Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Կարտոֆիլի տապակա  բուլղարական ձևով

06.03.2012

Կարտոֆիլը բավական տարածված է տարբեր ազգերի խոհանոցներում: Ներկայացնում ենք կարտոֆիլի տապակա՝ բուլղարական ձեւով:

Հարկավոր է'

6 հատ կարտոֆիլ,
500 գրամ կաթնաշոռ,
100 գրամ կարագ,
2 հատ հավկիթ,
250 մլ բնական յոգուրտ:

Ընդամենը մեկ ժամ, և օրգինալ ուտեստը պատրաստ է:

Կարագն ու կաթնաշոռը հարել այնպես, որ ստացվի համասեռ զանգված: Ավելացնել աղ և պղպեղ: Եթե կաթնաշոռը շատ խիտ է, ապա այն մինչ հարելը փոքր-ինչ տրորել: Մաքրել կարտոֆիլը, բարակ շերտերով կտրտել, կարող եք օգտագործել նմանատիպ քերիչներ, որոնք կհեշտացնեն Ձեր գործը:

Ջեռոցի համար նախատեսված ամանը յուղել, այնուհետև առաջին շերտով դնել կտրտած կարտոֆիլը, իսկ հետո կաթնաշոռային զանգվածը: Այսպես շերտ-շերտ մինչև վերջ: Տարայի բերանը փակել ալյումինե թղթով' ֆոլգայով: Դնել նախօրոք մինչև 190 աստիճան տաքածված ջեռոցը 1 ժամ 10 րոպե: Այնուհետև հանել, բացել բերանը, ջեռոցի ջերմաստիճանը իջեցնել 180 աստիճան: Ձուն և յոգուրտը հարել համեմելով, մինչև փրփուր առաջանա: Ստացված փրփուրը տարածել ջեռոցից հանված զանգվածի վրա և նորից տեղավորել այնտեղ եւ 20 րոպեով:

Բարի ախորժակ:

Դիտվել է 9830 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Վրացական աղցանների 3 պարզ բաղադրատոմս, որոնք հեշտ է պատրաստել տանը

23.01.2025
Այս ուտեստները թույլ կտան ծանոթանալ վրացական խոհանոցի ավանդույթներին և հետաքրքիր համադրություններով բազմազանություն մտցնել ճաշացանկում։

Աղցան մանդարինի տեսքով. ամանորյա սեղանի համար

24.12.2024
Ամանորյա սեղանի ոսկե մանդարիններով ոչ ոքի չես զարմացնի... Իսկ եթե դրանք մրգեր չլինե՞ն, այլ հյութեղ, վառ, յուրօրինակ աղցան՝ հավի ֆիլեով և պանիրով։

Աղցան «Գեներալ»

05.12.2024
«Գեներալ»-ը տոնական ամենապարզ աղցաններից է։ Շատերն այս աղցանն առնական են համարում, քանի որ այն բավականին հագեցնող է և մսի լավ շերտ է պարունակում, բայց կարծում ենք, կանայք ևս չեն հրաժարվի նման աղցանից։

Դդմի խավիար

24.10.2024
Այս բաղադրատոմսը դուր կգա պատրաստուկների սիրահարներին, ովքեր հոգնել են սովորական դդմիկի կամ սմբուկի խավիարից:

Աղցան «Աշուն» (հավով, սնկով և թթու վարունգով)

16.10.2024
Բազմաշերտ աղցան հավի մսով, պահածոյացված եգիպտացորենով, թթու վարունգով, գազարով, ձվով և սնկով։ Յուրաքանչյուր շերտը պատում ենք խոտաբույսեր և սխտոր խառնած մայոնեզով։

Ժուլիեն հավով և սնկով

18.09.2024
Շատ սիրված նախուտեստը՝ հավի մսով և սնկով ժուլիենը, կարելի է պատրաստել թավայի մեջ մոտ կես ժամվա ընթացքում՝ ընդհանրապես չանհանգստացնելով ձեզ՝ գնելով հատուկ տարաներ և օգտագործելով ջեռոցը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-02-2025 12:01
Մինչ աշխարհը քննարկում է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հնարավոր ամուսնալուծությունը, Դոնալդ Թրամփը հիշել է նրանց։ Դա տեղի է ունեցել The New York Post-ի լրագրողների հետ զրույցում, ովքեր հարցրել են ԱՄՆ 47-րդ նախագահին, թե արդյոք նա մտադիր է կատարել իր խոստումը և վտարել բրիտանացի արքայազնին Ամերիկայից։ «Ես չեմ ուզում դա անել։ Ես նրան հանգիստ կթողնեմ։ Նա արդեն բավական խնդիրներ ունի կնոջ հետ։ Վերջինս սարսափելի է»,- ասել է Թրամփը։
10-02-2025 10:59
Գիտնականները պարզել են, որ հնեցված պանիրների չափավոր օգտագործումն օգնում է ավելացնել կյանքի տևողությունը։ Այս մասին հաղորդել են Տեխասի A&M համալսարանի մասնագետները։ Նշվում է, որ այնպիսի պանիրները, ինչպիսին են չեդերը, բրին և պարմեզանը, պարունակում են սպերմիդին կոչվող քիմիական նյութ, որի օգտագործումն ապահովում է զարկերակային արյան ավելի ցածր ճնշում, 40 տոկոսով իջեցնում է սրտի անբավարարության և այլ սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը:
10-02-2025 10:51
Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է BMC Neurology ամսագրում, մանրակրկիտ ուսումնասիրել է վիտամին D-ի պակասի եւ դեմենցիայի եւ Ալցհեյմերի հիվանդության՝ տկարամտության ամենատարածված ձեւի միջեւ կապը: Ուսումնասիրությունները հաստատել են կապը վիտամին D-ի պակասի եւ Ալցհեյմերի հիվանդության եւ դեմենցիայի վտանգի բարձրացման միջեւ: Նաեւ պարզվել է, որ վիտամին D-ի խիստ անբավարարությունը կարող է հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության հավանականության 51 տոկոս աճի:
10-02-2025 09:55
Աշխարհի 48-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Դոհայում անցկացվող WTA-1000 մրցաշարում։ Հայաստանի ներկայացուցիչը մրցեց 36-րդ ռակետ, չինացի Սինյույ Վանի հետ եւ առավելության հասավ 7։6 (7։3), 1:6, 7:6 (7:5) հաշվով։ 2-րդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Դարյա Կասատկինայի եւ աշխարհի 59-րդ ռակետ, ռուսաստանցի Պոլինա Կուդերմետովայի դիմակայության հաղթողի հետ։
10-02-2025 01:52
Շարունակվում է Սանտա Բարբարայի ամենամյա 40-րդ միջազգային կինոփառատոնը, որին ավելի վաղ մասնակցել էր Անջելինա Ջոլին։ Կիրակի օրը կինոմրցանակաբաշխության շրջանակում «Վիրտուոզներ» մրցանակաբաշխությանը ներկա են եղել Սելենա Գոմեսը, Արիանա Գրանդեն, «Անորայի» աստղ Մայքի Մեդիսոնը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2025 թ․

01.02.2025
2025 թվականի ամենակարճ ամիսը խոստանում է իրադարձություններով լի լինել։ Ոմանց այն խոստանում է կարիերայի աճի նոր հնարավորություններ, ոմանց համար՝ ռոմանտիկ իրադարձություններ ու ճակատագրական հանդիպումներ, իսկ ոմանց համար՝ արկածներ ու ճանապարհորդություններ։

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
04.02.2025
Դիտվել է 637 անգամ
05.02.2025
Դիտվել է 589 անգամ
06.02.2025
Դիտվել է 445 անգամ
07.02.2025
Դիտվել է 372 անգամ
08.02.2025
Դիտվել է 299 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster