Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Հայ աղջիկներին հասնող չկա». Արտակ Վարդանյան

26.04.2013

 

Ladynews.am-ի հյուրասրահում է հաղորդավար Արտակ Վարդանյանը:

-Փիլիսոփաներից մեկն ասել է՝ կնոջ հետ անցկացրած ժամանակը չի կարելի կորած համարել, ըստ Ձեզ՝ այդպե՞ս է, կնշե՞ք մի կնոջ անուն, ում հետ անցկացրած ժամանակը ոչ միայն կորած չի եղել, այլեւ Ձեզ շատ բան է տվել:

-Կինն առանց այն էլ հետաքրքիր է՝ խնամված, թե առանց, զգեստով, թե մերկ, շպարված, թե առանց: Մեծ տպավորություն եմ ստացել՝ շփվելով Ավստրիայի Ազգային ժողովի աշխատակից Բարբարա Փրայմերի հետ: Նա կոկիկ էր, համեստ, բայց միեւնույն ժամանակ շքեղ ու հետաքրքիր: Վստահ եմ՝ նա կարող էր ազդել մոլորակի տղամարդկանց վրա: Կարիերիստ էր, բայց հոգու խորքում իսկական կին: Եվ ի վերջո նրա ամենամեծ առավելությունն այն էր, որ գնահատում էր տղամարդկանց: Իսկ լավագույն կին հասկացությունն ինձ համար ամբողջական է դառնում իմ մայիկի շնորհիվ:

600x580

-Արտա´կ, այն, որ հակառակ սեռի կողմից սիրված եք, արդեն պարզ է, իսկ ի՞նչ է տվել Ձեզ այդ սերը:

-Սերն այն զգացողությունն է, որը մարդուն ապրելու, ոգեւորվելու հնարավորթյուն է տալիս: Երբ այն կա մարդու կյանքում, մարդը չի չարանում, ավելի բարի ու կամոցող է դառնում: Ինձ ոչինչ չի տվել, բացի լավ խոսքերից ու կատարած աշխատանքիս գնահատականից:

-Ամենախենթ սիրո խոստովանությունը, որ երբեւէ ստացել եք…

-Դա դեռ առջեւում է. Ես միշտ սպասում եմ ավելիին: Իրականում ամենամեծ սիրո խոստովանությունը եղել է շատ պարզ՝ ընդամենը համբույր եւ լռություն:

-Ասում եք՝ միշտ ավելիին եք սպասում, կարելի՞ է ենթադրել, որ Ձեր կողակցի համար դժվար կլինի Ձեզ հետ:

-Կողակցից շատ բան է գալիս: Դե հիմա երիտասարդ տարիներ են, լուրջ հարաբերությունների մասին չեմ մտածում:

-Մի անգամ նշել եք՝ չեք սիրում «խոհանոցային» աղջիկների, կարելի՞ է ենթադրել՝ նախընտրում եք կարիերիստ աղջիկների:

-Սիրում եմ ոսկե միջինը: Ինձ համար աղջիկը պետք է հետաքրքիր լինի, կրակոտ իր տեսակով: Չեմ սիրում խոհանոցային, կարիերիստ աղջիկների, սիրում եմ, երբ նրանք ամբողջական են լինում:

600x580

-Աղջիկների հետ շփվելիս ի՞նչ խնդիրների եք բախվում հաճախակի:

-Սիրահարվում եմ անտեղի: Դա ինձ մոտ հիվանդության պես մի բան է, որ հաճախ է լինում…

-Նույնքան արագ էլ մոռանո՞ւմ եք:

-Չեմ կարող ասել՝ հիշողությանս միջից ջնջվում են, բայց այո´, արագ եմ մոռանում: Երբ սիրո մեջ անտանելի են հարաբերությունները, տառապելու փոխարեն պետք է նորին գտնել: Դա նորմալ գործընթաց է:

-Հայ աղջիկները, վերջերս նման միտում է նկատվում, դիմում են տարբեր մեթոդների՝ գեղեցիկ եւ նորաձեւ լինելու համար, օրինակ՝ արհետսական շուրթեր, կրծքեր եւ այլն…. Ձեր վերաբերմունքն այդ երեւույթին ինչպիսի՞ն է:

-Լավ են անում: Սիրում եմ բոլոր հայ աղջիկներին: Ուսմանս հետ կապված հաճախ եմ շրջագայում, լինում տարբեր երկրներում, վստահորեն կասեմ՝ հայ աղջիկներին հասնող չկա:

- Իսկ կասե՞ք՝ ի՞նչն եք այդքան գնահատում եւ արժեվորում հայ աղջիկների մեջ:

-Գնահատում եմ նրանց համեստությունը, ընտանիքին նվիրվելու կարեւորունակությունը, չափը չանցնելու կարողությունը: Եվ, ի վերջո, ընտանիքի մայրդառնալու ցանկությունը:

600x580

-Ինչպիսի՞ն պետք է լինի աղջկա արտաքին տեսքը, որպեսզի նրան գեղեցիկ համարեք, թե՞արտաքինն այդքան էլ չեք կարեւորում:

-Եթե ասեմ, որ արտաքինն այդքան էլ կարեւոր չէ, սուտ կլինի. կարող եմ սիրահարվել այնպիսի աղջիկների, որոնք չեն փայլում արտաքին տեսքով, բայց չափազանց հետաքրքիր են, հարուստ ներքին ունեն, անսպառ էներգիա. Դա ինձ համար իսկական ազարտի է վերածվում:

-Ի՞նչ դեպքերում կարող է աղջիկը Ձեզ նյարդայնացնել, դառնալ անտանելի ու վանող:

-Երբ շատ հարցեր է տալիս, Ձեզ նկատի չունեմ (ծիծաղում է):

-Մի անգամ ասել եք՝ փնտրում, փնտրում բայց չեք գտնում Ձեր սիրելիին, դեռ այդ փնտրտուքների մե՞ջ եք:

-Այդ օրվանից մինչ այսօր մի քանի անգամ գտել-կորցրել եմ:

-Իսկ ո՞ւմ եք փնտրում, ինչպիսի՞ն պետք է լինի Նա, Ձեր մտապատկերում կա՞:

-Ես անընդհատ ու ամեն պահ փնտրում եմ, երբեմն ոչ, նա ինքնաբերաբար է գալիս: Բայց սկսել եմ չմտածել՝ ինչպիսին պիտի լինի նա: Միայն թող գա:

600x580

-Արտա´կ, ի՞նչ է սերը Ձեզ համար: Ի՞նչ պետք է անի տղամարդը սիրելի էակին երջանկացնելու եւ երջանիկ լինելու համար:

- Տղամարդը պիտի սիրելիին ամբողջ կյանքի ընթացքում վերաբերվի այնպես ինչպես առաջին օրը եւ ամեն ինչ, վստահ եղեք՝ կատարյալ կլինի:

-Ո՞նց եք դապատկերացնում, օրինակ՝ Դուք ի՞նչ կանեք:

-Նորմալ ու հանգիստ եմ պատերացնում: Ես կփորձեմ լինել միշտ թարմ իմ սիրելիի համար:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8179 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 485 անգամ
18.04.2024
Դիտվել է 236 անգամ
19.04.2024
Դիտվել է 185 անգամ
23.04.2024
Դիտվել է 117 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster