Խանդը զգացմունքների փունջ է, որը բնորոշ է գրեթե բոլոր մարդկանց: LN-ի հետ զրույցում ԵՊՀ Սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեթերապեւտ Սյուզան Սարգսյանը նշեց, որ այն գրեթե միշտ փոխկապակցված է սիրո հետ:
Նրա խոսքով' սիրող մարդն անպայման պետք է խանդի, իսկ եթե անտարբեր է ու չի խանդում այստեղ հարց է առաջանում' արդյոք սեր կա: Խանդը բորբոքում է սիրո կրակը ու նպաստում է' զույգերի միջեւ ջերմություն լինի: Խանդի փոքրիկ չափաբաժինը սիրո դրսեւորում Է: Նունիսկ եթե խանդելու առիթ չկա, միեւնույն է, թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք ժամանակ առ ժամանակ ստեղծում են իրավիճակներ'կողակցի մեջ այն արթնացնելու համար:
Լինում է եւ հակառակը. երբ խանդը զուգընկերոջ հանդեպ դառնում է անվերահսկելի ու նույնիսկ վտանգավոր թե՛ խանդողի, թե՛ կողքի մարդու համար:
«Այստեղ խոսքը ոչ թե սովորական խանդի, այլ հիվանդության մասին է: Այդպիսի հիվանդություն կա, կոչվում է «խանդի զառանցանք»: Հիվանդությունը հիմնականում ունենում է ավելի խորը արմատներ, որանք գալիս են մանկությունից: Մարդր, ով նման հիվանագին խանդում է, տառապում է թերարժեքության բարդույթով, վերջինիս պատճառ կարող են հանդիսանալ ծնողի' երեխայի հանդեպ ունեցած ե՛ւ գերխնամքը, ե՛ւ թերխնամքը: Եթե մարդը թերարժեքության բարդույթով է տառապում, նա վստահ չի լինում ո՛չ իր, ո՛չ էլ դիմացինի վրա: Նման դեպքերում պետք է դիմել հոգեբանի օգնությանը եւ փորձել պարզել պատճառները'որտեղից են գալիս»,- նշեց Սյուզան Սարգսյանը:
Իսկ այն կանանց, որոնց ամուսինները հաճախ են խանդի տեղիք տալիս, Սյուզան Սարգսյանը խորհուրդ տվեց ընտանքի ամրության համար շատ չփորփրել՝ փորձելով պարզել տղամարդու հնարավոր կապերի մասին եւ ապրել ոչ թե տղամարդու, այլ իրենց կյանքով, ունենալ սեփական հետաքրքրությունները' դրանով իսկ հետաքրքիր դառնալով տղամարդու համար:
15-03-2025 09:40 Ցանկանու՞մ եք ժամանակ անցկացնել Ջորջ և Ամալ Քլունիների հետ իտալական Կոմո լճում և ինքներդ ձեզ երես տալ, և այս ամենը լավ նպատակով՝ վճարելով ընդամենը 250,000 դոլար: Օգոստոսին զույգը բացառիկ հնգօրյա դրամահավաք կանցկացնի Քլունիի արդարադատության հիմնադրամի համար՝ հյուրընկալելով 16 հյուրերի, ովքեր հետքրքրված են բարեգործությամբ, բայց նաև ցանկանում են վայելել «Կոմո լճի ամենաանհավանական կողմերը», հաղորդում է Robb Report-ը:
15-03-2025 09:35 Օհայոյի նահանգի համալսարանի գիտնականները մշակել են համի ստեղծման փորձարարական տեխնոլոգիա՝ վիրտուալ իրականության մեջ օգտագործելու համար: Մինչ այժմ այդ խնդիրը չի լուծվել, և, ճիշտն ասած, չի հաջողվել։ Ընդսմին, ծրագրային ապահովման հրամանով արհեստականորեն համային զգացողություններ ստեղծելու թեմայով սա ամենաարդյունավետ և հաջող տարբերակն է:
14-03-2025 11:34 «Սպիտակաձյունիկ» ֆիլմի հոլիվուդյան պրեմիերան կկայանա առանց ավանդական կարմիր գորգի և մամուլի՝ մի շարք սկանդալների ֆոնին։ Disney-ը կսահմանափակվի փակ շնորհանդեսով՝ առաջատար դերասանուհիներ Ռեյչել Զեգլերի և Գալ Գադոտի մասնակցությամբ, հայտնում է Variety-ն։ Բացի այդ, չեղարկվել է լոնդոնյան պրեմիերան Լեսթերի հրապարակում, որը պետք է կայանար մարտի սկզբին։ Առաջին ցուցադրությունը՝ դարձյալ առանց լրատվամիջոցների մասնակցության, տեղի է ունեցել Իսպանիայում։
14-03-2025 11:31 Հայտնի է դարձել, որ Balenciaga-ի նախկին կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիան նշանակվել է Gucci-ի ղեկավար, որը կփոխարինի Սաբատո դե Սառնոյին, ով փետրվարի սկզբին լքել է նորաձեւության տունը։ Որոշումը վրդովմունք է առաջացրել սոցցանցերում՝ օգտատերերը հիշում են Balenciaga-ի գովազդային արշավի շուրջ 2022 թվականի սկանդալը: Հանրությունը մտավախություն ունի, որ դիզայները կարող է կրկնել անցյալի սխալները, ինչը բացասաբար կանդրադառնա իտալական նորաձեւության տան հեղինակության վրա։
14-03-2025 11:26 Ամերիկացի սննդաբանները մշակել են առողջ սննդի ուղեցույցներ սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի կանխարգելման համար: Ըստ գիտնականների՝ երկար ու առողջ կյանք ապահովելու համար անհրաժեշտ է օրական ուտել երկու բաժին միրգ և երեք բաժին բանջարեղեն: Նրանք պարզել են, որ մրգերի և բանջարեղենի ավելի մեծ քանակությամբ օգտագործումը նվազեցնում է քրոնիկ հիվանդությունների, ներառյալ սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջացման հավանականությունը, որոնք վաղաժամ մահվան հիմնական պատճառներն են: