Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ստեղնաշարի վրա տղամարդու մատներն էլ կարող են կախարդական լինել. ՄԱՐԻԱՆՆԱ ՇԻՐԻՆՅԱՆ

26.10.2012

Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնի շրջանակներում Հայաստանում է դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը, ով ապրում և ստեղծագործում է Դանիայում:

LN-ի հյուրասրահում է դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը:

-Վերադարձի փառատոնը ևս մեկ անգամ Մարիաննա Շիրինյանին վերադարձրեց Հայաստան:  Ի՞նչ  զգացողություններ, տպավորություններ ունեք այս անգամ:

-Շատ ջերմ, ինչպես միշտ: Առհասարակ փառատոնի միտքը շատ եմ ողջունում: Ամեն ինչ մեծ նվիրումով է արվում, մեծ սրտով, ինչը հազվադեպ է պատահում: Միայն գալն ու կազմակերպիչների հետ շփվելը արդեն մեծ հաճույք է, քանի որ գաղափարը շատ լավն է. մարդիկ վերադառնում են, նվագում, նոստալգիկ պահեր են արթնանում երկու կողմից` նվագողների և հանդիսատեսի:

-Բացի փառատոնի շրջանակներից, առիթներ ունենո՞ւմ եք Հայաստանում լինելու:

-Այո, իհարկե: Տարեկան մեկ-երկու անգամ անպայման աշխատում ենք գալ: Շատ ուզում եմ, որ երեխաներս իմանան, թե ով են իրենք, իրենց արմատների 50%-ը:

-Ըստ Ձեզ` ի՞նչն է պատճառը, որ դասական երաժշտության մեր լավագույն ներկայացուցիչներըն այսօր Հայաստանում չեն:

-Գիտեք, ես կարծում եմ, որ դա այդքան էլ կարևոր չէ, թե նրանք որտեղ են ապրում: Կա մի ճանապարհ, որ յուրաքանչյուր արվեստագետ պետք է անցնի: Հարցն այն է, թե ինչպես են երկրի կողմից գնահատվում տաղանդները, ինչպես են վերաբերվում, փորձում են առաջ տանել, թե ոչ: Յուրաքանչյուր երկրում տարբեր է այս հարցը: Հայաստանում այն, ինչ մենք ենք ստացել, անգնահատելի է: Դա, իհարկե, ֆինանսական աջակցություն չի եղել, բայց մասնագիտական աջակցություն է տրվել մեզ համար շատ կարևոր տարիքում:

-Շատերն ասում են, որ Հայաստանում չկա դասական երաժշտության պահանջարկ, մարդիկ չեն հետաքրքրվում: Ի՞նչ կարծիքի եք, իսկապես այդպե՞ս է:

-Միգուցե այն չի ընդունվում. դա դասականության խնդիրն է ամբողջ աշխարհում, բայց անկման մասին խոսք անգամ չկա: Ոչ մի բան` կապված դասական երաժշտության հետ, չի կարող անկման մեջ լինել: Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում է այս օրինաչափությունը: Հայաստանում շատ ողջունելի է երիտասարդության մեծ հոսքը համերգներին: Այդքան երիտասարդներ դասական երաժտության համերգին ես մեկ էլ տեսել եմ երևի թե Բեռլինում:

-Մի շարք միջազգային մրցույթներոի դափնեկիր եք, հաղթող, ո՞րն է Ձեզ համար Ձեր ամենաարժեքավոր մրցանակը:

- Կարիերայի հետ կապված Մյունխենի ARD Compotition-ն է,որտեղ 2-րդ մրցանակն եմ ստացել, նաև հատուկ մրցանակ: Բայց առհասարակ ամեն մրցույթի մեջ սիրտ ես դնում, պարապում ես, որ լավագույն արդյունքներին հասնես:  Ի դեպ, ARD-ի մրցույթներին այդքան էլ մեծ նպատակներ չունեի, քանի որ 7 ամսական հղի էի մասնակցում մրցույթին:

-Իսկ եթե սկսենք սկզբից, ի՞նչը Մարիաննային տարավ երաժշտության ուղով:

-Ծնողները, տունը, տան պատերը: Մեր տանը բոլորը ջութակահար էին` հայրս, մայրս,եղբայրս: Հիմա նույնիսկ ամուսինս է ջութակահար (ծիծաղում է-LN): Շատ բնական էր այդ ընթացքը, որ ես երաժշտության ուղով շարունակեցի: Ընդհանրապես մտքովս անգամ չի անցել ուրիշ մասնագիտության մասին, սակայն հետո արդեն մտածել եմ հաճախ ուրիշ մասնագիտություն ունենալու մասին, բայց երաժշտությունն արդեն ներսում է, անգամ տան պատերի մեջ:

-Տանը երկու երաժիշտ, երկու արվեստագետ, բանավեճեր լինո՞ւմ են մասնագիտական թեմաներով:

-Իհարկե, անպայման: Ի դեպ բանավեճերը պարտադիր են, որպեսզի ընդհանուր հայտարարի ավելի շուտ հասնես: Կարծիքները տարբեր են, բանավեճերը` անխուսափելի: Իսկ այդ ամենը միայն համոզիչ արդյունքի հասնելու համար է, որի ակնկալիքով բանավեճերը կարող են լինել ամեն տեսակի, ամեն լեզվով ու ամեն գույնի…

-Ո՞րն է Մարիաննա Շիրինյանի երազանքի դահլիճը. որտեղ կցանականայիք նվագել, որ մինչև օրս չի հաջողվել:

-Օյ, շատ են, գիտեք, տարբեր: Հիմա, օրինակ, ես շատ մեծ հույս ունեմ,որ կհաջողվի նվագել Լոնդոնի Ուիգմոր-Հոլ դահլիճում: Դա ավելի շուտ մեծ ցանկություն է, քան երազանք: Դահլիճներ, իսկապես շատ կան, որտեղ ուզում եմ նվագել: Հիմա նպատակային շարժվում եմ դեպի Ուիգմոր-Հոլ:  Նպատակս նաև իմ նոր ձայնասկավառակը, որ վերջերս է լույս տեսել, ավելի պաշտոնական ձևով ներկայացնելն է:

-Այսպիսի ասույթ կա, թե ստեղնաշարը կանացի մատներ է սիրում, համաձա՞յն եք:

-Իսկապե՞ս: Առաջին անգամ եմ լսում (ծիծաղում է-LN): Ինձ թվում է` ստեղնաշարի վրա տղամարդու մատներն էլ կարող են կախարդական լինել: 

-Ձեր ծրագրի մեջ ավելի շատ ընդգրված են ռոմանտիզմի շրջանի ստեղծագործություններ: Այն ավելի հոգեհարազատ է Ձեզ, թե՞…

-Իհարկե, չէ որ դա ռոմանտիզմ է (ժպտում է-LN): Բայց ես ամեն ինչ անում եմ, որ լայնածավալ ծրագիր ներկայացնեմ` ավելի ընդգրկուն, բազմակողմանի: Կա իհարկե մի ծրագիր, որ ինչպես գնացքը, մարդիկ անընդհատ մտնում են, դուրս գալիս, բայց իհարկե պետք է նաև ուրիշ գնացքներ նստել:  

-Ժամանակակից երգահաններից ո՞ւմ ստեղծագործությունները կցանկանայիք կատարել:

-Օրինակ, իմ նոր ձայներիզում Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունն է, և ես համոզված եմ, որ մենք շարունակելու ենք համագործակցել: Վաչիկ Շարաֆյանի հետ նույնպես մեծ աշխատանք ունենք անելու: Կան արտասահմանյան հզոր երաժիշտներ, ում հետ նույնպես համագործակցելու եմ:  Ես ուղղակի ուրախ եմ, որ այդ կոմպոզիտորները կան, մեր կողքին են, որ հնարավորություն ունենք իրենց հետ շփվելու, կարծիքներ փոխանակելու: Դա ֆանտաստիկ հնարավորություն է:

-Դահլիճը որևէ ազդեցություն թողնո՞ւմ  է Ձեր կատարման վրա:

-Միանշանակ, ես հիմա եմ հասկանում: Եթե զրույց է ընթանում հանդիսատեսի և մեկնաբանի միջև, դա շատ վառ արդյունքի կարող է հասցնել: Հանդիսատեսը քեզնից ակնկալիք ունի, նա քեզ հետ խոսելու համար ժամանակ է տրամադրել, գումար և ասում է քեզ` պատմիր, ինչ կուզես: Եվ  այդ «պատմիր ինչ ուզում ես»-ը կարող է շատ վտանգավոր լինել: Դրա համար շատ կարևոր է, որ ես իմ դահլիճը զգամ:

-Ի՞նչ տարբերություններ կնկատեք հայ և օտարերկրացի ունկնդիրների միջեւ:

-Հայաստանում ես յուրաքանչյուրին առանձին եմ զգում բեմի վրայից, դա շատ գնահատելի է: Առանց դրա չեմ կարող: Հայ հանդիսատեսը շատ ջերմ է, բայց նաև պահանջկոտ, գալիս է մեծ ակնկալիքներով: Կրթված հանդիսատես է հայ հանդիսատեսը. նրան պետք է համոզել, ապացուցել: Եվ նրա այդ պահանջն ինձ համար շատ հաճելի է: Եթե ես ամբողջ դահլիճում մեկի դեմքին սպասում տեսնեմ, ակնկալիքներ ինձնից, ես այդ մեկի համար արդեն ամբողջ համերգը կնվագեմ:

-Ելույթից հետո սովորաբար մարդիկ ոգևորված բացականչություններ են անում, ոգևորում երաժիշտին. երբևէ  հետաքրքիր, զվարճալի արտահայտություն լսե՞լ եք դահլիճից:

-Դահլիճից տարբեր-տարբեր բացականչություններ եմ լսում, դա ֆանտաստիկ է պարզապես: Եղել են անգամ դեպքեր, երբ դրանից հետո նստել եմ ու չեմ կարողացել նվագել ծիծաղից: Օրինակ՝ Աթենքում մի հիանալի բան տեղի ունեցավ: Ես դուրս եկա դահլիճ, ու կարծես ֆուտբոլային հանդիպում լիներ. դահլիճում հայկական համայնքի ներկայացուցիչները հայկական դրոշներով եկել էին համերգի, ոգևորում, բացականչում էին: Չեք պատկերացնի, թե ինչ հաճելի զգացողություն էր, հրաշալի էր պարզապես: Բոլորը, նույնիսկ կազմակերպիչները ցնցված էին:

-Կցանկանայի՞ք ՝ Ձեր երեխաները  շարունակեին Ձեր ուղին…

-Իհարկե, շատ կցանկանայի, որ ես դահլիճում լինեի, իսկ երեխաներս` բեմին, բայց դա մի փոքր էգոիստական ցանկություն է: Եթե դու երաժիշտ ես, դու երաժիշտ ես օրը 24 ժամ ,կամ նույնիսկ 36 ժամ: Այն հաճույքը, որ տալիս է քեզ երաժշտությունը, առանձնահատուկ է: Այդ հաճույքը ես երեխաներիս կցանկանամ սրտիս ամենախորը մասից,  դա մի ուրիշ հրաշք է: Սակայն ճանապարհը դժվար է, առաջընթացի հնարավորությունները քիչ են: Ընդհանրապես ես գտնում եմ, որ ընդհանուր երաժշտական զարգացվածությունը պարտադիր է: Այդ սկզբնական գաղափարները ես նրանց անպայման կտամ, իսկ մնացածը կորոշեն իրենք: Եթե նրանք կարող են լավ ապրել, լինել լավ մասնագետներ, ինչո՞ւ ոչ: Երաժիշտ լինելը մեծ առավելություն է:

Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 6019 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 506 անգամ
18.04.2024
Դիտվել է 239 անգամ
19.04.2024
Դիտվել է 188 անգամ
23.04.2024
Դիտվել է 125 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster