Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Անկրկնելի լինելու համար պետք է անընդհատ փոխվել. ԿՈԿՈ ՇԱՆԵԼ

12.03.2012

Նրա անհատական ոճը դարձավ նորաձևության անքակտելի մասը: Նրան հետևեցին միլիոնավոր կանայք: Մենք մինչ օրս էլ անում ենք քայլել առանց նույնիսկ մտածելու, որ առաջին անգամ այս կամ այն բանն արել է հենց նա` որբանոցից մեծ աշխարհ մտած և աշխարհին մարտահրավեր նետած մոդելյոր Կոկո Շանելը:

Ո՞ր կինն այսօր իր կյանքը կպատկերացնի առանց ուսին գցվող պայուսակի, փոքրիկ սև զգեստի, արևային լոգանքի, բազմաթիվ ծաղիկների բույրերից հյուսված օծանելիքի: Իսկ հիմա պատկերացրեք, որ մինչ նա, կանայք չէին էլ մտածում այս ամենի մասին: Կոկոն եկավ, «շանելապատեց» ողջ աշխարհը, բերեց մի շարք նորություններ, բայց, առաջին հերթին, ստեղծեց մի կնոջ կերպար, ում առաջ ոչ ոք չէր ճանաչում: Նորաձևության ամենամեծ ու շքեղ տան հիմնադիրը ստեղծեց էլեգանտ կնոջ կերպար, որ չի ենթարկվում ժամանակի փոփոխություններին: Նա ազատեց կնոջը ճնշող կորսետներից ու երկար, անհարմար շրջազգեստներից: Նրա զգեստների մոդելների ճշգրիտ, ուղիղ գծերը թաքցնում են կառուցվածքի թերություններն ու ընդգծում առավելությունները:

Ֆրանսուհի Գաբրիել Բոնյոր Շանելը ծնվել է 1883 թ. օգոստոս 19-ին, թեպետ միշտ փորձել է շփոթության մատնել կենսագիրներին' պնդելով, թե ծնվել է 1893 թ.: Եղել է 20-րդ դարի ֆրանսիական նորաձեւության առաջատար դիզայները, ում մոդեռնիզմը, տղամարդկանց նորաձեւությամբ ներշնչված լինելն ու ստեղծած հագուստների պարզությունը բերել են նրան համաշխարհային ճանաչում: Պատահական չէ, որ Time ամսագիրն ընդգրկել է նրան 20-րդ դարի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց շարքում:
Նրա ծնողները օրինական ամուսիններ չեն եղել: 12 տարեկան է եղել, երբ մայրը մահացել է, իսկ հայրը, չկարողանալով պահել աղջկան, հանձնել է որբուկների տուն-ինտերնատի խնամքին: Երկար տարիներ ստիպված լինելով կրել համազգեստ' Շանելի մեջ աճել է ցանկությունը բոլորին իր ձևով հագցնելու:

Դուրս գալով ինտերնատից' նա նախ փորձել է իրեն երգարվեստի մեջ: Երգել է կաբարեներում: Նրա ամենասիրելի երգերի անուններն էին  «Ko Ko RI Ko» և «Qui qua Vu Coco»: Հենց այստեղից էլ նրա մականունը' Կոկո: Նա չի հաջողել որպես երգչուհի, բայց ելույթներից մեկի ժամանակ Կոկոյին նկատել է սպա Էտյեն Բալզանը, ով հիացել է նրանով: Կարճ ժամանակ անց սկսվել է նրանց համատեղ կյանքը Փարիզում: Կոկոն ամբողջ կյանքում երազել է հանրահայտ երգչուհի դառնալ, դարձել է հանրահայտ մոդելյոր, երազել է ամուսնության մասին, բայց բավարարվել է միայն սիրուհու դերով:

Էտյեն Բալզանը գեղեցիկ տղամարդ է եղել, սրամիտ, գեղեցիկ կանանց ու լավ ուտելիքների սիրահար: Նրանք ապրել են միասին, բայց չեն ամուսնացել. կնամոլ Էտյենն այդպես էլ չի ցանկացել կապել իրեն ամուսնության թելերով:
Սիրելիի հետ անընդհատ վայելքների մեջ անցնող կյանքը շատ արագ հոգնեցրել է Կոկոյին, ով միշտ երազել է փողի, փառքի, ճանաչման մասին: Նա վատ ձայն չի ունեցել, բայց ավելի լավ կարողացել է գլխարկներ կարել: Հենց սա էլ որոշել է նրա ճակատագիրը:

Նա իսկական նկարչուհի է եղել, յուրաքանչյուր ստեղծած գլխարկը' արվեստի գործ: Կոկոն կարել է գլխարկնել' ելնելով իր այցելուների անհատականություններից:


Շատ ժամանակ չանցավ, և Փարիզն սկսեց խոսել Կոկո Շանելի մասին:

Հենց այս ժամանակ էր, որ Էտյենը չհավատաց կնոջ հնարավորություններին ու հրաժարվեց գումար ներդնել գլխարկարտադրության գործի մեջ: Փողը տվեց Կոկոյին վաղուց սիրահարված մեկ այլ տղամարդ' Էտյենի մտերիմ ընկեր Արթուր Կեյպելը: Նա հավատաց կնոջ տաղանդին: Արթուրը շատ կանայք ուներ և բոլորին լքում էր, իսկ Շանելի համար դարձավ ոչ միայն լավ սիրեկան, այլև վստահելի ընկեր: Նրա օգնությամբ Շանելը բացեց իր առաջին խանութը: «Գործելու և արարելու համար առաջին հերթին պետք է ունենալ լավ ընկեր, որի վրա կարելի է հույս դնել»,- հետագայում ասել է Շանելը:

Նորահայտ մոդելյորն արեց այն, ինչ մինչ այդ օրը վախենում էին անել բոլորը. նա կարճացրեց շրջազգեստները, սկսեց սվիտերների արտադրությունը, ստեղծեց նոր' շանելյան ոճ: Այդ ոճի ամենահայտնի նմուշը փոքրիկ սև զգեստն է, որ, ինչպես նշում են մերօրյա շատ մոդելյորներ, յուրաքանչյուր կին պարտավոր է ունենալ իր զգեստապահարանում:

Մի հագուստ, որ, կախված արդուզարդից, կարող է կիրառվել թե առօրյա-հարմարավետ, թե շքեղ-երեկոյան ոճերում: Նրա առաջաբանը դարձավ «Զգեստի հարցում  կարևորը կինն է» սկզբունքը:

Շանելի համար նորամուծությունները սովորական էին: Մի օր նա ուղղակի ասաց. «Ես հոգնել եմ ձեռքի պայուսակ կրելուց, բացի այդ, դրանք միշտ կորցնում են»: Այս խոսքերից մեկ տարի անց նա սկսեց փոքրիկ պայուսակի վաճառք, որ իրենից ներկայացնում էր ուղղանկյուն' արդեն հայտնի պայուսակը երկար շղթայով: Շանելյան այս շղթան էր, որ առաջին անգամ հնարավորություն տվեց կնոջը կախել պայուսակն ուսից եւ լիովին մոռանալ դրա գոյության մասին: Այս տարիներին Կոկոն անգիտակցաբար խթան դարձավ մերօրյա ամենասիրելի, հաճելի ու նորաձև զբաղմունքներից մեկի' արևային լոգանքի «գյուտի» համար: Եվ դա տեղի ունեցավ պատահաբար: Ծովային ճանապարհորդության ժամանակ Կոկոն թխացել էր արեւի տակ և առանց վայրկյան իսկ մտածելու այդ' այն ժամանակ տգեղ համարվող տեսքով հայտնվել Կաննում: Պարզվեց, որ դա բոլորովին էլ տգեղ չէ. հասարակությունը հետևեց նրա օրինակին: Կանայք քայլեցին Կոկոյի հետևից նաև մեկ այլ իրողությունից հետո:

Մոդելյորը պատահմամբ վառել էր մազերը և առանց տատանվելու կարճ կտրել դրանք: Դրանից հետո նորաձեւ դարձան կարճ սանրվածքները:

Շանելի ազատությունն ուրիշ էր: Նա որևէ մեկին որևէ բան չէր ապացուցում: Նա ներքին ազատություն ուներ: «Ես մտա հասարակություն ոչ այն պատճառով, որ պետք է հագուստ ստեղծեի, հակառակը, ես հագուստ ստեղծեցի, որովհետև ապրում էի հասարակության մեջ, որտեղ առաջին կինն էի, ով ապրում էր դարի ողջ ռիթմով»:

Միակ բանը, որ նրան պակասում էր, ընտանիքն էր:

Արթուրն այդպես էլ չցանկացավ ամուսնանալ: Տարիներ անց սկսեց դավաճանել Կոկոյին, ով, վախենալով կորցնել սիրելիին, աչք էր փակում ամեն ինչի վրա: Նա կարծում էր, որ «դիմանալը, երբ վիրավորված ես, տեսարան չսարքելը, երբ սիրտդ ցավում է…այ սա է իդեալական կինը»: Ու նա իդեալական վարք էր ցուցաբերում, բայց շուտով Արթուրի կյանքում հայտվեց նոր մեծ սեր' Դիանան: Կանանց սիրահարը չէր կարողանում ընտրել, ամեն անգամ գնում էր Փարիզից Լոնդոն' Կոկոյից Դիանա: Հենց այդ ճանապարհին էլ նրան գտավ մահը' ավտովթարի տեսքով:

Սիրելիի մահից հետո Կոկոյին մի պահ թվաց, թե ամեն ինչ ավարտված է, բայց նա կարողացավ ի վերջո հաղթահարել ցավը: Մասնագիտությունը շատ օգնեց:

Կոկոն նոր ուժով վերսկսեց աշխատանքները: «Տարիք չունեցող գայթակղիչ կինը» վաղուց էր գիտակցում, որ նորաձևությունն առանց օծանելիքի ոչինչ է: Մի անգամ ծանոթներից մեկը' քիմիկ Էռնեստ Բոն, նրան ներկայացրեց ստեղծած նոր բույրերի փորձանոթները, որ Կոկոն ընտրի լավագույնը: Վերջինս ասաց. «Ես չեմ ուզում, որ օծանելիքից գա միայն վարդի կամ միայն լանդիշի հոտ: Ստեղծեք այդ բույրերի կոմբինացիան' կանացի համադրությունը»: Բոն այդպես էլ արեց: Օծանելիքը անվանվեց «Շանել համար 5»: Օծանելիքի ստեղծումից հետո մի անգամ նրան հարցրել են, թե երբ պետք է կինն այն օգտագործի, և Կոկոն պատասխանել է. «Երբ ցանկանում է, որ իրեն համբուրեն»:

Երկրորդ համաշխարհային պատերազմը երկար ժամանակով ընդհատեց նրա գործունեությունը: 1939-ին նա փակեց բոլոր խանութներն ու հեռացավ նորաձևության աշխարհից, բայց… նա այն տեսակը չէր, որ կարողանար այդքան հեշտ մարել: Կոկոն ամեն օր սկսում էր նորից ապրել: Փորձությունները նրա համար խթաններ էին դեպի նոր ձեռքբերումներ, պարադոքսները' կյանքի շարժիչ ուժեր, անկախությունը' աստված ու կյանք: 71 տարեկան հասակում Կոկո Շանելը կրկին վերադարձավ: Վերադարձավ ավելի գեղեցիկ ու լի ուժերով, քանի որ, ինչպես ինքն էր ասում, «ոչ բոլոր կանայք են գեղեցիկ ծնվում, բայց  եթե չեն կարողանում այդպիսին դառնալ 30 տարեկանից հետո, ուրեմն ուղղակի հիմար են»: Նա հիմար չէր: Կոկո Շանելի վերադարձը նորաձևություն շռնդալից էր, ինչպես մուտքը. Չէ՞ որ նա առաջնորդվում էր «անկրկնելի լինելու համար պետք է անընդհատ փոխվել» սկզբունքով: Նա վերադարձավ նորովի: Կատարելագործեց իր հին մոդելներն ու ստեղծեց նորերը:
Կոկո Շանելը կյանքից հեռացավ այն ժամանակ, երբ աշխատելու ուժ այլևս չկար:


Գեղեցկությունը զենք է:

Եթե աղջիկը չի հարդարվում, ուրեմն շատ բարձր կարծիք ունի իր մասին:

Ինչքան վատ են կնոջ գործերը, այնքան ավելի լավ տեսք պետք է նա ունենա:

Ցանկացած աղջիկ պետք է երկու բան իմանա' ինչ և երբ է ինքն ուզում:

Անճաշակությունը սահման ունի, միայն լավ ճաշակն է անսահման:

Ասում են, որ կանայք հագնվում են կանանց համար, որ նրանց ոգեշնչում է մրցակցությունը: Դա այդպես է, բայց, եթե չլինեին տղամարդիկ, կանայք չէին հագնվի ընդհանրապես:

Աշխարհում շատ կան կոմսուհիներ ու իշխանուհիներ, բայց կա միայն մեկ Կոկո Շանել:

                                                                                             

                                                                                                                                                                                                                                                                                                    Լարա Առաքելյան

Դիտվել է 11783 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Nara Yesayan | 16-03-2012 10:41
Յուրովի դժբախտ մի կին, որը ոչ թե ընկճվեց դրանիվ, այլ ավելի ուժեղացավ` չդադարելով կոկետ ու կանացի երևալ:

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքարլեթ Յոհանսոնի ռուսաստանցի նմանակը դարձել է համացանցի աստղ

03.12.2021
24-ամյա բլոգեր և մոդել Եկատերինա Շումսկայան նվաճել է համացանցը՝ հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնի հետ անհավանական նմանության շնորհիվ։

Պենելոպա Քրուզը նկարահանվել է նոր ֆոտոշարքում և խոսել իր կարիերայի ու անձնական կյանքի մասին

19.11.2021
47-ամյա Պենելոպա Կրուզը դարձել է Variety ամսագրի նոր համարի հերոսուհին. դերասանուհին մասնակցել է ֆոտոշարքի և զրուցել հրապարակման թղթակցի հետ։ 

Ինչ տեսք ունի plus-size մոդելը, որը չի կաշկանդվում հանրությանը ներկայանալ առանց ներքնազգեստի

06.11.2021
33-ամյա Ֆելիսիթի Հեյվորդը մշտապես հետաքրքրություն է արթնացնում իր անձի նկատմամբ՝ կա՛մ ամպագոռգոռ հայտարարություններով, կա՛մ կիսամերկ կերպարներով։

Երգչուհի Ադելը նիհարել է 45 կիլոգրամով և զարդարել նորաձևության Vogue ամսագրի շապիկը

09.10.2021
Երգչուհին նաև ծավալուն հարցազրույց է տվել՝ առաջինը հինգ տարվա դադարից հետո:

Ինչպիսի տեսք ունի 40-ամյա Քիմ Քարդաշյանը լողազգեստով Instagram-ում և իրական կյանքում

02.09.2021
Պապարացիների կողմից արված կադրերն ապացուցում են, որ ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանն առանց ֆոտոշոփի և ճիշտ կեցվածքի նման է սովորական երկրային կնոջ:

Բեյոնսեն խոսել է անցյալի սխալների մասին. «Ես շատ հաճախ էի դիետաներ պահում»

12.08.2021
39-ամյա երգչուհի Բեյոնսեն դարձել է Harper՝s Bazaar ամսագրի ամերիկյան տարբերակի նոր հերոսուհին: Փոփ -դիվան նկարահանվել է սեպտեմբերյան համարի չորս շապիկների համար, որոնք ստացել են The Icon Issue անվանումը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-12-2021 10:45
ՌԴ Ռոստովի մարզում 14-ամյա աշակերտուհին երեխա է լույս աշխարհ բերել սեփական հորից: 46-ամյա գործազուրկ ռուսաստանցին խոստովանել է, որ սկսել է սեռական ոտնձգություններ կատարել դստեր նկատմամբ, երբ վերջինս ընդամենn ինը տարեկան էր։ Սա շարունակվել է հինգ տարի, մինչև որ նա հղիացել է: Տղամարդը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։
07-12-2021 10:09
Շատերն են սիրում ձմռանը տաք ըմպելիքներ խմել, սակայն խորհուրդ է տրվում դա անել զգուշությամբ, քանի որ տաք ըմպելիքները կարող են վնասել բերանի խոռոչի լորձաթաղանթը, կերակրափողն ու լեզուն։  Տաք ըմպելիքների օգտագործման պատճառով կարող են զարգանալ աղեստամոքսային տրակտի տարբեր հիվանդություններ, որոնք իրենց հերթին կարող են հանգեցնել էրոզիայի, գաստրիտի կամ խոցի, եւ նույնիսկ՝ ուռուցքային հիվանդությունների։
07-12-2021 09:43
57-ամյա դերասանուհի Մոնիկա Բելուչին իր վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ չի վախենում ծերանալ. փոխարենը նա հանգիստ ընդունում է ծերացման գործընթացը: «Այնքան շատ կանայք կան, որոնք ազատ են այլ այլ ձևով ծերանալու հարցում», - ասել է Բելուչին, որը խուսափում է խիստ մարզումներից և խիստ դիետաներից՝ փոխարենը նախընտրում է վայելել գինի և մակարոնեղեն, սակայն երբեմն զբաղվում է պիլատեսով:
07-12-2021 07:40
Բրիտանական գահի ժառանգ արքայազն Ուիլյամը բացահայտել է, որ իր վեցամյա դուստրը «խենթանում» է Շակիրայի երգերի հնչյունների ներքո պահելու համար: Նրա խոսքով՝ աղջիկն ամենաշատը սիրում է Շակիրայի Waka Waka հիթը՝ փորձելով կրկնօրինակել աստղի կոնքերով շարժումները: Դրանից հետո Շակիրան Twitter-ում գրել է.«Այնքան ուրախ եմ, որ հավանում ես իմ երաժշտությունը, արքայադուստր Շառլոթ»:
07-12-2021 02:17
Տանզանիայի Զանզիբար արշիպելագի Պեմբա կղզում յոթ մարդ է մահացել կրիայի թունավոր միս ուտելուց հետո։ Չնայած այն հանգամանքին, որ կրիայի միսը սովորաբար թունավոր չէ, պարբերաբար արձանագրվում են թունավորման դեպքեր, այդ թվում՝ ծանր ձեւով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2021 թ

02.12.2021
Դեկտեմբերին ստիպված կլինեք հաղթահարել հին պարտքերը՝ բարոյական և ֆինանսական։ Ավելի լավ է հասցնել դա անել մինչև նոր տարի, որպեսզի հաջորդ տարի կյանքը սկսի զրոյից՝ առանց պարտքային պարտավորությունների։

LADYNEWS TV
Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.12.2021
Դիտվել է 1983 անգամ
06.12.2021
Դիտվել է 925 անգամ
03.12.2021
Դիտվել է 279 անգամ
07.12.2021
Դիտվել է 183 անգամ
01.12.2021
Դիտվել է 171 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster