Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Համեմունքների «նորաձեւ» տուփ. ճաշի մեջ կանաչի չսիրողների համար

11.07.2012

Փոքրիկ այս տուփը, նախատեսված համեմունքների համար, անպայման պետք կգա խոհանոցում: Այն կօգնի համ ու հոտ հաղորդել արգանակին առանց խնդիր առաջացնելու. հետո կարող եք հատ-հատ հանել կանաչիները արգանակի միջից:
Հասկանալով, թե որքան հարմար իր է սա, մտածում ես' ինչպե՞ս այն ավելի շուտ չէր հայտնաբերվել: Այս կաղապարի միտքը, թվում է, պետք է ծնվեր այն օրը, երբ մարդիկ որոշեցին կանաչեղենի համ հաղորդել արգանակին: Բայց արի ու տես, որ միտքը հղացել է բոլորովին վերջերս:

Տուփը ծակոտկեն է: Դրա մեջ պետք է պարզապես դնել ամենատարբեր համային երանգներով կանաչիներ, փակել տուփը ու գցել եռացող արգանակի մեջ: Այն չի վնասվում և չի հալվում, այլ միայն աննկատ համեմում է արգանակը: Ամենակարևորն այն է, որ դուք ազատվում եք արգանակի միջից կանաչիները հանելու՝ ձկնորսության նմանվող գործից:
Ֆրանսերեն այս իրն ստացել է «infuseur a herbes» անունը, անգլերենում այն հնչում է որպես «spice tube», իսկ այ հայերեն անուն դեռևս չկա: Թերևս կարելի է նոր սպասքն անվանել պարզապես տուփ համեմունքների համար, իհարկե, այնքան պրակտիկ չէ, որքան անգլերեն տարբերակը, բայց նաև «tubo para infusion de las hierbas» չէ, ինչպես իսպաներենում :)

Դիտվել է 6281 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-09-2026 10:40
Սեպտեմբերի 8-ին Վենետիկի կինոփառատոնը հատկապես հուզիչ շրջադարձ ունեցավ։ Այդ օրը տեղի ունեցավ Էլեն Բյորստինի հուզիչ մրցանակաբաշխությունը։ Կազմակերպիչները ներկայացրեցին նաև երեք դրամատիկ ֆիլմ՝ «Հայացք հետ»՝ Հիրոկազու Կորե-եդայի երկու դպրոցական աղջիկների մասին պատմող չափահասության պատմություն, Տոմմասո Լանդուչիի «Իմ աղջիկները»՝ ծանր հաշմանդամ երեխայի հոր մասին պատմող պատմություն, և Պաոլո Ստրիպպոլիի «Անծանոթը»՝ դետեկտիվ տարրերով դրամատիկ թրիլեր՝ մութ ընտանեկան գաղտնիքների մասին։
09-09-2026 10:38
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է առաջացել իր՝ այժմ վիրուսային դարձած հեշտոցի բույրով մոմերի՝ This Smells Like My Vagina գաղափարը, որը նա թողարկել է 2020 թվականին: Փելթրոուի խոսքով՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքը և ստեղծագործական տնօրեն Դուգլաս Լիթլը մշակում էին «հողային» բույր Goop ապրանքանիշի համար: Նրանք ուսումնասիրում էին լոլիկի տերևի և ջրիմուռների նոտաները, երբ նա պատահաբար հանդիպել է մի բույրի, որը դուր է եկել: «Ես նրան ասացի. «Սա բուրում է ինչպես իմ հեշտոցը»: Կատակում եմ», - խոստովանել է 53-ամյա դերասանուհին YouTube-ի Friends Keep Secrets փոդքասթում: Այնուամենայնիվ, Լիթլը Փելթրոուի գաղափարը «հանճարեղ» է համարել: «Նա կարծեց, թե ես լուրջ եմ ասում, և պատրաստեց մոմ՝ «Սա բուրում է ինչպես իմ հեշտոցը» անվամբ»:
09-09-2026 10:37
Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո երկրի բնակիչների շրջանում առաջացան բազմաթիվ տրամաբանական հարցեր։ Առաջին հերթին դրանք վերաբերում էին սասեքսցիների կարգավիճակին և այն հարցին, թե արդյոք նրանք կկարողանան հեշտությամբ միանալ թագավորական ընտանիքին։ Չարլզ III-ը վերջապես որոշեց պատասխանել դրանց։ Վերադարձից հետո առաջին անգամ, ըստ Daily Mail-ի, նա խախտեց լռությունը և հատուկ նամակ ուղարկեց պետական ծառայողներին՝ նշելով, որ ո՛չ իր որդին, ո՛չ էլ նրա կինը այլևս չեն ներկայացնելու միապետությունը։
09-09-2026 10:32
Նուշը նկատելիորեն չի թեթևացնում տագնապայնության և դեպրեսիայի թեթև ու չափավոր ախտանիշները։ 84 մասնակցի ներգրավմամբ անցկացված 12-շաբաթյա փորձարկման արդյունքում նման եզրահանգման են եկել Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները։ Նուշը նաև չի ազդել աղիքային միկրոֆլորայի կազմի կամ կարճշղթա ճարպաթթուների մակարդակի վրա։ Այսպիսով, հետազոտությունը չի հաստատել ենթադրությունն այն մասին, թե նուշի կանոնավոր օգտագործումն ընդունակ է բարելավել հոգեվիճակը աղիների փոփոխությունների միջոցով։
09-09-2026 02:51
Ավստրիայում հայտարարվել է 22-ամյա Լուսիա Սիսիչի մահվան մասին, ով կրում էր «Միսս Ավստրիա 2024» տիտղոսը։ Նա ծննդյան օրվանից պայքարում էր սրտի ծանր հիվանդության դեմ և կյանքի ընթացքում բազմաթիվ վիրահատությունների էր ենթարկվել, սակայն նրա մահվան ճշգրիտ պատճառը դեռևս պարզված չէ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.09.2026
Դիտվել է 603 անգամ
08.09.2026
Դիտվել է 225 անգամ
09.09.2026
Դիտվել է 202 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster