ է պատճառը, որ սկսել եմ երջանկությունը չկարևորել»:
Կինոէկրանի աստղն այդպես էլ բավարարվեց զուտ կարիերայում ունեցած երջանկությամբ ու մի անգամ խոստովանեց. «Կարիերան հիանալի բան է, բայց այն երբեք չի կարող տաքացնել ցուրտ գիշերը»:

Նրա երկրորդ ամուսինը դարձավ նախկին բեյսբոլիստ Ջո դի Մադջիոն:

Զույգին միանգամից կնքեցին «տեր և տիկին Ամերիկա» անունով, բայց ամուսնությունը 1 տարուց էլ կարճ տևեց: Չնայած դրան' Մերիլինն ու Ջոն տղա ունեցան' Փոլ դի Մադջիոն: Ջոն անընդհատ զբաղված էր իր գործերով և ժամանակ չուներ ընտանիքի համար. հենց սա էլ բաժանման պատճառ դարձավ:

Երրորդ ամուսնու' Արթուր Միլլերի հետ համատեղ կյանքը ամենաերկարն էր' չորս տարուց ավել, բայց ոչ'ամենաերջանիկը:

Միայն բաժանությունից հետո պարզ դարձավ, որ ամուսնությունից ընդամենը շաբաթներ անց Միլլերն իր օրագրում մի գրառում էր թողել. «Ինձ թվում է, որ նա փոքր երեխա է: Ես ատում եմ նրան»: Այս գրառումը Մոնրոն տեսել էր, վիճել էին: Միայն բաժանվելուց հետո Մերիլինը հայտարարեց. «Կարծում եմ, որ նա ամենալավ գրողն է, բայց ոչ ամենալավ ամուսինը»:

Միլլերի հետ բաժանումը Մոնրոն հեշտ չտարավ: Երկար ժամանակ բուժվեց հոգեբուժարանում, որտեղ նրան տեղավորել էին մենախցում, և, եթե չլիներ նրա հետ կապը չխզող ու թերևս դեռ սիրող Ջո դի Մադջիոն, նա, անշուշտ, կգժվեր: Բայց Ջոն դուրս բերեց նրան այդտեղից:

Հետո Մերիլինը կարճատև արկած ունեցավ Ֆրանկ Սինատրայի հետ, ով հայտնի կնամոլ էր: Ինչպես Մոնրոն է ասել հետագայում, «տղամարդիկ լավն են անկողնում միայն այն ժամանակ, երբ դավաճանում են»: Ֆրանկն էլ էր դավաճանում, հետևաբար, ամեն ինչ շատ արագ ավարտվեց: Այդ ժամանակ Մերիլինը նորից հայտնվեց հիվանդանոցում: Այս անգամ պատճառը հոգեվիճակը չէր. նա ծանր վիրահատություն տարավ' հեռացրեցին լեղապարկը:

Մոնրոյի կենսագիրները պնդում են, որ 1951 թ. նա ծանոթացել է Ջոն Քենեդու հետ, և նրանց միջեւ սիրային կապ է եղել:

Ասում են նաև, որ Մերիլինը բավական ջերմ հարաբերություններ է ունեցել նաև Ջոնի եղբոր' Ռոբերտ Քենեդու հետ: Այս խոսակցություններն ապացուցել դժվար է, բայց Մոնրոյի շատ երկրպագուներ, ովքեր համարում են, թե դերասանուհուն իրականում սպանել են, նրա մահվան պատճառը փնտրում են այս երկու մարդկանց միջավայրում:

Իրականում հարցին, թե ինչն էր Մոնրոյի մահվան պատճառը, պատասխանելը դժվար է: Բժշկական հետազոտության արդյունքը խոսում է քնաբերի չարաշահման միջոցով կատարած ինքնասպանության մասին: Սակայն բացի այս երկու կարծիքներից կան բավական տարածված ևս երեքը՝ սպանություն մաֆիայի կողմից, թմրանյութի չարաշահում, անձնական հոգեբան Ռալֆ Գրինսոնի թույլ տված ճակատագրական սխալ' օգտագործել քլորալհիդրադը էյունեմբուտալից անմիջապես հետո:

Որ տեսակետն է ավելի իրական' պարզ չէ, բայց կա մի հստակ իրողություն: Այն բանից հետո, երբ հայտարարվեց, թե Մերիլին Մոնրոն կյանքին վերջ է տվել ինքնասպանությամբ, Ամերիկայում գործեց «Վերթերի էֆեկտը». հարյուրավոր երիտասարդներ հետևեցին Մոնրոյի օրինակին...

Կինն ընդամենը երկու զենք ունի' թարթիչաներկ և արցունքներ, բայց երբեք չի կարող միաժամանակ երկուսն էլ օգտագործել :

Չեմ նեղանում, երբ ասում են, որ ես հիմարիկ եմ, որովհետև գիտեմ, որ դա այդպես չէ:

Ուշանալ նշանակում է համոզվել, որ քեզ սպասում են, որ սպասում են միմիայն քեզ, և որ դու անփոխարինելի ես:

Շներն ինձ երբեք չեն կծել, միայն' մարդիկ:

Ուժեղ տղամարդը կնոջ հաշվին ինքնահաստատվելու խնդիր չունի:

Չգիտեմ' ով է ստեղծել բարձրակրունկը, բայց ամբողջ աշխարհի կանայք նրան պարտական են:

Լավ համբույրն արժի ևս մեկին:

Երջանկությունը փողի մեջ չէ, այլ գնումների:

Երբեք ետ մի գնա նրա մոտ, ումից հեռացել ես, անգամ եթե քեզ խնդրում են կամ ինքդ ես ուզում: Գրավելով մի բարձունք՝ սկսիր գրոհել մյուսը:

Ի՞նչ եմ հագնում ես քնելիս, իհարկե, «Շանել համար 5»:

Ես սիրում եմ հագնել շքեղ զգեստ կամ ընդհանրապես մերկ մնալ: Միջինն ինձ համար չէ:

Ցանկացած աղջիկ միշտ պիտի հիշի, որ իրեն պետք չեն նրանք, ում պետք չէ ինքը:

Միլիոնների երազանքը չի կարող միայն մեկին պատկանել:



Լարա Առաքելյան

 

Դիտվել է 10761 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լեոնարդո դի Կապրիոյի անեծքը. ինչպես է դերասանը «սև նշան» դնում իր նախկինների վրա

22.11.2024
Հոլիվուդում լեգենդներ են պտտվում դերասանի սիրատոչորության մասին, սակայն վերջին շրջանում կանայք դժվարությամբ են համաձայնվում նրա հետ ժամադրության գնալ: Խնդիրը օսկարկիր դերասանի հակասական հեղինակությունն է:

«Միսս Ինթերնեյշնլ 2024»-ը Վիետնամից է և շատ ամաչկոտ

14.11.2024
Օրերս Տոկիոյում կայացավ «Միսս Ինթերնեյշնլ 2024» մրցույթի եզրափակիչը, որի հաղթող ճանաչվեց վիետնամցի ուսանողուհի, 22-ամյա Հյուն Թհի Թհան Թյունը:

Աննա Եղոյանի պոեզիաթերապիան

06.11.2024
Շատերն աշունը համարում են տարվա ամենառոմանտիկ եղանակը, և բանաստեղծուհի Աննա Եղոյանը բացառություն չէ։

Դրամատիկ կյանք. կանայք Արմեն Ջիգարխանյանի կյանքում

08.10.2024
Դերասան Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին։ Նրա կյանքը լի էր սիրային փորձություններով, հատկապես բուռն էին կյանքի վերջին տարիները։

Սինդի Քրոուֆորդը կիսվել է երիտասարդ մնալու իր սիրելի գաղտնիքներից մեկով

11.09.2024
Սինդի Քրոուֆորդը դառնալով Good American-ի դեմք՝ պատմել է ջինսերի նկատմաբի իր սիրո, բազմակողմանիության և նորաձևության մեջ բոդի դրականության մասին:

Ամուսնանալ 42 տարեկանում. դերասանուհի Քեմերոն Դիասի և երաժիշտ Բենջի Մեդդենի սիրո պատմությունը

30.08.2024
Օգոստոսի 30-ին Քեմերոն Դիասը դառնում է 52 տարեկան։ Դիասը բազմաթիվ սիրավեպեր է ունեցել հայտնի տղամարդկանց հետ, սակայն իր ընտանեկան երջանկությունը նա գտավ ռոք երաժիշտ Բենջի Մեդդենի հետ ամուսնության մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-12-2024 12:21
Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիսը, հայտարարել է իր եւ գորընկերոջ՝ Ջասթին Լոնգի նշանադրության մասին։ 26-ամյա աղջիկը Instagram-ում հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ 5 Seconds of Summer խմբի երաժշտական պրոդյուսերի հետ։
07-12-2024 12:16
Մրայա Քերին արդարացնում է իր փոփ-դիվայի համբավը: 55-ամյա երգչուհին սկսել է Սուրբ Ծննդյան հերթական համերգային շրջագայություն իր «All I Want For Christmas Is You» երգի թողարկումից մոտ 30 տարի անց՝ ևս մեկ անգամ ամրապնդելով տոնական սեզոնի թագուհու իր կարգավիճակը:
06-12-2024 11:06
Պտղի ներսում օգտակար տարրերի քանակը կախված է խնձորի գույնից: Ըստ սննդաբանների՝ կանաչ խնձորն ունի ամենաքիչ շաքարը և կալորիան, բայց միաժամանակ՝ ամենաշատ թթուներն ու բջջանյութը։ Դրանք դրական են ազդում ատամների առողջության վրա, չեն առաջացնում ալերգիա, այրում են ճարպերը և օգտակար են դիաբետով հիվանդների համար։ Դեղին խնձորն ունի ավելի շատ շաքար և պեկտին, հատկապես օգտակար է լյարդի համար։ Կարմիրն օգտակար է սիրտ-անոթային, երիկամային հիվանդությունների դեպքում, նպաստում է մաշկի գեղեցկությանը և դեմքի հարթ երանգին։
06-12-2024 11:00
Ավելորդ քաշ ունեցող մարդիկ մյուսներից ավելի հաճախ են հիվանդանում գրիպով և համարվում են թեթև քաշ ունեցողներից ավելի վարակիչ: Այս եզրահանգման են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները: Բժիշկները հայտնաբերել են, որ գիրությունը թուլացնում է իմունային համակարգը և առաջացնում քրոնիկ բորբոքային պրոցեսներ: Հենց այդ պատճառով է, որ վիրուսը երկար է պահպանվում գեր մարդկանց օրգանիզմում:
06-12-2024 10:54
Կանադայի ծայր հյուսիսային շրջանի բնակիչը ցատկել է սպիտակ արջի վրա, որպեսզի պաշտպանի իր կնոջը հարձակումից, հայտնում է BBC։ Տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն սպասվում է, որ կվերականգնվի: Ամուսինները դուրս էին եկել՝ գտնելու իրենց շներին, երբ արջը, որը գտնվում էր նրանց ճանապարհին, նետվել է կնոջ վրա:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Սոնա Ռուբենյանը նոր տեսահոլովակ է թողարկել։ «Իմ աղջիկ» երգը, որը երգչուհին նվիրել է իր դստերը՝ Մարիին, ներկայացնում է զգացմունքային ու պարզ տեսահոլովակ, որտեղ Սոնայի կողքին նկարահանվել է նաեւ փոքրիկ Մարին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.12.2024
Դիտվել է 1665 անգամ
02.12.2024
Դիտվել է 975 անգամ
03.12.2024
Դիտվել է 412 անգամ
05.12.2024
Դիտվել է 276 անգամ
06.12.2024
Դիտվել է 252 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster