Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Տագնապային վիճակից ինքնուրույն դուրս գալու 5 միջոց

09.10.2020

Արդեն շատ ուշ է, բավական ժամանակ է, ինչ փորձում եք քնել և չի ստացվում, մտածում եք օրվա ընթացքում տեղի ունեցածների մասին, և սրտում մի տեսակ վախ կա, անհամգստություն.... Կարծում ենք, որ նկարագրվածը ծանոթ է կամ կայնքի որեւէ փուլում հանդիպել է յուրաքանչյուրին: Հաճախ պատահող այս սթրեսային վիճակից ազատվել կարելի է շատ հեշտ: Պետք է ուղղակի մի քիչ աշխատեք Ձեզ վրա: Առաջարկում ենք 5՝ առավել արդյունավետ միջոց:

1. Ինքներդ Ձեզ բարձրաձայն այնքան անգամ պատմեք հուզող իրադարձության մանրամասները, մինչև դառնա ծիծաղելի և զգաք աբսուրդի աստիճանը: Առճակատումը շատ լավ տարբերակ է. խնդիրն ասես հասկանում է, որ Դուք էլ չեք վախենում իրենից և սկսում է նահանջել:

2. Մի պահ մտածեք, որ ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել: Երբ գիտակցեք դա, հետ եկեք իրականություն: Կհասկանաք, որ ռեալ կատարվածը այնքան ահավոր չէ, որքան Դուք այն դարձնում եք ողբերգական, հատկապես որ կանանց դա շատ բնորոշ է. ինչպես հայտնի անեկդոտում է ասվում, մենք չեղածից կարողանում ենք ստանալ սանրվածք, աղցան ու ողբերգություն:

3. Ցատկ կատարեք ժամանակի մեջ: Երբ ամեն ինչ անհույս է թվում, փորձեք մտքով տեղափոխվել որոշ ժամանակ առաջ և հասկանալ, թե կատարվածը ինչ նշանակություն կունենա Ձեզ համար, ասենք, մեկ տարի հետո: Դուք կզգաք' այն ինչ ցավ է պատճառում այսօր, վաղը կարող է ծիծաղ առաջացնել:

600x580

4. Թուլացեք: Տագնապի պահին մի մոռացեք շնչառության մասին: Թուլանալու կարողությունը Ձեր մեջ դաստիարակելու համար օգտակար կարող է լինել մեդիտացիոն ճանապարհը:

5. Թույլ մի տվեք, որ խնդիրները խանգարեն Ձեզ ապրել լիարժեք: Այն ամենը, ինչ ձեզ խանգարում է, հաճախ մի փոքրիկ, նույնիսկ, աննշան բան է: Թույլ մի տվեք, որ այն խլի Ձեր ապրելու ժամանակը. այն առանց այդ էլ շատ քիչ է:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5758 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Lulu Gevorgyan | 10-04-2012 12:24
kkkkkkkkkk
Lilit | 07-03-2012 21:49
Anspaseli xorhurdner ein,voch grqajin uvoch sovorakan.Kporcem!!!!!!!!!hamenayn deps hetaqrqir ein!!!!!!!!!!!!!!

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-04-2024 15:31
Fanvue առցանց հարթակը սկսել է հայտեր ընդունել աշխարհում առաջին Miss AI գեղեցկության մրցույթի համար։ Դրանում կմրցեն արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված կանայք։ Հաղթողը կստանա «Միսս աշխարհ» թվային համարժեքի տիտղոսը, իսկ նրա ստեղծողին կշնորհվի 5000 դոլար դրամական մրցանակ, Fanvue հարթակում առաջխաղացում և 5000 դոլարից ավելի PR արշավ։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ևս մրցանակներ կստանան։
18-04-2024 15:20
Ոսպը, ոլոռը և լոբին ոչ միայն բարձրորակ բուսական սպիտակուցի մատչելի աղբյուր են, այլ նաև սրտանոթային համակարգի առողջության համար օգտակար մթերքներ: Բժիշկները հորդորում են ավելի հաճախ ուտել հատիկաընդեղեն, քանի որ դրանց շնորհիվ օրգանիզմը կարող է ստանալ բարձրորակ սպիտակուցներ՝ առանց հագեցած ճարպերի ավելորդ սպառման, որոնց ավելցուկը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և գիրության բարձր ռիսկի։
18-04-2024 15:00
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել' Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի գլխավոր դերակատարմամբ։ Լուրեր են պտտվում, որ Սինատրային մարմնավորելու է ԴիԿապրիոն, իսկ նրա խաղընկերուհին լինելու է Ջենիֆեր Լոուրենսը, ով կմարմնավորի լեգենդար արտիստի երկրորդ կնոջը՝ դերասանուհի Ավա Գարդներին:
18-04-2024 10:25
32-ամյա Էմիլի Ռատակովսկին հրահրել է A24 պրոդյուսերական ընկերության ղեկավարներից մեկի՝ Նոա Սաքոյի հետ սիրավեպի մասին լուրեր։ Զույգին բռնացրել են Նյու Յորքի ռեստորաներից մեկում ճաշելուց հետո։
18-04-2024 07:08
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, այս շաբաթավերջին Կալիֆորնիայի Ինդիո քաղաքում կայացած Coachella երաժշտական փառատոնի ժամանակ չի թաքցրել իր զգացմունքները իր հարսնացուի՝ Լորեն Սանչեսի նկատմամբ։ 60-ամյա Բեզոսին եւ 54-ամյա Սանչեսին նկատել են VIP տարածքում՝ Լանա Դել Ռեյը ելույթին սպասելիս:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 626 անգամ
12.04.2024
Դիտվել է 259 անգամ
16.04.2024
Դիտվել է 190 անգամ
17.04.2024
Դիտվել է 140 անգամ
18.04.2024
Դիտվել է 70 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster