Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Գարնանը կանայք փոխվում են

01.03.2012

Արդյո՞ք կանանց մոտ գարնանը հակառակ սեռի կողմից ավելի մեծ ուշադրության հոգեբանական տրամադրվածություն է հասունանում: Մարտի 8-ին,  ուշադրության սպասումները կարո՞ղ է տրավմատիկ լինել, երբ չեն արդարանում:





LN-ի հարցին պատասխանել է հոգեբան Գոհար Մանուշակյանը:

Գարունն ընդամենը տարվա եղանակներից մեկն է, բայց մեզ համար այն դարեր շարունակ առեղծվածային է մնում: Այդ ժամանակահատվածն իսկապես անսովոր է. մի կողմից՝ դա զարթոնք է, բնության, կենսական ուժերի ծաղկում, դրական հույզեր եւ հաճելի անհանգստություններ, իսկ մյուս կողմից՝ թուլության զգացողություն, վատ տրամադրություն, հոգնություն. դյուրագրգռություն: Պարզվում է՝ մեր օրգանիզմի համար կարեւոր է ոչ այնքան փոփոխությունների բնույթը, այլ այն, որ դրանք ընդհանրապես կան... Հոգեբաններն անգամ հատուկ տերմին ունեն՝ «գարնանային դեպրասիա», չնայած որ ավելի տարածված է «աշնանայինը»: Գարնան գալուստի հետ սեփական կյանքում ինչ-որ բաներ փոխելու ցանկություն է արթնանում: Ի հայտ են գալիս նոր սպասումներ ու երազանքներ, փոխվում է էմոցիանալ ֆոնը: Հավանաբար դա առաջին հերթին բացատրվում է օրգանիզմում կատարվող հորմոնալ փոփոխություններով, նախեւառաջ՝ կանանց մոտ: Նրանք իսկապես ավելի շատ ջերմության, քնքշանքի, սիրո, ուշադրության կարիք են զգում:

Սակայն չի կարելի, ելնելով սրանից, միանշանակ պնդել, որ կանայք գարնանը հոգեկան ավելի մեծ լարվածություն են ունենում, քան տղամարդիկ:

Ինչ վերաբերում է Մարտի 8-ին... Տոների ժամանակ մեծանում են սպասումները: «Վերջապես կհանդիպեմ իմ տղամարդուն», «Նա ի վերջո ինձ առաջարկություն կանի». սիրելի աղջիկներ, բայց ինչո՞ւ այդ ամենը պետք է տեղի ունենա հենց Կանանց տոնին՝ Մարտի 8-ին:

Կանայք սպասում են շնորհավորանքների, ծաղիկների, նվերների... Այդ սպասումը կարծես օդում կախված լինի, ամենուր է եւ շոշափելի: Տղամարդիկ դա զգում են եւ արձագանքում են, ով ինչպես կարողանում է: Յուրաքանչյուր կին իր մոտեցումն ունի տղամարդու կողմից ուշադրության հարցում:

Մարտի 8-ի եւ ուշադրության սպասումն իքնին տրավմատիկ լինել չի կարող, եթե կինը դրան չափից դուրս մեծ, ընդ որում՝ սխալական նշանակություն չի տալիս: Ամենակարեւորը զույգի հարաբերություններն են, եւ այն, թե կինն ինչպես է ընկալում հարցը եւ ինչ սպասելիքներ ունի իր սիրելիից: Եթե չկառչենք պայմանականություններից, ուրախությամբ լցված լինենք ամեն օրվա հանդեպ, ապա հոգեբանական տրավմաներ չեն լինի:

 

Դիտվել է 5913 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի 5 ամենասկանդալային նշանները

05.05.2022
Մարդիկ տարբեր են, և կախված չէ, թե կենդանակերպի որ նշանին են պատկանում։ Բայց կան որոշ ընդհանուր հատկանիշներ, որոնք ավելի բնորոշ են կոնկրետ նշանին:

Կենդանակերպի ամենախորամանկ նշանները

15.04.2022
Ինչու՞ գնալ ուղիղ ճանապարհով, երբ կարող ես շրջվել և ավելի արագ տեղ հասնել: Երբեմն մենք հակված ենք խորամանկության տարբեր դրսևորումների՝ կյանքը պարզեցնելու և մեր ուզածին հասնելու համար։

Կենդանակերպի ամենազգայուն նշանները

10.03.2022
Կենդանակերպի այս նշաններն ամենաուժգինն են զգում իրենց ներքին տագնապները։

Ինչ պետք է իմանալ երազների մեկնաբանության մասին ըստ Ֆրոյդի

03.03.2022
Ինչպե՞ս է անգիտակցականն ազդում երազների վրա և ի՞նչ է դա նշանակում՝ ըստ հոգեվերլուծության հոր։

Կենդանակերպի ո՞ր նշանները կարող են հանդիպել իրենց սիրուն 2022 թվականի գարնանը

24.02.2022
Թեթև և կարճ ֆլիրտը, կրքերի իշխանությունը հակացուցված են։ Հաշվարկեք ձեր յուրաքանչյուր քայլը և դրա հետևանքները, վերլուծեք ու գործեք պատասխանատու և վեհանձն:

Երազներ տեսնում են բարձր ինտելեկտով մարդիկ

03.02.2022
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միայն խելացի մարդիկ կարող են տեսնել և հիշել երազները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2022 10:25
Ամերիկյան կինոակադեմիան հայտնել է, որ «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը 2023 թվականին տեղի կունենա մարտի 12-ին «Դոլբի» թատրոնում:
17-05-2022 10:11
Netflix սթրիմինգային ծառայությունն աշխատում է «Սեւ հայելի» սերիալի վեցերորդ սեզոնի վրա։  Նշվում է, որ այս պահին նոր սերիաների համար դերասանների հավաքագրումն է ընթանում։
17-05-2022 10:07
ԱՄՆ-ում տեղի բնակչուհին երկու անգամ նկատողություն է ստացել աշխատավայրում՝ փարթամ մարմնի համար: Կալիֆոռնիայի նահանգից Նինա Օսեգեդան իր բլոգում պատմել է գործընկերների եւ ղեկավարության բացասական մեկնաբանությունների մասին՝ կապված իր մեծ կրծքի եւ հետույքի հետ։
17-05-2022 07:33
Բրիթնի Սփիրսը կորցրել է երեխային, որին սպասում էր իր փեսացուից՝ սպորտային մարզիչ Սեմ Ասգարիից: Այս մասին Instagram-ում երկրպագուներին ասել է երգչուհին։
17-05-2022 02:29
Հեռուստահաղորդավար, դերասան և կինոռեժիսոր Ալեքսանդր Գորդոնը գաղտնի ամուսնացել է Իպոլիտով-Իվանովի անվան պետական երաժշտամանկավարժական ինստիտուտի ուսանող, տավիղահար Սոֆյա Կալանդաձեի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, իսկ զույգը նախօրեին ամուսնացել է Սուզդալի Սպասո-Եվֆիմիև վանքում։ 20-ամյա կինը 38 տարով փոքր է 58-ամյա հեռուստահաղորդավարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ

02.05.2022
Այս վիճակը կարող է շտկվել, եթե սովորեք արագ հավաքել ձեր ուշադրությունը:

LADYNEWS TV
Իտալիայի Թուրին քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը, հաղթահարելով մրցակցությունն, անցավ եզրափակիչ փուլ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.05.2022
Դիտվել է 1056 անգամ
13.05.2022
Դիտվել է 423 անգամ
12.05.2022
Դիտվել է 417 անգամ
17.05.2022
Դիտվել է 267 անգամ
14.05.2022
Դիտվել է 189 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster