Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 4-10-ը 2024 թ․

04.03.2024

Այս շաբաթը խոստանում է լինել իրադարձություններով լի և կենդանակերպի բոլոր նշաններին շատ նոր փորձառություններ կպարգևի։ Օրացույցային գարնան սկիզբը ոչ միայն դրական հույզեր կբերի, այլև կներկայացնի ձեզ անսպասելի ընտրություններ կյանքի տարբեր իրավիճակներում: Աստղերը ձեզ կասեն, թե ինչպես կողմնորոշվել այդ ամենում:

Խոյ

Շաբաթվա առաջին կեսին Խոյերը լի կլինեն ուժով, էներգիայով և ողջախոհությամբ։ Ուստի այս ժամանակահատվածում ավելի լավ է լուծել ամենակարեւոր գործերը։ Սա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլև անձնական կյանքին. այստեղ արժե դրսևորել համառություն և պնդել սեփական կարծիքը: Չորեքշաբթի օրը առաջխաղացման կամ լավ շահավետ առաջարկ ստանալու հավանականությունը մեծ է։ Շաբաթվա երկրորդ կեսին կցանկանաք սկսել վերադասավորում կամ վերանորոգում։ Օգտագործեք ձեր էներգիան խնայողաբար: Հանգստյան օրերին ավելի լավ է մեկուսանալ արտաքին աշխարհից և ինչ-որ բան անել ձեր հոգու համար։ Ստեղծագործությունը, հոբբիները կամ երեխաների հետ խաղալը ձեզ դրական լիցք և անհրաժեշտ հանդարտություն կհաղորդեն:

Ցուլ


Այս շաբաթ դուք հուսահատ կցանկանաք ինչ-որ բան փոխել՝ լինի դա ձեր զգեստապահարանը, կերպարը կամ կյանքի նկատմամբ հայացքները: Ձեզ մի կաշկանդեք։ Գարնան սկիզբը բարենպաստ ժամանակ է փոփոխությունների համար։ Միգուցե ժամանակն է կարգավորել ձեր խառնաշփոթ հարաբերությունները և հասկանալ, թե ում հետ եք իրականում ցանկանում կառուցել դրանք: Չորեքշաբթին հիանալի օր է թիմային աշխատանքի համար։ Աջակցեք միմյանց, ոգեշնչեք և միավորվեք․ այդ դեպքում նույնիսկ կոնֆլիկտային իրավիճակները կարող են հեշտությամբ լուծվել։ Շաբաթվա երկրորդ կեսին ուշադրություն դարձրեք հոդերի և մեջքի վրա, ժամանակն է պատվիրել մերսում կամ դիմել բժշկի։

Երկվորյակ

Այս շաբաթ դուք կարող եք ամենաանպատեհ պահին հիասթափություն ապրել ցրված ուշադրությունից: Փորձեք կենտրոնանալ մի բանի վրա, միանգամից շատ բաներով ձեր գլխուխը մի ծանրաբեռնեք։ Երեքշաբթի օրը ձեզ չսպասված խորհուրդներ կտրվեն։ Մի նյարդայնացեք, անտեսեք դրանք: Ուրբաթ օրը հավաքեք ձեր կամքը և կատարեք ձմռան ընթացքում կուտակած գործերը։ Ճնշումից ազատվելուց հետո կարող եք հեշտությամբ սկսել գարնանային ծրագրերը: Վստահեք ձեր նոր գաղափարներին և մի փոքր ավելի բարի եղեք ինքներդ ձեր հանդեպ: Այս շաբաթ մրսածության վտանգը մեծ է։

Խեցգետին

Դուք քրտնաջան աշխատել եք և այժմ վերջապես կսկսեք տեսնել ձեր աշխատանքի արդյունքները: Կարող եք լավ աշխատանքի առաջարկ ստանալ, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Իսկ եթե ոչ, ապա ինքներդ նախաձեռնեք և դիմեք ձեր երազանքի աշխատանքը ստանալու համար։ Շաբաթվա սկիզբը բարենպաստ է ռոմանտիկ հանդիպումների ու հարաբերությունների ամրապնդման համար։ Շաբաթվա երկրորդ կեսին կցանկանաք մեծ գնումներ կատարել, դա կարող է լինել կենցաղային կամ համակարգչային տեխնիկա։ Համոզվեք, ստուգեք՝ արդյոք կա՞ երաշխիք: Հանգստյան օրերին մոռացեք ձանձրույթի մասին, ամենալավ բանը, որ կարելի է անել, կարճատև ճանապարհորդության գնալն է։

Առյուծ

Աստղերն այս շաբաթ Առյուծներին խորհուրդ են տալիս չվախենալ իրենց էներգիան ու ուժն ամբողջությամբ դրսևորելուց։ Բայց ձեր էներգիան ուղղեք խաղաղ ուղղությամբ և այն հարցերի լուծմանը, որոնք իսկապես հուզում են ձեզ։ Չորեքշաբթի օրը եղեք զուսպ և խուսափեք կոշտությունից։ Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է ավելի շատ հարմարավետություն ստեղծելու համար՝ լինի դա տուն մաքրելը, նոր գրասենյակային տարածք փնտրելը, թե աթոռ գնելը։ Առողջության առումով ավելի լավ է խնայեք ձեր նյարդերը և վերանայեք սննդակարգը՝ ուշ ընթրիքներից հրաժարվելը միայն ձեռնտու կլինի։

Կույս

Առաջիկա շաբաթն անկայուն է, ուստի պատրաստ եղեք տարբեր շրջադարձերի։ Մոտեցեք ամեն ինչին սառը գլխով և կհաղթահարեք: Հնարավորության դեպքում որոշ առաջադրանքներ և պարտականություններ պատվիրակեք ուրիշներին, որպեսզի շաբաթվա վերջում չփլուզվեք հոգնածությունից: Շաբաթվա երկրորդ կեսին ավելի շատ շփվեք ու նախաձեռնող եղեք հատկապես հարաբերություններում։ Բայց մարդկանց հետ մի՛ բերեք անցյալից, հակառակ դեպքում մեծ է հիասթափության և նյարդային պոռթկման վտանգը։ Այս շաբաթ զգույշ եղեք արյան բարձր ճնշումիցման և անտեղի մի ծանրաբեռնեք ինքներդ ձեզ:

Կշեռք

Այս շաբաթը Կշեռքների համար լավագույն ժամանակը չէ նոր նախագծեր սկսելու համար։ Հանգիստ անցկացրեք առաջին երեք օրը և թույլ տվեք, որ որոշ բաներ պարզապես պատահեն: Բայց թղթերի հետ աշխատելիս ավելի զգույշ եղեք և ոչինչ մի ստորագրեք՝ չկշռելով դրական և բացասական կողմերը: Հինգշաբթին հիանալի օր է հարաբերությունները բարելավելու և երկարամյա հակամարտությունը լուծելու համար: Ուրբաթ օրը դուք կկարողանաք անգնահատելի օգնություն ցուցաբերել ինչ-որ մեկին ձեր ճշգրտության ու մանկավարժական ունակության շնորհիվ։ Վերցրեք հանգստյան օրեր կարդալու կամ կարճատև ճանապարհորդության գնալու համար:

Կարիճ

Աստղերը զգուշացնում են, որ երկուշաբթի օրվանից դուք ստիպված կլինեք շտապ ներքաշվել իրադարձությունների հորձանուտում և ամբողջ պատասխանատվությունը վերցնել ձեր վրա։ Այն հարցերում, որտեղ գիտելիքի կամ կոմպետենտության պակաս ունեք, ազատ զգացեք ապավինել ձեր ինտուիցիային: Երեքշաբթի օրը Կարիճները կարող են լուրջ ֆինանսական մուտք ունենալ: Հինգշաբթի օրը բարենպաստ է նոր գիտելիքներ ձեռք բերելու համար։ Գրադարան գնալը, սեմինարի հաճախելը կամ նոր դասընթաց սկսելը․ այս ուղղությամբ ցանկացած բան ձեռնտու կլինի: Բացի այդ, ապագայում սա կարող է դառնալ նոր ճանապարհի սկիզբ։

Աղեղնավոր

Աղեղնավորները շաբաթվա սկիզբը կնվիրեն ֆինանսական գործարքների հետ կապված հարցերի լուծմանը։ Դուք ստիպված կլինեք ռիսկի դիմել, բայց դա ձեզ դուր կգա: Շաբաթը բարենպաստ է նաեւ անշարժ գույքի հետ կապված հարցեր լուծելու համար։ Չորեքշաբթի օրը ժամանակ հատկացրեք պլանավորելուն, որպեսզի հետո չհասկանաք, որ ձեր առաջնահերթությունները սխալ են դրված, և ինչ-որ կարևոր բան բաց է թողնվել: Հանգստյան օրերին կարող եք ճնշվել հույզերով և զգացմունքներով: Զգույշ եղեք, որ դրանց ավելորդ դրսեւորումները չազդեն ձեր առողջության վրա։ Դրականով հաղթահարեք այս շաբաթվա մարտահրավերները:

Այծեղջյուր

Այս շաբաթ Այծեղջյուրները կցանկանան հնարավորինս խորը հասկանալ, թե ինչ է կատարվում՝ վերլուծական տեսանկյունից։ Բոլոր որոշումները խստորեն ինքնուրույն կայացրեք և կարևոր հարցեր մի քննարկեք այլ մարդկանց հետ։ Եթե ամբողջ շաբաթն ակտիվ անցկացնեք, ապա այն շուտով կպարգևատրի ֆինանսական շահույթներով և նոր նախագծերի անսպասելի առաջարկներով։ Գործողությունների հավասարակշռությունը պահպանելիս ուշադրություն դարձրեք ձեր ֆիզիկական առողջությանը: Արժե ձեր սննդակարգը փոխել առողջ սննուդով և հնարավորինս շատ քայլել։ ոտքով մի քանի կանգառը միայն լավ կլինի:

Ջրհոս

Հիասթափության փուլը հեռանում է ձեր կյանքից՝ տեղը զիջելով լավատեսությանը։ Բայց թույլ մի տվեք, որ ամեն ինչ իր հունով գնա, նախապես պլանավորեք ամեն ինչ՝ ապագայում խնդիրներից ու կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար: Չորեքշաբթին բարենպաստ օր է բժշկի այցելելու կամ սպա կենտրոն հաճախելու համար: Շաբաթվա երկրորդ կեսին ուշադիր եղեք ձեր զգացմունքների նկատմամբ։ Մի ընկեք այն մարդկանց կամ նախագծերի հետևից, որոնք ձեզ խորթ են, կամ որոնք ձեզ մոտ ոչ մի կերպ չեն ստացվում: Սովորեք բաց թողնել: Հանգստյան օրերին պարզապես հանգստացեք և լավ թուլացեք:

Ձկներ

Ձկներին շատ ավելի հաջող շաբաթ է սպասվում, եթե թիմով աշխատեք։ Անվերահսկելիորեն ձեր կյանք կներխուժեն նոր ռազմավարությունների մշակում, հանդիպումներ, հրատապ որոշումներ, նոր նախագծեր: Մի ծուլացեք հավելյալ տեղեկություններ հավաքել, եթե չկարողանաք որոշում կայացնել որևէ հարցի վերաբերյալ: Ուրբաթ օրը ինչ-որ մեկը կփորձի պարզել ձեր անձնական կյանքի մանրամասները։ Մի վախեցեք հակահարված տալուց: Դա չի փչացնի ձեր հարաբերությունները, այլ միայն անձնական սահմանները կամրապնդի։ Հանգստյան օրերին ինքներդ ձեզ ստեղծագործելու ազատություն տվեք: Իսկ լավ երաժշտությունն ու մաքուր օդում զբոսանքը ձեզ ոգեշնչման լրացուցիչ բաժին կպարգևեն։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1017 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 13-19-ը 2024 թ․

13.05.2024
Վեներան իր երկնային ուժերի ծաղկման մեջ է, և, հետևաբար, մեզ սպասվում է ռոմանտիկայով ու զգացմունքներով լի շաբաթ:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 6-12-ը 2024 թ․

06.05.2024
Կենդանակերպի նշանների մեծամասնության համար շաբաթը խոստանում է բարդ լինել, բայց ամեն ինչ կփոխհատուցվի անձնական կյանքում երջանկության մեծ հնարավորություններով։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 659 անգամ
15.05.2024
Դիտվել է 186 անգամ
17.05.2024
Դիտվել է 132 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster