Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Տղամարդու թերություններից ազատվեք «էպիլյացիայի» միջոցով

11.02.2013

Կոսմետոլոգ Նատայի հետ մեր հանդիպումները կազմակերպում են հոնքերիս մեջտեղի փոքրիկ, շատ փոքրիկ մազերը, որոնք շատ մեծ հավանականությամբ տեսանելի են միայն ինձ ու իրեն: Երբ այդ 4-5 ավազակներն էլ անցնեն պատմության գիրկը, Նատային, ինչպես ինքն էր խոստանում մեր հանդիպման սկզբում, կմոռանամ, ու դա կբացատրվի, ինչպես փորձառու կոսմետոլոգն է հիմնավորում, իր պրոֆեսիոնալիզմով… Բայց գուցե և չմոռանամ, մանավանդ նրա վերջին սրամտությունից հետո:

«Տղամարդկանց հարցը շատ հեշտ է, մենակ ցավադիմացկուն լինես ու համբերատար: Ոնց որ էպիլյացիայի ժամանակ: Քի՜չ-քի՜չ, հատիկ-հատիկ լրիվ թերությունները կարելի է արմատից վառել»,- պատի այն կողմից ՝ վարսահարդարների բաժնից եկող կանացի զրույցին եզրակացություն տվեց Նատան: Ինչքան որ ես գլուխ հանեցի նրա փիլիսոփայությունից, տղամարդու թերությունները (հարևան սենյակում դավաճանության «ցնցող» դեպք էր քննարկվում՝ երեք սիրուհիների, ինքնասպանության փորձ կատարած օրինական կնոջ, սթրեսի մեջ գտնվող անմեղ երեխաների մասնակցությամբ) նման են մեր անցանկալի մազերին, որոնց վրա եթե խմբակային հարձակում գործես, ամենայն հավանականությամբ օրեր շարունակ տանը կփակվես ուռած, կարմրած դեմքով:

«Էպիլյացիայի տեսության» առաջին եզրակացությունը ձևակերպենք այսպես՝ բաժանիր, որ տիրես: Ամեն օր բավական է թուլացնել մի «մազիկի» արմատը: Հաջորդ պարտադիր պայմանը հետևողականությունն է: Կոսմետոլոգ Նատայից ձեզ խորհուրդ, սիրելի լեդիներ. հույս չունենաք, թե մաշկի մակերեսից անհետացած մազի հետ Ձեր վերջին հանդիպումը Ձեր առաջին բաժանումն էր… Պատրաստ եղեք դեռ մի քանի ցավոտ հրաժեշտներ կազմակերպելու, մինչև որ նրա արմատը վերջնական այրվի, ու Դուք սպասեք-սպասեք, իսկ նա չգա…

Պայքարի դպրոցի կանոնները իրականում ակնհայտ են ժամանակակից կնոջ համար, մնում է լուրջ վերաբերվել սիրելիի «բզիկներին», ինչպես սեփական անցանկալի մազիկներին :):)

Էլեն

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5638 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-04-2024 11:49
Գիտնականները կարծում են, որ մեծահասակները, ովքեր մանկության տարիներին տառապել են մենակությունից, ավելի շատ են ենթակա փսիխոզի, այսինքն՝ ակնհայտ հոգեկան խանգարումների, երբ ռեակցիաները կոպտորեն հակասում են իրական իրավիճակին, ներառյալ հալյուցինացիաները, ցնորքները և շփոթ մտքերը:
22-04-2024 10:48
Կյանքի առաջին ամիսներից երեխաները կարողանում են օրորոցային երգերը տարբերել այլ երաժշտությունից։ Ըստ հոգեֆիզիոլոգների, երբ մայրը օրորոցային է երգում, երեխան լսում է մայրական հանգիստ ձայնը և 4/4 երաժշտական ռիթմ, որը շատ է հիշեցնում սրտի բաբախյուն և հանգիստ շնչառություն։ Սա օգնում է շեղել շրջապատող գրգռիչներից և հանգիստ քնել։
22-04-2024 10:07
Նախաճաշին կարագով և պանրով սենդվիչներ ուտելը լավագույն լուծումը չէ, քանի որ նման սննդակարգը վնասակար է ենթաստամոքսային գեղձի համար, զգուշացնում են գաստրոէնտերոլոգները: Շատերը սխալմամբ պանիրը չեն դասում յուղոտ մթերքի շարքին և այն ուտում են նախաճաշին։ Այնուամենայնիվ, այն կարող է պարունակել մինչև 50 տոկոս կենդանական ճարպեր, և ենթաստամոքսային գեղձը դժվարությամբ է մշակում այդպիսի քանակությունը:
22-04-2024 03:40
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը մայիսին կնշի ծննդյան 18-ամյակը։ Life & Style-ի ինսայդերներից մեկը հայտնել է, որ իր հասունանալու համար նա ծնողներից խնդրել է մի ընդհանուր նվեր՝ հաշտություն: «Շիլոն հոգնել է նրանց վեճերից», - նշում է ինսայդերը: «Նա պահանջում է, որ նրանք գտնեն հակամարտությունը լուծելու ճանապարհ կամ գոնե ավելի քաղաքավարի լինեն միմյանց նկատմամբ»։
22-04-2024 01:51
Քայլի Ջենները կիսամերկ լուսանկարվել է հագուստի իր Khy ապրանքանիշի նոր արշավի համար։ Կադրերում նա ներկայացել է նոր հավաքածուի ջինսերով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 329 անգամ
17.04.2024
Դիտվել է 259 անգամ
18.04.2024
Դիտվել է 199 անգամ
19.04.2024
Դիտվել է 165 անգամ
23.04.2024
Դիտվել է 18 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster