Ինչո՞ւ է հոգնածությունը իրեն զգալ տալիս հատկապես գարնանը: Այնքան պլաններ, ցանկություններ են առաջանում, բայց դրանք իրականացնելու համար կարծես թե ուժ չկա: Բնությունը արթնանում է, իսկ Դուք՝ ոչ: Ուզում եք միայն քնել: Ձմռան քնկոտությունն ու ալարկոտությունը դեռ շարունակում են Ձեզ ենթարկվողի դերում պահել: Սթափվեք ու սկսեք գարունը նորովի: Ահա մի քանի խորհուրդ, որին հետևելով կմոռանաք թուլության ու հոգնածության մասին:
Առաջին հերթին լավ սնվեք: Օգտագործեք վիտամիններով հարուստ սնունդ, շատ հեղուկ խմեք նյութափոխանակությունը լավացնելու համար: Մի մոռացեք նախաճաշել, աշխատեք երկաթով հարուստ սնունդ ընդունել. օրգանիզմին պետք է էներգիա, բավարարեք նաև Ձեր գլյուկոզայի պահանջը:
Խաչ քաշեք դիետաների վրա: Նրանք Ձեզ այս շրջանում իրոք կթուլացնեն:
Նայեք պայծառ գույներին. վայելեք կապույտ երկինքը, ոսկեգույն արևը:Իսկ եթե իրականում նրանց չեք գտնում, ստեղծեք «արևոտ» եղանակ Ձեզ համար, նկարեք արև, երկինք, ու ընդհանրապես նկարեք ինչ ուզում եք, միայն թե՝ պայծառ գույներով:
Զբաղվեք սպորտով, ակտիվ կյանք վարեք, քայլեք պայծառ եղանակին՝ փորձելով անցյալում թողնել սթրեսներն ու վատ հիշողությունները:
Լսեք տրամադրությունը բարձրացնող երաժշտություն: Օրինակ՝ սա...
Հիմնականում արագ ռիթմով, այդպիսի երաժշտության տակ հաճելի է և քայլել, և տարբեր գործերով զբաղվել: Պարեք, երբ հարմար է , նույնիսկ տնային գործեր անելիս: Մասնակցեք հավաքույթների, բաց մի թողեք մարդկանց հետ շփվելու և ցրվելու հնարավորությունը:
Կարդացեք անեկդոտներ և նայեք հումորային ֆիլմեր:Օրինակ, գերազանց միջոց է LN-ի «Ծուռ հայելի» բաժինը, որը կպարգևի Ձեզ լիաթոք ծիծաղ: Իսկ հումորային ֆիլմերը միշտ էլ ապահովում են բարձր տրամադրություն:
Գարունը հոգնածության ու ալարկոտության եղանակ չէ: Շտապեք կյանքից վերցնել առավելագույնը: Իսկ գարունը ևս մեկ առիթ է կյանքը վերագնահատելու և այն նոր ուժերով սկսելու համար:
10-07-2026 10:01 Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան հայտարարել է «Էմմի» մրցանակի թեկնածուների անունները: Այս տարի մրցանակի համար կրկին կմրցեն ամենանշանավոր նոր շոուները և արդեն իսկ հանդիսատեսի կողմից սիրվածները՝ «Յոթ թագավորությունների ասպետներ»-ից մինչև «Սպանություններ մեկ շենքում»–ը: Բացարձակ առաջատարը դարձել է «Փիթը» ՝ ստանալով 25 անվանակարգերում առաջադրումներ, որոնցից 13-ը՝ դերասանական արվեստի համար։
10-07-2026 09:06 Մասնագետների խոսքով՝ շոգ եղանակին ձմերուկը լավ միջոց է օրգանիզմի հեղուկի պաշարները լրացնելու համար։ Բացի այդ, այն հարուստ է լիկոպինով՝ հզոր հակաօքսիդանտով, որը պաշտպանում է բջիջները օքսիդատիվ սթրեսից և նպաստում է տարիքային փոփոխությունների դանդաղեցմանը։ Ձմերուկը նաև պարունակում է վիտամին A (ռետինոլ), վիտամին C, կալիում, մագնիում և ցիտրուլին։ Առողջ մեծահասակների համար ձմերուկի օգտագործման խիստ սահմանափակումներ չկան, սակայն ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում օրական օգտագործել առնվազն 400 գրամ բանջարեղեն և միրգ՝ ըստ նախասիրության։ Երեխաների սննդակարգում ձմերուկը պետք է ընդգրկել աստիճանաբար՝ սկսած մեկ տարեկանից։
09-07-2026 10:45 Մեծ Բրիտանիայում մահապատժի ենթարկված վերջին կինը՝ Ռութ Էլիսը, հետմահու պայմանական ներում է ստացել, հաղորդում է BBC News-ը: Որոշումն ընդունվել է նրա հարազատների բազմամյա արշավից հետո, որոնք պնդում էին, որ Էլիսը ընտանեկան բռնության զոհ է դարձել: Էլիսը կախաղան է բարձրացվել 1955 թվականին լոնդոնյան Հոլոուեյ բանտում՝ իր սիրեցյալի՝ Դևիդ Բլեյքլիի սպանության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո: Նա գնդակահարել էր տղամարդուն Հեմփսթեդի փաբերից մեկի մոտ՝ դավաճանություններով ու բռնությամբ ուղեկցվող բարդ հարաբերություններից հետո:
09-07-2026 06:48 Ուիլ Սմիթը և Ջադա Փինքեթը վերամիավորվել են 2016 թվականի բաժանումից հետո: People-ի տվյալներով՝ դերասանները միասին են ապրում մոտ երկու տարի և շարունակում են իրենց հարաբերությունները՝ անցյալում թողնելով հին դժգոհությունները: Չնայած կնոջ անհավատարմությանը՝ Ուիլ Սմիթը վերադարձել է իր ընտանիքի մոտ:
09-07-2026 05:52 Թուրք դերասանուհի Էջե Իրթեմի մահը դարձել է վերջին ամսվա ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հեռուստադիտողներին «Լոռամրգի շերբեթ» սերիալից հայտնի աստղը մահացել է իր ծննդյան օրվանից կարճ ժամանակ անց: Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով բժշկական փորձագետներին, հաղորդել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Դիահերձումից և նմուշների մանրամասն վերլուծությունից հետո 35-ամյա դերասանուհու մահվան պաշտոնական պատճառը նշվել է ալկոհոլային թունավորումը: