Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

3 բան, որ կնոջն արժեզրկում են տղամարդու մոտ

10.12.2021

Տղամարդկանց կողմից կնոջ հարգանքի թեման հաճախ է քննարկվում. oրինակ՝ ինչն է ազդում դրա վրա, ինչպես հարգանք վայելել և այլն։ Միաժամանակ անտեսվում է կանացի կողմը։

Կարծես թե՝ կինը միայն ինչ-որ բան պետք է անի ու կատարի։ Բայց այդպես մտածելը սխալ է։ Ժամանակակից աշխարհում արժե հավասարապես վերաբերվել երկու սեռերին։ Եթե պահանջվում է հարգել ոմանց, ապա, համապատասխանաբար, մյուսներին նույն կերպ պետք է վերաբերվել։

Միևնույն ժամանակ, կյանքի ճանապարհին մենք միշտ հանդիպում ենք մարդկանց, ովքեր կփորձեն թերագնահատել մեր կարևորությունը, իջեցնել մեր ինքնագնահատականը և ընդհանրապես արժեզրկվել որպես մարդ։ Եվ շատ բան կախված կլինի հենց մեզանից: Ինչպե՞ս կարձագանքենք, ի՞նչ գործողություններ կանենք։ Ուստի կցանկանայինք մի փոքր պարզություն մտցնել կանանց համար: Ինչ 3 բան հաստատ չպետք է անեք հարաբերություններում.

1. Հովանավորչություն

600x400

Ամենավատ բաներից մեկը, որ անում է կինը՝ տղամարդուն փող տալն է։ Որքան էլ մարդիկ պայքարեն հավասար իրավունքների համար, ինչ էլ ասեն, միևնույնն է, մենք էությամբ տարբեր ենք։

Խոսքը ոչ թե կոնկրետ գումարների մասին է, այլ ինքնաիրացման։ Դա բոլորի համար տարբեր կերպ է արտահայտվում: Ոչ ոք չի պնդում, որ միայն տղամարդը պետք է հաջողի իր կարիերայում, իսկ կինը՝ տանը։ Բայց աշխատանք չունեցող տղամարդը հազվադեպ է պահանջված լինում:

Ինչու են այդքան շատ կանայք դա անում, առեղծված է մնում: Ամենայն հավանականությամբ՝ նրանք վախենում են միայկնակ մնալուց։ Հետևաբար, իրենց հասկացողությամբ, ավելի լավ է գոնե նրա հետ։ Առավել ևս, որ շրջապատողներն այդ մասին չգիտեն։ Նրանք փորձում են լավ ընտանիքի տպավորություն կամ կերպար ստեղծել։

Բայց այս սցենարն անիրատեսական է։ Եթե նա չի փորձում իրացնել ինքն իրեն, այլ միայն օգտվում է, ապա ձեր արժեքն էլ է ընկնում։ Դուք նրա համար պարզապես ռեսուրս եք, ոչ ավելին։

Թվում է, թե ուժեղ և հաջողակ կին եք, բայց ինչ-որ անարժանի կողմից ամբողջությամբ արժեզրկված:

2. Թույլ եք տալիս մանիպուլյացիայի ենթարկել ձեզ

600x400

Մասամբ հարում է նախորդ կետին։ Այստեղ կիրառվում են նաև տարբեր տեսակի շանտաժներ, պայմաններ, պահանջներ։

Խնդիրն այն է, որ շատերը դա ընդունում են որպես բնական: Մոտավորապես՝ մայրս միշտ լսել է հորս, ուրեմն՝ ես էլ պետք է լսեմ։

Սակայն մեկ բան է լսել այն, ինչ իմաստ ունի, մեկ այլ՝ պարզ հրամայական գործողությունները:

Որքան էլ տարօրինակ է, շատ կանանց դա զարմացնում է: Նրանք սկսում են խորանալ հոգեբանության մեջ և բացահայտում, որ իրենց ամուսինը բռնարար է եղել: Հարց․ իսկ նախկինում նրա գործողություններից դա դժվա՞ր էր հասկանալ։

Եթե տղամարդը հարաբերությունների մեջ պայմաններ է դնում, ապա պետք է նրանից որքան հնարավոր է հեռու փախչել։ Ի վերջո, որքան երկար գոյատևեք այդպիսի միության մեջ, այնքան ավելի ցավալի կլինի հետագայում:

3. Հավատալ խոսքերին

600x400

Եվս մեկ պարզ ճշմարտություն, որի հետ շատերը հաշվի չեն նստում։ Բոլորին վաղուց հայտնի է, որ կանայք սիրում են ականջներով։ Ինչից էլ շատերն իրականում օգտվում են:

Նրանք հաճախ խոստանում են ոսկու ոսկու սարեր, փոխվել, այլևս երբեք նման բան չանել: Բայց երբեք հարցը իրական գործողության չի հասնում։

Կանայք հաճախ հակված են միամիտ լինելու։ Նրանք ցանկանում են վստահել իրենց սիրելիին։ Որի համար հետո թանկ են վճարում։

Բոլորովին էլ կարիք չկա ամեն օր ստուգել նրա ազնվությունը: Բավական է չհավատալ ոսկե սարերի մասին նրա պատմություններին, որոնք ապագայում լինելու են: Իբր՝ ես մի երկու օր կպառկեմ բազմոցին, հեռուստացույց կդիտեմ, հետո միլիոնանոց աշխատանքի կանցնեմ։ Կարևորը՝ ինձ հավատա։

Ինչ խոսք, ոմանք իսկապես կատարում է խոստումը, բայց դա՝ 100-ից 1% հարաբերակցությամբ:

Իրականում այս կետերը ցույց են տալիս, որ հարաբերություններում շատ բան կախված է մեզնից։ Ինչպիսին էլ լինի զուգընկերը, գլխավորն այն է, թե մենք ինչպես ենք վարվում նրա հետ: Հարգո՞ւմ ենք ինքներս՝ մեզ, թե ոչ։

Անհնար է պատասխանատվություն ստանձնել ամեն ինչի համար, բայց ակնհայտ խնդիրներին դիմակայել հնարավոր է։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2406 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես հասկանալ ինքներդ ձեզ և սկսել նոր կյանք. 10 օգտակար խորհուրդ

31.05.2024
Նախատեսում եք երկուշաբթիից նոր կյա՞նք սկսել: Պետք չէ դրական փոփոխությունները հետաձգել մինչև շաբաթվա սկիզբը. առաջին փոքր քայլը կարելի է անել հենց հիմա: 

Մատչելի ամառային իրեր, որոնք շատ ավելի թանկ տեսք ունեն, քան իրականում

22.05.2024
Անցյալ տարի նորաձևության մեջ մխրճվեցին old money–ին և «հանգիստ շքեղությունը»: Բայց ոգեշնչվելու և հասկանալու համար, թե բացի թանկ ապրանքանիշերից, որտեղ է թաքնված այս ոճերի էությունը, հսկայական գումարներ պետք չեն։

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-06-2024 10:06
Միլանում հանդիսավոր կերպով բացվել է Swarovski ոսկերչական ապրանքանիշի «Լույսի վարպետները՝ Վիեննայից Միլան» ցուցահանդեսը։ Այս առիթով հայտնի աստղերը հավաքվել էին Palazzo Citterio պատկերասրահում։
18-06-2024 09:38
ԱՄՆ-ի և Չինաստանի գիտնականներն անվանել են աշխատանքի ամենաեկամտաբեր ձևաչափը, որտեղ աշխատողները շաբաթական մի քանի օր անցկացնում են գրասենյակում և մի քանի օր հեռակա կարգով կատարում իրենց պարտականությունները։ Ըստ հետազոտողների՝ սա շահեկան ժամանակացույց է և՛ ընկերությունների, և՛ թիմի համար:
18-06-2024 08:56
Գարեջրի հաճախակի օգտագործումը կարող է մեծացնել գիրության, շաքարախտի, հիպերտոնիայի և ոսկորների կոտրվածքների վտանգը: Ըստ մասնագետների՝ գարեջրի երկարաժամկետ, կանոնավոր օգտագործումը կարող է հանգեցնել նաև երիկամների հետ կապված խնդիրների, օստեոպորոզի, սոցիալական և հոգեկան առողջության հետ կապված խնդիրների։
18-06-2024 08:44
Franck Muller-ը ներկայացրել Vanguard սահմանափակ շարքի ժամացույցների երկու մոդել՝ ի պատիվ AC/DC-ի 50-ամյակի։ Մոդելները թողարկվել են 50-ական նմուշով, ներկայացվել լեգենդար Vanguard-ի սիլուետով եւ ունեն 43 միլիմետր տրամագծով կորպուս։ Մեկ մոդելը ներկայացվում է փայլեցված չժանգոտվող պողպատի կորպուսով, մյուսը սեւ տիտանից է։
18-06-2024 08:02
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակում: Վարկանիշային ցուցակի ընթացիկ շաբաթվա աղյուսակում Էլինա Ավանեսյանը 74-րդ տեղում է և առաջադիմել է 4 հորիզոնականով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս, 2024 թ․

01.06.2024
Ամիսը սկսվում է մոլորակների մեծ շքերթով. հունիսի 3-ին վեց երկնային մարմիններ կշարվեն մեկ գծում՝ Մերկուրին, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը: Սա հսկայական ազդեցություն կունենա այն մարդկանց ճակատագրերի վրա, որոնց հովանավոր մոլորակները կլինեն այդ շքերթին:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.06.2024
Դիտվել է 339 անգամ
12.06.2024
Դիտվել է 247 անգամ
14.06.2024
Դիտվել է 228 անգամ
13.06.2024
Դիտվել է 200 անգամ
15.06.2024
Դիտվել է 149 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster